ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 18:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 53 54 »

Նախագահը Ժնեւում մասնակցել է համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնեւում՝ ՄԱԿ—ի կենտրոնակայանում մասնակցել է այդ կազմակերպության առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի (UNCTAD)՝ երկամյա պարբերականությամբ կազմակերպվող համաշխարհային ներդրումային համաժողովի (World Investment Forum 2018) բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Հոբելյանական՝ տասներորդ համաժողովն այս տարի անցկացվում է «Ներդրումներ՝ հանուն կայուն զարգացման» խորագրով։
Մինչ համաժողովի բացումը, հանրապետության նախագահը կարճատեւ զրույց է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեի հետ, որին հանդիպել էր նաեւ վերջերս Երեւանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովի շրջանակում։
Համաժողովի բացմանը ներկա են եղել Շվեյցարիայի, ինչպես նաեւ ՄԱԿ—ի առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի անդամ պետությունների, համաշխարհային գործարար համայնքի, ներդրողների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Համաժողովի մասնակիցներին ողջունել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսեն։
Համաշխարհային ներդրումային համաժողովը ներդրումների եւ կայուն զարգացման ոլորտին նվիրված միջազգային առաջատար եւ ներկայացուցչական համաժողովներից է, բարձր մակարդակի հարթակ, որտեղ քննարկվում են գլոբալիզացիայի եւ ինդուստրալիզացիայի նոր դարաշրջանում ներդրումային ոլորտում առկա համաշխարհային մարտահրավերները եւ դրանք հաղթահարելու հնարավորությունները։
Համաժողովն այս տարի իր հարկի տակ է հավաքել 160 երկրների ավելի քան 4000 ներկայացուցիչների, այդ թվում՝ տարբեր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՌԴ նախագահի խորհրդականը մատնանշում է սարքաշինության եւ հաշվիչ տեխնիկայի ոլորտները

Երեւանում մեկնարկած երրորդ «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակներում երեկ սկսվեց Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը։ 
«ԵՏՄ երկրների տեխնոլոգիական բեկում եւ պոտենցիալ հնարավորություններ» լիագումար նիստի ժամանակ հետաքրքիր քննարկում ծավալվեց. պատրա՞ստ են արդյոք ԵԱՏՄ երկրները նոր արդյունաբերական հեղափոխության մարտահրավերներին, ինչպե՞ս ԵԱՏՄ—ն կօգնի իր անդամ երկրներին մրցունակ մնալ, ի՞նչ անել միջազգային շուկա դուրս գալու համար եւն։
Նիստին ներկա էր նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը հանդես եկավ իբրեւ համակարգող կոմիտեի նախագահ եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի բարի կամքի դեսպան։ Նա շեշտադրեց, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տրանսպորտային շրջափակումը խանգարում է Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Այդ շրջափակումը, որ միջազգային իրավական բոլոր նորմերի խախտում է, եվրասիական տիրույթում միակ խոչընդոտը չէ։  Սրան ավելանում են նաեւ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները։ Այն պարագայում, երբ բիզնեսը սիրում է կայունություն։ Ու ներդրումներ են արվում այնտեղ, որտեղ կա ծրագրման հստակ հորիզոն։ Այնուամենայնիվ, ըստ Ա. Աբրահամյանի, ԵԱՏՄ—ն ներուժ ունի, եւ ԵԱՏՄ երկրների միավորումը այդ մարտահրավերները հաղթահարելու հնարավորություն է տալիս։ Բանախոսը դա փաստեց ԵՏՄ ներքին շուկայի աճով։
Ավելին՝ եվրասիական շուկայի ներուժը 200 միլիոնանոց է, իսկ դա չի կարող չգրավել այլ երկրների։ «Հենց այդ պատճառով այս համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ— ի անդամ չհանդիսացող երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայկական սփյուռքից»,—ասաց Արա Աբրահամյանը՝ հավելելով, որ Ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 346 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին երեկ այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ թանգարան—ինստիտուտ։ Ջուլիանին ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում եւ, ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, ծառատունկ իրականացրեց հուշահամալիրի հարակից տարածքում։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝թանգարան—ինստիտուտում շրջելուց եւ Հայոց ցեղասպանության պատմությանը ծանոթանալուց հետո նա գրառում կատարեց թանգարան—ինստիտուտի հուշամատյանում. «Հայոց ցեղասպանությունը չպետք է մոռացվի, քանի որ դա կնշանակի, որ մեր դարաշրջանում նմանատիպ սարսափելի ահաբեկչական գործողություները կարող են հնարավոր դառնալ նաեւ ապագայում։ Ցեղասպանության ճանաչումը կօգնի կանխարգելել նման անմարդկայնությունը հետագայում։
Աստված լուսավորի բոլոր նրանց հոգիները, ովքեր զոհվել են, թող նրանք հանգչեն խաղաղությամբ»։
Լրագրողների հետ կարճ զրույցում անդրադառնալով ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունն ընդունելուն՝ նա ասաց, որ ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ինքը այստեղ չէ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան։ «Ես այստեղ եմ որպես մասնավոր անձ։ Այնպես որ այդ հարցի մասին եզրակացություն անելը վարչակազմի գործն է»,–ընդգծեց Ջուլիանին։ Խոսելով հայ—ամերիկյան կապերի մասին՝ Թրամփի անձնական իրավաբանը շեշտեց, որ այդ հարցը երկու կառավարությունների գործն է։ «Ես այստեղ եմ, որպես մասնավոր անձ, որ ինֆորմացիա ստանամ որոշ փաստերի մասին։ Առաջին անգամ եմ Հայաստանում եւ շատ լավ եմ ճանաչում Ամերիկայի հայկական համայնքը»,–եզրափակեց նա։

***
Երեկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) անդամ՝ Հայաստանն այս տարի առաջին անգամ հյուրընկալում է կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովը։ ՖՄԿ—ն միջազգային ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որի անդամների թիվը հասնում է 84—ի՝ ընդգրկելով տարբեր մայրցամաքներ։ Ստորեւ անդրադառնանք Հայաստանի՝ ՖՄԿ անդամակցությանը՝ ընդգծելով միջազգային այս կազմակերպության կարեւորությունը մեզ համար։
2003 թվականին Բուրկինա Ֆասոյում կայացած գագաթնաժողովում Հայաստանը ձեռք է բերել ՖՄԿ—ում դիտորդի կարգավիճակ, իսկ այնուհետեւ 2008 թվականի հոկտեմբերին՝ Քվեբեկի (Կանադա) գագաթնաժողովում դարձել է ՖՄԿ ասոցացված անդամ։ 2012 թվականի հոկտեմբերին Քինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ ձեռք է բերել ՖՄԿ լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով ՖՄԿ 54—րդ անդամ երկիրը։ Այս տարիների ընթացքում Հայաստանն ակտիվ ներգրավվածություն է ունեցել ՖՄԿ տարբեր ձեւաչափերում։ Միջազգային այս կազմակերպության դերակատարությունն ավելի համընդգրկուն ներկայացնելու համար անդրադառնանք կազմակերպության առանձին մարմիններին եւ դրանցում Հայաստանի ներգրավվածությանը։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովից բացի, որտեղ ներկայացված են անդամ երկրների ղեկավարները, ՖՄԿ մյուս երկու կարեւոր կառույցներ են համարվում նախարարական համաժողովը (ապահովում է գագաթնաժողովների քաղաքական որոշումների շարունակականությունը) եւ մշտական խորհուրդը (համախմբում է անդամ երկրների դեսպաններին՝ պլանավորելու գագաթնաժողովները)։ Նախարարական համաժողովում Հայաստանը ներկայացված է արտգործնախարարի մակարդակով, իսկ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ունի իր ներկայացուցիչը (ներկայումս՝ դեսպան Քրիստիան Տեր—Ստեփանյան)։
2014 թվականից ՀՀ Ազգային ժո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 402 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը դիվանագիտական գործունեությունն ավարտելու առիթով հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ—ում Ամերիկայի առեւտրի պալատի ներկայացուցիչների հետ։
Նա իր ելույթում ընդգծեց, որ ՀԱԱՊ—ն այսօր դարձել է ավելի բազմանպատակ, գործարարների շահերն է պաշտպանում, խթանում է հայ— ամերիկյան հարաբերությունները։
Այնուհետեւ իր հրաժեշտի զեկույցում Միլսն ասաց, որ մեկնելուց առաջ ավելի շատ ցանկանում է խոսել այն գերակայություններից, որոնք եղել են իր պաշտոնավարման տարիների ընթացքում։
«Գերակայություններից մեկը Հայաստանի հետ կոռուպցիայի դեմ պայքարելու համար, երկրորդը՝ գերակայությունը Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների եւ քաղաքացիական հասարակության ամրապնդումն էր։ Սոցիալական հարթակներում շատ շահարկումներ հնչեցին, բայց ո՛չ ես, ո՛չ Միացյալ Նահանգների դեսպանատունը չէինք կանխատեսել ապրիլ—մայիսյան իրադարձությունները, մարդիկ կարծում էին, որ Հայաստանում կառավարությունը չի ներկայացնում ժողովրդի շահերը եւ թույլ է տալիս, որ լինի կոռուպցիա, վտանգում է ժողովրդավարությունը. փոփոխության այս հանրային պահանջն օդում էր, զգացվում էր։ Մենք կարծում էինք, որ «Իմ քայլը» շարժումը կարող է փոփոխության գործակալ դառնալ։ Այժմ կա Հայաստան, որ այնքան մեծ հույսեր է ձեւավորել շատ ու շատ հայերի մոտ։ Նրանք, ովքեր ասում են, որ կա արտաքին ազդեցություն, նրանք ժխտում են հայ ժողովրդի ազատ կամքը»,–ասաց Միլսը։
Նա նշեց, որ իրենք ցանկանում են օգնել Հայատանին, որպեսզի տեղական կայուն ինստիտուցիոնալ փոփոխություններ լինեն իրավական համակարգում, արդարադատության համակարգում, որպեսզի տեսնեն Հայաստան, որտեղ չկա կոռուպցիա։
Դեսպանի խոսքով՝ իրենց մյուս գերակայությունը վերաբերում է բիզնես եւ առեւտրային ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այն աչքի է ընկնում մշակութային բազմազանությամբ եւ տարբեր քաղաքակրթությունների հանդիպման խաչմերուկ է

Ազատության հրապարակում մեծ հանդիսավորությամբ երեկ պաշտոնապես բացվեց «Ֆրանկոֆոնիայի ավանը»։ Ներկա էին ՀՀ արտաքին գործերի, մշակույթի նախարարները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք, մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը։
Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը ողջունեց ներկաներին «հյուրընկալ, ջերմ եւ ավանդույթներով հարուստ 2800–ամյա մայրաքաղաքում»։ «Հյուրընկալելով Ֆրանկոֆոնիայի 17—րդ գագաթնաժողովը, մեր հնամենի մայրաքաղաքի հազարամյա պատմության էջերը զարդարվեցին եւս մեկ բացառիկ եւ գեղեցիկ իրադարձությամբ։ Ներկա ենք առանձնահատուկ եւ խորհրդանշական իրադարձության՝ պաշտոնապես բացվեց Ֆրանկոֆոնիայի ավանը, վայր, որը մեկ հարկի տակ է միավորում աշխարհի հինգ մայրցամաքներից տասնյակ երկրների իրենց մշակութային բազմազանությամբ»,–ասաց Կ. Արեյանը՝ տեղեկացնելով, որ Երեւանը 1998—ից ի վեր ֆրանսախոս քաղաքապետների միջազգային ասոցիացիայի անդամ է եւ այսօր ներկայացված է Ֆրանկոֆոնիայի ավանում իր ամբողջ բազմազանությամբ եւ շքեղությամբ։
Քաղաքապետի պաշտոնակատարը կարեւորեց ֆրանսիական կազմակերպությունների եւ ֆրանսախոս քաղաքների հետ գոյություն ունեցող եւ ապագային ուղղված մեր երկրի սերտ համագործակցությունը։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի խոսքը փոխանցեց կազմակերպության ադմինիստրատոր Ադամա Ուանը՝ նշելով, որ 6 օրերի ընթացքում հնարավորություն ունենք բացահայտելու ֆրանկոֆոն աշխարհի մշակույթը։ «Վայելեք այն մշակութային բազմազանությունը, որը ներկայացվում է այստեղ։ Ֆրանկոֆոնիան առաջին հերթին այ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 362 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.10.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դուշանբեում տեղի է ունեցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։ Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղըզստանի, Մոլդովայի նախագահները եւ Թուրքմենստանի փոխվարչապետը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախ տեղի է ունեցել խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետեւ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով։
Գագաթնաժողովում ամփոփվել են ԱՊՀ շրջանակում ընթացիկ տարվա ընթացքում համագործակցության արդյունքները եւ քննարկվել փոխգործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել 2020 թվականին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75—ամյակի տոնակատարությունները համատեղ նշելու նախապատրաստական աշխատանքներին։ Որոշում է կայացվել թողարկել 75—ամյակի հոբելյանական համատեղ շքանշան։ Նիստի ընթացքում ստորագրվել են բազմակողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր։ Որոշում է կայացվել ԱՊՀ նախագահությունը 2019 թվականին փոխանցել Թուրքմենստանին։ Խորհուրդը հայտարարություն է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հռչակագրի ընդունման 70—ամյակի կապակցությամբ, հաստատել 2021 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումները Տաջիկստանում անցկացնելու որոշումը, 2021 թվականն ԱՊՀ—ում հայտարարել ճարտարապետության եւ քաղաքաշինության տարի։ Հաստատվել է 2019–2023 թվականների՝ հանցավորության դեմ պայքարի համատեղ միջպետական ծրագիրը, ստորագրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորության դեմ պայք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում հոկտեմբերի 11—12—ը անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հոկտեմբերի 7—12—ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը» (այս մասին «ՀՀ»—ն տեղեկացրել էր նախորդ համարում, էջ 5)։ Մեկ շաբաթ շարունակ Երեւանը կդառնա ֆրանկոֆոնիայի կենտրոն, որի ընթացքում կանցկացվեն նախարարական ժողովը, տնտեսական ֆորումը եւ բուն գագաթնաժողովը։
Ֆրանկոֆոնիայի ավանը գործելու է Ազատության հրապարակի եւ Հյուսիսային պողոտայի տարածքում ժամը 12։00—20։00—ը։ Ավանի պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի 9—ին, ժամը՝ 16։00—ին։ Այդ օրը կտոնվի նաեւ Ֆրանկոֆոն երիտասարդության օրը։ Նշենք, որ վերջին 10 տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովների կամ խաղերի շրջանակում ընդունող երկրի կողմից կազմակերպվում են Ֆրանկոֆոնիայի ավաններ։ Դրանց կազմակերպման ավանդույթը սկիզբ է առել 2008թ. Քվեբեկի գագաթնաժողովից։
ՀՀ—ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացվեցին «Ֆրանկոֆոնիայի ավանում» Ֆրանսիայի տաղավարը եւ դեսպանության մշակութային ծրագրերը։ ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նկատեց, որ գագաթնաժողովը շատ կարեւոր միջոցառում է Հայաստանի համար, քանի որ երկիրը հյուրընկալելու է 84 երկրների կառավարությունների պատվիրակությունների, որոնց մեծ մասը Հայաստանում չունեն դիվանագիտական ներկայացուցչություններ եւ, փաստորեն, առաջին անգամ բացահայտելու են մեր երկիրը։ «Գագաթնաժողովը ոչ միայն երկրների ղեկավարների միջեւ հանդիպումներն են, այլեւ այն տոն կլինի հայերի համար ֆրանկոֆոնիային եւ ֆրանսերեն լեզվին առնչվելու առումով։ Ֆրանսիան ցանկանում է ֆրանսերենը ներկայացնել իր բոլոր տարրերով»,–ասաց դեսպանը՝ ըն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 353 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչ կարեւոր շեշտադրումներ էր պարունակում ՀՀ վարչապետի ՄԱԿ—ի ելույթը

ՄԱԿ—ի ԳԱ—ն թերեւս հանդիսանում է միջազգային թիվ մեկ հարթակը, որտեղ տարբեր երկրների ղեկավարներ ներկայացնում են իրենց տեսլականը սեփական երկրի ներքին ու արտաքին քաղաքականության, ժողովրդավարական գործընթացների, անվտանգային հիմնախնդիրների մասով եւ կիսվում են իրենց մոտեցումներով տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերների վերաբերյալ։ Դրանով է պայմանավորված յուրաքանչյուր երկրի ղեկավարի ելույթի նկատմամբ միջազգային շատ մեծ հետաքրքրությունը, քանզի դրանց վերլուծությունները թույլ են տալիս հստակ պատկերացում կազմել տվյալ երկրի քաղաքական հիմնական ուղենիշների մասին։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ—ի ԳԱ 73—րդ նստաշրջանի ժամանակ հնչեցրած ելույթի հիմնական շեշտադրումներին՝ նախեւառաջ նշենք, որ ելույթն ամբողջովին հիմնված էր ժողովրդավարության, խաղաղասիրության, անվտանգության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա։


Ժողովրդավարական գործընթացները Հայաստանում
 

Հաշվի առնելով թավշյա հեղափոխության նկատմամբ միջազգային մեծ հետաքրքրությունը եւ լայն արձագանքը՝ սպասելի էր վարչապետի անդրադարձը ՀՀ—ում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ հատկապես դրանց ժողովրդավարական բնույթն ընդգծելու տեսանկյունից։ Թավշյա հեղափոխության ընթացքն ու վերջնարդյունքները ներկայացնելը միտված էր միջազգային ընկալումներում նոր, ավելի ժողովրդավարական, բարեփոխումների ուղին բռնած Հայաստանի պատկերի ձեւավորմանը՝ որպես հուսալի ներդրումային միջավայր ունեցող, վստահելի, կանխատեսելի եւ ժողովրդավար գործընկեր։


Արտաքին քաղաքական օրակարգը
 

Վարչապետի կողմից ՀՀ արտաքին քաղաքական ուղղո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեպտեմբերի 23—ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ծանրակշիռ՝ ավելի քան 81 տոկոսանոց հաղթանակը անմիջապես զարկ տվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին հայտարարություններին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց, որ Երեւան վերադառնալուն պես ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ է բանակցություններ նախաձեռնելու շուտափույթ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգով։
Վարչապետի հայտարարությանը արձագանքեցին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող գրեթե բոլոր կուսակցությունները, որոնց մեծամասնությունը հաստատակամորեն պաշտպանեց նախաձեռնությունը։ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, սակայն, հայտարարելով քննարկումներին մասնակցելու պատրաստակամության մասին, միաժամանակ պնդում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա։ Վերջինս բացատրվում է նախ եւ առաջ քաղաքական պատճառներով, այսինքն՝ ԱԺ—ն դրականորեն համագործակցում է կառավարության հետ, որի օրինագծերից ու նախաձեռնություններից դեռեւս ոչ մեկը չի տապալվել խորհրդարանում։ Այդ հիմքով՝ ՀՀԿ—ի ներկայացուցիչները կարիք չեն տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։
ՀՀԿ—ի փաստարկը փաստացիորեն ճիշտ լինելով՝ քաղաքականապես խոցելի է։ Եթե անգամ ներկայումս ԱԺ մեծամասնությունը որեւէ կերպ չի խոչընդոտում կառավարության գործունեությունը, ապա դա դեռ չի նշանակում, որ նման հնարավորությունը բացառված է։ Կարելի է պնդել, որ ցանկացած սկզբունքային անհամաձայնություն նոր իշխանության՝ հանձին գործադիրի, եւ հին իշխանության՝ հանձին օրենսդիրի, կարող է վայրկենապես հանգել քաղաքական քաոսի։ Ըստ էության, նախկին եւ ներկա իշխանությունների միջեւ տարաձայնությունները բավականին ակնառու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 291 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չափազանց կարեւոր կառույց է Հայաստանի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին ռուսական «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մեզ համար կարեւոր է, որ կառույցն իսկապես արդյունավետ լինի։
Վարչապետի խոսքով՝ մեկը մյուսի նկատմամբ ՀԱՊԿ անդամների պարտականությունները հստակ չեն։ «Ի՞նչ պարտականություններ ունեն ՀԱՊԿ անդամ երկրները մեկը մյուսի ու կազմակերպության նկատմամբ։ Կարծում եմ՝ ոչ մեկին դա մինչեւ վերջ հասկանալի չէ։ Եկեք չմոռանանք, որ այն նաեւ մեր կազմակերպությունն է, հավաքական կազմակերպություն է։ Պետք չէ մտածել, որ որեւէ մեկը կառույցի ներսում դրա հեղինակության մասին ավելի շատ է մտածում, իսկ մյուսի համար դրա հեղինակությունն ու վարկը կարեւոր չեն։ Կարող եմ երաշխավորել, որ Հայաստանի համար այն շատ ու շատ կարեւոր կազմակերպություն է, եւ մեզ համար կարեւոր է, որ այն իսկապես արդյունավետ լինի»,–նշել է Փաշինյանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ պատերազմի պարագայում ՀԱՊԿ—ն պետք է Հայաստանին օգնության գա, վարչապետն ասել է. «Այո, ՀԱՊԿ—ն պետք է օգնության գա։ Եվ մենք պետք է ստեղծենք մեխանիզմներ, որպեսզի դա իրականում տեղի ունենա»։
Անդրադառնալով ՀԱՊԿ—ում Հայաստանի նախագահությանն ու կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու փաստին՝ Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ—ում Հայաստանի նախագահության ժամկետը դեռ ավարտված չէ (կառույցում երկրները նախագահում են 3 տարի ժամկետով)։ «Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի աշխատանքի ժամկետը դեռ չի ավարտվել։ Մենք առնվազն 1,5 տարի դեռ ունենք։ Կարեւոր չէ, թե ինչ ազգանուն կունենա գլխավոր քարտուղ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 345 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8—ին կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա կարեւորում է այն համատեքստում, որ այսօր հայ—ռուսական հարաբերություններում առկա են մի շարք հարցեր, որոնք կարիք ունեն քննարկման եւ հստակեցման։ «Արմենպրեսի» հետ զրույցում Նարեկ Մինասյանն ընդգծել է, որ այցը կարեւորվում է նաեւ սեպտեմբերի 1—ին Ադրբեջանի նախագահի՝ Սոչի կատարած այցելության համատեքստում։ «Ռուս—ադրբեջանական հարաբերություններում, թերեւս, տեսանելի է որոշակի դինամիկա, եւ այս համատեքստում բավականին կարեւոր է նաեւ վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա որոշակի հավասարակշռության վերականգնման նպատակով»,–ասել է քաղաքագետը։
Նա հայ—ռուսական օրակարգի կարեւոր հարցերից է համարում նաեւ ՀԱՊԿ—ի գլխավոր քարտուղարի հետ կապված հարցը։ Նրա գնահատմամբ՝ այս հարցը պետք է քննարկումների առարկա դառնա։ «Խնդիրը բավականին կարեւոր է թե՛ ՀԱՊԿ—ի, թե՛ Հայաստանի համար, որը նախագահում է այդ կառույցում։ Հատկանշական է այն հանգամանքը, որ վերջին շրջանում շահարկումների առարկա էր դարձել այն հարցը, որ Ադրբեջանը հնարավոր է դառնա ՀԱՊԿ—ի անդամ, սակայն, ինչպես տեսանք, Սոչիում Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման շրջանակներում ՀԱՊԿ—ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ որեւէ հայտարարություն չեղավ։ Ըստ էության, սա հաստատում է այն հանգամանքը, որ դա տեղեկատվական խայծ էր, որը տարածվեց ադրբեջանցի պատգամավորների կողմից, իսկ հետո ադրբեջանական տարբեր քարոզչական շրջանակներ դա շահարկումների առարկա դարձրին։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում, եւ Հայաստան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 344 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024