ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 05:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 52 53 54


Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Բեռնար Ակուայեն հրաժարվել է երկրի սահմանադրական խորհրդում վիճարկել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի սահմանադրականությունը երկրի Սահմանադրական խորհրդում:
«Օրինագիծը Սահմանադրական խորհրդում վիճարկման հարց դրված չէ: Անհրաժեշտ է հասնել այն բանին, որ շահագրգիր կողմերը հանդարտություն պահպանեն: Կարևոր է մեր թուրք գործընկերներին բացատրել, որ այս փաստաթղթի տեքստն ուղղված չէ նրանց դեմ, չնայած որ նրանք այլ տեսակետ ունեն», - ասել է Ստորին պալատի խոսնակը:
Օրինագծի սահմանադրականությունը իրավունք ունեն նաև վիճարկել խորհրդարանի վերին պալատի խոսնակ Ժան-Պյեռ Բելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև, նվազագույնը 60 խորհրդարանականներից կազմված խումբը:Սակայն, ինչպես նշում են մի շարք լրատվամիջոցներ, նման քայլի հավանականությունը չափազանց ցածր է, քանի որ օրինագիծը մշակվել է նոխագահական կուսակցության` «Ժողովրդական շարժման աջակցման միության» կողմից և, հետևաբար ունի Ելիսեյան պալատի աջակցությունը: չափազանց ցածր է նաև օրինագիծը` նախագահ Սարկոզիի կողմից չվավերացվելու հավանակությունը:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 523 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 24.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները լավատեսորեն են տրամադրված Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրությունների նկատմամբ, որոնք լուրջ փորձություն կլինեն 2008 թ. նախագահությունը ստանձնած Սերժ Սարգսյանի ժողովրդավարական լիազորությունների հաստատման համար։
Այս մասին ասված է «Jamestown foundation»—ի նախօրեին հրապարակված վերլուծականում։
«Սարգսյանի վարչակազմը հավակնոտ խոստում է տվել՝ վերացնել երկրի անցած ընտրական գործընթացների թերությունները եւ երաշխավորել, որ 2012 թ. խորհրդարանական ընտրությունները կդառնան ամենաժողովրդավարականը երկրի հետխորհրդային ողջ պատմության մեջ»,–ասված է հոդվածում։
Հոդվածագիրը նշում է, թե Երեւանի եւ Վաշինգոտնի միջեւ հարաբերությունները մեծ առաջընթաց են արձանագրել հատկապես Սարգսյանի՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախաձեռնությունից հետո՝ հիշեցնելով, թե Օբաման Սարգսյանի քաղաքականությունը բնորոշել էր որպես «խիզախ ջանքեր», իսկ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ «պետականավայել»։
Հոդավածագիրը արձանագրում է, թե Սերժ Սարգսյանն առավել ճկում է գտնվել ԼՂ հակամարտության լուծման գործընթացում, քան նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նշվում է, որ Սարգսյանը պատրաստ է եղել ընդունել հակամարտության լուծման հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը նախորդ ամռանը Կազանում կայացած ՌԴ նախագահ Մեդվեդեւի միջնորդությամբ գագաթնաժողովին, ինչն, այնուհանդերձ, ադրբեջանական կողմի առաջարկած մի շարք փոփոխությունների արդյունքում, ձախողվել է։
«Նախագահ Սարգսյանը, հավատարիմ մնալով Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական միությանը, միաժամանակ խորացրել է հայ—ամերիկյան ռազմական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ ՆԱՏՕ—ի ծրագրերի շրջանակներում։
Դրա լավագույն վկայությունն է Աֆղանստանում հայկական զորախմբի ներկայությունը»,–ասված է հոդվածում։
«Հազիվ թե Վաշինգ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 483 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուան իրականությունից դուրս և անհեթեթ հայտարարություն է արել` ասելով, թե Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն ԼՂ հարակից տարածքները, քանի որ «դրանք իրենց հողերն են»։

«Ի գիտություն Տոդուայի տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ երբևէ հանդես չի եկել»,– Շարմազանովն ասել է այսօր տարծած հայտարարությունում։

«Փոխխոսնակին խորհուրդ կտայի ծանոթանալ իր ժողովրդի պատմական ավանդությանը` «Քարթլիս Ցխովրեբային», որտեղ հստակ նշվում է, թե ովքեր են այս տարածաշրջանի բնիկ ազգերը: Աշխատության մեջ հիշատակված են թե՛ հայերը, թե՛ վրացիները, մինչդեռ ադրբեջանցիների մասին «Քարթլիս Ցխովրեբայում» խոսք անգամ չկա:

