ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 00:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 3 4 5 6 ... 53 54 »

Մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի՝ բարձր մակարդակի միջոցառումների շաբաթը

Երեկ մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի՝ բարձր մակարդակի միջոցառումների շաբաթը, որը կտեւի մինչեւ սեպտեմբերի 30-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տեղեկացմամբ՝ բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա շրջանակում սպասվում է 196 պատվիրակության մասնակցություն։ 
Նստաշրջանի շրջանակում նախատեսվում են ավելի քան 630 տարբեր հանդիպումներ։ Փորձագետների հաղորդմամբ՝ նախատեսված են շուրջ 360 զուգահեռ միջոցառումներ, դրանցից 50—ը՝ կլիմայի, մոտ 30—ը՝ տարբեր հակամարտությունների վերաբերյալ։
Նախօրեին Հայաստանի վարչապետն այցելել է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ։ Այցը մեկնարկել է վենչուրային կապիտալիստների հետ հանդիպումով. կառավարության ղեկավարն աշխատանքային ճաշ է ունեցել Դրափեր համալսարանի հիմնադիրներ Թիմ եւ Բիլ Դրափերների հետ, որի շրջանակում քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ծավալման ու զարգացման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագի։
Նիկոլ Փաշինյանի այցի հաջորդ կանգառը բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար «NVidia» ընկերությունն էր, որը մասնագիտացած է համակարգչային գրաֆիկաների մշակման ոլորտում, եւ որի կենտրոնակայանը գտնվում է Սիլիկոնյան հովտում։ Այստեղ վարչապետն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ, մասնավորապես, կիսահաղորդիչ չիպերի դիզայնի ոլորտում առաջատար «Սինոփսիս» ընկերության կենտրոնակայան։
Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Սիլիկոնյան հովտում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների հայազգի ներկայացուցիչների հետ, պատասխանել է հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 269 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հոկտեմբերի 1-ին մեկշաբաթյա այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են լինելու ինչպես դեմոկրատական, այնպես էլ հանրապետական կուսակցությունների կոնգրեսականներ։ Այցի նպատակն է Հայաստանի կառավարության հետ քննարկել քաղաքական եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնման ծրագրերը։
Կոնգրեսականներ Ջեքի Սփիր—Կանչելյանը, Ջուդի Չուն եւ Ֆրանք Փալոնը նախատեսում են այցելել նաեւ Արցախ։ Փասադենա նահանգը ներկայացնող կոնգրեսական Ջուդի Չուի նախաձեռնության շնորհիվ, որը շուրջ մեկ ամիս առաջ ընդունվել է ԱՄՆ—ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնությամբ, նախատեսվում է 4 մլն դոլար հատկացնել Արցախին։ Այդ գումարով նախատեսվում է զինադադարի խախտման դեպքերը արձանագրող հատուկ սարքավորումներ տեղադրել Ադրբեջանի եւ Արցախի շփման գծի երկայնքով։ Իսկ Կոնգրեսական Սփիրի նախաձեռնությամբ, որը նույնպես ընդունվել է ԱՄՆ—ի Ներկայացուցիչների պալատի զգալի մեծամասնության կողմից, հաջորդ տարի Հայաստանին կհատկացվի հավելյալ 40 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հայաստան—ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ամերիկյան կողմն իր քաղաքականությունն իրականացնելիս հիմնական շեշտադրումներն անում է հումանիտար ոլորտի, մարդկային գործոնի վրա։ Մեջբերելով կոնգրեսական Ջուդի Չուի խոսքերը, որ դեռեւս այս գարնանը Կոնգրեսում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպումից տպավորված՝ ցանկանում է Արցախ այցելել, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին եւ ապագայում կարողանա ավելի լուրջ աջակցություն ցուցաբերել Արցախում խաղաղության հաստատմանը, պատգամավորը նկատեց, որ Աննա Հակոբյանն իր հանրային ուղերձներում մշտապես շեշտը դնում է մարդկային գոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 244 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Քաղաքի եւ գյուղի համաչափ զարգացում

