ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 16:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 9 10 11 12 13 ... 53 54 »

Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան արձանագրությունների

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հայ—թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարությանը։ Նրանք նշել էին, թե արձանագրությունների չվավերացման մեղավորը ոչ թե իրենք են, այլ հայկական կողմը։
«Չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին։ Արձանագրությունները շարունակում են մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում, դրանց վավերացման համար կարեւոր է Հարավային Կովկասում բարենպաստ քաղաքական մթնոլորտի եւ խաղաղության առկայությունը»,–նշել էին Թուրքիայի ԱԳՆ—ից՝ հերթական անգամ հայ—թուրքական հարաբերությունների կարգավորումն անհիմն կերպով պայմանավորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ։
«Հայ—թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ որեւէ փոփոխություն չի եղել»,–«Արմենպրեսին» ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով հայ—թուրքական արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ—ի հայտարարությունը։
«Հայաստանի դիրքորոշումը հայ—թուրքական հարաբերությունների վերաբերյալ բազմիցս արտահայտվել է, իսկ վերջին անգամ՝ երկու օր առաջ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի՝ Աթենքում ունեցած ելույթում։ Այն որեւիցե փոփոխություն չի կրել»,–ասաց Բալայանը։


Ինչպե՞ս օգտվել իրավիճակից
 

«Մենք կարող ենք սա դիտել որպես այս տարվա ամենակարեւոր քաղաքական իրադարձություններից եւ միջազգային հարաբերությունների ամենահեռանկարային եւ ամենախոստումնալից դեպքերից մեկը»,&nda ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 315 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ—թուրքական արձանագրությունների իրողությունն այն է, որ Թուրքիան հրաժարվեց իրականացնել նախատեսվող գործընթացները, ավելին՝ որեւէ ցանկություն չի հայտնում վերակենդանացնել արձանագրությունները։ Այս համատեքստում ՀՀ նախագահի եւ արտգործնախարարի վերջին հայտարարությունները՝ հաջորդ գարունը դիմավորել առանց այդ փաստաթղթերի, արտացոլում են առկա իրողությունը։ Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Բանախոսի համոզմամբ՝ հայ—թուրքական արձանագրությունները մեռած փաստաթուղթ են, գոյություն ունեն միայն ձեւականորեն, եւ Հայաստանը ստիպված է մինչեւ հաջորդ գարուն դրանք չեղյալ հայտարարել։
«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններում իր վրա շատ մեծ բան է վերցրել՝ նախպապայմաններ է թելադրում, ճնշումներ բանեցնում, փորձում է միջամտել արցախյան հարցին։ Թուրքիան, ըստ էության, հարաբերությունների կարգավորման գործընթացը փակել է։ Այդ երկրի արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Թուրքիայի հեղինակությունը զգալի թուլացել է։ Էրդողանն անկանխատեսելի է, եւ Թուրքիան այդ անկանխատեսելիության պատճառով մեկուսացել է»,–համոզմունք հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Անդրադառնալով իսլամական աշխարհին Թուրքիայի նախագահ Էրդողանի կոչին՝ Արեւելյան Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ սա ընդամենը սեփական հեղինակությունը բարձրացնելու փորձ է, որը դժվար թե հաջողությամբ պսակվի։ Դիտարկումը թուրքագետը բացատրեց հանգամանքով, որ արաբական աշխարհն իրականում այնքան էլ դրական չի վերաբերվում Թուրքիային։ Բացի այդ, իսլամական աշխարհը լրջորեն պառակտված է, չի վարվում համաիսլամական միասնական քաղաքականություն։
Խոսելով Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման մասին, թորքագետը նշեց, որ դա նշանակում է, թե Ռուսաստանն ըստ էո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 291 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դեկտեմբերի 13—18—ը Հայաստանում անցկացվում է 11—րդ «ՆԱՏՕ—ի շաբաթը»։
