ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 07:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 26

Հուլիսի 20—ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձերի թանկացումը հասարակական լուրջ դիմադրության արժանացավ։ Օրեր շարունակ ակտիվիստները կանգառներում քարոզում էին վճարել միայն 100 դրամ եւ բողոքի ակցիաներ էին կազմակերպում։ Նրանց միացան նաեւ հանրությանը հայտնի դեմքեր՝ դերասաններ, երգիչներ, քաղաքացիներ, ովքեր սեփական ավտոմեքենաներով անվճար տեղափոխում էին քաղաքացիներին տարբեր ուղղություններով։
Երեկ արդեն կառավարության նիստում ՀՀ վարչապետը անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ նշեց, որ «Հայաստանում ձեւավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, եւ մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական որոշումներ կայացնելիս եւ պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձեւավորման բոլոր խնդիրների նկատմամբ»։ Նա հորդորեց, որ նման որոշումներ կայացնելիս քաղաքապետարանն անպայման հանրային քննարկումներ ու լսումներ կազմակերպի, քանի որ սոցիալական խնդիրները հասարակության համար դեռեւս դժվար հաղթահարելի են։
Օրվա ընթացքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպեց Երեւանի ավագանու խմբակցությունների, բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ՝ պարզաբանելու հասարակական տրանսպորտի ոլորտը զարգացն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հուլիսի 21—ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ ԱՄՆ պաշտպանական տեղեկատվության կազմակերպության փոխտնօրեն Դեյվիդ Շուդը խիստ մտահոգություն են հայտնել Սիրիայի ընդդիմության շարքերում ծայրահեղ իսլմականների թվի աճի եւ ընդդիմության տարբեր թեւերի միջեւ առկա տարաձայնությունների առնչությամբ։ Քեմերոնը, նշելով, որ նախագահ Բաշար Ասադի դիրքերն ամրապնդվել են, նախազգուշացրել է զինված ընդդիմությանը աջակցելու հարցում հաշվի առնել, որ ծայրահեղականներն արդեն զգալի թիվ են կազմում։ Նա նաեւ կարեւորել է ժողովրդավարության ու բազմակարծության ձգտող ուժերին աջակցելու անհրաժեշտությունը։ Շուդն անվտանգության հարցերին նվիրված «Սփեն» համաժողովին շեշտել է, որ սիրիական պատերազմը հզորացրել է «Ալ Կաիդային» եւ ծայրահեղականներին, մտահոգություն հայտնելով Սիրիայի շիա—սունի հակամարտություններն Իրաքում տարածվելու վերաբերյալ։ Նա վկայակոչել է վերջին ամիսներին Իրաքում ահաբեկչությունների ակնհայտ աճի իրողությունը, նշել, որ այն կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Շուդը հավելել է նաեւ, որ եթե Ասադը մնա իշխանության ղեկին, ապա նա նախկին ուժը կորցրած կլինի, իսկ եթե ապստամբները գան իշխանության, շիա—սունի բախումները տարիներ կշարունակվեն։ Այլ կերպ ասած, վերջինս անուղղակիորեն նշում է, թե դեմ չի լինելու թույլ Ասադի իշխանության մնալուն։ Նա նույնպես կարեւորել է ժողովրադավար եւ բազմակարծության կողմնակից ուժերին աջակցելու անհրաժեշտությունը։
Ստեղծված իրավիճակում Սիրիայի քրդական Ժ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 403 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի բոլոր պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մինչ համապատասխան հանձնաժողովի ստեղծումն ու սոցիալական որոշ խմբերի համար արտոնությունների տրամադրումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կասեցնել ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումը։
Այնուհետեւ Տարոն Մարգարյանը ուղերձով դիմել է երեւանցիներին.
