ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 14.12.2019, 04:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [603]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [462]
Մշակույթ [15]
Հասարակություն [813]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [80]
Զանազան [190]
Քաղաքականություն [638]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 47 48 49 50 51 ... 53 54 »

Կենտրոնական Իտալիայում գտնվող Ռիետի (նախկինում՝ Լատիում) քաղաքի քաղաքային խորհուրդը մարտի 20—ին միաձայն բանաձեւ է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին «Nouvelles dÕArmenie»—ին տեղեկացրել է Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչ Մետաքսյա Վանոյանը։ Ռիետի քաղաքն ունի շուրջ 48 հազար բնակչություն։
Այս տարվա փետրվարի 18—ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ էր ընդունել նաեւ իտալական Թուրին քաղաքը։
Բացի այդ, Իտալիա—Հայաստան բարեկամության միջխորհրդարանական հանձնաժողովը պատրաստվում է Իտալիայի խորհրդարանին ներկայացնել ապրիլի 24—ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու վերաբերյալ բանաձեւը։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 481 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության 15—ամյակին նվիրված միջոցառում։
Միջոցառմանը ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա շնորհավորեց ՕԵԿ—ականներին կուսակցության հիմնադրման 15—ամյակի կապակցությամբ, մաղթեց հաջողություններ՝ նշելով, որ ՕԵԿ—ը վստահելի գործընկեր է, որի հետ կարելի է հաղթահարել բազում դժվարություններ։ Նախագահ Սարգսյանի խոսքով, բոլորի աչքի առջեւ «Օրինաց երկիրը» հիմնադրվեց, ամրացավ, կայացավ եւ շատ կարճ ժամանակահատվածում սկսեց ակտիվ դերակատարություն ունենալ մեր երկրի քաղաքական կյանքում։
Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ քաղաքականության մեջ հայտ ներկայացրած եւ խորհրդարանական կուսակցություն ու առաջատար քաղաքական ուժ դարձած ՕԵԿ—ը մեծ ներուժ ունի եւ առաջիկա քաղաքական գործընթացներում կարողանալու է մեկ անգամ եւս արժանապատվորեն իր մասին հայտարարել՝ ապացուցելով, որ իր կայուն եւ նպատակաուղղված գործունեությամբ կարող է իր առջեւ դրված խնդիրները լուծել։
«Այս չորս տարիների ընթացքում, ինչ մենք միասին կառավարում ենք մեր երկիրը, ես մեկ անգամ եւս համոզվեցի, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը, իրոք, վստահելի գործընկեր է։ Սա շատ գնահատելի հատկանիշ է եւ շատ գնահատելի որակ»,–ասաց նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ քաղաքականության մեջ «Օրինաց երկիրը» առաջնորդվել է բարոյական չափանիշներով։
Հանրապետության ղեկավարը վստահություն հայտնեց, որ ՕԵԿ—ականները այսուհետեւ եւս կուռ շարքերով կանգնելու են իրենց առաջնորդի կողքին, ով նրանց տանելու է դեպի ավելի լավ Հայաստան. «Մեր նպատակն ավելի լավ Հայաստան ունենալն է, եւ մենք այդ ավելի լավ Հայաստանը կառուցելու ենք նաեւ ձեր ակտիվ մասնակցությամբ։ Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում հաջողություններ»,–ասաց նախագահ Սերժ Ս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 240 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկի մասին հայտարարեց ՀՀ պետական լեզվով։ Այնուհետեւ ֆրանսերենով շարունակեց. «Ֆրանկոֆոնիայի սեզոնն արդեն սկսվել է։ Մենք մեկամսյակի փոխարեն նախընտրում են գործածել սեզոն արտահայտությունը, հատկապես որ որոշակի միջոցառումներ կունենանք նաեւ մայիսին։ Ստացվում է մարտ, ապրիլ, մայիս՝ Ֆրանկոֆոնիայի գարուն։ Այս սեզոնը հրաշալի մեկնարկ ունեցավ եւ հիանալի է ընթանում»։
Ֆրանսերեն լեզվին եւ մշակույթին նվիրված միջոցառումներ կազմակերպելու ավանդույթը ձեւավորվել է ավելի քան 40 տարի առաջ, երբ 1970—ին Նիամեյում ստեղծվեց ներկայիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախատիպ «Մշակութային եւ տեխնիկական համագործակցության ասոցիացիան»։ Ֆրանկոֆոնիան որպես շարժում միավորում է 75 պետություն, որոնցից 56—ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներ են, 19—ը հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով։ Բոլոր այս երկրներում Ֆրանկոֆոնիայի օրը, շաբաթը, մեկամսյակը տոնվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հովանու ներքո։
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրը վերածվեց շաբաթի, այնուհետեւ մեկամսյակի։ Մեր հանրապետությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը միացել է 2004թ.՝ որպես դիտորդ։ Իսկ 2008թ. Հայաստանին շնորհվեց կազմակերպության ասոցացված անդամի կարգավիճակ։ Այս տարի էլ Կինշասայի գագաթնաժողովի ժամանակ մենք ունեցանք լիիրավ անդամի կարգավիճակ։ Եվ որպես այդպիսին՝ 2012—ին, կարելի է ասել, բավականին ծանրաբեռնված ենք։
«Այս տարի լայն ծրագիր է ներկայացվում ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում։ Մեկամսյակի շրջանակներում ֆրանկոֆոն դեսպանները դեսպանությունների մակարդակով եւս միջոցառումներ են պատրաստել»,–տեղեկացրեց Հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 256 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


