ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 12:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 7 8 9 10 11 ... 53 54 »

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք ողջունել ու եւս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հանդիպման սկզբում ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր եւ դաշնակից, դա վերաբերում է ե՛ւ տնտեսական փոխգործակցությանը, ե՛ւ անվտանգության հարցերին։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առեւտրատնտեսական առաջատար գործընկերը, ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում են արտասահմանյան ներդրումների գրեթե 35 տոկոսը։ Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է առեւտրաշրջանառության 25 տոկոսի աճ, եւ առաջանցիկ տեմպերով աճում են ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38 տոկոս։ Սա շատ լավ դինամիկա է, եւ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այն, այլեւ բազմապատկել։ Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում եւ հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչ այժմ։ Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում, սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով ե՛ւ անվտանգության ոլորտում, ե՛ւ տնտեսական զարգացման»,–նշել է Վլադիմիր Պուտինը։ «Վլադիմի՛ր Վլադիմիրի, շնորհակալություն ջերմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 299 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.05.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է լրագրողների հարցերին

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններն ունեն դաշնակցային, ռազմավարական, գործընկերային բնույթ։ Դրանք ամրագրված են երկկողմ համաձայնագրերում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փաստաթղթերում։ «Արմենպրեսի» փոխանցմամբ, ասուլիսում այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ գնահատելով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները վերջին տասը տարիների ընթացքում։
Նա ընդգծել է, որ այդ կապերն ընդգրկում են պետությունների գործունեության, մեր ժողովուրդների կենսագործունեության՝ առանց բացառության բոլոր ոլորտները՝ քաղաքականությունից մինչեւ անվտանգություն, արտաքին քաղաքականությունից մինչեւ մշակույթ, տնտեսություն, տեխնոլոգիական շփումներ, հումանիտար կապեր, կրթություն եւ այլն։
ՌԴ արտգործնախարարը կարեւորել է այն, որ հարաբերությունները վերջին տասը տարիների ընթացքում զարգացել են երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի անմիջական եւ վստահելի շփումների ներքո, նախագահները տարեկան մի քանի անգամ հանդիպումներ են անցկացնում բարձր մակարդակով, շփվում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության տարածքում, բազմաթիվ միջազգային ֆորումների շրջանակում։
«Ցանկանում ենք հատկապես առանձնացնել Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը, ինչը, անկասկած, մեր առեւտրատնտեսական, ներդրումային համագործակցությանը հաղորդեց հավելյալ, շատ հզոր խթան։ Բավական է ասել, որ նախորդ տարի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2016 թվականի համեմատ ավելացել է ավելի քան 30 տոկոսով՝ հասնելով, եթե հիշողությունս չի դավաճանում, 1 մլրդ 750 մլն ԱՄՆ դոլարի»,–նշել է Լավրովը։ Նա հիշեցրել է, որ ներկայումս Հայաստանում գործում են ռուսական կամ համատեղ հայ—ռուսական ձ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 317 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիան, բացի քաղաքական աջակցությունից, շատ գործուն մասնակցություն է ունենում Ադրբեջանի կայացմանը, սպառազինման աստիճանի մեծացմանը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը։
