ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 14.11.2019, 11:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [599]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [800]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [79]
Զանազան [185]
Քաղաքականություն [627]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 2 » Ինչու են էներգետիկ հսկաները լքում Ադրբեջանը /Շրջանառվում է մեկ վարկած եւս, որ ցայսօր ըստ էության չի հերքվել/
13:25
Ինչու են էներգետիկ հսկաները լքում Ադրբեջանը /Շրջանառվում է մեկ վարկած եւս, որ ցայսօր ըստ էության չի հերքվել/

Բաքուն փչացնում է Եվրոպայի էներգետիկական քաղաքականությունը։ Եվրոպական էներգետիկ հսկաները լքում են Ադրբեջանը։ Նմանատիպ ձեւակերպումներով հրապարակումներ վերջերս հաճախ են հանդիպում արտերկրի մամուլում։ Արդյո՞ք երկրորդը շաղկապված է առաջինին։ Միջազգային անկախ փորձագետները երկու կարծիք ունեն՝ միանշանակ այո եւ մասամբ այո։ «ՀՀ»—ն ներկայացրել է (այս տարվա հունիսի 19—ին) այն հնարավոր պատճառները, որից ելնելով միջազգային հայտնի էներգետիկական ընկերությունները հեռանում են Ադրբեջանից՝ առանց բացատրություն տալու։ Բայց կա եւ մեկ այլ պատճառ, որը գուցե հետագայում դառնա ամենահիմնականը։ Խոսքը Ալիեւների ընտանիքի օֆշորային գործերի մասին է։
Բանն այն է, որ հետաքննական մի հրապարակում է վերջերս շրջանառվում, ըստ որի բացահայտվել է այն կապը, որ կապում է Ալիեւներին «Ազերսուն հոլդինգի» (Azersun Holding) հետ։ Առաջին հայացքից կարող է հասկանալի չդառնալ, թե դա ինչու պետք է վիրավորի եվրոպական էներգետիկ ընկերություններին, չէ որ «Ազերսուն հոլդինգը» հիմնականում սննդարդյունաբերության եւ զբոսաշրջային ոլորտներում է իշխում։ Բայց, ասացինք, այսպես է միայն առաջին հայացքից։ Իրականում պետք է հասկանանք, թե ինչ է կապում Ալիեւներին «Ազերսուն հոլդինգին»։ Ավելի ստույգ՝ ինչ գործունեություն ծավալող ընկերություններ են կապում այս երկուսին։ 
Համացանցում տարածված տեղեկատվությունը, որ գազազացրեց Ալիեւների ընտանիքին եւ լռեցրեց նրա «ընտանիքի սազանդարներին», Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (International Consortium of Investigative Journalists) թղթակից Ստեֆան Կանդեայի հետաքննության հիմքով էր։ Որոշ փաստեր ներկայացնենք։ Ադրբեջանի «Կրակե աշտարակները», Հեյդար Ալիեւի կենտրոնը, «Շահդագ» զբոսաշրջային համալիրը, «Լյուքս» դասի վիլաները, սննդարդյունաբերության տարբեր ճյուղերում մենաշնորհային դիրքերը (աղի եւ կարագի արտադրություն), միլիոնավոր դոլարներ արժեցող պետական տարբեր պատվերները՝ սկսած շինարարությունից եւ վերջացրած բանակին մատակարարումներով. այս ամենի վրա «Ազերսուն հոլդինգի» թաթը դրած է։ Լրագրողը փաստաթղթեր ունի, որոնք ապացուցում են, որ այս ամենի հետեւում Իլհամ Ալիեւի բիզնես շահերն են։ Գյոզալների ընտանիքին պատկանող «Ազերսուն հոլդինգին» եւ Ալիեւներին օֆշորային ընկերություններն են կապում։ Ի դեպ, խոսքը գաղտնի ընկերությունների մասին է։ Փաստաթղթերի համաձայն, գործարար Հասան Գյոզալը 2008թ. եղել է Վիրջինյան կղզիներում գրանցված «Ռոզամունդ ինթերնեյշնլ» ընկերության ղեկավարը, եւ ընկերությունը գրանցված է եղել Ալիեւի աղջիկների անունով։ Օֆշորային գոտիներում այսպիսի շատ ընկերություններ են հայտնվել՝ ալիեւյան ծագմամբ։ Գուցե սա է պատճառը, որ ցայսօր ոչ Ալիեւը եւ ոչ էլ իր կինը եկամուտների հայտարարագիր չեն ներկայացրել այն մասին, թե ինչ ունեին 1995, 2000 եւ 2005 թվականներին։ Բայց Բաքվում ով կարող է այդ մասին խոսել։ Բռնատիրությունը փակել է ե՛ւ ընդդիմախոսների, ե՛ւ զանգվածային լրատվության միջոցների բերանները։