ՆԱՏՕ—ի շաբաթ միջոցառումների մեկնարկը տրվել է Հայաստանում ՆԱՏՕ—ի տեղեկատվական կենտրոնում ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ Հայաստան—ՆԱՏՕ գործընկերության վերաբերյալ քննարկման կազմակերպմամբ։
ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը միջոցառման մեկնարկին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ տարին բավական հարուստ էր իրադարձություններով։
«Փետրվարի 27—ին Հայաստանի նախագահը այցելեց ՆԱՏՕ—ի գրասենյակ, հունիսի 13—ին արդեն Հայաստան այցելեց ՆԱՏՕ—ի հատուկ ներկայացուցիչը։ 2006 թվականից Հայաստանը հաջողությամբ իրականացնում է անհատական գործընկերության ծրագիրը։ Այս տարի հաջողությամբ ավարտեցինք բանակցությունները ՀՀ—ՆԱՏՕ Վստահության առաջին հիմնադրամի ստեղծման շուրջ, եւ ստորագրվեց համապատասխան փաստաթուղթը»,–ասաց Արմեն Եդիգարյանը։
«Հայաստան—ՆԱՏՕ հարաբերություններում որեւէ մարտահրավեր չեմ տեսնում»,–նշեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ—ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին՝ հիշատակելով դեռեւս հունիսին Երեւան ժամանած Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի խոսքերը, որ ՆԱՏՕ—Հայաստան հարաբերությունները կայուն եւ վստահելի են։
«Դա նշանակում է, որ մենք գիտենք, թե Հայաստանն ինչ է ցանկանում, եւ մենք գոհ ենք դրանից»,–ասաց նա։
Խոսելով արդեն համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին՝ Ռ. Պուգլիսին նշեց, որ հարցի հասցեատերն առաջին հերթին իր հայաստանյան գործընկերներն են. «Մի օրինակ բերեմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 274 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից Հայաստանի քաղաքացիների սպասումները մեծ են։ Ե՞րբ կկարողանա քաղաքացին իր մաշկի վրա զգալ դրական փոփոխությունները եւ արդյո՞ք խանգարող հանգամանքներ չեն լինի։ Այս եւ այլ հարցերի անդրադարձավ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
 Նա ընդգծեց, որ համաձայնագիրն իր ձեւի մեջ եզակի է, որովհետեւ այսօրվա դրությամբ այն միակ համաձայնագիրն է, որը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ պետության հետ. «Համաձայնագրի ամբողջ հետաքրքրությունը, կարեւորությունն այն է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ, կարող է նաեւ առանձնաշնորհյալ, հատուկ հարաբերություններ ունենալ ԵՄ—ի հետ»։
Կասկածի տակ չդնելով Հայաստանի եվրոպական ինքնությունը՝ դեսպանը շեշտեց, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանի ստանձնած բարեփոխումները, իրենց բարդության հետ միասին, նշանակում են հնարավորինս մերձենալ ԵՄ—ի հաստատած չափորոշիչներին. «Մենք բնականաբար այս հարցերի առնչությամբ հանդիպել ենք Հայաստանի իշխանությունների հետ, եւ ես կարծում եմ՝ արդյունքում բոլորիս համար պարզ է դարձել, որ ԵՄ անդամ 28 պետությունները մի կողմից եւ ՀՀ—ն՝ մյուս կողմից, քաջ գիտակցում են այդ ռեֆորմների կարեւորությունը, որոնք Հայաստանը ստանձնել է կատարել եւ այսօր իրականացնում է»։
Խոսելով համաձայնագրի ընձեռած հնարավորությունների մասին՝ նա նշեց. «ՀՀ—ԵՄ համաձայնագրի հետաքրքրությունը հենց այն է, որ համագործակցության նորանոր հեռանկարներ կարող է ընձեռել Հայաստանին։ Ինչպես վկայում է համաձայնագրի անունը, այն համապարփակ փաստաթուղթ է, որը բացի առեւտրային դյուրինացված մոտեցումներից, ընձեռում է նաեւ ճյուղային համագործակցության հնարավորություններ։ Նպատակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 281 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը եւ Ճապոնիան Եվրամիության միջոցով կկարողանան ավելի սերտ համագործակցության ուղիներ փնտրել։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին։