Ազգային անվտանգության տեսանկյունից կարեւոր նախապայմաններից է ազգաբնակչության համաչափ բաշխվածությունը։ Մեր մարտունակության հիմքում ինչ—որ առումով մեծ դերակատարություն ունեն գյուղերը, առավել եւս՝ սահմանապահ համայնքները։ Տարբեր ժամանակներում երկրի իշխանությունների կողմից գյուղական համայնքների շահերը ստորադասվել են որոշումներ կայացնելիս։ Զրուցակիցս հիշեց ՀՀ երրորդ նախագահի այն հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ մեկ կամ մի քանի ընտանիքների համար կարիք չկա լեռնային գյուղերում կոմունալ պայմաններ ստեղծել՝ առաջարկելով բնակվել ցածրադիր գյուղերում։ «Փաստորեն չէր կարեւորվում գյուղը, հանրապետության համաչափ զարգացումը, ընդհանրապես՝ գյուղական մշակույթը, բնակավայրի արժեքը։ Իրականում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի անգամ փոքր, մի քանի ընտանիքից բաղկացած գյուղը։ Նոր մշակվող հայեցակարգում պետք է ամրագրել այն մոտեցումը, որ Հայաստանում չեն կարող լինել վերաբնակեցվող գյուղեր։ Դա արդեն հստակ մեխանիզմ կլինի կանխելու ղեկավարների նման որոշումները։ Այսպիսով՝ կարելի է բանաձեւել այնպիսի խնդիրներ, որոնք կապված կլինեն մեր պաշպանունակության ամրապնդման հետ»,–ընդգծեց Սարոյանը։
Ունենալով փոքր տարածք, միեւնույն ժամանակ մեզ մոտ տարածությունը կարծես մեծ է, որովհետեւ գյուղի եւ քաղաքի միջեւ հսկայական տարբերություն կա՝ թե՛ մտածելակերպի, թե՛ ընկալումների, թե՛ զարգացման առումով։ Նորմալ չէ, երբ ազգաբնակչության կեսը հաստատվել է Երեւանում եւ այդ թիվը շարունակաբար մեծանում է։ Ներկայումս չափազանց լուրջ է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի վիճակը, տեղաշարժի խնդիրներ են առաջանում։ Դրան գումարվում է ավտոմեքենաների մեծ թիվը, ինչը նախատեսված չի եղել Երեւանի համար։ Այս տեմպերը խնդիրների առջեւ են կանգնեցնելո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 241 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունն այն կարեւորագույն փաստաթուղթն է, որն արձանագրում է պետության առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերները եւ մշակում այն քաղաքականությունը, որն ուղղված կլինի երկրի զարգացման տեսլականին։ Ազգային անվտանգությունը ներառում է քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական բաղադրիչները, քանի որ դրանք գտնվում են սերտ փոխազդեցության մեջ։
Գործող ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվել է դեռեւս 2007 թվականին։ Փաստաթղթի շուրջ հանրային քննարկումների ժամանակ նշվում էր, որ այն պետք է հինգ տարին մեկ անգամ վերանայվի։ Արդեն 12 տարի է անցել, սակայն հայեցակարգը որեւէ կերպ չի թարմացվել։ Մինչդեռ այդ ժամանակվանից ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ եւ էական փոփոխություններ են տեղի ունեցել, նոր մարտահրավերներ են ի հայտ եկել, որոնցից էլ բխում է այս փաստաթղթի վերանայման ու փոփոխության անհրաժեշտությունը։ Ազգի եւ պետության զարգացման տեսլականին վերաբերող խնդիրներ կան, որոնք տարիներով չեն չափվում եւ ավելի երկարաժամկետ լուծումներ են պահանջում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդեն ստեղծվել է ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնախումբը, հաստատվել են հանձնախմբի անհատական կազմը եւ գործունեության կարգը։ Անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարվել է մեկ տարվա ընթացքում ՀՀ անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը, այնուհետեւ՝ ՀՀ կառավարության հաստատմանը։
Թեմայի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է պատմաբան, քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։ Նրա խոսքով, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը կարեւոր փաստաթուղթ է այն առումով, որ ամրագրում է պետության գլխավոր ուղենիշերը՝ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 273 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.09.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նիկոլ Փաշինյանը նախօրեին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերի հետ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել եւ կարեւորել այն Հայաստան—Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու համատեքստում։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է՝ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները ոգեւորիչ են, եւ ԵՄ—ն վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու թե ֆինանսական, թե խորհրդատվական աջակցությունը Հայաստանին «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո։ Ժան Կլոդ—Յունկերի խոսքով՝ ԵՄ—ն կօժանդակի ՀՀ կառավարությանը մարդու իրավունքների պաշտպանության եւ տարբեր ոլորտներում ֆունդամենտալ բարեփոխումների իրականացման ուղղություններով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ժան—Կլոդ Յունկերին ջերմ ընդունելության եւ աջակցության պատրաստակամության համար։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, հատկապես տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական ինստիտուտների հզորացման տեսանկյունից։ Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանը գտնվում է քաղաքական եւ տնտեսական լուրջ փոփոխությունների փուլում, եւ ՀՀ իշխանությունները հանձնառու են շարունակելու արմատական բարեփոխումները՝ օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ նպաստավոր բիզնես միջավա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.03.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թեհրանում կայացել են հայ-իրանական բարձր մակարդակի բանակցություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատը, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը։
Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը եւ Հասան Ռոհանին ողջունել են պատվիրակությունների անդամներին, որից հետո մեկնարկել են բարձր մակարդակի բանակցությունները։
«Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները։
Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար։ «Բարի գալուստ Իրան։ Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսեւորվեցին ժողովրդավարական ճանապարհով։ Մեր պատմական հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական, եւ մենք ցանկանում ենք դրանք առավել ամրապնդել ու զարգացնել։ Իրանը մշտապես ցանկանում է հարեւանների, մասնավորապես, Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ եւ շարունակել դրանք։ Համոզված եմ, որ Ձեր այցը Իրան կնպաստի երկկողմ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար հարաբերությունների առավել ամրապնդմանը»։ 
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պարոն Ռոհանիին հրավերի եւ ջերմ ընդունելության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 305 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9—ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները լավագույնն է համարում անկախ Հայաստանի պատմության մեջ։
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մեր տեսակետները շատ հստակ են։ Դրանք շատ բարձր մակարդակի վրա էին, համապատասխանում էին միջազգային չափանիշներին եւ լավագույն ընտրություններն էին անկախ Հայաստանի պատմության մեջ։ Հայաստանը կարող է հպարտանալ, որ կարողացավ հասնել շատ բարձր հուսալիության ու թափանցիկության։ Սակայն ընտրություններն, այնուամենայնիվ, կատարյալ չէին, ինչն էլ ցույց է տալիս, որ աշխատանքն այս ուղղությամբ պետք է շարունակել»,–ասել է Սվիտալսկին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում։
Դեսպանը նշել է, որ Եվրամիությունն ընտրական համակարգի կատարելագործման հարցում պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը։
ԵՄ—ն նաեւ պատրաստ է ֆինանսապես աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին։ Դրան նպաստող հանգամանքներից է այն, որ Հայաստանը ընդգրկվել է «Հովանոցային ֆոնդում»։
«Անցյալ տարի առաջին անգամ «Հովանոցային ֆոնդից» Հայաստանը ստացավ 10 միլիոն եվրո, եւ սա քաղաքական ազդակ է, որովհետեւ «Հովանոցային ֆոնդի» անդամ լինելն ավելի կարեւոր է, քան այդ ֆոնդից ստացված գումարի չափը։ 2019—ին եւս ՀՀ—ի համար կլինի օժանդակության ավելացում «Հովանոցային ֆոնդից»։ Սա նորից շատ կարեւոր քաղաքական ազդակ է, որ ԵՄ—ն մեծապես բարձր է գնահատում ժողովրդավարական եւ այլ զարգացումների ընթացքը»,–ասել է Սվիտալսկին։
ԵՄ դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունը կկարողանա ավելի շատ օգտվել ԵՄ աջակցո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 307 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.02.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին

Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է նորմալ կերպով։ Այս մասին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նրա խոսքով, մինչ այժմ ԵՄ անդամ—պետությունների գրեթե մեկ երրորդն արդեն վավերացրել է համաձայնագիրը, իսկ մյուս երկրներում վավերացման գործընթացը բավականին առաջ է գնացել։
«Կարող ենք խոսել այլ պետությունների հետ վավերացման գործընթացների մասին, որոնք Եվրոպական միության հետ կնքել են ավելի հավակնոտ համաձայնագրեր (Վրաստան, Մոլդովա)։ Սովորաբար բոլոր անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման համար պահանջվում է 2—2.5 տարի։ Այն, ինչ մենք ունենք հիմա, բավականին նորմալ պատկեր է։
