ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 13:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 25 » Հնարավոր է Փաշինյան–Թրամփ հանդիպումը / Առաջին փոխվարչապետն անդրադարձել է ամերիկյան այցի արդյունքներին/
09:33
Հնարավոր է Փաշինյան–Թրամփ հանդիպումը / Առաջին փոխվարչապետն անդրադարձել է ամերիկյան այցի արդյունքներին/

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսաուղերձի միջոցով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպմանը։
«Առաջիկայում նախատեսվող այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը սեպտեմբերին պետք է մեկնի ՄԱԿ—ի գլխավոր ասամբլեային մասնակցելու, եւ ահա այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար են գտնում կազմակերպել Փաշինյան—Թրամփ հանդիպումը, ինչի մասին կոնգրեսում ստորագրահավաք են սկսել եւ նամակ են հղում նախագահ Թրամփին։ Հարցը բարձրացվեց կոնգրեսականների կողմից, եւ մենք հավաստեցինք, որ քննարկվում է, հնարավոր է հանդիպումը»,–նշեց առաջին փոխվարչապետը։
Նա անդրադարձել է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից Հայաստանի դուրս մնալու հանգամանքներին։ «Մեր այցից բավական ժամանակ առաջ Համաշխարհային բանկը փոխել է Հայաստանի ռեյթինգը ցածր միջին եկամուտներ ունեցող երկրից բարձր միջինի, իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի չափանիշներով կարող են հնարավոր գործընկեր համարվել այն պետությունները, որոնք բավարարում են մի շարք չափանիշների, այդ թվում եւ՝ չեն հասել բարձր միջինի։ Դասակարգման փոփոխության հետեւանքով մեխանիկորեն Հայաստանը դարձել է այս ծրագրին չհամապատասխանող երկիր, որը զարմանք է առաջացրել նաեւ հենց «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակում։ Հիմա ԱՄՆ որոշ պաշտոնյաներ նույնպես չգիտեն՝ ինչպես վարվել ստեղծված իրավիճակում»,–նշել է Միրզոյանը։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ փոխվարչապետի խոսքով՝ այժմ հարկավոր է մտածել նոր մեխանիզմ, որով Միացյալ Նահանգները կկարողանա իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարությանը։
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը խոսեց նաեւ ԱՄՆ կատարած այցի նպատակների մասին։ «Առաջնահերթ նպատակը «Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին» մասնակցությունն էր եւ Հայաստանի ազգային կամավոր զեկույցի ներկայացումը։ Այդ միջոցառման շրջանակում նաեւ նախատեսված էին երկու հարակից միջոցառումներ, որոնք Հայաստանը հանձն էր առել իրականացնել»,–նշել է առաջին փոխվաչապետը։
Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունները։
«Հանդիպումներ ունեցանք UNDP—ի ղեկավարի հետ, հանդիպումներ ունեցանք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր—տնօրեն Գարո Արմենի հետ, ՀԲԸՄ կազմակերպած միջոցառմանը ներկա եղանք, հանդիպումներ ունեցանք ՀԲԸՄ ներկայացուցիչների հետ։ Այնուհետեւ Վաշինգտոնում տեղի ունեցան մի շարք երկկողմ հանդիպումներ բավական ազդեցիկ կոնգրեսականների ու սենատորների հետ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելի հետ, այլ պաշտոնատար անձանց հետ, եւ այդ հանդիպումների ընթացքում ներկայացրեցինք Հայաստանի նոր քաղաքական առաջնորդությունը, ներկայացրեցինք Հայաստանում վերջին զարգացումները, հեղափոխությունը, այն արժեքները, որոնք ընկած են հեղափոխության հիմքում, եւ, այսպես ասած, միով բանիվ ամերիկյան վարչակազմին ներկայացրեցինք նոր իրավիճակը Հայաստանում։ Նաեւ շատ լուրջ քննարկումներ ենք ունեցել Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ հարաբերությունների խորացման վերաբերյալ, մասնավորապես, ԱՄՆ—ի կողմից Հայաստանին ցույց տրվող աջակցությունը քննարկվեց, առեւտրային կապերի խորացումը, ուղղակի ներդրումների մեծացման հնարավորությունը եւ Հայաստանի համար շահավետ այլ հարցեր»,–նշեց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ վարչապետի աշխատակազմի համար ԱՄՆ կատարած այցը արժեցել է 4.5 մլն դրամ, սակայն պատվիրակության կազմում եղել են նաեւ տարբեր նախարարությունների ներկայացուցիչներ, որոնց ծախսերը կատարվել են տվյալ նախարարությունների բյուջեներից։ Պատվիրակության հետ ԱՄՆ—ում է եղել նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ներկայացուցիչը, ում ուղեւորության ծախսերը հոգացել է հեռուստաընկերությունը։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 298 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024