«Սիրելի՛ երեւանցիներ,
Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իմ՝ թերեւս ամենածանր որոշումն էր։ Գերխնդիրը լուծում էր պահանջում շատ վաղուց։ Քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ես իմ առաջնահերթ խնդիրներից եմ համարել Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի հետեւողական արդիականացմանը զուգահեռ անընդհատ ուղիներ գտնել ուղեվարձն անփոփոխ պահելու համար։
Աշխատել ենք շատ մանրակրկիտ, տնտեսավարողներին ցույց ենք տվել խնայողության ճանապարհները, մեր մասնագետներն անընդհատ վեր են հանել ընկերությունների ծախսերում նվազեցումներ կատարելու հոդվածները, ինչի շնորհիվ մինչեւ հիմա կարողացել ենք անփոփոխ պահել ուղեվարձը։ Անկեղծ ասած՝ ես մինչ այս ամռան սկիզբ վստահ եմ եղել, որ դեռ մի քանի տարի էլ կկարողանանք այս ռեժիմով առաջ գնալ, ու վա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին եւ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, նրանց մաղթել քաջառողջություն եւ բեղմնավոր աշխատանք։ 
Մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերին Երեւանում ծավալված քաղաքացիների ինքնաբուխ շարժմանը, որը, վարչապետի խոսքով, զերծ է կուսակցականությունից եւ ունի սոցիալական բնույթ։ Տիգրան Սարգսյանը նաեւ շեշտել է, որ հոծ զանգվածներին առնչվող որոշումները նախօրոք պետք է անպայման քննարկվեն հանրության հետ (տե՛ս առանձին)։
Այնուհետեւ կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը։
Գործադիրը հաստատել է հարկային եւ մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցը եւ այդ սկզբունքներից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը։ Վարչապետին հատկապես հետաքրքրել են շքեղության հարկին վերաբերող դրույթները։ «Հիմա այս հարցը բարձրացնում են մեր քաղաքացիները, եւ այն տրամադրությունները, որ տիրում են այսօր Հայաստանում, Երեւանում, համահունչ են այն բանին, որ այս հարկատեսակը կարող է լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջեում, ինչը հնարավորություն կտա մեզ սոցիալական խնդիրներ լուծել։ Կարեւոր է նաեւ այն, ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տեսանելի ապագայում Հայաստանի՝ ԵՄ—ին անդամակցելու վերաբերյալ բանակցություններ նախատեսված չեն։ Այս մասին երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության գործադիր կոմիտեի անդամ, նախկին խոսնակ Սամվել Նիկոյանը։
«Այս փուլում Հայաստանի բարձրագույն ղեկավարության առաջ ծառացած է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման խնդիրը եւ այդ ուղղությամբ համագործակցության խորացումը։ Բնականաբար, չի կարելի հետագա որեւէ զարգացում բացառել»,–ընդգծել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ Հայաստան—Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը որեւէ կերպ չի ազդելու Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքական շահերի վրա, համենայն դեպս՝ Հայաստանի մասով։ «Ռուսաստանի հետ Հայաստանի համագործակցությունն այն մակարդակում է, որը չի ենթադրում «կամ, կամ» սկզբունքը, այսինքն՝ հայ—ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը անփոխարինելի է»,–եզրափակել է Նիկոյանը։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն ու ԵՄ հարեւանության եւ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ համատեղ հայտարարություն են ընդունել՝ Հայաստան—Եվրամիություն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունների ավարտի առթիվ։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հանձնակատարները նշել են, որ ուրախ են Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։ Նրանք խոսել են այդ զարգացումների կարեւորության մասին՝ անհամբերությամբ սպասելով Վիլնյուսում նոյեմբերի 29—ին ՀՀ—ԵՄ Ասոցացման համաձանագրի նախաստորագրմանը։
«2010 թվականին մեկնարկած այս բանակցությունների ավարտը էական ձեռքբերում է ԵՄ—ի եւ Հայաստանի համար։ Ասոցացման համաձայնագիրը թույլ կտա ԵՄ—ին ու Հայաստանին համատեղ առաջ գնալ համապարփակ արդիականացման եւ բարեփոխումների ծրագրով՝ հիմնված համատեղ արժեքների, քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրացման վրա։ Համաձայնագիրն ուղղակիորեն դրական ազդեցություն կունենա ամենօրյա կյանքի վրա եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին կմոտեցնի Եվրամիությանը։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում երկու կողմերի բանակցողներին՝ այս հիասքանչ արդյունքին հասնելու համար»,–ասված է հայտարարության մեջ։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 464 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարությունը հաստատեց համապատասխան կարգը

Այսուհետ հարկային մարմինը կարող է առանց զգուշացնելու անհանգստացնել հարկատուին։ Պաշտոնական ձեւակերպմամբ՝ կարող է օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնել։ Գործադիրը երեկվա նիստում հաստատեց աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու փաստն արձանագրելու կարգը։ Ի դեպ, հստակեցվում է, որ չձեւակերպելը ենթադրում է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայություն։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ըստ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի, նշված կարգն ապահովում է աշխատողի աշխատանքի ընդունումը չձեւակերպելու փաստն արձանագրելու կարգի հետ կապված հարաբերությունները։ Այդ փաստն արձանագրվում է հարկ վճարողի մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող պետբյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ հարկային մարմնի կամ աշխատանքի պետական տեսչության կողմից առանց անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգումների շրջանակներում։ Կառավարության որոշմամբ, չձեւակերպելու դեպք է համարվում նաեւ այն դեպքը, եթե հիմնավորվում է տվյալ գործատուի մոտ նախկինում փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ եղած վարձու աշխատողի առկայությունը՝ առանց այդ պահին աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 26.07.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024