Առավել կարեւոր է այն, որ չկան քաղաքական ազդակներ որեւէ անդամ պետության կողմից, որոնք կարող են մատնանշել հնարավոր քաղաքական կամ այլ բարդությունների մասին։ Այս տարի կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունները շատ կարեւոր իրադարձություն են, սակայն թույլ տվեք հիշեցնել, որ Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ, այն է 500 կողմ եւ միայն 50 դեմ ձայների հարաբերակցությամբ արդեն տվել է իր համաձայնությունը համաձայնագրին։
Եվրոպական խորհրդարանի կողմից ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված որեւէ պահանջներ չկան։ Ուստի, մենք պետք է ձեռնամուխ լինենք համաձայնագրի կիրարկմանը, քանի որ դրա դրույթների 80 տոկոսն արդեն իսկ ուժի մեջ է մտել»,—ասել է Սվիտալսկին։
Դիտարկմանը, որ Արմեն Աշոտյանը, վկայակոչելով Բրյուսելում իր աղբյուրները, նշել էր, որ ԵՄ—ն գոհ չի եղել հայկական կողմի ներկայացրած ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 322 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անցյալ տարեվեջին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ—ն մտադիր է զորքերը Սիրիայից դուրս բերել, փաստորեն միակ երկիրը, որը ողջունեց Վաշինգտոնի այդ քայլը, Թուրքիան էր, որը հույս ուներ, թե քրդերը կզրկվեն ԱՄՆ հովանավորությունից, ինչը դյուրին կդարձներ նրանց դեմ պայքարը։ Մինչ այդ Թուրքիան արդեն հայտարարել էր, որ շուտով Սիրիայում՝ Եփրատի արեւելյան հատվածում, քրդերի դեմ սկսելու է ռազմական երրորդ գործողությունը։ Դրան հետեւած Էրդողանի հետ Թրամփի հեռախոսազրույցը գնահատվեց «երկար ու կառուցողական» եւ Թուրքիայի համար թերեւս լուրջ հաղթանակ։ Ըստ միջազգային ԶԼՄ—ների՝ հեռախոսազրույցում կողմերը համաձայնության էին եկել ԱՄՆ ուժերի դանդաղ եւ համաձայնեցված դուրս բերելու եւ թուրքական ուժերի տեղակայման վերաբերյալ։ Սակայն, ինչպես ասում են, «շաբաթը ուրբաթից շուտ եկավ»։
Թրամփը այս տարվա հունվարին 2—ին հայտարարեց, թե քրդերը Ռուսաստանից հովանավորություն խնդրելու եւ Ասադին ապաստանելու հարցում թող չշտապեն, քանի որ ԱՄՆ թույլ չի տա, որ Թուրքիան հարձակվի իր դաշնակից քրդերի վրա, ապա օրակարգային դարձավ Թուրքիայից քրդերի վրա չհարձակվելու երաշխիքներ ստանալու հարցը։ Դրան էր միտված Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Անկարա, որտեղ, սակայն, ստացել է բարձրաստիճան պաշտոնյաների հակազդեցությունը, թե Թուրքիայի ազգային անվտանգության հարցը ոչ ոքի հետ չեն քննարկելու, ոչ ոքից իրավունք չեն հարցնելու, անգամ չեղյալ հայտարարվեց Էրդողան—Բոլթոն հանդիպումը։ Այլ կերպ ասած՝ Վաշինգտոն—Անկարա փոխհարաբերություններում, որոնցում բարելավման միտում էր նկատվում Թրամփ—Էրդողան հեռախոսազրույցից հետո, կրկին լարվածության միտումն ակնհայտ դարձավ։ 
Այսուհանդերձ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը արաբական երկրներ 8&mda ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կարագանդայում առաջացած լարվածությունը աստիճանաբար մարում է

Հունվարի առաջին օրը Ղազախստանի պաշտոնական աղբյուրները հաղորդել են, որ Ամանորի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է 23—ամյա երիտասարդ։ Ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու հայ երիտասարդ, երրորդի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։
Այս լուրը տարբեր մեկնաբանություններ է ստացել, իսկ որոշ հայտնի շրջանակներ անմիջապես սկսել են հակահայկական տրամադրություններ բորբոքել։ Ղազախստանի իրավապահ մարմինները տարածած հաղորդագրությամբ հերքել են շրջանառվող ենթադրությունները, թե ծեծկռտուքը ազգամիջյան բնույթ է կրել, քանի որ թե՛ հարձակվողների, թե՛ հարձակման ենթարկվածների թվում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ կային։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով միջադեպին, նախ ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին, ապա ասել. «Ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որեւէ կոնտեքստ, որովհետեւ որքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, եւ դանակահարող խմբի մեջ ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել»։ Նա նշել է, որ տարբեր վարկածներ եւ լուրեր են դրվում շրջանառության մեջ՝ լրագրողներին կոչ անելով ստուգել դրանք։