«Միգուցե, ոչ բոլորը գիտեն, որ նախորդ շաբաթ Ճապոնիան նույնպես ԵՄ հետ ստորագրեց համաձայնագիր, որը կոչվում է տնտեսական համագործակցության համաձայնագիր։ Դա էլ եւս մեկ նմանություն է երկու երկրների միջեւ (Հայաստանի եւ Ճապոնիայի– հեղ.)։ Ես գիտեմ, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, եւ ուզում եմ ասել, որ Ռուսաստանը Ճապոնիայի համար կարեւոր տնտեսական գործընկեր է, մենք ունենք լավ տնտեսական հարաբերություններ։ Հայաստանն իսկապես եզակի դիրք ունի, քանի որ լինելով ԵԱՏՄ անդամ, նաեւ համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ։ Եվ դա ճապոնական ընկերությունների համար որոշակի առավելություն է»,—ասաց նա։ 
Դեսպանը հատկանշական համարեց նաեւ այն, որ Հայաստանում հատկապես երիտասարդ սերունդը լավ տիրապետում է եւ ռուսերենին, եւ անգլերենին։
«Սա մեծ առավելություն է՝ ներդրողների կամ այն կազմակերպություննների համար, ովքեր ցանկանում են արտադրություն կամ դուստր կազմակերպություն հիմնել Հայաստանում»,—ասաց Էյջի Տագուչին։ 
Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունները մոտ ժամանակներում կստորագրեն ներդրումների վերաբերյալ համաձայնագիր։
Դեսպանի խոսքով՝ համաձայնագիրն ինքնին խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ ներդրումների ծավալի ավելացման համար։ «Այս համաձայնագիրը ոչ թե հստակ սահմանում է, թե որ ոլորտներում են ներդրումներ լինելու, այլ ընդհանուր ընթացակարգ է հետագայի համար, որ Ճապոնիայի ներդրողները իմանան եւ վստահ լինեն, որ ամեն ինչ կարգավորվում է օրենսդրությամբ։ Այն պարտադիր է ցանկաց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 247 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները երեկ հրավիրված մամուլի ասուլիսում մանրամասներ են ներկայացրել ՍԾՏՀ ԽՎ—ի 50—րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ, որը տեղի է ունեցել օրեր առաջ Ուկրաինայի մայրաքաղաքում, տեղեկացնում է ԱԺ կայքէջը։
ՍԾՏՀ ԽՎ—ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը նշել է, որ վեհաժողովի 50—րդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակության անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ—ի գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ հարց են քննարկել։ «Կասկածելի էր նման ձեւաչափով քննարկումը։ Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը»,–ասել է Գագիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ ՀՀ պատվիրակության կողմից այս քայլը որակվել է իբրեւ վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլեւ բոլոր պատվիրակությունների եւ ընդհանուր կառույցի հանդեպ։
Ավելի ուշ պարզվել է, որ ընդունված հռչակագրում տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ փոփոխություն է կատարվել, ինչն ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին։
Ըստ պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանի՝ ՍԾՏՀ ԽՎ—ի քսանհինգամյա պատմության ընթացքում նման դեպք չի եղել. «Նման աշխատաոճն անընդունելի եւ դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար։ Իբրեւ բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է վեհաժողովի դահլիճը»։
Ավելի ուշ հայկական պատվիրակությունը վերադարձել է դահլիճ, եւ Գագիկ Մինասյանը հանդես է եկել կարճ հայտարարությամբ։
Ըստ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 281 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդիսին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն գործընթացները եւ, հենց այդ սկզբունքով առաջնորդվելով, ակտիվորեն մասնակցում է ՍԾՏՀԿ շրջանակներում ընթացող բազմաոլորտ համագործակցությանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ գլխավոր քարտուղար Քրիստիդիսը գոհունակություն հայտնեց ՍԾՏՀԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ։
Զրուցակիցներն անդրադարձան Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահությանը եւ դրա առաջնահերթություններին։
Էդվարդ Նալբանդյանը եւ Մայքլ Քրիստիդիսը քննարկեցին ՍԾՏՀԿ շրջանակներում փոխգործակցության առաջնային ուղղություններին, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր։
