ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 12:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 22 » Ապաստան՝ ՀՀ—ից
15:48
Ապաստան՝ ՀՀ—ից

Օտարերկրյա 235 քաղաքացի հայցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը։ Նրանք դիմել են միգրացիոն պետական ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Մեծ մասը՝ 216 հոգի, սիրիահայեր են։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը «Ա1+ի» հետ զրույցում ասում է, որ ապաստան հայցողների թվում են նաեւ Կոտ դ՝Իվուարի, Կոնգոյի, նաեւ Իրանի քաղաքացիներ։

Նրանք ապաստան հայցում են տարբեր հիմնավորումներով՝ քաղաքական, կրոնական։ Պատերազմի պատճառով Սիրիան լքող մեր հայրենակիցները բնակության վայր են ընտրում Հայաստանը որպես մայր հայրենիք։ Իսկ թե մնացյալ օտարերկրացիներն ինչո՞ւ են ընտրում Հայաստանը, հստակ չէ։ Ըստ Պետրոս Աղաբաբյանի՝ հայցողին այդ հայցը չի տրվում, քանի որ որ երկրից ապաստան խնդրել, այդ անձի ցանկությունն է։
Ապաստան հայցողները տեղավորվում են Նոր Նորքում գտնվող հատուկ կացարանում, մինչեւ կկայացվի նրանց կարգավիճակի վերաբերյալ որոշում։ Այդ գործընթացը տեւում է երեք ամսից մինչեւ երկու տարի՝ ներառյալ բողոքարկելու ժամանակահատվածը։ Կողմնակի անձանց, այդ թվում՝ լրագրողների մուտքը Հատուկ կացարան չի թույլատրվում։
1350 դրամ. սա այն գումարն է, որը պետբյուջեով օրական նախատեսված է ապաստան հայցողի համար։ Նրանք ապահովվում են սննդով, սպիտակեղենով, անձնական հիգիենայի պարագաններով։ Սակայն ոչ բոլորն են այդ գումարը ստանում, այն միայն Հատուկ կացարանում տեղավորվածների համար է։ Կացարանում կա ընդամենը 22 սենյակ՝ 54 հոգու համար։ Մնացյալին միգրացիոն պետական ծառայությունը տեղավորել է տարբեր հանրակացարաններում։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 422 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024