ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 05:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 8 9 10 11 12 ... 53 54 »

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի՝ տնտեսական եւ բիզնեսի հարցերով փոխտեղակալ Բրայան ՄաքՖիթերսին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ—ամերիկյան գործընկերային հարաբերությունները եւ կարեւորեց բարձրաստիճան շփումները, որոնք լավ առիթ են ընձեռում երկկողմ եւ բազմակողմ օրակարգի հարցերը քննարկելու համար։ Այս համատեքստում ԱԳ նախարարը նշեց, որ անցյալ ամիս Երեւանում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը, ում հետ քննարկվեցին նաեւ առեւտրատնտեսական կապերի առավել ակտիվացման հնարավոր ուղիները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրայան ՄաքՖիթերսը նշեց. «Տնտեսական եւ առեւտրային կապերն օգնում են ձեւավորել միավորումներ ու գործընկերություններ, եւ ինձ գոհացնում են մեր համատեղ ջանքերն ուղղված առեւտրի ծավալների ընդլայնմանը եւ Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանմանը։ Մենք կուզենայինք, որ Հայաստանն ակտիվորեն օգտվի արտոնությունների ընդհանրացված համակարգի ներքո ընձեռված հնարավորություններից»։
Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին առեւտրատնտեսական կապերի առավել խթանմանը, համապատասխան իրավապայմանագրային հիմքի ընդլայնմանն առնչվող հարցեր, կարեւորեցին առեւտրի եւ ներդրումների հայ—ամերիկյան խորհրդի եւ հայ—ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։
Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին տարիներին երկկողմ առեւտրաշրջանառության ծավալներն ավելացել են՝ միաժամանակ ընդգծելով, որ հայ—ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժը հնարավոր կլինի համատեղ քայլերով առավել արդյունավետ օգտագործել։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունել է հայ—թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգերի դադարեցման Հայաստանի որոշումը։ «Արմենպրեսի» հետ զրույցում Գասպար Կարապետյանը նշել է, որ նման որոշման պատճառը պարզ է ու հստակ։ 
«Թուրքիայի իշխանություններն ունեին մոտ 10 տարի՝ ստորագրելու հայ—թուրքական արձանագրությունները։ Բայց նրանք հրաժարվեցին ստորագրել զուտ քաղաքական կամքի պակասի պատճառով՝ նախընտրելով շարունակել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական շրջապատումը։ Դրանից բացի, ինչպե՞ս համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ, երբ ղարաբաղյան հիմնախնդիրը դիտարկում է որպես նախապայման, կամ երբ այդ երկրի իշխանություններն անմիջական թիկունք են կանգնում Ադրբեջանի 2016թ. ապրիլյան հարձակողական ոճին»,—ասել է Գասպար Կարապետյանը։
Արդյո՞ք Հայաստանը կարողացավ այս ընթացքում միջազգային հանրությանը տեղ հասցնել այն, որ Թուրքիայի առաջնորդների մոտ քաղաքական կամքը բացակայում է։ Հարցին ի պատասխան՝ Գասպար Կարապետյանը նշել է, որ թուրքական պետությունն այս ընթացքում առիթ ուներ ապացուցելու, թե իբր ինքը հետաքրքրված է իր հարեւան երկրների հետ լավ կապեր հաստատելու գործով. «Այսօր իրականությունն այլ է։ Թուրքիան Եվրամիության հետ կապերը վատթարացրել է, տեղյակ ենք, թե ինչ է տեղի ունենում Հյուսիսային Սիրիայում, մասնավորապես, Աֆրինում։ Բոլորս էլ գիտենք, որ թուրք—ռուսական հարաբերություններն ամեն վայրկյան կարող են փոփոխությունների ենթարկվել, եւ այսօր դրսեւորվում է Հայաստանի հետ խորհրդակցության մերժումը։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունն արդեն քաջատեղյակ է Թուրքիայի մոտ քաղաքական կամքի բացակայության մասին»։
Հայ—թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցումը սպասելի էր եւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.03.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բարձր գնահատելով Հայաստան—Եվրամիություն հարաբերությունները եւ ողջունելով Տոյվո Կլաարին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում եւ քաղաքական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչը հստակ արտահայտված է Հայաստան—Եվրոպական միություն շրջանակային համաձայնագրում։
Տոյվո Կլաարն իր հերթին ընդգծել է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու Եվրամիության դիրքորոշումը։