«Թուրքիան այլեւս չի թաքցնում իր մոտեցումը Հայաստանի համար կենսական կարեւորություն ունեցող մի շարք հարցերի նկատմամբ։ Հենց արցախյան հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ բոլորս գիտենք Թուրքիայի բացահայտ աջակցությունը Ադրբեջանին, այսինքն՝ որեւէ միջնորդական կամ հավասարակշռված մոտեցում այնտեղ չկա»,–նշեց նա։
Նրա խոսքով՝ բացի ռազմաքաղաքական համագործակցությունից, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ շատ բարձր է նաեւ տնտեսական համագործակցության մակարդակը։
«Թուրքիան ամեն ինչ անում է, որ Ադրբեջանն ավելի մեծ դերակատարում ունենա միջտարածաշրջանային տարբեր նախագծերում՝ լինեն դրանք տնտեսական, քաղաքական, թե ռազմական համագործակցության նախագծեր»,–ասաց նա։
Հրանտ Մելիք—Շահնազարյանի խոսքով՝ թուրք—ադրբեջանական համագործակցության ռիսկերից պաշտպանվելու տարբերակները շատ են, որոնցից առաջինը եւ, թերեւս, ամենակարեւորը տարածաշրջանային անվտանգության այն համակարգն է, որին միացել է Հայաստանը՝ մասնավորապես, խոսքը ՀԱՊԿ—ի եւ հայ—ռուսական ռազմավարական համագործակցության մասին է։
«Հայկական հարցը, որպես Թուրքիայի ակտիվությունը զսպող մեխանիզմ, աշխատող է, եւ եթե Թուրքիան ցանկանում է հարաբերություններ պահպանել Արեւմուտքի հետ, գոնե ամենակենսական անհրաժեշտության հարաբերությունները, ստիպված կլինի ետ մնալ ագրեսիվ քաղաքականության ավելի խորացումից, որովհետեւ արժեհամակարգային տիրույթում են սկսում հարցերը դիտարկել»,–ընդգծեց քաղաքագետը։
Նրա խո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 296 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռուս—թուրքական վերջին մերձեցումը ինչպե՞ս կազդի Հայաստանի վրա ազգային անվտանգության տեսանկյունից։ Այս հարցը երեկ կառավարության նիստից հետո լրագրողներն ուղղեցին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին։
ԱԳ նախարարի տեղակալն ի պատասխան համառոտեց. «Յուրաքանչյուր պետություն ելնում է իր շահերից, տվյալ պարագայում ավելի շատ է միտումը, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են, եւ մենք պետք է դա հաշվի առնենք, ուշի ուշով հետեւենք։ Տվյալ փուլում նրանց շահերի համընկնման ավելի մեծ դաշտ կա»։
Իսկ Հայաստանի վրա ազդեցության մասով Շ. Քոչարյանը խորհուրդ տվեց չշտապել՝ հիշեցնելով ռուս—թուրքական վերջին մեղրամիսն ու դրա հետեւանքը. «Եկեք շատ առաջ չգնանք, դա առաջին անգամը չէ։ Մենք հիշում ենք՝ ինչ մեղրամիս եղավ, որից հետո, ինչպես հայտարարեց Ռուսաստանի նախագահը, Թուրքիան թիկունքից դանակով խփեց ՌԴ—ին։ Այնպես որ, սա գործընթաց է, կան հակասություններ, կան պահեր, երբ լինում է մերձեցում։ Իհարկե, դրանց մենք հետեւում ենք շատ ուշադիր ու եզրակացություններ անում»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանից նոր վարկ վերցնելու մասին լրատվամիջոցների հրապարակումներին, Շավարշ Քոչարյանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց. «Եկեք ես կոնկրետ այդ հարցին չպատասխանեմ, բայց կասեմ, որ, ընդհանուր առմամբ, մեր զինանոցի վերազինումն ու կատարելագործումը մեզ մոտ մնայուն, կայուն գործընթաց է, որը միշտ տեղի է ունենում մեր եւ Ռուսաստանի միջեւ»։