”Հարգելի գործընկերներ,

Վերջին օրերին շատացել են շահարկումները այն մասին, որ ”Քնքշանք” հայ մասոնական օթյակի անդամները ներթափանցել են բոլոր կուսակցությունների նախընտրական ցուցակներ:

Օթյակի Գերագույն խորհուրդը անհրաժեշտ է համարում հերքել այդ լուրը եւ հաստատել, որ մեր եղբայրները ներկայացված են միայն երկու կուսակցությունների նախընտրական ցուցակների անցողիկ տեղերում:

Սա ամենեւին չի նշանակում, որ օթյակը չի շարունակելու կիրառել այլընտրանքային գործիքներ օրինաստեղծ աշխատանքների վրա ազդելու համար ԱԺ-ում:

Այս ամենին զուգահեռ ”Քնքշանք” օթյակը կշարունակի պաշտպանել Հայաստանի շահերը միջազգային դինամիկ գործընթացներում եւ պայքարել մութ ուժերի դեմ”:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 300 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«ԵՄ-ին անդամակցելն ընդամենը թուրքական երազ է». հոլանդացի պատգամավոր

Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ հոլանդացի պատգամավոր Բարի Մադլեները, Բրյուսելում խոսելով ԵՄ-Թուրքիա փոխհարաբերություններից, հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը պարզապես թուրքական երազ է.
«Վերջերս Ստամբուլում տեղի ունեցավ Թուրքիա-ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի 68-րդ նիստը: Չնայած դրան՝ Թուրքիան դեռ ԵՄ-ի անդամ չէ: Եթե անցկացվի ևս 100 նմանատիպ նիստ, միևնույն է՝ Թուրքիան նորից չի կարողանալու անդամակցել ԵՄ-ին:
Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ: Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը չի խոսում Թուրքիայի իրողություններից: Թող Բաղըշը բացատրի, թե ինչո՞ւ են Թուրքիայում ծաղրանկարչին ծաղրանկար նկարելու համար ձերբակալում, թե ինչո՞ւ են լրագրողներին ձերբակալում իրենց մտքերի համար, թե ինչո՞ւ են մարդկանց ձերբակալում գրած գրքերի համար: Մինչդեռ Բաղըշը զբաղված է շոու անելով: Միակ իրողությունն այն է, որ Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին:
Բացի այդ, Թուրքիան աջակցում է Գազայի հատվածի ահաբեկիչներին: Թուրքիան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ամենամոտ ընկերն է: Իսլամն ու ժողովրդավարությունը չեն կարող համատեղվել: Բոլոր իսլամական երկրները ժողովրդավարական ոլորտում հետամնաց երկրներ են, որևէ զարգացած երկիր չկա:
Այդ երկրներում անհնար է աշխարհիկ ռեժիմ: Քրիստոնեական երկրներում կրոնն անջատված է պետությունից: Իսլամի պարագայում դա այդպես չէ: Այդ տեսանկյունից իսլամական երկրների վերջը շարիաթն է: Թուրքիայի վերջը նույնպես շարիաթական ղեկավարումն է: Սրանից հնարավոր չէ խուսափել ո՛չ հիմա, ո՛չ վաղը»:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին էլ թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցի ժամանակ Մադլեները հայտարարել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 217 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչո՞ւ չլուծարվեց ԵվրԱզԷՍ-ը

