ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 06.08.2020, 03:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [611]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [844]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [82]
Զանազան [190]
Քաղաքականություն [641]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 3 4 ... 53 54 »

Վարչապետը հանդիպել է Մխիթարյան վանահայրերի եւ Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով երեկ ժամանել է Իտալիայի Հանրապետություն, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետի այցը մեկնարկել է Իտալիայի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի, որտեղ տեղակայված է Մխիթարյան միաբանությունը՝ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող հայկական կրոնական ու մշակութային կազմակերպությունը։
Վարչապետը շրջայց է կատարել Մխիթարյան միաբանության տարածքում, որի ընթացքում Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի հայ կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ գերապայծառ տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը ներկայացրել է վերջին օրերին Վենետիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքները։ Նրա խոսքով՝ ջրով լցված են եղել շինության գետնահարկերը, եկեղեցու հիմքը, քանդվել է հարավային պարսպապատը, որոշ ձեռագրեր եւ զարդաքանդակներ են վնասվել, ափին խարսխված «Արմենիա» առագաստանավը բախվել է կառամատույցին, բայց լուրջ մշակութային վնաս Մխիթարյան միաբանությունը չի կրել։ Ներկայումս հաշվարկվում է վնասի չափը։ Վարչապետ Փաշինյանը զորակցություն է հայտնել Մխիթարյան միաբանությանը եւ ուրախություն հայտնել այն կապակցությամբ, որ անդառնալի որեւէ վնաս չի պատճառվել։ Միաբանության Մայրավանքում Տերունական աղոթքից հետո վարչապետ Փաշինյանը մոմավառություն է կատարել Մայրավանքում, ապա այցելել միաբանության գրադարան, ծանոթացել այնտեղ ներկայացված ձեռագրերին եւ գրառում կատարել «Ոսկե» գրքում։
Իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եկանք մեր զորակցությունը հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը։ Ուրախ եմ, որ ա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 51 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայկական հարցը՝ միջազգային վերադասավորումների համապատկերում

Մեր ենթադրությունների շարքում նաեւ ԱՄՆ-ի Սենատի կողմից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւի ընդունած որոշումը քննարկման չդնելու մտայնությունը կար, ինչը եւ եղավ։ Սակայն նշել էինք նաեւ, որ դա հնարավոր է, քանի որ յուրաքանչյուր գերտերություն (նաեւ ցանկացած պետություն) նախ եւ առաջ իր շահերն է առաջ մղում։ Երբ երկու կամ մի քանի երկրներ են համատեղ գործում, միեւնույնն է ամեն մեկն իրենն է առաջնային դիտարկում, եւ փոխշահավետությունը հենց այդ դիտարկումների համաձայնեցմամբ, համադրմամբ է կայանում։
Ուստի այն հերթական հուսախաբությունը, որն այսօր որոշակի հանրային հատվածի գրեթե մի նոր հուսահատության է հասցրել, ժամանակավրեպ է, քանի որ միջազգային քաղաքականության օրակարգը նաեւ ժամակարգերով է ձեւավորվում, ինչը նշանակում է՝ չի կարելի ժամ առ ժամ բացառել ԱՄՆ—ի Սենատում վերոնշյալ հայանպաստ բանաձեւի քննարկումը։ Այնպես չէ, որ Թուրքիայի նախագահը Վաշինգտոնում ստացել է իր բոլոր հարցերի դրական պատասխանները։ Անկարան իր ծավալապաշտական քաղաքականության հետեւանքով ընկել է երկու քարի արանքը, ինչն էլ պատճառ դարձավ, որ եւ Դոնալդ Թրամփը, եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկված ոչ մի հարցի շուրջ հաստատուն կարծիք կամ տեսակետ չհայտնեցին։
Գուցե ինչ—որ բան հստակեցվի Թուրքիայի նախագահի՝ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ սպասվելիք հանդիպումից հետո։ Չնայած այստեղից էլ սպասելիքները շատ չեն։
