ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 2 » Հավատարիմ՝ կանխիչ դիվանագիտությանը /Միջազգային ռազմավարական քաղաքական ֆորում Երեւանում/
13:21
Հավատարիմ՝ կանխիչ դիվանագիտությանը /Միջազգային ռազմավարական քաղաքական ֆորում Երեւանում/

 

Երեկ Երեւանում տեղի է ունեցել «ՄԱԿ—ի սկզբունքների եւ ստանդարտների հիման վրա ազգային եւ տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական–քաղաքական ֆորումը։
Կազմակերպիչներն էին՝ ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, ՀԱՊԿ—ի քարտուղարությունը, ՀԱՊԿ—ի միացյալ շտաբը, ՀԱՊԿ—ի գիտափորձագիտական խորհուրդը, ՌԴ ԱԳՆ—ի միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնը, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիան, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան։
Ֆորումին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ—ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ներկայացուցիչներ ՀԱՊԿ—ի քարտուղարությունից, ՀԱՊԿ—ի գիտափորձագիտական խորհրդից։ Ֆորումում զեկուցումներով հանդես եկան խաղաղապահության ոլորտի միջազգային փորձագետներ ՄԱԿ—ից, ԵԱՀԿ—ից, ԵՄ—ից, Շանհայի համագործակցության կազմակերպությունից, Գիտնականների Պագուոշյան միջազգային շարժումից, Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտից։
Ֆորումի աշխատանքներին ներգրավված էին մասնակիցներ ՌԴ—ից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Բելգիայից, Իսրայելից, Իտալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Չինաստանից։ 
Մասնակիցներին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընթերցեց ՀՀ ՊՆ ԱՌՀԻ—ի պետ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ—մայոր Հայկ Քոթանջյանը։ Այնտեղ մասնավորապես ասված էր. «Մասնակիցների այս ներկայացուցչական կազմը հաստատում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Նիկոլաեւիչ Բորդյուժայի՝ 2013 թ. հունիսին արված այն առաջարկության պահանջվածությունը, որ Երեւանում անցկացվեն ամենամյա միջազգային ֆորումներ ընդլայնված կազմով՝ ինչպես կազմակերպության անդամ պետությունների, այնպես էլ այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների եւ ՀԱՊԿ—ի անդամ չհանդիսացող երկրների գիտափորձագիտական շրջանների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Միջազգային կազմակերպությունների խաղաղարարական օպերացիաները էական դեր են խաղում արդի աշխարհում։ Դրանք խաղաղ միջոցներով՝ հակամարտող կողմերի միջեւ երկխոսության հարուցման ու հաստատման ճանապարհով, ներքին եւ միջազգային հակամարտությունների սրումը կանխող կարեւոր գործիք են։ Հայաստանը լավ է հասկանում երկխոսության, դեպի փոխըմբռնում ձգտման, վեճերի լուծման նկատմամբ ռազմամոլական մոտեցումներից հրաժարման նշանակությունը։
Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ—ի հիմնադիր պետություն, պայմանագրի մյուս մասնակիցների հետ մեկտեղ հաստատում է իր հավատարմությունը կանխիչ դիվանագիտությանը՝ որպես անվանգության արդյունավետ ապահովման ու ճգնաժամերի կանխարգելման կարեւոր միջոցի։ Մենք ելնում ենք այն մոտեցումից, որ ՀԱՊԿ—ի անդամ պետությունների գերակայությունների կարեւոր բաղադրատարրն է միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով իրականացվող խաղաղարարական գործունեությունը։
Հույս ունեմ, որ ձեր գիտաժողովը կծառայի խաղաղարարական ոլորտում համագործակցության գիտակիրառական գործիքարանի հետագա հարստացմանը, կարեւոր ներդրում կկատարի անվտանգության ու կայունության ապահովմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի համախմբման, զինված հակամարտությունների կանխման եւ ծագող հակամարտային ու ճգնաժամային իրավիճակների խաղաղ կարգավորման գործում»։
Մասնակիցներին ողջույնի ուղերձ հղեց նաեւ ՀԱՊԿ—ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Ֆորումի ընթացքում ելույթներով Հայաստանը ներկայացրին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ—ի պետ, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ—մայոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ ԶՈՒ—ի Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ—մայոր Արթուր Սիմոնյանը։ Նրանք անդրադարձան ՀՀ ԶՈՒ—ի խաղաղապահ ներուժի զարգացման խնդրին, ՀՀ—ի անվտանգության ապահովման համատեքստում խաղաղապահության դերին, խաղաղապահ բրիգադի՝ միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցության փորձին։
Գեներալ—մայոր Հայկ Քոթանջյանը իր ելույթում հանգամանորեն վերլուծեց խաղաղապահ գործընթացում պետական հաստատությունների կայացման եւ զարգացման դերը՝ այդ համատեքստում կարեւորելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութունում իրականացվող պետութենաշինական գործընթացը՝ որպես տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման կարեւոր գործոն։
Ֆորումի օտարերկրյա մասնակիցները իրենց ելույթներում անդրադարձան ՄԱԿ—ի, ԵԱՀԿ—ի, ԵՄ—ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, Աֆրիկյան միության խաղաղապահ գործողությունների փորձին։ ՀԱՊԿ անդամ—պետությունների մասնակիցներն անդրադարձան կազմակերպության խաղաղապահ ներուժի ձեւավորման եւ զարգացման հիմնախնդիրներին։
Խաղաղության հիմնահարցերի Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի եւ Գիտնականների Պագուոշյան միջազգային շարժման, ինչպես նաեւ ՌԴ ԱԳՆ—ի միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (համալսարան) կազմում գործող Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի ներկայացուցիչներն անդրադարձան խաղաղապահ գործողությունների տեսական հիմնախնդիրներին։
Ֆորումի ավարտին ընդունվեց հայտարարություն, որում շեշտվում է աշխարհի տարբեր տարածաշրջաններում կայունության եւ անվտանգության ապահովման գործում միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող խաղաղապահ գործողությունների դերը, ինչպես նաեւ պետական հաստատությունների կայացման կարեւորությունը հակամարտությունների կարգավորման գործում։ Հայտարարությունում շեշտվում է միջազգային իրավունքի նորմերի՝ առաջին հերթին ուժի եւ դրա կիրառումից հրաժարման հիման վրա, հակամարտությունների խաղաղ կարգավորման կարեւորությունը։ Ընդգծվում է, որ ՀԱՊԿ—ն, պատասխանատվություն ստանձնելով եվրասիական անվտանգության համար, կարող է դառնալ խաղաղապահ գործողությունների համակարգի գործուն մասնակիցներից մեկը։ 
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 392 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024