Գուցե դասագրքային ճշմարտությունն իմանալուց հետո Տոդուան ներողություն խնդրի իր հարևան ժողովրդից»- ասել է Շարմազանովը:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 514 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպական միությունը եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը կաջակցեն Հայաստանում 2012 եւ 2013 թվականներին կայանալիք ընտրությունների անցկացմանը՝ դրանք ժողովրդավարական չափանիշներով կազմակերպելու եւ անցկացնելու հարցում։
Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի եւ տեղեկատվության բաժնից «ՀՀ»—ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԵՄ—ն եւ ԵԱՀԿ—ն համաձայնության են եկել համատեղ ծրագրի իրականացման շուրջ, որի արժեքը կկազմի 1.7 միլիոն եվրո։ Ֆինանսավորումը կկատարվի Եվրամիության, իսկ իրականացումը՝ ԵԱՀԿ—ի Երեւանյան գրասենյակի կողմից։
Միջազգային այս երկու կառույցների նման նախաձեռնությունը վերահաստատում է վերջիններիս ցանկությունը՝ օգնել Հայաստանին անցկացնելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ։
Սա հայաստանյան ընտրություններին վերաբերող առաջին համատեղ ծրագիր է լինելու՝ նպատակ ունենալով օժանդակելու ընտրություններում ներգրավված շահագրգիռ բոլոր կողմերին։
Ծրագիրը նպատակ ունի ամրապնդելու քաղաքացիական հասարակության հմտությունները՝ արհեստավարժ կերպով տեղական դիտորդական գործունեության իրականացման եւ ընտրական գործընթացների՝ ներառյալ ընտրարշավների, քվեարկության եւ բողոքարկումների ընթացակարգերի մասին զեկույցների պատրաստման հարցում, ամրապնդել եւ սատարել երկրում մարդու իրավունքների պաշտպանության՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուժեղացման եւ աշխարհագրական տեղակայության ընդլայնման միջոցով՝ 2012 եւ 2013 թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից առաջ, ընթացքում եւ հետո։
Տարածքային գրասենյակների հիմնումը թույլ կտա ՄԻՊ գրասենյակին ավելի հասանելի դառնալ մարզերի բնակչության համար, ինչպես նաեւ կնպաստի ՀՀ—ում մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանը։
Այս ծրագիրը միաժամանակ ուղղված է ընտրական հանձնաժողովների, ոստիկանության տեխնիկական եւ մասնագիտական ունակությունների հզորա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 490 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունվարի 12—ին Թուրքիայի միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտորնի տնօրեն, խորհրդարանի անդամ Սինան Ույղանը ամերիկյան «Farda» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է. «Անցյալ 400 տարվա ընթացքում, թեեւ Թուրքիան շատ երկրների հետ է առճակատել, մասնավորապես՝ Ռուսաստանի, սակայն Իրանի ու Սիրիայի հետ որեւէ խնդիր չի ունեցել։ Այսուհանդերձ, Սիրիա հասած «արաբական գրանունը» մեծ հավանականությամբ ընթացիկ տարում նաեւ Իրան է հասնելու, ուստի, Անկարան հարկադրաբար Թեհրանի հետ առճակատման կգնա»։ Ույղանի ասածների մեջ ճշմարտություն կլիներ, եթե 1918թ. հունիսի 18—ին, երբ ռուսական զորքերը լիովին դուրս բերվեցին Իրանի Ադրբեջան նահանգից, թուրքերը «իսլամական միասնություն» կարգախոսով կրկին չներխուժեին Իրան։ Նշյալ կարգախոսի ներքո թուրքերը նորից աչքի ընկան բնակչության հանդեպ իրենց հատուկ դաժանություններով ու բռնություններով, որոնց մասին Իրանի պատմագրության մեջ առկա են բազմաթիվ փաստեր։ Պատմաբան Ալի Ազարին այս առնչությամբ գրել է. «Օսմանյան զորքերը մտան Թավրիզ եւ սկսեցին Ադրբեջանում բնակչության հացահատիկի շտեմարանները թալանել։ Թուրքերի կողոպուտին ու թալանին չափ ու սահման չկար։ Նրանց կատարած դաժանություններն ու բարբարոսությունները պարկեշտ գրիչն ի վիճակի չէ նկարագրել։ Թուրքաբարո ասպատակությունների աղտոտ նպատակները բացահայտ էին։ Նրանք, օգտվելով ստեղծված իրավիճակից, ի հատուցում իրենց կորցրած տարածքների, որոնք պատերազմից առաջ թուրքական գաղութ էին, ցանկանում էին Ադրբեջանը միացնել Օսմանյան կայսրությանը, իրականացնելով համաթուրքական ծրագրեր»։ Այլ կերպ ասած՝ ավելի ճիշտ այդ ընթացքում Իրանը որեւէ քայլ չի արել ընդդեմ Թուրքիայի, իսկ վերջինս, ըստ երեւույթին, ընդդեմ այլ երկրների իր կատարած քայլերը խնդիր չի համարում։ Ինչ վերաբերում է Սիրիային, ապա հիշենք, որ 1998թ. Թուրքիան զորքերը տեղակայելով Սիրիայի սահմանի վրա, սպառնում էր Սիրիային, եւ զորքը հեռա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 527 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Շփման գծում հետաքննություն անցկացնելու մեխանիզմների վերաբերյալ վերջին շրջանում նկատվող իրադարձությունները հետաքրքիր զարգացումներ են արձանագրում։ Դրանից բխող միանգամից մի քանի հարցեր են առաջանում, ինչը, կարծում եմ, ԵԱՀԿ ղեկավար մարմիններն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները պետք է իրենց ուշադրության կենտրոնում պահեն»,–մեկնաբանելով շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ նախատեսված հետաքննման մեխանիզմներ մշակելու հարցում 2011 թ. դեկտեմբերի 22—ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում Ադրբեջանի ցուցաբերած դիրքորոշումը՝ «Panorama.am»—ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։
Ըստ պատգամավորի՝ առաջինն այն հանգամանքն է, որ Ադրբեջանը հերթական անգամ հետ է կանգնում իր կողմից ստանձնած պարտականություններից, ինչը նա ստանձնել էր դեռեւս 2010 թվականի մարտին, Սոչիում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կայացած երեք նախագահների հանդիպմանը։
«Ցավոք, նման պահվածքը բնութագրական է պաշտոնական Բաքվին։ Մի կողմից Ադրբեջանը միջնորդների ներկայությամբ հավանություն է տալիս նրանց իսկ առաջարկներին, մյուս կողմից դրժում է իր իսկ կողմից տված խոստումը»,–ասել է Գ. Մինասյանը։
Երկրորդ կարեւոր հանգամանքը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, այն է, որ արդեն որերոդ անգամ ադրբեջանական տեսակետը հակադրվում է ԵԱՀԿ—ի նման հեղինակավոր կառույցի անդամների տեսակետներին, քանզի միայն Ադրբեջանն է դեմ հանդես եկել  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ֆինանսավորման ավելացմանը։
«Եվ ամենակարեւորը, այդ մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունն անմիջականորեն կապված է մարդկային կորուստների հետ, եւ Ադրբեջանն իր քայլերով ցույց է տալիս, որ մարդկային զոհերը, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների մահվան հանգամանքն իրենց համար որեւէ արժեք չունի։ Հայկական կողմն ակնկալում է, որ միջազգային հանրությունը մեծ ուշադրություն կդարձնի այս հանգամանքների վ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 568 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը զգուշացնում է Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման առնչությամբ։ Այս մասին գրում է ադրբեջանական «Զերկալո» պարբերականը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի՝ ռուսական և վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին ասած խոսքերը։

«Սակայն երևում է՝ Մեդվեդևն այդ հարցում ավելի շատ զգուշացնում է ադրբեջա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 525 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ծաղկաձորում հայագիտական առարկաների օլիմպիադայի մասնակիցների հարցերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հավասարակշռված եւ ճիշտ շեշտադրումներով։ Նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Նախագահ Սերժ Սարգսյանն առավել կազմակերպված քաղաքական պատասխան չէր էլ կարող տալ։ Այնտեղ անմիջական ագրեսիայի կոչ չի եղել»,—ասաց Հ. Մելիք—Շահնազարյանը։

Քաղաքագետը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել ինֆորմացիոն հոսքին, որովհետեւ ՀՀ նախագահի խոսքը թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ոչ ճիշտ են ներկայացնում։
«ՀՀ նախագահի խոսքը միանշանակ խեղաթյուրված է ներկայացվում եւ մատուցվում այնպես, իբր Սերժ Սարսգյանն անմիջականորեն ագրեսիայի կոչ է արել։ Ադրբեջանական լրագրողները ներկայացնում են, թե Ս. Սարգսյանն ասել է. «Մենք գրավել ենք մեր տարածքները»։ Նա հստակ ասել է, որ հայերը պաշտպանել են թշնամիներից իրենց տարածքները»,–ասաց Հ. Մելիք Շահնազարյանը։
Քաղաքագետը նշեց, որ երկու հանցագործ պետությունների ներկայացուցիչներն իրավունք են վերապահում մեղադրել Հայաստանի իշխանությանը, որն արդար պահանջատիրության կողմնակից է։
Հ. Մելիք Շահնազարյանի խոսքով՝ լավ կլիներ, որ այդ պետությունները հիշեն բոլոր այն հանցագործությունները, որոնք իրականացվել են ոչ միայն հայերի, այլեւ Կովկասի այլ ժողովուրդների նկատմամբ։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 523 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամենամոտ ժամանակներս ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Россия 24-ը:

