ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 24.12.2024, 06:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հասարակություն
« 1 2 ... 47 48 49 50 51 ... 70 71 »

Նախօրեին ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել էր Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց քննարկված հարցերը։ Նա տեղեկացրեց, որ հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգի» նախագիծը։ «Անվտանգության խորհրդում ձեւավորվել է միջգերատեսչական խումբ այս հայեցակարգը մշակելու համար։ Այդ խումբն աշխատել է ավելի քան 2 տարի. մենք հրավիրել ենք բազմաթիվ փորձագետների։ Մեր 2 տարվա աշխատանքից հետո այն ԱԱԽ—ում հավանության արժանացավ»,–ասաց ԱԱԽ քարտուղարը։
Դրանով Հայաստանում ներդրվում է այլընտրանքային պատիժների մի նոր տեսլական, որը հնարավորություն կտա նվազ վտանգ պարունակող արարքների համար այլեւս ազատազրկման չդատապարտվելու։ Այդ համակարգը բազմաթիվ զարգացած երկրներում ապացուցել է իր կենսունակությունը։ «Դրա ներդրումը մեր երկրում, համոզված եմ՝ կունենա կարեւոր քաղաքական, իրավական, սոցիալական նշանակություն»,–ասաց նա պարզաբանելով, որ այն հնարավորություն կստեղծի, որպեսզի մարդիկ չկտրվեն իրենց ընտանիքներից, որովհետեւ շատ դեպքերում դատապարտված մարդն ուղղիչ աշխատանքային հաստատությունում ամենեւին չի վերադաստիարակվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի պատասխանները ԱԺ—ում հավատարմագրված լրագրողներին
ՀՀ Ազգային ժողով—կառավարություն հարց ու պատասխանից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը զրուցեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
–Պարոն վարչապետ, ԱԺ չորս խմբակցություններ Ձեր հրաժարականի նախագիծ են ներկայացնում։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ հանգամանքին ու նաեւ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի՝ այդ առթիվ հնչեցրած մտքին։ 
–Դա քաղաքական ուժերի իրավունքն է ու քաղաքական պայքարի գործիք է՝ ընդունված շատ երկրներում։ Տրամաբանական է, որ մեր ընդդիմությունը նույնպես կարող է օգտվել այդ քաղաքական գործիքից։ Եվ բնական է, որ այն միշտ մեր ընդդիմախոսների զինանոցում է, եւ երբ նրանք նպատակահարմար են գտնում այն օգտագործել՝ իրենց քաղաքական պայքարի ռազմավարությունից ելնելով, ապա կարող են այդ գործիքից օգտվել։ Դա նորմալ քաղաքական պայքարի ձեւ է։
Ինչ վերաբերում է նախարարի արտահայտությանը, ապա կարծում եմ՝ ճիշտ չէ էմոցիոնալ պատասխանի վրա քաղաքական դեբատներ կառուցել, նախապատրաստվել եւ շատ ավելի կոշտ ու կոպիտ պատասխանել։ Կարծում եմ՝ մենք պետք է արդեն հարթված համարենք այս միջադեպը եւ պետք է փորձենք անել ամեն ինչ, որպեսզի երկխոսությունը լինի կոռեկտության շրջանակներում։
–Ընդդիմությունը դժգոհ է Ձեր աշխատանքից։ Որքանո՞վ է դա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 471 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է համարում Արցախի դիրքորոշումների արտացոլումը դրանում։ «Մինսկի խմբի համանախագահները պարբերաբար խորհրդակցում են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ, վերջին անգամ դա եղել է 2013թ. դեկտեմբերին։ Խաղաղության ցանկացած համաձայնագիր հաջողությամբ պսակվելու համար պետք է ներկայացնի բոլոր կողմերի դիրքորոշումները»,–նշեց համանախագահն «Արմենպրեսի» հետ բացառիկ զրույցում։