Փաստորեն, բացի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկման կասեցումից, իրենց պատասխանները չստացան նաեւ թուրք—սիրիական եւ քրդական, ռուսական ՀՕՊ համակարգերի եւ ամերիկյան ռմբակոծիչ ինքնաթիռների, ՆԱՏՕ—ի Ինջիրլ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 53 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանն ու Ռուսաստանը միակարծիք են՝ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միակարծիք են, որ խաղաղությունը տարածաշրջանում այլընտրանք չունի։ «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ այս մասին Երեւանում երեկ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Զոհրաբ Մնացականյանը. «Բարձր գնահատեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի Դաշնության՝ ի թիվս այլ համանախագահող երկրների, ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում։ Արցախյան հիմնախնդիրը վերաբերում է իրենց պատմական հայրենիքում ապրող մեր հայրենակիցների իրավունքների իրականացմանը։ Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքների իրականացումը առանց սահմանափակման եւ հարկադրանքի։ Գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի»։
Սերգեյ Լավրովը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամ է՝ շարունակելու ջանքեր գործադրել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Կարգավորման սկզբունքների մասին խոսելիս նա մեջբերեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե հակամարտության կարգավորման ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար. «Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներին, ես կարող եմ եւս մեկ անգամ մեջբերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե անհրաժեշտ է հաշվի առնել եւÕՀայաստանի, ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդների ցանկությունը։ Սկզբունքորեն՝ տարածքային ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 40 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը, ողջունելով Հունաստանի նախագահին ՀՀ կառավարությունում, վստահություն է հայտնել, որ նրա այցը մեր երկիր կնպաստի հայ—հունական եղբայրական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը։ «Պարոն նախագահ, ես հաճույքով եմ հիշում մեր հանդիպումը Չինաստանում՝ Պեկինում, Ասիական քաղաքակրթությունների ֆորումում, որտեղ մենք հագեցած զրույց ունեցանք մեր երկրների հարաբերությունների եւ ընդհանրապես մեր երկկողմ օրակարգի հարցերի մասին։ Մեր երկրների միջպետական եւ միջժողովրդական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում, եւ հույս ունեմ, որ մենք կկարողանանք այս նպաստավոր ֆոնի վրա առավել արդյունավետ տնտեսական համագործակցություն հաստատել, նաեւ այլ ոլորտներում մեր համագործակցության մակարդակը բարձրացնել եւ արդյունքներն ավելացնել։
Ես հաճույքով եմ հիշում նաեւ սեպտեմբերին տեղի ունեցած իմ հանդիպումը Հունաստանի նորընտիր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։ Նրա հետ նույնպես առիթ ունեցանք քննարկելու մեր հարաբերությունները եւ պայմանավորվելու մեր առաջիկա անելիքների մասին։ Եվ հունվարին մենք սպասում ենք եռակողմ՝ Հայաստան—Հունաստան—Կիպրոս ձեւաչափով մեր առաջին գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երեւանում։ Դա շատ կարեւոր իրադարձություն է, որն էլ ավելի նպաստավոր կդարձնի մեր հարաբերությունները։ 
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում Հունաստանի նկատմամբ կա առանձնահատուկ վերաբերմունք, եւ մեր ժողովո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 51 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ այսօր պաշտոնական այցով ժամանում է Հայաստան։ Այցին ընդառաջ Պրոկոպիոս Պավլոպուլոսը բացառիկ հայտարարություն է տրամադրել «Արմենպրեսին»։
