Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 18
Հողը ձայն ունի՞։ Ունի՛։ Ես դա լսում եմ մեր ճանապարհորդության ամբողջ ընթացքում։ Աչքերս հոգնած են, սակայն չեն փակվում, ինձ էլ թույլ չեն տալիս մի պահ կտրվել իրականությունից։ Մենք սուրում ենք պատմության ու ներկայի միջանցքով, որտեղ ականջ ունեցողին լսելի է օտարված ու հարազատ հողի ձայնը։ Ես լսում եմ այն... Ահա եւ Վանա լճի ջրերը։ Բայց սա լճի ամենահետաքրքիր հատվածը չէ, դրան հասնելու համար դեռեւս երկար պետք է գնանք։ Դեռ պետք է մտնենք Վան քաղաք, այցելենք «Մհերի դուռ», Վանի բերդից դիտենք ծովն ու քաղաքը, ապա... Միայն նկարներով եւ տեսաֆիլմերով «Մհերի դուռը» տեսած մարդու համար սրբազան քարաժայռը սեփական աչքերով տեսնելն ուրիշ իմաստ ունի... Ժայռը նաեւ «Ագռավու քար» է կոչվում։ Չգիտեմ, Վան քաղաքի այսօրվա բնակիչներն ի՞նչ անունով են կոչում այն, բայց դա մեզ համար կարեւոր չէ։ Անվանողն էլ, քարաժայռին սրբազանություն վերագրողն էլ երեկվա վանեցին է՝ այս հողին ու ջրին երբեւէ շունչ ու հոգի հաղորդած, այն ինքնատիպ մշակութային տարածք դարձրած հայը, որն այսօր օտարված է այդ ամենից։ Եվ «Մհերի դուռ» այցելող յուրաքանչյուր հայ մարդ եղածը դիտարկում է իր հոգու պրիզմայով։ Ըստ ավանդության, այստեղ փակված է աշխարհի անարդարությունից խռոված Փոքր Մհերը՝ «Սասնա ծռեր» էպոսի վերջին հերոսը։ Ավանդազրույցի համաձայն, ամեն տարի Համբարձման եւ Վարդավառի գիշերները Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս քարաժայռից՝ տեսնելու աշխարհն ազատվե՞լ է անարդարությունից։ Եվ երբ համոզվում է, որ դեռեւս «Գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», կրկին մտնում է ք
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարություն է արել, որտեղ կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների հարազատներին՝ ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսեւորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով։ «ԱԺ նախագահը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն եւ պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարած անձանց՝ համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաեւ կպարզեն վթարի իրական հանգամանքները»,–ասվում է հայտարարության մեջ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացրել են, որ սպասում են ՌԴ մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ օմբուդսմեն Կարեն
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին, ում՝ ծավալուն արխիվային հետազոտությունների հիման վրա գրած «Անընդունելի անտարբերություն» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը օրերս է տեղի ունեցել Երեւանում։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Իսրայելի Կնեսետի նախկին անդամ, ներգաղթյալների հարցերով նախկին նախարար Յաիր Ցաբանը։ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Անընդունելի անտարբերություն» գրքի հայերեն հրատարակման առթիվ եւ շնորհակալություն հայտնել Յաիր Աուրոնին՝ կատարած անգնահատելի աշխատանքի ու վաստակի համար։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հրեա մտավորականներից շատերը մշտապես կանգնած են եղել հայ ժողովրդի կողքին, կարեկից եղել հայերի ցավին եւ ողբերգությանը, հետաքրքրվել մեր ժողովրդի խնդիրներով։ Սերժ Սարգսյանը նշել է, որ անհնար է թվարկել բոլոր այն նշանավոր հրեա մտավորականներին, ովքեր անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը, եւ ում հետ նույն շարքում իր չափազանց կարեւոր աշխատանքով կանգնած է իսրայելցի ժամանակակից պատմաբան Յաիր Աուրոնը։ Յաիր Աուրոնը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ խոսքերի եւ Հայաստան այցի այս մի քանի օրերին հայ ժողովրդի կողմից իր նկատմամբ ց
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|