ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Հուլիս » 26 » Փաշինյան-Թրամփ հանդիպումը դիտարկվում է /Ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է/
09:17
Փաշինյան-Թրամփ հանդիպումը դիտարկվում է /Ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը դիտարկվում է, բայց որոշումը դեռ չի կայացվել. երեկ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ—ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։
«Դիտարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման անցկացման հնարավորությունը Նյու Յորքում, ՄԱԿ—ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Երկու կողմերն էլ ցանկանում են, որ հանդիպումը կայանա։ Հասկանալի պատճառներով նախագահի եւ վարչապետի գրաֆիկը շատ հագեցած է, եւ մենք այժմ փորձում ենք գտնել համապատասխան «պատուհան»։ Ներկայում հանդիպման մասին որոշումը դեռ չի կայացվել»,—նշել է Միլսը։
Դեսպան Ռիչարդ Միլսը միաժամանակ նշել է, որ ինչպես դեսպանատունը, այնպես էլ ԱՄՆ կառավարությունը գոհ են երկկողմ փոխհամագործակցության բարձր մակարդակից։
Նա թվարկել է բարձր մակարդակով անցկացված 6 շաբաթների ընթացքում հանդիպումների մի քանի օրինակներ՝ հունիսին աշխատանքային այցով Վաշինգտոն էր այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հուլիսին Միացյալ Նահանգներ է այցելել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Միացյալ Նահանգներում է ՀՀ արդարադատության նախարարը։
Դեսպան Միլսը նշել է, որ այս տարվա ապրիլ–մայիսին ներդրումների եւ առեւտրի առումով Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն է նկատվել։ Նա կարեւորել է Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված ներդրումային միջավայրի գրավչության ապահովմանը, ամերիկացի ներդրողների եւ, առհասարակ, բոլոր օտարերկրյա ներդրողների համար։ «Ներդրողները հետեւում են այստեղ տեղի ունեցող փոփոխություններին, որոնք նրանց կողմից ողջունվում են։ Նրանք նաեւ հարկերից խուսափելու դեպքերի քննություններին, կոռուպցիոն դեպքերի քննություններին են հետեւում, որոնք իրականացվում են կառավարության կողմից։ Ես կարող եմ ասել, որ ամերիկացի ներդրողները ողջունում են այս ամենը։ Կարեւոր է, որ այս ամենն իրականացվի օրենքի գերակայությանը համապատասխան, եւ ներդրողների մոտ վստահություն ձեւավորվի, որ բարեխիղճ ներդրողները չեն տուժի նման գործողությունների արդյունքում։ Նրանք պետք է համոզվեն, որ օրենքի գերակայությունն ապահովվում է եւ գերիշխող է»,–նշել է դեսպանը։
Միլսի խոսքով՝ Հայաստանն ու ԱՄՆ—ն շատ ու շատ ոլորտներում ամուր գործակցություն ունեն, եւ այժմ հնարավորությունն ուղղված է այդ գործընկերության խորացմանը։
«Մեկը հենց կրթամշակութային ոլորտն է։ Օրերս Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարարը առիթ ունեցավ հանդիպելու Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եւ քննարկվում էր այդ ոլորում մեր գործընկերությունը խորացնելու հնարավորությունը։ Թե՛ մեզ համար եւ թե՛ Հայաստանի համար շատ կարեւորվում է տեսնել մեր առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը»,–հավելել է դեսպանը։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 356 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024