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական համագործակցության երկրների գագաթնաժողովը. նախատեսվում էր, որ այն կլուծարվի, և դրա փոխարեն կստեղծվի Եվրասիական տնտեսական միություն, որն իր գործառույթներով ավելի մոտ կլինի Եվրամիությանը:
Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, Մոսկվայոմ կայացած գագաթնաժողվում մասնավորապես քննարկվել է այն հարցը, թե ինչպես պետք է ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում զարգանան ինտեգրացիոն գործընթացները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ դրանք պետք է տեղի ունենան «ըստ կանխատեսվող սցենարի և, վերջին հաշվով, մինչև 2015 թ. մենք կստեղծենք Եվրասիական տնտեսական միությունը»:
Նա նշել է, որ ԵվրԱզԷՍ-ի լուծարման կամ վերակազմավորման շուրջ սկզբունքային որոշում ընդունվել է դեռ դեկտեմբերին: Ուստի այժմ ամբողջ հարցն այն է, թլե ինչ տեսք կունենա կամ ինչպես կգործի նոր կառույցը: Առայժմ քննարկվում է ընդհանուր կառավարող մարմինների՝ ԵվրԱզԷՍ-ի դատարանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ստեղծման հարցը:
Հենց ոչ կառավարական կառույցների առկայությունն էլ տարաձայնությունների տեղիք է տվել: Մասնավորապես՝ գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ ԵվրԱզԷՍ-ին լիարժեք անդամակացությունն իր երկրին որոշ չափով կզրկի ինքնիշխաությունից, ինչն արգելված է սահմանադրությամբ: Նույն պատճառով չեն կարողանում համաձայնության գալ Մոսկվան և Մինսկը: Վերջինս նախընտրում է նոր միությանը տալ «Միասնական տնտեսաակնա տարածություն» անվանումը և պնդում է, որպեսզի հնարավոր լինի միջպետական համաձայնագրերը ազգային մակարդակով արգելափակել:
Մոսկվան իր հերթին կարծում է, որ բոլոր որոշումները պետք է ընդունվեն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի կողմից, որի մեջ պետք է մտն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 221 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանը Ռալֆ Պիտերսի հոդվածում և քարտեզներում

ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի 2006 թվականի հունիսի 6-ին գրած «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածում Ադրբեջանին վերաբերող հատվածը զետեղված է Իրանին վերաբերող արդեն մեզ հայտնի հատվածի մեջ. «Խելացնոր սահմաններով Իրանն իր տարածքի մի մասը կզիջի Միացյալ Ադրբեջանին…»(1):

Քանի որ, Ռալֆ Պիտերսն իր հոդվածում գործածել է «տարածքային նվիրատվություն» բառակապակցությունը, մենք էլ օգտվենք դրանից եւ նկատենք, որ Ռալֆ Պիտերսը «տարածքային նվիրատվություններ» է կատարել Ադրբեջանի օգտին: Դրանք երեքն են.

1. Քարտեզում բացակայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այն նշված չէ ընդհանրապես,

2. Հյուսիսային Իրանի տարածքների հաշվին ընդարձակվելիս` ի շահ Ադրբեջանի <<անհետացել է>> Նախիջեւանի Ինքնավար Մարզը, հասկանալի է, իր իրավական-քաղաքական բոլոր հետեւանքներով հանդերձ,

3. Ադրբեջանին որպես <<տարածքային նվիրատվություն>> <<հատկացվել է>> նաեւ Հյուսիսային Իրանի, այսպես կոչված` Հարավային Ատրպատականի տարածքը:

Այժմ հասկանալի է, թե ինչո՞ւ էին այդքան շտապում Ադրբեջանի օրենսդիրները 2012 թվականի փետրվարի 1-ին, երբ` «Մի խումբ ադրբեջանցի պատգամավորներ երկրի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 226 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանդիպել են Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը

Ա1+ էլեկտրոնային կայքէջի ունեցած հավաստի տեղեկություններով՝ մարտի 15–ին Մոսկվայի Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Կայքը հաղորդում է, որ հանդիպումը տևել է բավական երկար։ Այդ ընթացքում քննարկվել են Հայաստանում նախընտրական իրավիճակին վերաբերող հարցեր, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ներկա փուլը, Հարավային Կովկասում առկա մի շարք խնդիրներ։


Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 190 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռազմիկ Զոհրաբյան. «ՀՀԿ–ի ցուցակը կուսակցության դեմքն է»

Այսօրվա ասուլիսին ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը խոսել է ՀՀԿ համամասնական ցուցակի մասին։ Նա ընգծել է, որ ցուցակի խոշոր լինելը պայմանավորված է նրանով, որ կուսակցությունը փորձել է հասարակությանը ցույց տալ իր թիմը.