Այս ամենով հանդերձ՝ սա էլ կարող է անհասկանալի թվալ, թե ինչու պիտի եվրոպական էներգետիկ ընկերությունները հեռանային Ադրբեջանից։ Հազիվ թե այդ ընկերությունները սրբերի շարքին են դասվում եւ կարող էին ալիեւյան օֆշորային պատմություններից նեղանալ ու հեռանալ՝ իրենք իրենց զրկելով շահույթից։
Բայց շարունակենք բացել փակագծերը, որոնք մոտավորապես այսպիսի պատկեր են ցույց տալիս։ Ալիեւները ղեկավարում են Վիրջինյան կղզիներում ընկերություններ, որոնք ստեղծվել են մեկ այլ ընկերության կողմից՝ գրանցված Մալայզիայում, բայց սրանք էլ գրանցվել են մի ընկերության կողմից, որ տեղակայված է Սինգապուրում։ Վիրջինյան երեք ընկերությունների իրավաբանական հասցե է նշված Ալիեւների Դուբայում գտնվող 6 մլն դոլար արժողությամբ բնակարանը։ Այս երեք ընկերությունները ղեկավարել է վերոնշյալ Հասան Գյոզալը եղբոր՝ Աբդուլբարի Գյոզալի հետ։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի թղթակիցը բացահայտել է, որ Իլհամ Ալիեւը, երբ դեռ Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահն էր, եղբայրներ Գյոզալների համար մեծ հնարավորություններ էր ստեղծում։ Ինչպես ասում են, այստեղ էլ թաքնված է շան գլուխը։ Իսկ եթե ասենք, որ այս նավթային պետական ընկերությունն է եվրոպական ընկերություններին տրամադրել Ադրբեջանի նավթային պաշարների մասին լեգենդներով հարուստ փաստաթղթերը, ապա պղտոր ջրերը կզուլալվեն։ Հավելենք. «SOCAR Energy Georgia» համատեղ ձեռնարկություն, «Petro—Trans FZCO», «Middle East Petroleum» եւ վերջապես Azersun Holding, որ, պարզվում է, նավթափոխադրման մեծ ծրագրեր էլ ունի։ Բայց սա Գյոզալների եւ Ալիեւների գործակցության մի մասն է միայն։ Փաստորեն, Հասան Գյոզալը նավթային մեծ շահույթներ ստանալու ուղղակի եւ անուղղակի հնարավորություններ ուներ. թվարկված ընկերությունների անուններն ինքնին խոսուն են։ Կրկին շեշտենք, սա միայն երեւացողն է։ Եվրոպական այն ընկերությունները, որոնք նավթագազային բնագավառում են եւ բաց ընկերություններ են ու երբեմն չգիտեն, թե ով է, ասենք, 5, 6 կամ 10 տոկոսի բաժնետերը, սկսել են կասկածներ ունենալ. իսկ եթե իրենց գումարները սկսել են նույն՝ ադրբեջանական գրպանը գնալ։
Այս ամենը զավեշտալի մի պատմություն է եզրափակում։ Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակն ասում է, թե արտասովոր ոչ մի բան չկա, երբ նախագահի ընտանիքի անդամները բիզնեսով են զբաղվում։ Մինչդեռ Azersun Holding—ը նշում է, թե ոչ ճիշտ տեղեկատվության հիմքով կառուցված ոչ ճիշտ հետաքննությունը մեկնաբանել չեն կարող։
Այս ամենը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի մյուս թղթակիցներին ուղղորդել է Ալիեւյան կլանին փնտրել նաեւ օֆշորային գոտիներում գրանցված այլ ընկերություններում, որոնք աշխարհի տարբեր երկրներում գործունեություն են ծավալում հանքարդյունաբերության եւ ավիացիոն բնագավառներում։ Իսկ երբ սկանդալը սկանդալի հետեւից պայթի, Ալիեւը հազիվ թե կարողանա սեփական ժողովրդին համոզել, որ երկրի բյուջեի բոլոր միջոցներն ուղղվում են ընդդեմ Արցախի զինամթերք ձեռքբերելուն։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 181 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019