Իսկ սոցիալական ցանցերով չստուգված լուրեր տարածելը հանգեցրել է այն բանին, որ ղազախական որոշ քաղաքներում, մասնավորապես Կարագանդայում, բողոքի ակցիաներ են անցկացվել։ Իշխանությունները կոչ են արել չտրվել սադրանքների՝ վստահեցնելով, որ բոլոր միջոցները ձեռնարկվում են միջադեպի մեղավորներին պարզելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։ Նաեւ հիշեցրել են, որ ազգամիջյան թշնամանք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 320 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.01.2019 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մոսկվայում Փաշինյանն ու Պուտինը քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափով համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։
Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի,
Հարգելի բարեկամներ,
Շատ ուրախ ենք տեսնել Ձեզ Մոսկվայում։ Սա Ձեր առաջին այցն է ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո, Ձեր եւ Ձեր կողմնակիցների հաղթանակից հետո։ Ցանկանում եմ Ձեզ մաղթել հաջողություններ, բոլոր ծրագրերի իրականացում, որ դրել էիք Ձեր առջեւ, Ձեր թիմի առջեւ ի բարօրություն Հայաստանի եւ հայ ժողովրդի։
Մեր հարաբերությունները բնութագրման կարիք չունեն։ Դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են՝ բավական մեծ բովանդակությամբ լեցուն։ Բավական է նշել, որ մենք վստահորեն պահպանում ենք առաջին տեղն օտարերկրյա պետությունների շարքում Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ոլորտում. Ռուսաստանին բաժին է ընկնում 25.5 տոկոսը։ 2000—ից ավելի ձեռնարկություն է աշխատում, 2200 ձեռնարկություն։ Աճում է ապրանքաշրջանառությունը. նախորդ տարի այն աճել է գրեթե 30 տոկոսով՝ 29.7 տոկոսով։ Այս տարվա 10 ամսվա կտրվածքով այն ավելացել է գրեթե 18 տոկոսով՝ 17.5 տոկոսով։
Կարծում եմ՝ դինամիկան լավն է, պետք է այն պահպանել։ Մենք պատրաստ ենք մեր կողմից դա անել։ Կանենք այն ամենը, ինչ կախված է մեզնից, որպեսզի հարաբերությունների այսպիսի մակարդակը մեզ մոտ պահպանվի եւ ոչ միայն այս ոլորտում, այլեւ մյուս ուղղություններով։ Նկատի ունեմ նաեւ անվտանգությ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 317 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

2018թ. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում շարունակվել են տնտեսական ինտեգրման խորացման, պետությունների միջեւ համագործակցության ապահովման, նրանց տնտեսական ներուժի բացահայտման եւ իրացման, նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները։ Ռուսաստանի նախագահությամբ կառույցում քայլեր են ձեռնարկվել մի շարք գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ, ինչպիսիք են տնտեսության թվայնացման գործընթացի շարունակականության ապահովումը, ինտեգրացիոն գործընթացների խորացումը, գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը, միջազգային գործընկերների հետ հարաբերությունների ակտիվացումը եւ այլն։
Այսպես, թվային օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ բավական կարեւոր էր նորմատիվային եւ ինստիտուցիոնալ բազայի ստեղծումը, որը թույլ կտա 2019թ. իրականացնել տարբեր խոշոր թվային ծրագրեր։ Հատկանշական է, որ տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նման ծրագրերի նախաձեռնությունների առաջարկներ է ստացել ինչպես ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմիններից, այնպես էլ գործարար շրջանակներից։ Սա վկայում է կառույցի աշխատանքների նկատմամբ բիզնես շրջանակների հետաքրքրության բարձրացման եւ նրանց միջեւ համագործակցության խորացման մասին։ Այս ոլորտում պիլոտային մի քանի ծրագրեր արդեն իրականացվել են, եւ այժմ այդ նախաձեռնությունների վերլուծության արդյունքներն ամփոփելով՝ փորձագետներն աշխատում են թվային ծրագրերի իրականացման մեխանիզմների մշակման ուղղությամբ։
Ինտեգրման խորացումը միության առաջնային եւ կարեւորագույն առաջնահերթություններից մեկն է։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018թ. ամփոփիչ նիստին ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդներն «Ինտեգրման գործընթացների հետագա խորացման մասին» հռչակագիր են ստորագրել, որով համաձայնել են ինտեգրման օրակարգում նոր խնդի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 323 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.12.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024