Խոսելով վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպումների եւ քննարկումների մասին՝ ԱՄՆ համանախագահը նշեց, որ Թուրքիան ռազմավարական գործընկեր է, ում հետ շատ հարցեր են քննարկվում։ «Հետաքրքիր էր լսել Թուրքիայի՝ հարեւան երկրի ու Մինսկի խմբի հիմնադիր անդամի տեսակետները տարածաշրջանային հարցերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պետական պաշտոնյաներից եւ այլ անձանցից։ Ինչպես այցի ընթացքում ես նշեցի, մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Մին ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 27.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանը շարունակեց աշխատանքը։ «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագծի քվեարկությունից առաջ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու որոշման նախագծին եւ մասնակցելու է ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք եւս կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին, սակայն քվեարկելու են ձեռնպահ։ Քվեարկության արդյունքում ԱԺ որոշման նախագիծն ընդունվեց։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քվեարկության դրեց նաեւ ՀՅԴ խմբակցության ներկայացրած «Նաիրիտ գործարան» փակ բա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը կնպաստի, որպեսզի մեր երկրում ապահովվի մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ եւ միատեսակ կիրառում։ Երկամյա ծրագիրը, որի մեկնարկը տրվեց երեկ, պետք է նպաստի նոր որակների ձեռքբերմանը, կներդրվեն եվրոպական չափանիշներ, եւ կպահպանվի «օրենքի առաջ բոլորն են հավասար» սկզբունքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ծրագրի նպատակն է հզորացնել վճռաբեկ դատարանի եւ նորաստեղծ արդարադատության ակադեմիայի կարողությունները, դատավորների, փաստաբանների համար կազմակերպել դասընթացներ, քննարկումներ, որոնք պետք է նպաստեն իրավական հարթակում կարողությունների առաջընթացին։
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանությամբ, երկամյա ծրագրի մեկնարկը նպատակասլաց աշխատանքի արդյունք է։ «Եվրոպական կոնվենցիաները մեր ուղեկիցներն են, եւ ժամանակի ընթացքում դատական պրակտիկան պետք է համապատասխանեցվի եվրոպական ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 446 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Երեւանում տեղի ունեցավ կենսաթոշակային երրորդ միջազգային տարեկան համաժողովը, որին հրավիրված էին միջազգային տարբեր կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ։ 
Կենսաթոշակային ապահովման նոր համակարգի ներդրման անհրաժեշտության, խնդիրների մասին խոսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իր ելույթում նա շեշտեց այն գաղափարը, որ այս բարեփոխումը ցավոտ է, քանի որ ստիպում է մեր քաղաքացիներին փոխել իրենց վարքագծային կանոնները։ «Եթե ամեն օր արթնանանք ու անենք այն, ինչ որ անում ենք, մենք կունենանք այն, ինչ որ ունենք, եթե ցանկանում ենք ունենալ այն, ինչ չունենք, ուրեմն պետք է անենք այն, ինչ չենք անում։ 
...Վարքագծային կանոնները փոխելով՝ գնալու ենք առաջ։ Բացի երիտասարդներից՝ մենք փոխում ենք նաեւ պետության վարքագծային կանոնները, ինչո՞ւ, որովհետեւ 270 հազար քաղաքացի յուրաքանչյուր օր հետեւելու է՝ պետությունն իր պարտավորությունն իր նկատմամբ կատարել է, թե՝ ոչ։ 275 հազար երիտասարդ վերահսկելու են կառավարությանը, որ ժամանակին եւ ճիշտ գումարով իր խնայողության կրկնապատկումը կատարվի»,– նշեց Տ. Սարգսյանը (ելույթը տե՛ս էջ 4)։
«Սա լավ մտածված, պարտադիր կենսաթոշակային ապահովման բարեփոխում է, եւ այն կլինի նախանձելի օրինակ բազում երկրների համար՝ ունենալ այսպիսի կենսաթոշակային համակարգ»,–հայտարարեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեւիսը՝ հավելելով, որ ՎԶԵԲ—ը միանգամայն սատարում է Հայաստանին կենսաթոշակային բարեփոխումների իրականացման գործում։
Անդրադառնալով կապիտալ շուկաների եւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ուկրաինայի առողջապահության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ փետրվարի 18—ից մինչեւ 20—ի երեկոյան Կիեւի կենտրոնում բախումների հետեւանքով բժշկական օգնություն ստանալու համար դիմել է 500—ից ավելի տուժած։ Նախարարությունը հայտարարում է ուկրաինական բախումների սկզբից մինչեւ այժմ մահացած յոթ տասնյակից ավելի մարդու մասին։
