ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 11:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 17 » ԵՄ—ն ողջունում է կատարված փոփոխությունները /Հայաստանի հետ վիզայի դյուրացման պայմանավորվածությունը չի փոխվի/
12:42
ԵՄ—ն ողջունում է կատարված փոփոխությունները /Հայաստանի հետ վիզայի դյուրացման պայմանավորվածությունը չի փոխվի/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ Եվրամիության բարձրագույն պաշտոնյաների ուղերձը հստակ էր՝ ԵՄ—ն ողջունում է Հայաստանում կատարված փոփոխությունները եւ պատրաստ է օգնել բարեփոխումներին։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Դրանք հստակ, ուժեղ եւ բարեկամական ուղերձներ էին, որոնք փոխանցվել էին Հայաստանի վարչապետին բոլոր հանդիպումների ընթացքում։ Ես հասկանում եմ, որ վարչապետը հնարավորություն ուներ արտահայտել իր սեփական ուղերձները ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Հայաստանում մենք կաշխատենք կառուցողական մոտեցմամբ այս հռչակագիրը գործողությունների վերածել։ Ես պարտավոր եմ հասկանալ, թե ինչպես կարող ենք կոնկրետ գործողություններով աջակցել ՀՀ կառավարության բարեփոխումներին»,–ասաց դեսպանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՀ—ում տեղի ունեցած փոփոխություններից հետո ԵՄ քաղաքականությունը Հայաստանի հանդեպ չի փոխվել, Պյոտր Սվիտալսկին նշեց, որ շատ բաց են լսելու այն ակնկալիքները, որոնք ունի ՀՀ կառավարությունը։
«Ինչպես գիտեք, ես հանդիպել եմ եւ հանդիպում եմ կառավարության ներկայացուցիչների, մասնավորապես, նախարարների հետ, եւ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տալիս ենք հարց՝ ինչպես կարող ենք օգնել, ինչ եք ակնկալում մեզնից։ Սա այն է, ինչը մենք իսկապես վճռական ենք շարունակել։ Մենք կցանկանայինք լսել մեր հայ գործընկերներից կոնկրետ գաղափարներ, թե ինչ ձեւով ԵՄ—ն կարող է օգտակար լինել։ Որոշ նախարարություններից ստացել ենք նախնական գաղափարներ, մենք կցանկանայինք ունենալ համապարփակ պատկեր, երբ ունենանք այդ պատկերը, կքննարկենք՝ ինչպես կարող ենք օգնել։ Հայաստանի կառավարությունից լսել ենք այն, որ նրանք ակնկալում են ինստիտուցիոնալ, տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն։ Որպեսզի առաջ շարժվենք, անհրաժեշտ է, որ շատ կոնկրետ գաղափարներ ստանանք։ ԵՄ—ն կառուցողական է տրամադրված, հասկանում ենք, որ ՀՀ նոր կառավարությանը ժամանակ է անհրաժեշտ, նախարարների մեծ մասը նոր են կառավարման համակարգում, նրանք պետք է նկատի առնեն, թե որն է լավագույնը Հայաստանի համար։ Հետեւաբար, հասկանում ենք, որ ժամանակ է պետք, այդուհանդերձ, կարող եմ ասել՝ ինչպես եւ նախկինում, մենք՝ որպես ԵՄ, այստեղ՝ ՀՀ—ում, կառուցողական ենք տրամադրված»,–ընդգծեց Պյոտր Սվիտալսկին։
Եվրոպական միությունում մեկնարկել են Շենգենի սահմանային կոդեքսի վերանայման ու լրամշակման վերաբերյալ քննարկումները։ Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ ԵՄ դեսպանները հաստատել են բանակցությունների մանդատը, բայց այդ բանակցությունները շարունակվում են, ինչը նշանակում է, որ դեռեւս շենգենյան կոդեքսի հետ կապված որեւէ որոշում չի կայացվել։
Պյոտր Սվիտալսկին միաժամանակ նշեց, որ առաջարկը պետք է ներդաշնակեցվի ԵՄ հանձնաժողովի դիրքորոշման հետ. «ԵՄ հանձնաժողովը դիտարկում է այս առաջարկը եւ ունի 6 ամիս իր դիրքորոշումը արտահայտելու համար։ Ես հիմա դրա մասին չեմ խոսի, քանի որ մենք դեռեւս հեռու ենք եզրահանգման փուլից։ Սա այն պատճառով է, որ կա ուժեղ միգրացիոն ճնշում»։
Ըստ դեսպանի՝ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ Հայաստանում խորապես հասկանում է, որ եվրոպացիները պետք է փորձեն հասկանալ, թե ինչպես պաշտպանեն իրենց սահմանները, ինչպես ներմուծեն այնպիսի պաշտպանական տարրեր, որոնք կարող են վերահսկել մարդկանց շարժը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, Պյոտր Սվիտալսկին ասաց, որ Հայաստանն օգտվում է վիզայի դյուրացման ռեժիմի հանգամանքից։
«Հետեւաբար, որեւէ փոփոխություն չի լինի աշխատակարգերում, նաեւ այն վճարումների իմաստով, որոնք նվազեցված են։ Հայաստանի հետ վիզայի դյուրացման պայմանավորվածությունը չի փոխվի»,–ընդգծեց նա։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 385 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024