Ռուս—թուրքական հարթակից մեկ այլ հարց էլ Շավարշ Քոչարյանին ուղղվեց «ՎիզաՄետրիկ» ընկերության հետ կապված։ Մի բան հստակ է, ըստ փոխնախարարի, Հայաստանի համար անընդունելի է, որ անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված լինի։ Գերմանիայի դեսպանատունը հայտարարել է, որ գործելու է նախկին կարգը, հարցը պետք է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 244 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.04.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանի նախագահ Ալիեւը պնդում է, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո ակտիվ բանակցային փուլ է սկսվելու՝ հիմնված համանախագահների կրեատիվ գաղափարների վրա։
«Գիտեք, Բաքուն մեկ ասում էր, որ պետք է բովանդակային, այսպես կոչված սուբստանտիվ, տրամաբանական բանակցություններ վարել, ասես մինչեւ այժմ այդ բանակցությունները ոչ բովանդակային էին, ոչ էլ տրամաբանական։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր այդ երկրի նախագահը երկու տասնյակից ավելի ամենաբարձր մակարդակով հանդիպումներին մասնակցում, եթե դրանք անբովանդակային էին եւ անտրամաբանական,–երեկ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։–Հիմա, հաջողությամբ ավարտելով «բովանդակային եւ տրամաբանական բանակցությունների փուլը», անցան արդեն մի նոր փուլի, որն իբր եռանախագահողների կողմից կրեատիվ ինչ—որ առաջարկների հիման վրա է շարունակվելու։ Ի՞նչ կրեատիվության մասին է խոսքը։ Միգուցե ա՞յն կրեատիվության, որը բխում է Ադրբեջանի, ինչպես ավելի մեղմ ձեւակերպեմ, ոչ այդքան առողջ երեւակայությունից»։
Նախարարն ասաց, որ այդպիսի կրեատիվության դրսեւորում է, երբ մեր մայրաքաղաք 2800—ամյա Երեւանը եւ Հայաստանի այլ շրջաններ հռչակվում են Ադրբեջանի պատմական տարածքներ։ Կամ Բաքվի կրեատիվության հայտնի մի այլ դրսեւորում՝ մշտական ուժի սպառնալիքը։ «Միգուցե իրենք նոր հնարք են գտել, բացատրելու համար, թե ինչու են հրաժարվում եռանախագահ երկրների կողմից ամենաբարձր մակարդակով արված առաջարկներից՝ նրանց հինգ հայտարարություններում պարունակվող հայտնի սկզբունքներից եւ տարրերից, որոնք մշակված են որպես մեկ ամբողջություն։ Միգուցե Բաքվում գտնում են, որ այդ առաջարկությունները կրեատիվ չէին, ստեղծագործական չէին, այլ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 365 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, մարտի 24–ից 28–ը Ժնեւում (Շվեյցարիա) մասնակցում է Միջխորհրդարանական միության 138–րդ վեհաժողովի աշխատանքներին, հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից։
Վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ։ Հանդիպումը կայացել է գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ։ Քննարկվել են միության աշխատանքների ընթացքին, դրանց արդյունավետության բարձրացման ուղիներին, միության կանոնադրության փոփոխություններով առաջարկվող բարեփոխումներին առնչվող հարցեր։ Արա Բաբլոյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին առաջարկել է քննարկել Հայաստանում միության գործունեության շրջանակներում միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը։
Հայաստանի խորհրդարանականները մասնակցել են տարբեր հանձնաժողովների, մասնավորապես Կին խորհրդարանականների ֆորումի, Առողջապահության հարցերի խորհրդակցական խմբի, Մարդու իրավունքների հանձնաժողովի, Խաղաղության եւ միջազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին։
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Շուշան Սարդարյանը, Լենա Նազարյանը, Շաքե Իսայանը, Կարեն Ավագյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
Վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մարտի 25–ին «Միգրանտների եւ փախստականների համար ընդհանուր ռեժիմի ամրապնդումը. փաստերի վրա հիմնված արդյունավետ քաղաքական լուծումների անհրաժեշտությունը» թեմայով ելույթ է ունեցել.
«Հարգելի՛ նախագահող,
հարգելի՛ գործը ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 277 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ժնեւում ՄԱԿ—ի մարդու իրավունքների խորհրդի 37—րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը («Prevention of genocide»)։ Հայաստանին միացան եւ բանաձեւը համահեղինակեցին շուրջ վեց տասնյակ պետություններ, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը։ Բանաձեւը համահեղինակելու համար բաց կմնա եւս երկու շաբաթ։
ՀՀ ՄՆ ներկայացուցիչն իր ելույթում ընդգծեց, որ հիշյալ բանաձեւի նախաձեռնումը ցեղասպանության ոճրի կանխարգելման ուղղությամբ միջազգային ասպարեզում Հայաստանի վճռական եւ շարունակական հանձնառության արտահայտությունն է։ Նա շեշտեց ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայի՝ մարդու իրավունքներին նվիրված ՄԱԿ—ի առաջին միջազգային պայմանագրի 70—ամյակի տարում ՄԻԽ կողմից ցեղասպանության կանխարգելման բանաձեւի կոնսենսուսով ընդունման առանձնահատուկ կարեւորությունը։
Բանաձեւը վերահաստատում է, որ անպատժելիության դեմ պայքարը ցեղասպանության կանխարգելման կարեւոր գործոն է։ Այն իր մտահոգությունն է հայտնում ցեղասպանության ժխտման կամ արդարացման փորձերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք խոչընդոտում են անպատժելիության, ժողովուրդների հաշտեցման եւ ոճրի կանխարգելմանն ուղղված ջանքերը։
Բանաձեւը հատուկ ուշադրություն է դարձնում ցեղասպանության նախանշանների եւ պատճառների բացահայտմանը։
Այն ողջունում է ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի՝ կոնվենցիայի 70—ամյակին ընդառաջ՝ վերջինիս համընդհանուր վավերացմանն ուղղված կոչը։
Փաստաթուղթը նաեւ իր գոհունակությունն է հայտնում 2015 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9—ը որպես «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 324 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ երկրները ուշադիր դիտարկում են ՀՀ—ի հետ համաձայնագիրը

Հայաստանը վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատում է Եվրոպական միության անդամ առանձին պետությունների հետ։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ 
Նրա խոսքով, ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի առանձին դրույթների կիրարկումը, որը հնարավոր կլինի Հայաստանի կողմից համաձայնագրի վավերացումից հետո, ավելի դյուրին կդարձնի վիզաների ազատականացմանն ուղղված բանակցությունները։ «Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել, դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, ռեադմիսիայի տարբեր համաձայնագրերով, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ ԵՄ—ն անհանգստացած է անօրինական միգրանտների հետ կապված խնդիրների առնչությամբ»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Քոչարյանը։
Միաժամանակ, փոխնախարարն ասել է, որ վիզաների ազատականացումն անընդհատ գործընթաց է, եւ այնպես չէ, որ սպասում են կոնկրետ մի պահի այդ գործընթացը սկսելու համար. «Այստեղ առանձին երկրների հետ աշխատելու խնդիր կա։ Սա այն դեպքն է, երբ այդ իրավասությունը լիազորված չէ ԵՄ—ին, ամեն պետություն կարող է խոչընդոտել։ Այդ տեսակետից կարեւոր է բոլորի հետ աշխատելը»։
Նա գրեթե անհավանական է համարում Եվրոպական միության անդամ որեւէ երկրի կողմից ՀՀ—ԵՄ համաձայնագրի վավերացումը խոչընդոտելը։ «Այն, որ ԵՄ—ն ստորագրել է համաձայնագիրը՝ նշանակում է, որ բոլոր անդամ պետությունների կողմից եղել է լիակատար համաձայնություն»,— նշել է նա։
ՀՀ—ԵՄ համաձայնագիրն առաջինը վավերացրել է Էստոնիան, երկրորդ հայտարարությունը եղել է Գերմանիայի կողմից, որը, սակայն, դեռեւս ճշտում է՝ արդյո՞ք այդ համաձայնագիրը չի սահմանափակում իր սուվերեն իրավունքները կապված անվ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 375 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Առաջին անգամ մեր երկու երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները միասին աշխատեցին ընդհանուր քաղաքական օրակարգի շուրջ»,–ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստից հետո Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Մեր համատեղ աշխատանքը կոնկրետ նվիրված էր մի շարք կարեւոր հարցերի, մասնավորապես ԵՄ—Հայաստան համաձայնագրի վավերացման տեմպերին լեհական խորհրդարանում, նվիրված էր տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, մասնավորապես Հարավային Կովկասում իրավիճակին եւ ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Քննարկել ենք նաեւ ԵՄ հետ վիզաների ազատականացման ռեժիմի բանակցությունների քաղաքական մեկնարկի հնարավորությունը»,–ասաց Աշոտյանը՝ նշելով, որ հետաքրքրված են կառավարության հանդեպ խորհրդարանական վերահսկողության լեհական փորձով։
Լեհ գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում միասին ստորագրվել են համատեղ հայտարարություն, որտեղ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտությանը, հայ—լեհական երկկողմ հարաբերություններին, ԵՄ—ի հետ ծավալվող գործընկերությանը։
Մարեկ Ռոցկին ընդգծեց, որ այդպիսի նիստերը հնարավորություն են տալիս ինչպես զարգացնելու երկկողմ հարաբերությունները, այնպես էլ իրավիճակը ներկայացնելու միջազգային հարթակում։
«Շատ կարեւոր է, եւ շատ գնահատված ենք զգում, որ մեր հայ գործընկերները Լեհաստանն են ընտրել որպես փորձի փոխանակման աղբյուր։ Պարտավ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 294 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

«Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության այցը ԱՄՆ համարում եմ չափազանց կարեւոր»,—ՀՀ ԱԺ Հայաստան—ԱՄՆ բարեկամական խմբի Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի վերաբերյալ ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան—ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ չափանիշը օրակարգի հագեցվածությունն էր եւ քննարկվող հարցերի լայն շրջանակը։
Պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան» խմբակցություն) եւս կարեւորելով այցը, ասաց, որ իրենք փորձել են ներկայացնել ՀՀ—ի արտաքին քաղաքականության օրակարգը, նոր մարտահրավերները, խնդիրները. «Ես ուղղակի վստահ եմ, որ այս հանդիպումներն իրենց արդյունքներն ուշացնել չեն տա, քանի որ մի շարք ուղղություններով իսկապես լուրջ համագործակցության հիմքեր դրվեցին»։
Պատվիրակության մյուս անդամ Էդմոն Մարուքյանն («Ելք» խմբակցություն) էլ ասաց, որ ի տարբերություն իր առանձին ունեցած այցերի, նկատելի էր, որ հայ համայնքի հետ ունեցած հանդիպումների ժամանակ շատ է խոսվում արդեն Հայաստանի խնդիրների, ՀՀ—ի առջեւ ծառացած մարտահրավերների մասին, մինչդեռ նախկինում ավելի կենտրոնացած էին ցեղասպանության ճանաչման հիմնախնդրի վրա։
Արփինե Հովհաննիսյանը խոսեց «Հազարամյակների մարտահրավեր» ծրագրում Հայաստանի ներգրավումը վերականգնելու հնարավորության մասին։
«Վստահ եմ՝ ոչ մեկս չունեինք ակնկալիք, որ պետք է գնայինք եւ անմիջապես վերջնական լուծումներ եւ պայմանավորվածություններ ձեռք բերած վերադառնայինք։ Այստեղ մեր խնդիրը ներկայացնելն էր բարեփոխումների ողջ ընթացքը եւ այն քայլերը, որոնք կատարել ենք։ Մենք վստահություն ունեինք, որ ընկալումը կար, որ Հայաստանը չի գտնվում այնտեղ, որտեղ նախկինում էր։ Հայաստանը շարժ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 332 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարցազրույց Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական պրոֆեսոր Թոմոհիկո Թանիգուչիի հետ