– Մեր ցուցակը կուսակցության դեմքն է,–ասել է բանախոսը։

Շարունակելով իր խոսքը, Ռազմիկ Զոհրաբյանն ասել է.

–Բնականաբար, բոլորը չեն լինելու ԱԺ–ում, սա պարզապես մեր դիմանկարն է, թե որ մարդկանցով ենք մենք գնում ընտրության։ Ընտրություններից հետո, բնականաբար, մարդիկ կան, որ չեն հրաժարվի իրենց մասնագիտությունից կամ իրենց պաշտոնից: Սա զուտ ներկայացուցչական ցուցակ է։ Իսկ անցողիկ մասը գործող պատգամավորները հիմնականում նորից կլինեն։ Այնպես որ, եթե մեկը գործող պատգամավորներից 100–րդից հետո է գրված, չի նշանակում, որ նա կարող է չանցնի։

Լրագրողները նկատել են, որ ՀՀԿ-ի ցուցակը խորհրդային տարիների Կոմկուսի ցուցակ է հիշեցնում, երբ կոլտնտեսություններից էին մարդիկ ներգրավում, գյուղացիների և այլն` նկատի ունենալով ցուցակի ներկայացուցչական լինելը, բայց ԱԺ–ում հարկավոր են օրենսդրական գործունեությամբ զբաղվող գիտակ մարդիկ։ Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանել է, թե ցուցակում ներկայացվածներից ոչ բոլորն են անցնելու խորհրդարան.