«Հույն—հայկական հարաբերությունները, որոնք հասել են բացառիկ մակարդակի, արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ եւ հիմնված են ամուր բարեկամության, փոխըմբռնման, ինչպես նաեւ ստեղծարար ու արդյունավետ համագործակցության վրա։ Մեր հարաբերություններն իրավամբ հասել են այն աստիճանի ներդաշնակության, որ դրանք ձգվում են երկկողմ հարաբերություններից անդին՝ դեպի միջազգային համագործակցության ավելի լայն դաշտ, քանի որ մի շարք կարեւոր միջազգային հարցերի վերաբերյալ մեր համապատասխան տեսակետներն էականորեն համընկնում են, հատկապես այն հարցերում, որոնք առնչվում են խաղաղության, մարդու հիմնարար իրավունքների ու սոցիալական արդարության պաշտպանությանը եւ ամրացմանը։ Այս ուղղությամբ մեր ջանքերի հիմնական քաղաքական ու ինստիտուցիոնալ հենարանը միջազգային իրավունքի համապարփակ կիրառումն է։
Հունաստանի, Կիպրոսի եւ Հայաստանի միջեւ եռակողմ համագործակցությունն ամրապնդում է մեր համատեղ աշխատանքի՝ վերը թվարկած չափանիշները։ Չնայած յուրաքանչյուր երկրի սփյուռքի հարցերն այդ համագործակցության ելակետն են, այն միաժամանակ ստացավ ավելի լայն խթան եւ հանգեցրեց երեք երկրների միջեւ բազմակողմ համագործակցության։ Այդուհանդերձ, Հունաստանի եւ Հայաստանի միջեւ բացարձակ անկեղծ եւ սերտ համագործակցության հիմքերում ընկած են միմյանց նման նահատակության իրողությունները։
Թեպետ մենք չենք սնում վրեժխնդրության որեւէ զգացմունք հանցագործների հանդեպ, սակայն չենք կարող մեզ թույլ տալ անգամ մի պահ մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել։ Այդ փորձառության հիշողությունն ու հուշերն են, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 55 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը

Երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանում Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը։ Պաշտոնական այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ, որտեղ Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջիններից մեկը ճանաչած Հայաստանի դարավոր բարեկամ երկրի նախագահը հարգանքի տուրք կմատուցի ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ըստ արարողակարգի՝ տեղի կունենան ծաղկեպսակի զետեղում, շրջայց հուշահամալիրի թանգարան եւ ծառատունկ։
Նախատեսվում են Պրոկոպիս Պավլոպուլոսի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Հանդիպումից հետո նախագահները լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ։ Հունաստանի նախագահին կընդունի նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ—ն։ Նախատեսվում են նաեւ այցելություն Մատենադարան, հանդիպում Հայաստանի հույն համայնքի ներկայացուցիչների հետ, մշակութային այլ միջոցառումներ։
Հունաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգի, հայ—հունական հարաբերությունների շուրջ «ՀՀ»—ի հարցերին պատասխանել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը։
–Հոգեւոր, պատմական, մշակութային կապերը երկու ժողովուրդների միջեւ բավականին խոր արմատներ ունեն։ Արդյոք համարժեք ձեւո՞վ են զարգանում նաեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները։ Ի՞նչ քայլեր են իրականացվում՝ այս ուղղություններով հարաբերություններն ամրապնդելու եւ խորացնելու համար։
–Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատվել է գերազանց քաղաքական երկխոսություն։ Հայ եւ հույն ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորվել են ջերմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 54 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը 405 կողմ եւ 11 դեմ ձայների համադրությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Այս քվեարկությունը մասշտաբային առումով աննախադեպ էր, ինչպես նաեւ աննախադեպ էր հանրապետականների եւ դեմոկրատների՝ միասնական ճակատով հանդես գալու առումով։ Որոշումը, իհարկե, նախ եւ առաջ քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված քայլ էր, սակայն ողջ աշխարհի հայության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքար մղած հանրության համար (դիվանագետներ, պատմաբաններ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, համաշխարհային ճանաչում ունեցող մտավորականներ եւ այլք) ակնհայտորեն ունի նաեւ պատմական արդարության վերականգնման ուղերձ։
Իհարկե, բանաձեւի ընդունումը տեղի ունեցավ թուրք—ամերիկյան լարված հարաբերությունների համատեքստում եւ օրգանական առումով շաղկապված է նաեւ նույն օրը ընդունված մեկ այլ բանաձեւի հետ, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ կապված վերջինիս՝ Սիրիա ներխուժման հետ, սակայն, միանշանակորեն սա նաեւ հանուն արդարության, հանուն պատմական ճշմարտության վերականգնման շուրջ մեկդարյա պայքարի արդյունք էր, որի համար պետք է երախտիքի խոսք հղել ինչպես Հայ դատի համար պայքարող կազմակերպություններին, նրանց ներկայացուցիչներին, սփյուռքին, այնպես էլ ԱՄՆ խիզախ կոնգրեսականներին, անհատներին, որոնց օրակարգում մշտապես եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնահարցը։
Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը մի քանի անգամ պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ կողմից, ինչը նաեւ արձանագրված է հենց Ներկայացուցիչների պալատի բանաձեւում։ 1951 թ. մայիսի 28—ին «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի» վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 94 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.11.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը «առ ոչի՞նչ» է Անկարայի համար

Ներկայումս թուրք-սիրիական սահմանին անդորր է, բացառությամբ երբեմն հնչող կրակահերթերի, որ լսվում են երկու կողմից էլ, բայց ծավալման ոչ մի գործողություն չի կատարվում։ Սա այսօր նմանվում է հայ—ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին, երբ ադրբեջանական սադրանքներին հայկական կողմը պատասխան հարված է հասցնում։ Նմանապես սիրիական կողմն է պատասխան կրակ բացում, երբ թուրքերը փորձում են ամենօրյա լարումը պահպանել։ Եվ ինչպես Բաքուն է իր սադրանքներից հետո մեղադրում հայկական կողմին, այդպես էլ Անկարան է մերթ ընդ մերթ հայտարարում, թե խնդիրը դեռ լուծված չէ, ուստի չի բացառվում նոր ներխուժումը։ Գաղտնիք չէ, որ թյուրքական կեղծարարությունն ամեն տեղ նույնն է։
Ինչեւէ, նոր ներխուժման սպառնալիքը հին ոճով են դեռ հիմնավորում, իբր դա հերթական պայքարն է լինելու ահաբեկիչների դեմ՝ քրդական զինյալներին ահաբեկիչ որակելով։ Թուրքիայում գործող քրդական բանվորական (աշխատավորական) կուսակցությունը Անկարան որակում է ահաբեկչական (քրդերն այն համարում են ազատագրական)։
«ՀՀ»—ն թուրք—ադրբեջանական «կարճ» հիշողության մասին գրել է՝ ոնց են «մոռացել», թե թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչներն ինչպես են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բանակի շարքերում կռվել Սիրիայի ու Իրաքի ժողովրդի դեմ։ Ինչպես են ծայրահեղականների հետ մասնակցել արաբների, քրդերի, եզդիների, հայերի, ալեւիների եւ այլ ազգերի կոտորածներին ու տեղահանումներին՝ իրաքյան եւ սիրիական քրդական ինքնավարություններում, չխնայելով ինչպես քրիստոնյաներին, այնպես էլ մահմեդականներին ու արեւապաշտ եզդիներին։ Այդ իրավիճակում հայտնված ազգությունները դա համեմատ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 55 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչ շեշտադրումներ են հնչել Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթնաժողովում

Մեր թերթի վերջին թողարկումներում պարբերաբար անդրադառնում ենք թուրք-սիրիական հակամարտությանը, Սիրիայի տարածք թուրքական զինուժի ներխուժմանը, սիրիական բանակի եւ քրդերի ինքնավարության զինյալ դիմադրությանը, ինչպես նաեւ այս ամենի վերաբերյալ աշխարհի երկրների ու միջազգային կառույցների արձագանքին։ Այս իրավիճակի ներկայացմանը զուգահեռ զգուշացրել ենք տարածաշրջանում թուրքական եւ համաթուրքական նախանշված ծավալումների եւ այդ համապատկերում՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությանն առնչվող հնարավոր զարգացումներին պատրաստ լինելու մասին։
Բացի այն, որ Թուրքիան հարձակվել է մեր բարեկամ արաբական երկրի վրա, այդ ներխուժմանն իր աջակցությունն է հայտնել մեզ հետ պատերազմական վիճակում (այս պահին՝ փաստաթղթային զինադադարի կարգավիճակում) գտնվող Ադրբեջանը։ Բաքուն քանիցս հայտարարել է, որ սատարում է Անկարայի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը Սիրիայի հյուսիսում։ «Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր ձեւերն ու դրսեւորումները եւ աջակցում է դրա դեմ պայքարի միջազգային ջանքերին։ Այդ կապակցությամբ մենք վստահ ենք, որ ինչպես թուրքական կողմն է հայտարարել, իրականացվող գործողությունը ծառայում է Սիրիայի տարածքային ամբողջականության շրջանակներում ահաբեկչության ռիսկի վերացմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, խաղաղության եւ համաձայնության ապահովմանը»,–ասված է Բաքվից հնչած հայտարարությունում։
Եթե Բաքվում եւ Անկարայում «թույլ հիշողություն» ունեն, ապա պետք է հիշեցնել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ տարածաշրջանում ստեղծված դաշնակից զորքերի հետ միասին կռիվ էին տալիս նաեւ սիրիական բանակն ու Սիրիայի եւ Իրաքի քրդական ինքնավարու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 61 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեր երկիրը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ դա շատ կարեւոր իրադարձություն է մեր երկրի համար։ Ըստ նրա՝ նշանակում է, որ մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահություն կա՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում. «Ինձ համար հաճելի արձանագրում էր»։ Ի պատասխան հարցին՝ սահմանված երկու տարի ժամկետը բավարա՞ր է հաջող գործունեություն ծավալելու համար՝ պատգամավորը պատասխանում է. «Գիտեք՝ աշխատող տեսակի, արդյունք տվող պետական գործչի համար 2 ամիսն էլ է բավարար՝ որոշակի հաջողությունների հասնելու։ Այնպես որ, պետք է գործել ամեն օր, օրվա 24 ժամ՝ մեզ տրված այդ հնարավորությունից հնարավորինս շատ օգուտներ քաղելու համար»։
Պատգամավորը նկատում է նաեւ, որ այդ հարթակում մեզ վստահության քվե տալու մասով հատուկ առիթ փնտրել պետք չէ, քանի որ կոնկրետ իրադարձության չի հետեւել խորհրդի անդամակցությունը։ Նրա բնորոշմամբ՝ ընդհանուր գնահատական է։ «Ու ասեմ, որ սովորաբար միջազգային կառույցներն իրենց եզրահանգումներն անելիս երկու տարբեր աղբյուրներից ստացված ինֆորմացիաներ են համադրում։ Թերեւս, պետության երկու օղակները՝ ՀՀ արտաքին գերատեսչության եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տրված ինֆորմացիաները՝ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ, համընկել են, դրա համար էլ ՄԱԿ—ում 144 ձայնով մեր երկիրը ընտրվեց մարդու իրավունքների խորհրդի անդամ»,—նշեց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ այդ կարգավիճակում մեծապես պետք է ուշադրություն դարձնել խո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 54 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այս մոտեցումը կմեծացնի մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական գործընթացներում