Նախարար Նալբանդյանը նշեց, որ ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կազմակերպության կանոնադրությանը եւ սկզբունքներին հակառակ գործելու որոշ փորձեր վնասակար են եւ հարված են հասցնում կառույցի հեղինակությանը։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 267 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ–ԵՄ համաձայնագիրը պատմական փաստաթուղթ է եւ նոր հնարավորություններ է ընձեռում

«ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրն իրոք պատմական փաստաթուղթ է, պատմական է ոչ միայն մեր եւ Եվրամիության միջեւ համագործակցության խորացման առումով, այլ նաեւ արտահայտում է մեր արտաքին քաղաքականության խորքային հենքը, մենք վարում ենք հավասարակշռված քաղաքականություն, եւ դա է մեր ամբողջ արտաքին քաղաքականության հիմքը»,–ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասել է «Արմենիա» հեռուստաընկերության եթերում։ 
«Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է այն հիմքի վրա, որ ոչ թե մենք սատարենք բաժանարար գծերին, մեկի հետ ընկերություն անենք մյուսի դեմ, այլ ճիշտ հակառակը՝ ձգտել տարբեր ուղղություններով համագործակցության, ավելին՝ շահագրգիռ լինել, որ ներգրավված լինեն տարբեր ուժային կենտրոնների, տարբեր պետությունների, միությունների շահերը, հետաքրքրությունները մեր տարածաշրջանում։ Այդ տեսակետից էլ է համաձայնագրի ստորագրումը կարեւոր»,–ասել է Շավարշ Քոչարյանը։
«Հայաստանն արտաքին քաղաքականություն իրականացնելիս սպասարկում է բացառապես իր պետական ու ազգային շահերը,–հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատի ԱՊՀ ՄԽՎ—ի Հայաստանի ներկայացուցչությունում։–Եվրամիության հետ համաձայնագիրը հնարավորություն կտա շարունակել ժողովրդավարական բարեփոխումները»։
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը համաձայնագիրը համարում է լրջագույն փաստաթուղթ, որն առաջիկայում կանխորոշելու է բազմաթիվ ոլորտներում Հայաստանի առաջընթացը։
«ԵՄ—ի հետ համաձայնագրում ԼՂ հատվածում հստակ արձանագրվում է, որ նրանք սատարում են եռանախագահնե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 260 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անցյալ շաբաթ Երեւանի կատարած քայլն ուշագրավ է. լինելով ԵԱՏՄ լիիրավ անդամ՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրել ԵՄ—ի հետ՝ այդ կերպ կյանքի կոչելով «ե՛ւ—ե՛ւ»—ի քաղաքականությունը։ Թե Հայաստանի ղեկավարությունը, թե ԵՄ—ի ներկայացուցիչները պնդում են, որ Հայաստանի քաղաքացին համաձայնագրի շնորհիվ սեփական մաշկի վրա զգալու է որակական փոփոխություններ։
«Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը պատրաստակամ է անելու ամեն ինչ՝ ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների իրականացումն ապահովելու համար»,—հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Այս համաձայնագիրը նոր հնարավորություններ ու դռներ է բացում, բայց ամենաէականը դրա լավ իրականացման ապահովմամբ օգուտ ստանալն է։ Դրա համար յուրաքանչյուրս մեր դերակատարմամբ լծված ենք կատարելու համաձայնագրից բխող կետերը»,—ասել է ԵՄ պաշտոնյան։
Նա հավելել է, որ ակտիվացնելու են իրենց ջանքերը ՀՀ զարգացման գործում, որպեսզի հասարակ քաղաքացիների համար տեսանելի ու ճանաչելի դառնա համաձայնագրի կարեւորությունը. «Համաձայնագիրը չի պարունակում որեւէ կախարդական փայտիկ, որը մի գիշերվա մեջ ամեն ինչ կփոխի։ Բայց այն առաջ կբերի շոշափելի բարելավումներ սովորական քաղաքացու տեսանկյունից»։
Նրա խոսքով՝ հայ—եվրոպական համատեղ ջանքերի շնորհիվ այս համաձայնագիրը կարող է գործիք լինել սովորական քաղաքացիների իրավունքների առավել պաշտպանվածության համար, ինչպես նաեւ պատշաճ կառավարման հայեցակարգի ամրապնդման առումով։ Սվիտալսկու դիտարկմամբ՝ համաձայնագրի իրականացումը կարող է բերել նաեւ տնտեսական օգուտներ։
Դեսպանը վստահ է, որ Եվրամիության եւ Հա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
ՀՀ արտգործնախարարը մասնավորապես ասաց.
«Ձերդ գերազանցություններ,
Նախագահ Սարգսյան,
Նախագահ Տուսկ,
Բարձր ներկայացուցիչ Մոգերինի,
Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը դարձավ այս գագաթնաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը։
Այս համընդգրկուն եւ հավակնոտ համաձայնագիրը մեր համատեղ ձեռքբերումն է, որը նոր գլուխ է բացում Հայաստանի ու Եվրոպական միության հարաբերություններում։
Այն կուռ իրավական հիմք է հանդիսանում քաղաքական երկխոսության ամրապնդման, տնտեսական ու ոլորտային համագործակցության ընդլայնման, առեւտրի ու ներդրումների համար նոր հնարավորությունների ստեղծման, եւ շարժունակության մեծացման համար՝ ի շահ մեր քաղաքացիների։
Համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումների համար։
Կարեւոր է, որ համաձայնագիրը վերահաստատում է Եվրոպական միության հայտարարած հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության։
Հայաստանը պատրաստակամ է այսուհետ եւս զարգացնել եւ ամրապնդել ԵՄ հետ համապարփակ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում՝ հիմնվելո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 301 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Բրյուսելում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իռլանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Սայմոն Քովենի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ—իռլանդական հարաբերություններն առավել սերտացնելու հնարավոր ուղիների շուրջ։
Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական համագործակցության խորացման կարեւորությունը։
Հանդիպման ընթացքում արծարծվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը, երկկողմ փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան—ԵՄ հարաբերություններին, մտքեր փոխանակվեցին Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ։

***
Երեկ Բրյուսելում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսպանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ։
Հանդիպման ընթացքում արտգործնախարարներն անդրադարձան հայ—իսպանական հարաբերությունների օրակարգային հարցերին, կարեւորեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցության առավել խորացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել դրան։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը եւ Ալֆոնսո Դաստիսը կարեւորեցին քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 333 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը

Բրյուսելում երեկ տեղի է ունեցել ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ավարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հայկական կողմից այն ստորագրել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրամիության կողմից՝ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։
Գագաթնաժողովի մեկնարկին մասնակիցներին ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան—Կլոդ Յունկերը եւ ԵՄ խորհրդի նախագահող երկրի՝ Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը։ Գագաթնաժողովին մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաեւ ելույթ է ունեցել (տե՛ս առանձին)։ Ավարտին ընդունվել է 5—րդ «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը, որին միացել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի առաջնորդներն ու ներկայացուցիչները, Եվրամիության ներկայացուցիչները, ԵՄ անդամ երկրների առաջնորդները եւ ներկայացուցիչները։
Ի դեպ, Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի ընդունումից առաջ «Ազատության» հարցին ի պատասխան՝ թե Ադրբեջանը կարող է բարդություններ ստեղծել  ձեւակերպումների շուրջ համաձայնության հասնելու հարցում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ գագաթնաժողովը այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի ղարաբաղյան խնդիրը։ «Ադրբեջանը կարող է առաջ մղել, բայց ո՞վ պետք է ընդունի այդ դժվար ձեւակերպումները։ Սա՝ մեկ։ Ես չեմ կարծում, որ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 310 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024