Հյուրի խնդրանքով ներկայացնելով պետական սահմանին եւ արցախա—ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը եւ անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արված ռազմատենչ հայտարարություններին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ այդպիսի վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը։ «Նման հայտարարություններ անելու համար մեծ իմաստություն չի պահանջվում, ճիշտ հակառակը՝ իմաստության բացակայությունը նպաստում է սեփական ժողովրդի համար անդառնալի հետեւանքներ ունեցող սադրանքների քարոզչությանը»,–նկատել է Վիգեն Սարգսյանը։ ՀՀ պաշտպանության նախարարը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարեւորել են նման հայտարարություններին միջազգային հանրության պատշաճ արձագանքը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Հայաստան—Եվրամիություն համագործակցության մի շարք օրակարգային հարցեր եւ տարածաշրջանային անվտանգո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 258 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը պաշտոնական այցով երեկ ժամանել է Հայաստան։ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել է Լիբանանի նախագահի դիմավորման արարողությունը։ Բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Լիբանանի նախագահ Միշել Աունի առաջին հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր։ Բարձրաստիճան հյուրին դիմավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Վստահ ենք, որ Ձեր այցը նոր խթան կլինի մեր երկու երկրների հարաբերությունների ջերմացման եւ գործակցության ընդլայնման համար»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հանդիպմանն ասել է Վեհափառ հայրապետը, ով հայ—լիբանանյան հարաբերությունները որակել է բարեկամական ու եղբայրական։ Գարեգին Բ—ն ուրախությամբ փաստել է, որ փոխվստահության վրա հաստատված այդ հարաբերություններն արդյունք են Լիբանանի արժանավոր հայազգի քաղաքացիների։
«Քրիստոսը մեկն է, սա է միավորում եկեղեցիներին։ Ես մաղթում եմ Հայ առաքելական եկեղեցուն բարգավաճում»,– ասել է Լիբանանի քրիստոնյա նախագահը Ամենայն հայոց կաթողիկոսին։ Արդեն լրագրողների հետ զրույցում Միշել Աունը հույս է հայտնել, որ իր այցն էլ ավելի կսերտացնի երկկողմ կապերը։ «Իհարկե, այս այցն ամրապնդելու է մեր երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերությունները։ Այսօր մեզ ուղեկցում են նաեւ լիբանանահայեր, ովքեր պատգամավորներ ու կառավարության ներկայացուցիչներ են»,–ասել է օտարերկրյա բարձրաստիճան հյուրը։
Լիբանանի նախագահը եղել է նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանում, ծանոթացել բացառիկ ցուցանմուշներին, լուսանկարվել Նոյյան տապանի մասանց պահարանի եւ համաքրիստոնեական սրբություններից մեկի՝ սու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 331 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ու դրա ընթացքում արված շեշտադրումները հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», օտարերկրյա ԶԼՄ—ներն արձանագրել են, որ Հայաստանը հանդես է եկել որպես տարբեր ինտեգրացիոն գործընթացները հաջող կերպով միավորող, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությանը նպաստող հաջողված օրինակ։
Գերմանական «Deutsche Welle»—ն լայնածավալ հոդվածով անդրադարձել է այն իրադրությանը, որում սառը պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում հայտնվել են Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրները։ «Կոմունիզմի ու 1990—ականներին Խորհրդային Միության անկումն ակնթարթային փոփոխություն էր ենթադրում Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի համար։ Երկու տարածաշրջաններում էլ երկրները Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ հայտնվել էին անորոշ վիճակում»,— գրում է լրատվամիջոցը՝ նշելով, սակայն, որ Մյունխենի անվտանգության համաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ որոշ բանախոսներ բավականին լավատես էին ոչ միայն երկու տարածաշրջանների միջեւ հայտնված երկրների, այլեւ հենց Ռուսաստանի եւ Եվրամիության համար։
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց՝ իր երկիրը սովորել է, որ «աշխարհաքաղաքական մրցակցությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում»՝ նշելով, որ միայն այլ երկրների հետ «շահերի համադրմամբ» հնարավոր է հասնել առաջընթացի։
Սարգսյանի խոսքով՝ խնդիրը երկու քաղաքական ուժերի միջեւ գտնվելը չէր։ Դա փորձ էր գտնելու այնպիսի ոլորտներ, որտեղ Հայաստանի շահերը կհամընկնեին Ռուսաստանի եւ Եվրամիության շահերի հետ։ «Միայն համագործակցության միջոցով է հնարավոր դիմակայել ժամանակի մարտահրավերներին»,–մեջբերելով ՀՀ նախագահի խոսքը՝ գրել է գերմանակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 261 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Երեւանը ադրբեջանական քաղաք դարձնելու» մասին հայտարարությունները, նրա կողմից Երեւանը որպես «պատմական ադրբեջանական քաղաք» ներկայացնելը դառնում են միայն քամահրանքի եւ ծաղրի առարկա։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է արեւելագետ Վարդան Ոսկանյանը։