Հայ-վրացական հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի համար, մինչդեռ Վրաստանն այդ հարաբերություններին նայում է մի փոքր այլ կերպ։ Հասկանալի է, որ Հայաստանի արեւելյան ու արեւմտյան սահմանները փակ են, եւ արտաքին աշխարհի ու արտաքին շուկաների հետ կապող միակ իրական ուղին մնում է Վրաստանը, մինչդեռ Վրաստանն իր կոմունիկացիոն խնդիրները կարող է լուծել ինչպես Թուրքիայի ու Ադրբեջանի միջոցով, այնպես էլ ծովային ուղիներով։ Այսինքն, կոմունիկացիայի առումով երկու երկրներն ունեն ոչ հավասար ստարտային պայմաններ։
Այս առումով կարեւոր է հասկանալ, որ Վրաստանը չէր կարող չօգտվել այն իրավիճակից, որն առաջացել էր ԼՂ հակամարտության ու հայ—թուրքական սահմանի փակման հետեւանքով։ Բնական էր, որ Վրաստանի միջոցով էին կապվելու Միջին Ասիան ու Ադրբեջանը Թուրքիայի ու Եվրոպայի հետ։ Եվ կարեւոր է նկատել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խոշոր նախագծերն իրենց բնույթով ոչ միայն երկկողմ լոկալ նախագծեր են, այլեւ միջազգային ու խոստանում են մեծ շահույթներ Վրաստանին։
Այսինքն դրանց այլընտրանք հանդիսացող առաջարկներ ունենալու կամ Վրաստանի արտաքին քաղաքական հարաբերությունները բալանսավորելու համար Հայաստանը պետք է կարողանա առաջարկել միջազգային նախագծեր, որոնցում ներգրավված են տարբեր ոլորտներում ազդեցիկ պետություններ։ Այս փուլում այդպիսիք են օրինակ՝ Ռուսաստանը եւ Իրանը։ Եթե առանձին վերցրած ՌԴ—ն ու Վրաստանն իրար հետ ունեն խնդիրներ, սակայն գլոբալ առումով կան ընդհանուր շահեր Արեւմուտքին ու թուրքական ազդեցությանը հակակշռելու առումով։ Օրինակ՝ էներգետիկ ոլորտում նման համագործակցություն արդեն առկա է։
Մասնավորապես 2015 թվականին Ռուս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 44 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրահայտ է, որ ներկայիս աշխարհում քաղաքական եւ տնտեսական շահերը սերտաճել են եւ վերածվել քաղաքատնտեսական հարաբերությունների։ Սա ոմանք փորձում են չնկատել, անգամ հերքել՝ բացառապես տնտեսական զարգացումը առաջնային դիտարկելով եւ, ըստ այդմ էլ, Արցախի խնդիրը պետք է անգամ զիջումների գնով լուծել, քանզի խանգարում է մեր երկրի տնտեսական զարգացմանը։
Բայց այնքան պարզ է, որ նույնիսկ ասելու կարիք էլ չկա, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե հայկական կողմը վերցնի եւ ում եւ ինչ շահերի համար զիջի ազատագրված մեր տարածքները՝ հայտարարվող խաղաղության դիմաց։
Ո՞վ պետք է պահպանի այդ խաղաղությունը։
Ադրբեջա՞նը։ Այն Ադրբեջանը, որի նախագահները փոխնիփոխ ձգտում են Երեւա՞նը նվաճել, Սեւանն ու Զանգեզու՞րը եւ մեր այլ տարածքնե՞ր։
Նորից հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում որերորդ անգամ հայտարարել էր. «Չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Ապագայում դա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են Իրիվանի խանությունը, Զանգեզուրը ու Գյոկչան եւ դրա մասին պետք է իմանան մեր երիտասարդ սերունդը եւ ամբողջ աշխարհը»…
Իսկ գուցե միջազգային խաղաղապահ զորքե՞րը կպահպանեն խաղաղությունը։ Եվ այդ ո՞ր միջազգային՝ ՀԱՊԿ—ակա՞ն, թե՞ ՆԱՏՕ–ական, թե՞ սրանց «ոսկե միջինը»։ Բայց ցայսօր ակնհայտ է, որ այս ուժերը բոլոր հարցերում հակամարտող կողմեր են։ Եվ ինչ, նրանց հակամարտությունը մենք մեր ձեռքերով ներդնենք հայ—ադրբեջանական հակամարտության մե՞ջ։ Թուրքիան ՆԱՏՕ—ի կենտրոնական ռազմաբազան է Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում։ Արժե՞ այստեղ խորը վերլուծություն անել։ Իսկ Հայաստանում տեղակայված է տարածաշրջանային նշանակության ռուսական ռազմաբազա։ Թերեւս այստեղ էլ վերլուծության կարիք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 61 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.10.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2020