Մայդանի արյունալի դեպքերի հետագա ընթացքը կանխելու համար Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշել է «համաձայնություն» կնքել ընդդիմադիրների հետ։ Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում հայտնված հաղորդագրության համաձայն Յանուկովիչը ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ երկրում տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն եւ վերադարձ 2004 թվականի Սահմանադրությանը, որը ենթադրում է նախագահի լիազորությունների կրճատում։ Յանուկովիչը նաեւ կոչ Է արել «սկսել ազգային վստահության կառավարության ձեւավորումը»։ Բանակցություններին մասնակցել են ընդդիմության եւ Եվրամիության ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի, Լեհաստանի ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, նրանց միացել էր նաեւ Ռուսաստանից ժամանած ՌԴ նախագահի ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը։ Ըստ տեղեկությունների, փաստաթղթի ստորագրումից հետո 48 ժամերի ընթացքում կընդունվի հատուկ օրենք, որով կվերագործարկի 2004թ. Սահմանադրությունը։ Սահմանադրական բարեփոխումը սկսում է անմիջապես գործել ու պետք է ավարտվի մինչեւ 2014—ի սեպտեմբեր։ 10 օրերի ընթացքում խորհրդարանում պետք է ստեղծվի նոր կոալիցիա, որը կձեւավորի ազգային ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.02.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Երեւանյան հեռանկարներ» 14—րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցան աշխարհահռչակ ալտահար, դիրիժոր, մանկավարժ եւ հասարակական գործիչ, «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետը եւ նրա ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը։ Համերգը նվիված էր Բաշմետի ծննդյան 60—ամյակին։ «Շատ ուրախ եմ կրկին գտնվել այս գեղեցիկ քաղաքում։ Մեկ անգամ չէ, որ եղել եմ Հայաստանում, եւ ամեն անգամ վառ եւ ջերմ հիշողություններով եմ վերադարձել իմ երկիր։ Երբեմն Հայաստանից գնալու ցանկություն էլ չեմ ունեցել՝ այնքան եմ հավանում ձեր երկիրը։ 
Այսօր ծանոթացա ձեր նախագահի հետ եւ շատ ուրախացա, որ դուք շատ լավ ընտրություն եք արել՝ընտրելով շատ լավ, կիրթ եւ հայրենասեր անձնավորության։ Ես էլ իմ երկիրն եմ շատ սիրում, եւ մենք այդ առումով շատ ընդհանրություն ունենք։ Մեր նախագահն էլ է սիրում իր երկիրը, իսկ հիմա մեր երկու երկրների նախագահներն էլ ավելի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 13.09.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հուլիսի 20—ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձերի թանկացումը հասարակական լուրջ դիմադրության արժանացավ։ Օրեր շարունակ ակտիվիստները կանգառներում քարոզում էին վճարել միայն 100 դրամ եւ բողոքի ակցիաներ էին կազմակերպում։ Նրանց միացան նաեւ հանրությանը հայտնի դեմքեր՝ դերասաններ, երգիչներ, քաղաքացիներ, ովքեր սեփական ավտոմեքենաներով անվճար տեղափոխում էին քաղաքացիներին տարբեր ուղղություններով։
Երեկ արդեն կառավարության նիստում ՀՀ վարչապետը անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նշեց, որ «Հայաստանում ձեւավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, եւ մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական որոշումներ կայացնելիս եւ պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձեւավորման բոլոր խնդիրների նկատմամբ»։ Նա հորդորեց, որ նման որոշումներ կայացնելիս քաղաքապետարանն անպայման հանրային քննարկումներ ու լսումներ կազմակերպի, քանի որ սոցիալական խնդիրները հասարակության համար դեռեւս դժվար հաղթահարելի են։