Այս օրերին աշխատանքային այցով Հայաստանում է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հատուկ խորհրդական, Տոկիոյի «Քեյո» համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Թոմոհիկո Թանիգուչին։ «Արմենպրեսի» խմբագրությունում գործակալության թղթակիցը զրուցել է նրա հետ Հայաստան կատարած այցի, հայ—ճապոնական հարաբերությունների, երկու երկրների միջեւ ներդրումները, տնտեսական համագործակցությունը ակտիվացնելու եւ այլ հարցերի վերաբերյալ։
–Պրն Տանիգուչի, սա Ձեր առաջին այցն է Հայաստան։ Ո՞րն է այցի հիմնական նպատակը։ Տեղյակ ենք, որ այստեղ եք նաեւ սեմինար անցկացնելու նպատակով, կասե՞ք՝ որոնք են եղել սեմինարի հիմնական գաղափարները։
–Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25 երկար, միեւնույն ժամանակ 25 կարճ տարի. այս ընթացքում Հայաստանում մենք տեսել ենք փոփոխությունների շատ կայուն հետագիծ, որոնք հնարավորինս հարմարեցվել են մարդկանց կամքին եւ ցանկությանը։ Եվ դա մի բան է, որը ոչ բոլոր երկրները կարող են անել։ Այս առումով իմ հարգանքն եմ արտահայտում հայ ժողովրդի, այն առաջնորդների նկատմամբ, ովքեր հասցրել են երկիրն այնտեղ, որտեղ այն հիմա է։ Ժողովրդավարությունը հետաքրքիր կենդանի օրգանիզմ է. մարդուն անհրաժեշտ է 20 տարի հասուն դառնալու համար, բայց ժողովրդավարության համար անհրաժեշտ են սերունդներ։ Կարծում եմ, որ ճապոնացի ժողովուրդը եւ Ճապոնիայի կառավարությունն ավելի քան պատրաստակամ են կողք կողքի քայլել Հայաստանի հետ՝ գտնելու այն ուղին, որը երբեմն խճճված է, միաժամանակ կայուն։ Ես ցանկանում եմ, որ ճապոնացիները Հայաստանի ջանքերին համընթաց քայլեն։
Իսկ սեմինարն անցկացրել եմ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ։ Մասնակցութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու 2018 թվականի հոկտեմբեր ամսին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կանցկացնի «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիրը»։ Այս մասին տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Ծրագիրը կմեկնարկի մարտի 12—ին եւ կտեւի մինչեւ ապրիլի 12—ը՝ իր մեջ ներառելով նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20—ը։
Հայաստանում եւ ողջ աշխարհում կազմակերպվող միջոցառումներում կներկայացվեն ֆրանսերեն լեզուն եւ ֆրանկոֆոն մշակույթները՝ մշակութային եւ լեզվաբանական միջոցառումների միջոցով։
«Ֆրանկոֆոնիայի միամսյակը մեծ դեր ունի Հայաստանում ֆրանսերեն լեզվի դերի ամրապնդման հարցում. լեզու, որով խոսում է շուրջ 274 միլիոն մարդ աշխարհում, որը համարվում է 3—րդ աշխատանքային լեզուն, համացանցի 4—րդ լեզուն, աշխարհում խոսվող 5—րդ լեզուն, եւ միակը՝ անգլերենի հետ միասին, որ գործածվում է 5 մայրցամաքներում»,— «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծեց Ֆրանսիայի դեսպանը՝ տեղեկացնելով նաեւ, որ Ֆրանկոֆոնիայի միամսյակի ընթացքում ֆրանսիական մշակույթը կներկայացվի կինոյի, պատկերապատման, երաժշտության, թատրոնի եւ խոհանոցի միջոցով։
«Ծրագիրը կմեկնարկի մարտի 12—18—ը «Մոսկվա» կինոթատրոնում, Շվեյցարիայի դեսպանության եւ Կանադայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպված ֆրանկոֆոն ֆիմերի 2—րդ փառատոնով։ Մարտի 19— 22—ը սպասվում է ֆրանսիահայ շեֆ խոհարար եւ «Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիր Սոնյա Եզգյուլյանի եւ նկարազարդող ու դիզայներ Գիյոմ Լոնի այցը։ Մյուս միջոցառումը «Et en plus je parle francais…en Armenie» (Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 332 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024