ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 12:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 2 » Մեկ կրակոցով երկու նապաստակ խփելու նոր փորձ
13:24
Մեկ կրակոցով երկու նապաստակ խփելու նոր փորձ

Իրաքի մասնատումը կարելի է ասել իրականություն է դառնում։ Թեեւ կառավարական զինված ուժերը ջանքեր են գործադրում ազատագրել գրավյալ տարածքները, «Իրաքի եւ Շամի իսլամական Էմիրությունն» (արաբերեն հապավումը՝ ԴԱԻՇ) այդ տարածքներում «Իսլամական խալիֆայության» հիմնադրումն է հայտարարել՝ խալիֆ հռչակելով ԴԱԻՇ—ի առաջնորդ Աբուբաքր Ալ Բաղդադիին։ 
ԴԱԻՇ—ի խոսնակը հայտարարել է, թե իրենք իրականացնում են ալահի եւ մարգարեի կամքը եւ այսուհետ խոսելու են «Իսլամական խալիֆայության» անունից, ոչ թե ԴԱԻՇ—ի։ Նա ընդգծել է, որ Ալ Բաղդադին ողջ մահմեդական աշխարհի խալիֆն է, հավելելով, թե ԴԱԻՇ—ի բոլոր հրամանատարներն ու անդամները խալիֆին հավատարիմ հպատակության երդում են տվել։ Այլ կերպ ասած՝ կառավարական ուժերի ջանքերն ըստ երեւույթին ուղղված կլինեն շիաբնակ տարածքների պաշտպանությանը, եւ հազիվ թե նրանց հաջողվի ազատագրել գրավյալ տարածքները։ 
Մյուս կողմից Քրդստանի ինքնավարությունը հայտարարում է, թե արդեն անկախություն հռչակելու ժամանակն է, ինչի մասին ինքնավարության նախագահ Մասուդ Բարազանին հայտնել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպմանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն եւս կողմ է արտահայտվել Քրդստանի անկախությանը, ինչը թերեւս բնական է, հաշվի առնելով, որ դեռեւս անցյալ դարի 90—ականներին Իսրայելը հայտարարում էր, թե քրդերը եւս հրեաների նման տառապյալ ազգ են եւ պետք է իրենց անկախ երկիրը ունենան հենց Իրաքի Քրդստանի տարածքում։
Սակայն Թուրքիայի դիրքորոշումն իրաքյան զարգացումների առնչությամբ, թե իրենց համար ընդունելի է Քրդստանի անկախությունը, առաջին հայացքից տարօրինակ է թվում, երբ ինքը լուրջ խնդիրներ ունի քրդերի հարցում։ Ավելին, 2012թ. քրդական հարցի շուրջ PKK—ի առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ ձեռք բերված համաձայնությունը կյանքի չկոչելով, խիստ դժգոհություն էր առաջացրել քրդերի շրջանում, որոնք ընդհուպ պատրաստվում էին չեղյալ հայտարարել պայմանավորվածությունները։ Եվ, ահա, օրեր են մնացել օգոստոսի 10—ին Թուրքիայում նախագահական ընտրությունների համար թեկնածուների առաջադրմանը, ինչը խիստ կարեւոր է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության եւ մասնավորապես նրա առաջնորդ վարչապետ Էրդողանի համար։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ներկայացրել է իր թեկնածուին, որն, անշուշտ, Էրդողանն է։ Մյուս կողմից կատարված սոցհարցումների արդյունքները միանշանակ չեն. մի դեպքում Էրդողանը հաղթելու է ընտրությունների առաջին փուլում՝ ունենալով ձայների շուրջ 56 տոկոսը, իսկ մի այլ հարցումների արդյունքներում նա ունենալու է ձայների ընդամենը 41 տոկոսը, ինչը մտահոգել է նրան։ Ահա թե ինչու նա խորհրդարանին է ներկայացրել 6 կետից կազմված օրինագիծ, որով, ինչպես փոխվարչապետ Բաշիր Աթալայն է հայտարարել, իշխանությունները «խաղաղության պայմանագրի» ուղղությամբ վերջին քայլերն են իրականացնում։ Նա նշել է, որ բոլոր խնդիրները լուծվելու են, վերջ է դրվելու բռնություններին, մարդիկ լեռներից իջնելու են, ցած են դնելու զենքերն ու անցնելու են իրենց սովորական հասարակական կյանքին։ 
Օջալանն այդ քայլը «պատմական» է գնահատել, իսկ խորհրդարանում քրդական Ժողովրդավար կուսակցությունն այն համարել է ուշացած, բայց դրական քայլ։ Այլ կերպ ասած՝ Էրդողանն այդպիսով ձգտել է սիրաշահել շուրջ 12 միլիոն քուրդ ընտրողներին, որը ճակատագրական նշանակություն կունենա ընտրություններում։ Բայց սա հարցի միայն մի կողմն է, Անկարայի համար այդ քայլն ավելի հեռուն գնացող նպատակներ է հետապնդում։ Էրդողանն Իրաքի Քրդստանի հետ փոխհարաբերությունները սերտացնելու նպատակով, ինչին ձգտում է, պետք է նախ հարաբերությունները բարելավի Թուրքիայի քրդերի հետ։ Իսկ Քրդստանի անկախությանը դրական վերաբերվելու բուն նպատակը Քիրքուքի եւ Մոսուլի նավթահանքերին տիրանալն է։ Նշենք, որ Քիրքուքն այժմ վերահսկում են քրդական ուժերը, իսկ նախագահ Բարզանին հայտարարել է, թե չնայած այն քրդական տարածք է, սակայն Քրդստանին միացնելու համար հանրաքվե է անցկացվելու։ Սա այն դեպքում, երբ դեռեւս 2003թ., երբ ԱՄՆ—ի ու ՆԱՏՕ—ի ուժերը հարձակվել էին Իրաքի վրա, Թուրքիան փորձում էր առիթը օգտագործելով վերահսկողություն սահմանել Քիրքուքի վրա, այն թուրքական տարածք համարելով, հաշվի առնելով նաեւ այդտեղ բնակվող թուրքմենների որոշակի քանակը։ Իսկ այժմ, երբ քրդական ուժերը մտան Քիրքուք, Թուրքիան որեւէ կերպ չարձագանքեց։ Բացի այդ, կարելի է ասել, տարօրինակ է նաեւ Անկարայի դիրքորոշումը Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության առանց դիմադրության ԴԱԻՇ—ին հանձնվելն ու 80 թուրքի, այդ թվում դիվանագետների պատանդ վերցնելու հարցում։ Անկարայի ոչ լուրջ հակազդեցությունը եւ այն, որ պատանդներին ազատելու համար էլ տեսանելի քայլեր չեն կատարվում, կարելի է վերագրել ԴԱԻՇ—ի ու Էրդողանի կառավարության միջեւ համագործակցության, ինչում նրան մեղադրում է ընդդիմությունը։ Այս առնչությամբ հետաքրքիր է Անկարայի Գազի համալսարանի դասախոս Հուսեյն Յայմանի տեսակետը, որը թուրքական մամուլում հրապարակվել է «Արդյո՞ք Թուրքիայի երազանքն իրականություն կդառնա» վերտառությամբ։ Յայմանը Մոսուլի վրա ԴԱԻՇ—ի վերահսկողությունը հաստատելու առիթով շեշտել է, թե Քիրքուքը եւ Մոսուլը Թուրքիային են միանալու, հավելելով, որ Իրաքի 3 մասի մասնատման հարցը օրակարգային է, եւ դա կհանգեցնի թուրքերի երազանքի իրականացմանը։
Բայց եւ այնպես Թուրքիայի «երազանքի» իրականացումը մեծ ռիսկի հետ է կապված այդ երկրի համար։ Բացի այդ, եթե հաշվի առնենք նաեւ, որ Սիրիայի քրդական ինքնավարությունն ավելի լավ հարաբերություններ ունի Իրաքի քրդստանի հետ, քան Թուրքիան, եւ Բարազանին բազմիցս հայտարարել է, որ հովանավորում է ինքնավարությունը։ Մյուս կողմից Սիրիայի հարցի լուծումը տեսանելի ապագայում անհայտ է, սակայն բացառված չէ, որ Սիրիայի Քրդստանը կմիանա անկախ Քրդստանին։ Հանգամանք, ինչը, անկասկած, ոտքի կհանի նաեւ Թուրքիայի քրդերին, ինչքան էլ, որ Անկարան նրանց ազատություններ պարգեւելու խոստումներ տա։ Ավելին, որեւէ տարածաշրջանային կամ միջազգային ուժ անտարբեր չի մնա Թուրքիայի՝ նման նկրտումների հանդեպ։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան, ինչպես միշտ, ձգտում է մի կրակոցով 2 նապաստակ խփել. լուծել քրդերի հարցը եւ գրավել Քիրքուքն ու Մոսուլը, բայց ավելի շուտ կարող է ինքը մասնատման շեմին հայտնվել, քան իր վաղեմի երազանքն իրականություն կդառնա։ hhpress.am

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 469 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024