Օրվա ընթացքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպեց Երեւանի ավագանու խմբակցությունների, բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ՝ պարզաբանելու հասարակական տրանսպորտի ոլորտը զարգացն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 474 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օտարերկրյա 235 քաղաքացի հայցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը։ Նրանք դիմել են միգրացիոն պետական ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Մեծ մասը՝ 216 հոգի, սիրիահայեր են։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը «Ա1+ի» հետ զրույցում ասում է, որ ապաստան հայցողների թվում են նաեւ Կոտ դ՝Իվուարի, Կոնգոյի, նաեւ Իրանի քաղաքացիներ։

Նրանք ապաստան հայցում են տարբեր հիմնավորումներով՝ քաղաքական, կրոնական։ Պատերազմի պատճառով Սիրիան լքող մեր հայրենակիցները բնակության վայր են ընտրում Հայաստանը որպես մայր հայրենիք։ Իսկ թե մնացյալ օտարերկրացիներն ինչո՞ւ են ընտրում Հայաստանը, հստակ չէ։ Ըստ Պետրոս Աղաբաբյանի՝ հայցողին այդ հայցը չի տրվում, քանի որ որ երկրից ապաստան խնդրել, այդ անձի ցանկությունն է։
Ապաստան հայցողները տեղավորվում են Նոր Նորքում գտնվող հատուկ կացարանում, մինչեւ կկայացվի նրանց կարգավիճակի վերաբերյալ որոշում։ Այդ գործընթացը տեւում է երեք ամսից մինչեւ երկու տարի՝ ներառյալ բողոքարկելու ժամանակահատվածը։ Կողմնակի անձանց, այդ թվում՝ լրագրողների մուտքը Հատուկ կացարան չի թույլատրվում։
1350 դրամ. սա այն գումարն է, որը պետբյուջեով օրական նախատեսված է ապաստան հայցողի համար։ Նրանք ապահովվում են սննդով, սպիտակեղենով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 462 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հողը ձայն ունի՞։ Ունի՛։ Ես դա լսում եմ մեր ճանապարհորդության ամբողջ ընթացքում։ Աչքերս հոգնած են, սակայն չեն փակվում, ինձ էլ թույլ չեն տալիս մի պահ կտրվել իրականությունից։ Մենք սուրում ենք պատմության ու ներկայի միջանցքով, որտեղ ականջ ունեցողին լսելի է օտարված ու հարազատ հողի ձայնը։ Ես լսում եմ այն... 
Ահա եւ Վանա լճի ջրերը։ Բայց սա լճի ամենահետաքրքիր հատվածը չէ, դրան հասնելու համար դեռեւս երկար պետք է գնանք։ Դեռ պետք է մտնենք Վան քաղաք, այցելենք «Մհերի դուռ», Վանի բերդից դիտենք ծովն ու քաղաքը, ապա...
Միայն նկարներով եւ տեսաֆիլմերով «Մհերի դուռը» տեսած մարդու համար սրբազան քարաժայռը սեփական աչքերով տեսնելն ուրիշ իմաստ ունի... Ժայռը նաեւ «Ագռավու քար» է կոչվում։ Չգիտեմ, Վան քաղաքի այսօրվա բնակիչներն ի՞նչ անունով են կոչում այն, բայց դա մեզ համար կարեւոր չէ։ Անվանողն էլ, քարաժայռին սրբազանություն վերագրողն էլ երեկվա վանեցին է՝ այս հողին ու ջրին երբեւէ շունչ ու հոգի հաղորդած, այն ինքնատիպ մշակութային տարածք դարձրած հայը, որն այսօր օտարված է այդ ամենից։ Եվ «Մհերի դուռ» այցելող յուրաքանչյուր հայ մարդ եղածը դիտարկում է իր հոգու պրիզմայով։
Ըստ ավանդության, այստեղ փակված է աշխարհի անարդարությունից խռոված Փոքր Մհերը՝ «Սասնա ծռեր» էպոսի վերջին հերոսը։ Ավանդազրույցի համաձայն, ամեն տարի Համբարձման եւ Վարդավառի գիշերները Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս քարաժայռից՝ տեսնելու աշխարհն ազատվե՞լ է անարդարությունից։ Եվ երբ համոզվում է, որ դեռեւս «Գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», կրկին մտնում է ք ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 545 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարություն է արել, որտեղ կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին՝ ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսեւորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով։ 
«ԱԺ նախագահը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն եւ պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարած անձանց՝ համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաեւ կպարզեն վթարի իրական հանգամանքները»,–ասվում է հայտարարության մեջ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրել են, որ սպասում են ՌԴ մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ օմբուդսմեն Կարեն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024