ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 22:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 22

Վերջին 1—2 ամիսների ընթացքում Սիրիայում կառավարության ուժերին հաջողվել է ռազմավարական նշանակության մի քանի քաղաքների ու բնակավայրերի վրա վերահսկողություն հաստատելով՝ լուրջ հաջողություններ արձանագրել զինված ընդդիմության նկատմամբ։ Հատկանշական է, որ Արեւմուտքը եւս խոստովանում է Սիրիայի իշխանությունների դիրքերի ամրապնդումը։ Հուլիսի 18—ին ԱՄՆ–ի պետքարտուղար Ջոն Քերին իր միջինարեւելյան շրջագայությունների շրջանակներում այցելել է նաեւ Հորդանան։ Նա եղել է սիրիացի փախստականների ավելի քան 100 հազարանոց ճամբարում, որտեղ նշել է, որ Հորդանանի սահմանակից շրջանների վրա թռիչքազերծ գոտի ստեղծելը բավական դժվար հարց է, քանզի միջազգային հանրության համաձայնության անհրաժեշտություն կա։ Խոստովանելով, որ ներկա դրությամբ նախաձեռնությունը նախագահ Բաշար Ասադի կողմն է, նա միաժամանակ ընդգծել է, թե դա ժամանակավոր բնույթ է կրում։
Ստեղծված իրավիճակում Թալիբան շարժումը, որն ի սկզբան մասնակցել է Սիրիայի քաղաքացիական պատերազմին՝ պաշտոնապես հայտարարել է, թե միանում է հակակառավարական ուժերին։ Սա այն դեպքում, երբ թալիբների դաշնակից «Ալ Քայիդայի» առաջնորդը հայտարարեց, թե սիրիական «Ալ Նոսրա» խմբավորումն իր մասնաճյուղն է եւ Հյուսիսային Աֆրիկայի ու Միջին Արեւելքի տարբեր երկրներից, այդ թվում՝ Լիբ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 503 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օտարերկրյա 235 քաղաքացի հայցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը։ Նրանք դիմել են միգրացիոն պետական ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար։ Մեծ մասը՝ 216 հոգի, սիրիահայեր են։ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը «Ա1+ի» հետ զրույցում ասում է, որ ապաստան հայցողների թվում են նաեւ Կոտ դ՝Իվուարի, Կոնգոյի, նաեւ Իրանի քաղաքացիներ։

Նրանք ապաստան հայցում են տարբեր հիմնավորումներով՝ քաղաքական, կրոնական։ Պատերազմի պատճառով Սիրիան լքող մեր հայրենակիցները բնակության վայր են ընտրում Հայաստանը որպես մայր հայրենիք։ Իսկ թե մնացյալ օտարերկրացիներն ինչո՞ւ են ընտրում Հայաստանը, հստակ չէ։ Ըստ Պետրոս Աղաբաբյանի՝ հայցողին այդ հայցը չի տրվում, քանի որ որ երկրից ապաստան խնդրել, այդ անձի ցանկությունն է։
Ապաստան հայցողները տեղավորվում են Նոր Նորքում գտնվող հատուկ կացարանում, մինչեւ կկայացվի նրանց կարգավիճակի վերաբերյալ որոշում։ Այդ գործընթացը տեւում է երեք ամսից մինչեւ երկու տարի՝ ներառյալ բողոքարկելու ժամանակահատվածը։ Կողմնակի անձանց, այդ թվում՝ լրագրողների մուտքը Հատուկ կացարան չի թույլատրվում։
1350 դրամ. սա այն գումարն է, որը պետբյուջեով օրական նախատեսված է ապաստան հայցողի համար։ Նրանք ապահովվում են սննդով, սպիտակեղենով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում քաղաքացիական ծառայության ոլորտում իրականացվող բազմափուլ բարեփոխումների հերթական ու կարեւոր քայլերից մեկը կլինի 2014թ. բազային աշխատավարձի բարձրացումը մոտ 20 տոկոսով։ Ներկայումս քաղծառայողի միջին աշխատավարձը տատանվում է 100—ից 120 հազար դրամի շրջանակներում, կրտսեր քաղծառայողինը՝ 40 հազար դրամի։ Սակայն վարձատրության բարձրացման հետ մեկտեղ համակարգը պետք է բացառի անկիրթ ու անբարտավան աշխատակիցների ընդունումը։
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երեկ ասուլիսում տեղեկացրեց, որ երկուշաբթի օրվանից կսկսվի նոր մոդելով կրտսեր թափուր պաշտոններ համալրելու համար քաղաքացիների հավաստագրման գործընթացը։ Նոր մոտեցումը թույլ կտա քաղաքացիական ծառայության ոլորտում կադրերի համալրումն իրականացնել ինտելեկտուալ բարձր որակներ ունեցող մարդկանց ընդգրկմամբ։
«Հավաստագիր ստանալու նորամուծությունը այն է, որ ուղղակի բովանդակությունն է հարստացվել։ Նախկինում հավաստագրման գործընթացը հարցաշարերի եւ թեստային առաջադրանքների հանձնումն էր, որոնք ներառում էին ՀՀ Սահմանադրության եւ քաղաքացիական ծառայության օրենսդրական հարցերը։ Այսինքն՝ դիմողի նկատմամբ կային զուտ իրավական գիտելիքներ ունենալու պահանջներ։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ դա բավարար չէ, քանի որ կան կրտսեր քաղծառայողներ, ովքեր չեն տարբերում Թումանյանին ու Թամանյանին, ովքեր չգիտեն, թե քանի մարզ կա Հայաստանի Հանրապետությունում։ Պետական ծառայողները պետք է իրենց գիտելիքներով լինեն առավել զինված, քան օրենսդրության չոր տառի իմացությունն է»,—ասաց Մ. ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 504 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահը ուսանողներին հանձնեց «Լույս» հիմնադրամի կրթաթոշակի հավաստագրերը
ՀՀ նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը երեկ նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2013—2014 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին։ Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Տիգրան Սարգսյանը։ Մասնակցել են նաեւ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ եւ շրջանավարտներ։
Հիմնադրամի կրթաթոշակառուներն ու շրջանավարտները նախագահին ներկայացրել են «Լույսի» «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում իրենց կողմից իրականացվող աշխատանքները՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ ձեռնարկումներն ու առաջին ոգեւորիչ հաջողությունները։
Հանրապետության նախագահը, ավանդույթի համաձայն, նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը։ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրանց, նոր հաջողություններ մաղթել ուսումնառության մեջ եւ հետագա ծրագրերի իրականացման գործում։ «Նախ ուզում եմ շնորհավորել բոլոր այն երիտասարդներին, ովքեր այս տարի ընդունվել են բուհեր եւ դարձել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 492 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024