Իլհամ Ալիեւը Հայաստանի վրա ճնշում գործադրելու եւ մի շարք այլ նմանատիպ ամպագորգոռ հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6—րդ համագումարի ընթացքում։ «Սա հերթական անմիտ հայտարարությունն է Ադրբեջանի բռնապետի կողմից։ Ակնհայտ է, որ «Երեւան վերադառնալու» կամ «Երեւանը ադրբեջանական քաղաք դարձնելու»՝ Ալիեւի հորջորջանքները նպատակ ունեն Ադրբեջանի գավառական խավերին հավաստիացնելու, թե այդ երկրի նախագահը կարող է լրջագույն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ խնդիրները ուժային մեթոդաբանությամբ կարգավորելու առումով։ Ցանկացած իրեն հարգող մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է ադրբեջանցիներին եւ այդ երկրին, գիտի, որ Երեւանը երբեւիցե ադրբեջանական քաղաք չի եղել։ Երեւանն ունի հստակ պատմություն, եւ այդ պատմությունը հայտնի է ամբողջ աշխարհին, եւ Ալիեւը նման հայտարարություններով ուղղակի գավառական դիվիդենտներ է վաստակում ադրբեջանական լսարանի անտեղյակ որոշակի հատվածի կողմից։ Ես չեմ կարծում, որ լուրջ լսարանը, թեկուզ հենց Ադրբեջանի ներսում, հավատում է եւ զավեշտալի չի համարում նման հայտարարությունները»,–նշել է Վարդան Ոսկանյանը։ 
Վարդան Ոսկանյանը նշեց, որ խոսելով Ադրբեջանում ժողովրդավարության առաջընթացի մասին՝ Ալիեւը փորձում է «թոզ փչել» միջազգային հանրության աչքերին։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանում տեղի ունեցած՝ իբր ժողովրդավարական զարգացումների մասին Ալիեւի հայտարարություններին, ապա կարող եմ ասել, որ խորհրդային հին անեկդոտի նման ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը երեկ հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։
Արա Բաբլոյանն անդրադարձավ միջխորհրդարանական փոխգործակցությանը՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը։
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ 2018 թվականին Հայաստանն է նախագահելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որի գագաթնաժողովն անցկացվելու է աշնանը Երեւանում. սա նույնպես հայ—շվեյցարական համագործակցության կարեւոր հարթակներից մեկն է։
Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում Դոմինիկ դը Բյումանի ելույթին՝ Արա Բաբլոյանն ընդգծեց գործընկերոջ ելույթում հնչած Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը, ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող մոտեցումների կարեւորությունը։
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը մեկն է՝ խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։
Խոսելով Հայաստան—ԵՄ համաձայնագրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ այն հնարավորություն կտա խորացնելու եւ ընդլայնելու կապերը Եվրոպայի հետ։ Նա բարձր գնահատեց Շվեյցարիայի դերակատարությունը ժողովրդավարության տարածման գործում՝ փաստելով, որ միջխորհրդարանական հարթակներում շվեյցարացի պատգամավորները քվեարկում են հանուն ժողովրդավարության եւ խաղաղության։
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը նշեց, որ առաջին անգամ է Շվեյցարիայից այսպիսի պատվիրակություն այցելում Հայաստան, թեեւ բարեկամությունն ու համագործակցությունն սկսվել են 1988—ից։ Դոմինիկ դը Բյումանի խոսքով՝ հայ—շվեյցարական հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ, որի մեկնարկը տրվում է այս այցով։
Պարոն Բյումա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 295 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները 2017թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսին

 

«Armenia TV». Դավիթ Սարգսյան. 
–Պարոն նախարար, Հայաստան—Եվրամիություն համաձայնագրի մասին կցանկանայի հարցնել։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է մեր ակնկալիքը, մենք ե՞րբ ենք սպասում, որ այն ամբողջությամբ կվավերացվի, եւ ե՞րբ կսկսի գործել, մեր ակնկալիքները դրանից։
–Նախեւառաջ ընդգծեմ, որ Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լուրջ, կարեւոր հանգրվան է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերություններում։
Պետք է ամփոփենք այն ձեռքբերումները, որոնք կատարվել են Եվրամիության հետ, եւ դրա հիման վրա նախանշենք գալիք տարիների համար անելիքները։ Այսօր մենք կենտրոնանում ենք այս կարեւոր շրջանակային փաստաթղթի վավերացման գործընթացի վրա։ Հայաստանը հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկում, որպեսզի այն վավերացվի մինչեւ ապրիլ։ Իհարկե, հուսով ենք, որ այն առանց խոչընդոտների կվավերացվի նաեւ ԵՄ երկրների կողմից։ Բայց մենք մեկ քայլ առաջ ենք նայում։
Մեր վավերացումով, համաձայն համապատասխան ընթացակարգի, եւ ԵՄ կողմից դրա մասին իրենց կայքէջում էլ է հրապարակվել, որ մեր վավերացումից հետո կարող է սկսվել այս համաձայնագրի իրականացումը։ Հնարավոր է, որ դա լինի մայիսի 1—ից կամ հունիսի 1—ից սկսած։
Մենք շարունակելու ենք նաեւ ակտիվ ներգրավվածությունը այն ծրագրերի շրջանակներում, որոնց Հայաստանը միացել է կամ պատրաստվում է միանալ։ Ես նկատի ունեմ «Հորիզոն 2020», «ԿