ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 17:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 53 54 »

Սեպտեմբերի 2-4-ը ՀՀ ԱԳ նախարարի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը։
Երեկ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Ճապոնիայի արտգործնախարարի այցը կարելի է պատմական որակել հայ—ճապոնական հարաբերություններում, ինչը լավ հնարավորություն է ամփոփելու երկու երկրների քառորդդարյա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաեւ քննարկելու ապագայում համագործակցության ուղիներն ու հեռանկարները։ Հայաստանի արտգործնախարարը բարձր գնահատեց Ճապոնիայի նշանակալի դերակատարությունը Հայաստանի զարգացման օրակարգում տարբեր նախագծերի միջոցով, եւ հայտնեց հայկական կողմի երախտագիտությունը Հայաստանի անկախությունից ի վեր Ճապոնիայի կառավարության եւ ժողովրդի կողմից զարգացման աջակցության շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջոցով տարբեր բնագավառներում ցուցաբերած աջակցության եւ իրականացված ծրագրերի համար, որի ծավալը հասնում է հարյուրավոր միլիոն դոլարների։ Նախարարը նշեց, որ Հայաստանի ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ճապոնիայի կառավարության եւ ժողովրդի ցուցաբերած օգնությունը 1988—ի ավերիչ երկրաշարժից հետո։
Կողմերը հանգամանալից անդրադարձան հայ—ճապոնական օրակարգի բազմաթիվ հարցերի, մտքեր փոխանակեցին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Զրուցակիցները վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունն առավել ընդարձակելու եւ խորացնելու ընդհանուր արժեքների, փոխադա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 370 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արձանագրվել է վերջին 8 տարիների առաջին կիսամյակի ՀՆԱ աճի ամենաբարձր ցուցանիշը

2018թ. առաջին կիսամյակում արձանագրվել է վերջին 8 տարիների առաջին կիսամյակի ՀՆԱ աճի ամենաբարձր ցուցանիշը, որը կազմել է 8,3 տոկոս։ Այս դրական ցուցանիշը մեջբերելով՝ երեկ պաշտոնավարման 100 օրն ամփոփեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով տնտեսական իրավիճակին թվերով։ Կիսամյակային ցուցանիշներից խոսելով՝ նախարարը տեղեկացրեց, որ, ըստ ճյուղային վերլուծության, տնտեսության աճին նպաստել են առեւտրի եւ ծառայությունների ոլորտը՝ 9,5 տոկոս, իսկ նպաստումը տոկոսային կետով կազմել է 5,3 տոկոս։ Արդյունաբերության ճյուղը կազմել է 6,8 տոկոս, որը տնտեսական աճին նպաստել է 1, 4 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը կազմել է 5,8 տոկոս՝ նպաստելով 0,5 տոկոսային կետով։ Զուտ հարկերի ավելացված արժեքը կազմել է 8,7 տոկոս։
Այս տարվա հունվար—հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,3 տոկոս։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական ծավալը աճել է 4,3 տոկոսով, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 4,6 տոկոսով, շինարարության ծավալը՝ 10,4 տոկոսով։ Աճել է նաեւ արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալը՝ շուրջ 4,3 տոկոսով։ Արտահանվել է իրացված արտադրանքի 48 տոկոսը, նախորդ տարվա 45 տոկոսի համեմատ։ Մշակվող արդյունաբերության մեջ բավական մեծ է հագուստի արտադրությունը՝ 50,6 տոկոս։ Նախարարը հարկ համարեց նշել, որ եթե արդյունաբերական արտադրանքի շուրջ 50 տոկոսն արտահանվում է, ապա դա արտահանմանը միտված քաղաքականության արդյունավետ գործընթացի ապահովման արդյունք է։
«Այս տոկոսը թեպետ շատ ավելի բարձր կլիներ, եթե հանքարդյունաբերության ոլորտում անկում չլիներ 11,8 տոկոսով»,–նկատեց նախարարը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 363 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.09.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը երեկ գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Աշխատանքային խումբը քննարկել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մի քանի առաջարկներ, ամփոփել նախորդ նիստերում քննարկված առաջարկների վերաբերյալ ՀՀ ԱԺ խմբակցությունների տեսակետները։
Մասնավորապես՝ ՀՀ ԱԺ «Ելք» եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներ Լենա Նազարյանը եւ Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրել են, որ իրենց համար եւս ընդունելի է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկը, ըստ որի՝ Ազգային ժողովի, Երեւան, Գյումրի, Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը ԿԸՀ—ի սահմանած էլեկտրոնային ձեւով՝ հանձնաժողովի կայքում տեղադրելու համար։ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ դաշինքները կարող են ներկայացնել նաեւ իրենց առաջարկած կառավարության կառուցվածքը եւ կազմը ԿԸՀ սահմանած էլեկտրոնային ձեւով՝ հանձնաժողովի կայքում տեղադրելու համար։ ԿԸՀ—ն ստացված նյութերը պետք է տեղադրի կայքում՝ ներկայացվելուց հետո՝ մինչեւ հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, բայց ոչ շուտ, քան նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։
Արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկներից մեկը վերաբերում էր խորհրդարանում կանանց պատշաճ ներկայացվածության ապահովմանը, որի վերաբերյալ ՀՀ ԱԺ խմբակցությունների տեսակետները հիմնականում համընկնում էին, ուստի եւ ձեռք բերվեց փո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 381 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայ—իրանական հարաբերություններում, կարծես թե, նոր զարգացումներ չեն նկատվում՝ չհաշված ՀՀ վարչապետի եւ Իրանի նախագահի սպասվելիք հանդիպումը։ Առկա է որոշակիորեն սպասողական իրավիճակ, որը պայմանավորված է ամառային սեզոնով եւ Հայաստանում քաղաքական փոփոխություններով»,–երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ միաժամանակ հավելելով, որ որքան երկու երկրների ղեկավարների հանդիպումն արագ տեղի ունենա, այնքան լավ։
Պատճառն, ըստ նրա, այն է, որ Իրանում դեռեւս լավ չեն պատկերացնում ՀՀ նոր իշխանությունների կուրսը։
«Շփումները պետք է շատ ինտենսիվ լինեն, ընթացքում էլ պետք է աշխատենք հասկանալ իրար։ Իրանի դիվանագիտական լեզուն աշխարհում ամենաբարդերից մեկն է։ Մյուս կողմից մենք ունենք տեմպերի տարբերություն։ Իրանը համոզված է, որ դեռ հազարամյակներ լինելու է այս տարածաշրջանում եւ առանձնապես չի շտապում, մինչդեռ մենք որոշ հարցերում պետք է ավելի ինտենսիվ շարժվենք՝ չնայած մենք էլ չենք կասկածում, որ դարերով այս տարածաշրջանում ենք լինելու։ Բոլոր կողմերը, որոնք փորձում են սահմանափակել հայ—իրանական հարաբերությունները, պետք է հասկանան, որ Հայաստանն Իրանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես կենսական հարաբերություններ»,–ասաց բանախոսը։
Իրանագետի խոսքով, օրակարգում է պահվում նաեւ Հայաստան—Իրան երկաթուղու ծրագիրը. «Եթե այսօր այդ նպատակով գումարներ հնարավոր չի լինում հայթայթել, դա դեռ չի նշանում, որ վաղը նման միջոցներ չեն գտնվի։ Միաժամանակ, ակնկալել, որ Իրանը երեք միլիարդ դոլար կտա Հայաստանին՝ իրագործելու Իրան–Հայաստան երկաթգիծը, ռեալ չէ։ Մենք ինքներս մեզ համար պետք է բարձր ուղենիշներ սահմանենք՝ հասնելու դրանց, թեկուզ սփյուռքի միջոցներով։ Շատ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 389 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստին հետեւել է համատեղ լուսանկարման արարողությունը, ինչից անմիջապես հետո անդամ պետությունների վարչապետները մասնակցել են ընդլայնված կազմով խորհրդի աշխատանքներին։
Խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման զեկույցը, այնուհետեւ անցել օրակարգային հարցերին։ Նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները քննարկել են տնտեսության, մաքսային, էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ուղղություններով ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ թվային օրակարգին, արդյունաբերական կոոպերացիայի եւ մաքսային համագործակցությանը, ինչպես նաեւ ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերի։ Քննարկվել են նաեւ ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծմանն ու գազի ընդհանուր շուկայի ձեւավորմանն ուղղված հարցեր։
Խորհուրդը որոշել է ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կոոպերացիայի ոլորտում ինտեգրացիոն համագործակցության եւ արդյունաբերության գերակա ճյուղերում ներմուծման փոխարինման հարցերով։
Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2018 թվականի աշնանը՝ Բելառուսում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ։

 

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 521 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Տարբեր երկրներից եւ տարբեր պատճառներով վերադարձողների վերաինտեգրումն առավելագույնս արդյունավետ կարելի է կազմակերպել մեկ ընդհանուր հայեցակարգի եւ դրա շրջանակում մշակվող տարբեր գործողությունների ծրագրերի ձեւաչափով։ Սա ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի տեսակետն է՝ արտահայտված «ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017—2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրի» շրջանակում երեկ տեղի ունեցած վերադարձի եւ վերաինտեգրման հարցերով ֆորումի ընթացքում։ «Կարող ենք ունենալ նոր ճանաչված փախստականների, սիրիահայերի, վերադարձողների համար առանձին մշակված գործողությունների ծրագրեր. դա գործընթացն արդյունավետ կազմակերպելու լավ լուծում է»,–նշեց նա։
Եռամսյակային ֆորումը, որը վերադարձողների վերաինտեգրման հարցերով զբաղվող կազմակերպությունների համագործակցության հարթակ է, բաց է անդամակցության համար։ Հանդիպման օրակարգի համաձայն մասնակից կազմակերպությունները ներկայացրին իրենց կողմից իրականացվող ծրագրերն ու արդյունքները։ «Ֆրանս—հայկական զարգացման հիմնադրամը» (ՖՀԶՀ) իր գործունեության ընթացքում ավելի քան 1800 կամավոր վերադարձողի է աջակցել՝ սոցիալական օգնության, վերապատրաստման դասընթացների եւ ձեռնարկությունների ստեղծման միջոցով։ «123 վերադարձող ունենք ընթացիկ տարվա առաջին եռամսակում, 12 ձեռնարկություն ենք ստեղծել այս ընթացքում»,–նշեց ՖՀԶՀ ծրագրերի համակարգող Արփինե Ստեփանյանը։ 
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հայաստանի առաքելությունը միակն է, որն ուղղորդված վերադարձ է կազմակերպում եւ հոգում է միգրանտի մասին մինչեւ մեկնելը, մեկնելու ընթացքում ու ինտեգրման փուլում։ «780 վերադարձող ենք ունեցել 2017թ. ընթացքում»,–նշեց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը դիտարկվում է, բայց որոշումը դեռ չի կայացվել. երեկ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ—ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
«Դիտարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման հնարավորությունը Նյու Յորքում, ՄԱԿ—ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Երկու կողմերն էլ ցանկանում են, որ հանդիպումը կայանա։ Հասկանալի պատճառներով նախագահի եւ վարչապետի գրաֆիկը շատ հագեցած է, եւ մենք այժմ փորձում ենք գտնել համապատասխան «պատուհան»։ Ներկայում հանդիպման մասին որոշումը դեռ չի կայացվել»,—նշել է Միլսը։
Դեսպան Ռիչարդ Միլսը միաժամանակ նշել է, որ ինչպես դեսպանատունը, այնպես էլ ԱՄՆ կառավարությունը գոհ են երկկողմ փոխհամագործակցության բարձր մակարդակից։
Նա թվարկել է բարձր մակարդակով անցկացված 6 շաբաթների ընթացքում հանդիպումների մի քանի օրինակներ՝ հունիսին աշխատանքային այցով Վաշինգտոն էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հուլիսին Միացյալ Նահանգներ է այցելել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Միացյալ Նահանգներում է ՀՀ արդարադատության նախարարը։
Դեսպան Միլսը նշել է, որ այս տարվա ապրիլ–մայիսին ներդրումների եւ առեւտրի առումով Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն է նկատվել։ Նա կարեւորել է Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված ներդրումային միջավայրի գրավչության ապահովմանը, ամերիկացի ներդրողների եւ, առհասարակ, բոլոր օտարերկրյա ներդրողների համար։ «Ներդրողները հետեւում են այստեղ տեղի ունեցող փոփոխություններին, որոնք նրանց կողմից ողջունվում են։ Նրանք նաեւ հարկերից խուսափելու դեպքերի քննություններին, կոռուպցիոն դեպքերի քննություններին են հետեւում, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 318 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսաուղերձի միջոցով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպմանը։
«Առաջիկայում նախատեսվող այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը սեպտեմբերին պետք է մեկնի ՄԱԿ—ի գլխավոր ասամբլեային մասնակցելու, եւ ահա այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար են գտնում կազմակերպել Փաշինյան—Թրամփ հանդիպումը, ինչի մասին կոնգրեսում ստորագրահավաք են սկսել եւ նամակ են հղում նախագահ Թրամփին։ Հարցը բարձրացվեց կոնգրեսականների կողմից, եւ մենք հավաստեցինք, որ քննարկվում է, հնարավոր է հանդիպումը»,–նշեց առաջին փոխվարչապետը։
Նա անդրադարձել է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից Հայաստանի դուրս մնալու հանգամանքներին։ «Մեր այցից բավական ժամանակ առաջ Համաշխարհային բանկը փոխել է Հայաստանի ռեյթինգը ցածր միջին եկամուտներ ունեցող երկրից բարձր միջինի, իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի չափանիշներով կարող են հնարավոր գործընկեր համարվել այն պետությունները, որոնք բավարարում են մի շարք չափանիշների, այդ թվում եւ՝ չեն հասել բարձր միջինի։ Դասակարգման փոփոխության հետեւանքով մեխանիկորեն Հայաստանը դարձել է այս ծրագրին չհամապատասխանող երկիր, որը զարմանք է առաջացրել նաեւ հենց «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակում։ Հիմա ԱՄՆ որոշ պաշտոնյաներ նույնպես չգիտեն՝ ինչպես վարվել ստեղծված իրավիճակում»,–նշել է Միրզոյանը։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ փոխվարչապետի խոսքով՝ այժմ հարկավոր է մտածել նոր մեխանիզմ, որով Միացյալ Նահանգները կկարողանա իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարությանը։
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը խոսեց նաեւ ԱՄՆ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 305 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հերթական ճեպազրույցն սկսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցելության վերլուծությունից։ Նա ուշադրություն է հրավիրել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գագաթնաժողովին վարչապետի ելույթի վրա, ուր նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակել ներգրավվածությունն այդ առաքելությանը մինչեւ 130 հոգանոց զորախմբով։ Այս պահին Աֆղանստանում մեր զորախմբի կազմում ծառայություն է անցնում 121 զինվորական։
Այնուհետեւ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, նշելով, որ դա ճանաչողական հանդիպում էր։ Վարչապետ Փաշինյանի ու Արդբեջանի նախագահ Ալիեւի հանդիպման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Պայմանավորվածություն կա, որ կոնտակտները շարունակվելու են։ «Մեր դիրքորոշումը գիտեք. ե՛ւ վարչապետ Փաշինյանն է շատ լավ ձեւակերպել, ե՛ւ արտգործնախարար Մնացականյանը, որ կարեւորագույն հարցն Արցախի անվտանգության եւ կարգավիճակի հարցն է, որը մեզ առաջնորդողն է, մեր առաջնորդող սկզբունքը դրա ապահովումն է այս բանակցային գործընթացում»,–ասել է նա։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի հռչակագրին, ապա ըստ Տ. Բալայանի, ՆԱՏՕ—ի վերջին գագաթնաժողովի հռչակագրում 67—րդ պարագրաֆում ամրագրված է, որ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն գործող ձեւաչափով եւ միջազգային իրավունքի սկզբունքներին, մասնավորապես ՄԱԿ—ի կանոնադրության եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա. «Սա այն է, ինչ ասում ենք մենք՝ միջազգային իրավունքի հիման վրա եւ գործող ձեւաչափերում»։
Անդրադառնալով լրագրողի հարցին՝ որեւէ արձագանք կա՞ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո ճեպազրույցում հնչեցրած հայտարա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 395 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՆԱՏՕ—Հայաստան հարաբերությունների համատեքստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը կարեւոր էր։ Այս կարծիքին են երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ներկա քաղաքագետներ Նարեկ Մինասյանը եւ Գրետա Ավետիսյանը։ Նարեկ Մինասյանը նշեց, որ նախ այն ճանաչողական բնույթ ուներ, հենց այցի շրջանակում ՀՀ վարչապետը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ՆԱՏՕ—ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել ՀՀ—ՆԱՏՕ հարաբերությունների ներկայիս վիճակը, հարաբերությունների խորացման հեռանկարները։
«Եվ, ըստ էության, կարեւորվում էր այն հանգամանքը, որ Հայաստանը, որպես ՆԱՏՕ—ի գործընկեր երկիր, բավական պատշաճ կատարում է իր առջեւ դրված պարտավորությունները։ Մամուլում ուշադրության արժանացան ՆԱՏՕ—ի կոմյունիկեում տեղ գտած ձեւակերպումները։ Պետք է ընդգծել, որ այդ ձեւակերպումներն ինչ—որ առումով հակասություն են պարունակում։ Մասնավորապես, եզրափակիչ այդ փաստաթղթում ֆիքսված է, որ կառույցն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, սակայն մյուս կողմից նշվում է, որ կառույցը կարեւորում է խնդիրների խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված միջազգային նորմերի՝ ՄԱԿ—ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա։ Իսկ ինքնորոշման իրավունքն ու ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը Հելսինկյան եզրափակիչ ակտի կարեւոր բաղադրիչներից են»,–ասաց Նարեկ Մինասյանը։
Քաղաքագետը նշեց, որ տարբեր տարիների նման ձեւակերպումների պատճառով նախկինում Հայաստանը նախընտրել է չմասնակցել ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին, որոշ դեպքերում մասնակցել է։ Այս տարի եւս բրյուսելյան այցն օգտագործվեց, որ անկախ եզրափակիչ ակտում տեղ գտած ձեւակերպումներից, հարթակն օգտագործվեր հայկական կողմի մոտ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 374 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ Եվրամիության բարձրագույն պաշտոնյաների ուղերձը հստակ էր՝ ԵՄ—ն ողջունում է Հայաստանում կատարված փոփոխությունները եւ պատրաստ է օգնել բարեփոխումներին։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Դրանք հստակ, ուժեղ եւ բարեկամական ուղերձներ էին, որոնք փոխանցվել էին Հայաստանի վարչապետին բոլոր հանդիպումների ընթացքում։ Ես հասկանում եմ, որ վարչապետը հնարավորություն ուներ արտահայտել իր սեփական ուղերձները ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Հայաստանում մենք կաշխատենք կառուցողական մոտեցմամբ այս հռչակագիրը գործողությունների վերածել։ Ես պարտավոր եմ հասկանալ, թե ինչպես կարող ենք կոնկրետ գործողություններով աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումներին»,–ասաց դեսպանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀ—ում տեղի ունեցած փոփոխություններից հետո ԵՄ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվել, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ շատ բաց են լսելու այն ակնկալիքները, որոնք ունի ՀՀ կառավարությունը։
«Ինչպես գիտեք, ես հանդիպել եմ եւ հանդիպում եմ կառավարության ներկայացուցիչների, մասնավորապես, նախարարների հետ, եւ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տալիս ենք հարց՝ ինչպես կարող ենք օգնել, ինչ եք ակնկալում մեզնից։ Սա այն է, ինչը մենք իսկապես վճռական ենք շարունակել։ Մենք կցանկանայինք լսել մեր հայ գործընկերներից կոնկրետ գաղափարներ, թե ինչ ձեւով ԵՄ—ն կարող է օգտակար լինել։ Որոշ նախարարություններից ստացել ենք նախնական գաղափարներ, մենք կցանկանայինք ունենալ համապարփակ պատկեր, երբ ունենանք այդ պատկերը, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել։ Հայաստանի կառավարությունից լսել ենք այն, որ նրանք ակնկալում ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 390 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում երեկ տեղի է ունեցել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամպի եւ Վլադիմիր Պուտինի այդքան սպասված առաջին պաշտոնական հանդիպումը։ Պայմանավորվածության համաձայն, Թրամպը եւ Պուտինը նախ զրուցել են դեմ առ դեմ՝ միայն թարգմանիչների ներկայությամբ, տեղեկացնում է «Ազատությունը»։ Ապա տեղի է ունեցել ընդլայված կազմով երկու պատվիրակությունների հանդիպումը, որին հաջորդել է հանդիսավոր ճաշը։ Դրանից հետո տեղի է ունեցել երկու ղեկավարների համատեղ ասուլիսը։
Վ. Պուտինը ասել է, որ կողմերը բաց եւ անկեղծ քննարկել են առկա խնդիրները։ Նրա փոխանցմամբ, այսօր նախանշվում են այն քայլերը, որոնք թույլ կտան վերականգնել երկու երկրների հարաբերությունները։
Պուտինն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը ունեն հատուկ պատասխանատվություն աշխարհի առաջ, քանի որ միջուկային գերտերություններ են։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ կողմերը խոսել են Սիրիայի, Ուկրաինայի, միջուկային սպառազենի մասին, Կորեական թերակղզու զարգացումների եւ հրատապ այլ թեմաների մասին։ «Մենք ունենք տարաձայնություններ, բայց դրանք քննարկում ենք»,–ասել է Պուտինը։
Նախագահ Թրամպն ասել է, որ ԱՄՆ—ի համար չափազանց կարեւոր է Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը, քանի որ դա են ուզում Ամերիկայի ժողովուրդը, Ռուսաստանի ժողովուրդը եւ ամբողջ աշխարհը։
«Մենք հիմա առաջին քայլերն ենք անում դեպի պայծառ ապագա՝ հիմնվելով համագործակցության եւ խաղաղության արժեքների վրա։ Երկխոսություն հաստատելու փորձի մերժումը ոչ մի տեղ չի հասցնի»,–ասել է Թրամպը։
Ասուլիսի ընթացքում Թրամպը գովեստով է խոսել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լավ անցկացնելու մասին, իսկ Պուտինն ԱՄՆ—ի ղեկավարին նվիրել է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 390 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.07.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024