"Մենք արձանագրեցինք, որ Կազանում նախագահները հայտարարեցին կարեւորագույն հարցերի շուրջ համաձայնության գալու մասին, որոնք նպաստում  են ԼՂ հարցի կարգավորման վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերմանը”,-ասել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը նաեւ նշել է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ավարտել է կազանյան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 557 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դրանից Ադրբեջանի դիրքորոշումը միայն կոշտանում է
«1994 թվականի զինադադարի պայմանագրից հետո եթե մինչեւ օրս ղարաբաղյան խնդրի համար քաղաքական լուծում չի գտնվել, նշանակում է, որ հակամարտող կողմերն ու կարգավորման գործընթացով հետաքրքրվող միջազգային դերակատարները դեռեւս չեն գտել բոլոր կողմերին բավարարող քաղաքական լուծում»,–երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ—ում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը։
Ղարաբաղը դարձել է կովկասյան տարածաշրջանի համար քաղաքական լանդշաֆտ, որը ապրում է բոլոր՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական գործընթացներին համահունչ, եւ այլեւս անդրկովկասյան որեւէ խնդիր առանց ԼՂՀ—ի մասնակցության չի կարող քննարկվել։ «Քանի դեռ ԼՂՀ—ն բանակցությունների կողմ չէ, բոլոր տեսակի հանդիպումները եւ այցելությունները կրելու են խորհրդակցական բնույթ, քանի որ Հայաստանը ԼՂՀ—ի կողքին է, բայց նրա փոխարեն չէ»,–ասաց Իսագուլյանը՝ ընդգծելով, որ այս հանգամանքով է պայմանավորված Կազանի հանդիպման ձախողումը։
Հայաստանում ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված երկու հիմնական տեսակետ կա։ Առաջինը, որը գործել է մինչեւ 1994 թվականի զինադադարը, այն էր, որ եթե հայկական կողմը գնար որոշակի զիջումների, դա Ադրբեջանի մոտ ցանկություն կառաջացներ նույն կերպ վարվել, եւ այդ ճանա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 568 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատում հունիսի 16—ին քննարկում է անցկացվել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ։ Ինչպես հաղորդում է «Nouvelles dÕArmenie»—ն, քննարկման ընթացքում ելույթներ են ունեցել արտաքին գործերի եւ բրիտանական ազգերի համագործակցության հարցերով նախարար Դեյվիդ Հոուելը, բարոնուհի Շլիդա Ֆլեդերը, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

«Որեւէ կասկած չկա, որ հայերի նկատմամբ եղել է վատ վերաբերմունք, որը պատճառ է դարձել հարյուր հազարավոր հայերի սպանության՝ ինչպես ռազմական ուժի, այնպես էլ սովի եւ հիվանդությունների միջոցով։ Այն երբեք չպետք է մոռացվի»,–նշել է Դ. Հոուելը՝ շեշտելով, որ այդ մասին երբեք չպետք է մոռանալ, սակայն, ըստ նրա, ներկայումս հայ եւ թուրք ժողովուրդները պետք է միասնաբար աշխատեն ընդհանուր պատմությունն ընդունելու համար։ «Մենք աջակցում ենք բոլոր այն գործընթացներին, որոնք կօգնեն նրանց բաց, անկեղծ եւ կառուցողական կերպով հաղթահարել բոլոր խոչընդոտները, սակայն չպետք է սպասենք նրանց եզրակացություններին»,–շեշտել է նախարարը։
«Ֆրանսիան արդեն ճանաչել է ցեղասպանությունը։ Մեկ ու կես միլիոն մարդ է սպանվել 1915 թվականին։ Ես վերջերս եմ վերադարձել Հայաստանից, ուր այցելեցի Հայոց ցեղասպանության թանգարան, եւ պետք է ասեմ, որ այն պակաս ազդեցիկ չէր, քան Հոլոքոստի թանգարանը։ Այնտեղ պահված են անհերքելի ապացույցներ. այդ ժամանակաշրջանի բոլոր պետությունները ճանաչել էին այն, ինչը տեղի էր ունեցել։ Ժամանակն է, որ մենք էլ ճանաչենք Հայոց ցեղասպանությունը»,–ասել է Շ. Ֆլեդերը։
«Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործող լրագրողների եւ գրողների համար լուրջ վտանգներ կան Թուրքիայում։ Դպրոցական դասագրքերում էլ մերժվում է Հայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 531 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1-12 13-24 ... 613-624 625-636 637-647
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024