– Դուք ասում եք խորհրդային տարիների մասին, ես ինքս խորհրդային տարիներին եղել եմ ընդհատակում, պայքարել եմ Հայաստանի անկախության համար։ Ես էլ այն ժամանակ քննադատում էի խո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 198 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության երեկվա նիստում գործադիրը ազատ տնտեսական գոտու հետ կապված երկու հարց քննարկեց («ՀՀ»—ն ներկայումս անդրադառնում է Երեւանում կազմակերպվելիք առաջին ազատ տնտեսական գոտու խնդիրներին) եւ հաստատեց երկու կարգ։ Առաջինը վերաբերում է ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհան) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցմանը, իսկ երկրորդը՝ ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից հաշվետվությունների ներկայացմանը։
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Ինչ է ենթադրում 1—ին կարգը։ Նախ ասենք, որ, ըստ էկոնոմիկայի նախարարության բացատրության, ազատ տնտեսական գոտում «Մեկ պատուհան» սկզբունքը իրականացվում է ազատ տնտեսական գոտում պետական ծառայությունների մատուցման միասնական ընդունարանի միջոցով։ Սա դառնում է ազատ տնտեսական գոտում գործող եւ հետագայում գործունեություն ծավալելու ակնկալիք ունեցող ՀՀ—ում գրանցված առեւտրային իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին եւ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցչություններին պետական ծառայությունների մատուցման միջոց։ Միասնական ընդունարանը լիազոր մարմնի (նշյալ նախարարության) կառուցվածքային ստորաբաժանում է։ Միասնական ընդունարանի աշխատակիցները պետք է տեղեկատվություն տրամադրեն դիմումատուներին՝ պետական ծառայություններից օգտվելու առանձնահատկությունների եւ կարգի դեպքում։ Դիմումը պետք է լրացվի անձամբ դիմումատուի կողմից ձեռագիր կամ ընդունարանի աշխատակցի կողմից էլեկտրոնային, որը ներկայացվում է ստորագրության դիմումատուին։ Ընդունարանը ծառայությունները անվճար պետք է մատուցի։ Այս ծառայություններից օգտվողները ընդունարանի գործունեության վերաբերյալ բողոքների առկայության դեպքում 30 օրվա ընթացքում կարող են դիմել լիազոր մարմին։ Գրավոր բողոքները քննության են առնվում եւ դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 220 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելեն մարտի 14—16—ը տարածաշրջանային այց է կատարում Հարավային Կովկասի երկրներ։ Տարածաշրջանային խնդիրների, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ—գերմանական հարաբերությունների մասին «Արմենպրեսի»  թղթակից Արմեն Ղազարյանը զրուցել է նախարար Վեսթերվելեի հետ։
–Պարո՛ն նախարար, տարածաշրջանային անվտանգության խնդիրները ժամանակակից աշխարհում էական նշանակություն ունեն։ Ինչպե՞ս եք գնահատում Հարավային Կովկասում առկա իրավիճակը եւ անվտանգության երաշխիքների ապահովմանն ուղղված ջանքերը։
–Հարավային Կովկասի չլուծված հակամարտությունները խոչընդոտում են ողջ տարածաշրջանի բարգավաճող եւ խաղաղ զարգացումը։ Ստատուս քվոն չի կարող տեւական իրավիճակ դառնալ։ Խաղաղ լուծման դիվիդենտները հսկայական կլինեին Հարավային Կովկասի բոլոր պետությունների համար։ Մենք այժմ կարիք ունենք փոխզիջումների, այլ ոչ առճակատման։ Պահանջվում են խիզախ քայլեր եւ փոխվստահության ձեւավորում։ Հարավային Կովկաս կատարելիք իմ այցի ընթացքում կցանկանայի հենց սա գովազդել։
–Հարավային Կովկասի կարեւորագույն հիմնախնդիրներից է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ինչպե՞ս եք տեսնում դրա լուծման հնարավորությունը եւ, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ։
–Ամենավերին տեղում հակամարտության խաղաղ կարգավորումն է։ Այդ պատճառով Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, աջակցում է Ֆրանսիայի, ԱՄՆ—ի եւ Ռուսաստանի համանախագահներին իրենց միջնորդական ջանքերում։ Միաժամանակ մենք հաջողությամբ աշխատել ենք ի նպաստ Եվրամիության առավել ակտիվ դերակատարության։ ԵՄ արտաքին քաղաքականության խորհրդի՝ փետրվարի վերջին արած եզրակացությունները եւ Եվրամիության՝ Հարավային Կովկասի նորանշանակ հատուկ հանձնակատարի մանդատը լավ հիմք կարող են ծառայել այդ հարցում։ ԵՄ առավել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 248 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 16.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրատեսիլյան փայլի համապատկերում վերջին շրջանում Ադրբեջանն ինտենսիվ քննադատությունների թիրախ դարձավ հատկապես գերմանական մամուլում։ Առանցքային շեշտադրումն ուղղված էր այս երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող անընդունելի իրավիճակին ու հակաօրինական եւ հակաժողովրդավարական գործողություններին։
Մամուլի եւ անուղղակի այլ միջոցներով Բաքվից հակադարձող նոտա հղվեց գերմանացիներին։ Հարցին անդրադարձավ նաեւ նախագահ Ալիեւի աշխատակազմի բարձր պաշտոնյան, սակայն ոչ թե հատուկ գերմանացիների բնորոշումների շեշտադրմամբ, այլ անուղղակիորեն ասելով, թե «այսպիսով, որոշ շրջանակներ ցանկանում են Ադրբեջանի պետական քաղաքականության վրա ճնշում գործադրել»։
Այս թեմայով գերմանական «Welt Kompakt»—ը երեկ զրուցել է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Դիտարկմանը, թե «Human Rights Watch»—ը Բաքվին համարում է լրագրողների եւ ընդդիմադիրների համար թշնամական տարածք, նախարարն արձագանքում է, թե ժողովրդավարացումը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքն եւ իրավական պետությունն անկախությունից ի վեր իրենց քաղաքականության առաջնահերթություններն են։ Նա ներկայացնում է, որ ոչ ոք չի արգելում ընդդիմադիրներին իրենց կարծիքն արտահայտել։
Լրագրողը նշում է, թե որոշ քաղաքացիներ «Եվրատեսիլին» զուգահեռ նախատեսում են անցկացնել «Երգիչները ժողովրդավարության համար» մրցույթ։ «Արդյո՞ք դա թույլ կտրվի նրանց»։ Մամեդյարովն արձագանքում է, թե լրացուցիչ արժեք չի տեսնում այդ նախաձեռնության մեջ, սակայն եթե ուզում են, կարող են երգել։
Հայաստանի չմասնակցելու կապակցությամբ էլ նա նշում է, թե մրցույթը չպետք է քաղաքականացնել։
«Ինչպես կարող է «Եվրատեսիլը» նպաստել Գերմանիայում Ադրբեջանի հայտնիության մակարդակի բարձրացմանը»։
«APA» գործակալությանը տված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեն խոսել է նաեւ Ղարաբաղի հարցի կարգավորումից եւ այդ գործընթացում Եվրամիության դերից. «Նախ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 263 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 15.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019