ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 00:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 24 » Նոր որակներ եւ չափանիշներ /ՀՀ դատարանները կապահովեն մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառում/
14:45
Նոր որակներ եւ չափանիշներ /ՀՀ դատարանները կապահովեն մարդու իրավունքների եվրոպական չափանիշների միատեսակ կիրառում/

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը կնպաստի, որպեսզի մեր երկրում ապահովվի մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ եւ միատեսակ կիրառում։ Երկամյա ծրագիրը, որի մեկնարկը տրվեց երեկ, պետք է նպաստի նոր որակների ձեռքբերմանը, կներդրվեն եվրոպական չափանիշներ, եւ կպահպանվի «օրենքի առաջ բոլորն են հավասար» սկզբունքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», ծրագրի նպատակն է հզորացնել վճռաբեկ դատարանի եւ նորաստեղծ արդարադատության ակադեմիայի կարողությունները, դատավորների, փաստաբանների համար կազմակերպել դասընթացներ, քննարկումներ, որոնք պետք է նպաստեն իրավական հարթակում կարողությունների առաջընթացին։
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանությամբ, երկամյա ծրագրի մեկնարկը նպատակասլաց աշխատանքի արդյունք է։ «Եվրոպական կոնվենցիաները մեր ուղեկիցներն են, եւ ժամանակի ընթացքում դատական պրակտիկան պետք է համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին»,–ասաց նախարարը։ Անցյալում են այն գնահատականները, թե ինչո՞ւ 47 երկրից բաղկացած Եվրոպայի խորհուրդը պետք է որոշում կայացնի Հայաստանի փոխարեն։ Նախարարն առաջարկում է այլ տարբերակ. կառույցի ներսում եւ կառույցի չափանիշները վերցնելով՝ Հայաստանն էլ որոշում է կայացնում մնացած 46 պետությունների համար։ Ծրագրից Հայաստանի ակնկալիքները հսկայական են, այն կբերի նոր որակներ եւ չափանիշներ։ Թովմասյանը կարեւորեց սահմանադրաիրավական բարեփոխումների եւ ներպետական օրենսդրության շարունակական կատարելագործումը։ Նախարարությունում հույս ունեն, որ ծրագրի կիրառման միջոցով կնվազեն ընդդեմ Հայաստանի հայցերը ՄԻԵԴ—ում, եւ վիճելի խնդիրները կլուծվեն Հայաստանում։
Ծրագրի համակարգող Կամիլա Գանգլոֆի գնահատմամբ՝ նպատակը հավակնոտ է, սակայն խիստ անհրաժեշտ ժողովրդավարական հասարակության համար։
Ծրագրի ֆինանսավորումն իրականացրել է Դանիայի կառավարությունը։ Դանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օլե Ռասմուսենի խոսքով՝ սա երկրորդ ծրագիրն է, որ իրականացնում է Դանիան Հայաստանում։ Ըստ Ռասմուսենի, սա լավ հարթակ է, որը հետագայում կնպաստի երկու երկրների համագործակցությանը նաեւ այլ ոլորտներում։
«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը ստորագրվել է 2013թ. դեկտեմբերին Հայաստանի ԵԽ նախագահության օրոք։ Այն Հայաստանի եւ ԵԽ—ի 2012—2014թթ. Գործողությունների ծրագրի մասն է։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 407 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024