ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 11 » Հիմնական չափանիշը մարդը պետք է լինի /Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ապաքաղաքական է/
21:45
Հիմնական չափանիշը մարդը պետք է լինի /Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ապաքաղաքական է/

ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ապաքաղաքական է, զուտ մասնագիտական բնույթ ունի, որի խնդիրն է բացահայտել ստեղծված իրավիճակը եւ մասնագիտական լուծումներ առաջարկել առկա հարցերին՝ հաշվի առնելով միջազգային փորձը։ Այդ մասին երեկ Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։
Հանձնաժողովի քարտուղարությունից տեղեկացնում են, որ որպես օրինակ նա նշել է այլ երկրների փորձը, որոնք ժամանակին ընտրել էին մոդելային Սահմանադրությունը, ինչի արդյունքում սոցիալական իրականության հետ բախվող խնդիրներ էին առաջացել։
«Նույնը տեղի ունեցավ նաեւ մեր երկրում։ Առաջին Սահմանադրության ընդունման ժամանակ շեշտը դրվեց պետական իշխանության կայացման վրա։ Բայց այստեղ հարց առաջացավ՝ ո՞ւր մնաց մարդը։ Սահմանադրականության հիմնական չափանիշը հենց մարդը պետք է լինի։ Պետք է վերաշարադրել սահմանադրական մեթոդաբանությունը՝ կարեւորելով ոչ թե օրենքի գերակայության սկզբունքը, այլ՝ իրավունքի։ Երբ մենք կիրառենք այս մեթոդաբանությունը, ապա կունենանք մարդակենտրոն Սահմանադրություն»,–հավելել է հանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով՝ կա հրատապ խնդիր, որը հասունացել է, եւ որին անհրաժեշտ է բավարար ուշադրություն դարձնել։
Գագիկ Հարությունյանի համոզմամբ, եթե մեր գործունեությունը սկսվի անիրավական քայլերով, ապա իրավական պետություն կառուցել չենք կարողանա։ «Մեր երկրում քաղաքական գործընթացի սահմանադրական լուծումները տրված չեն, որը լրջագույն խնդիրներ է առաջացնում։ Մեր մշակած լուծումների մեթոդաբանությունում դեռեւս կան բացեր, որոնց պատասխանները ստանալու համար էլ կազմակերպվում են հանդիպումներ շահագրգիռ տարբեր կողմերի հետ»,–ասել է հանձնաժողովի նախագահը՝ ընդգծելով, որ գերագույն խնդիրը սահմանադրաիրավական այնպիսի համակարգի ստեղծումն է, որի արդյունքում լուծում կստանան բոլոր խնդիրները։
Գագիկ Ղազինյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է հանրային իրավական պատասխանատվության մեխանիզմի վրա՝ նշելով, որ դժգոհություններ են լինում, երբ պաշտոնյան, ով ազատվում է աշխատանքից, երբեք հանդես չի գալիս պարզաբանմամբ՝ կարեւորելով նաեւ խոսքի ու գործի համապատասխանության հարաբերակցությունը։ Նա ընդգծել է նաեւ հասարակական հարաբերությունների զարգացման դինամիկային համահունչ փոփոխությունների անհրաժեշտությունը, զուգահեռներ անցկացրել զարգացած երկրներում իրավակիրառ պրակտիկայի հետ՝ նշելով, որ այդ երկրներում շատ բաներ պետք չէ գրել, քանի որ այնտեղ կա ձեւավորված բարձր իրավական մշակույթ, իսկ Հայաստանում շատ բաներ պետք է օրենքով ամրագրել՝ հաշվի առնելով մեր իրավական մշակույթի առանձնահատկությունները։
Հարցուպատասխանի ժամանակ ներկաներն անդրադարձել են հանրային իրավական պատասխանատվության մեխանիզմներին, կառավարման ձեւին, քաղաքացիական հասարակության զարգացմանը խոչընդոտող երեւույթներին։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Հրազդան քաղաքում, հուլիսի 15—ին։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 456 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024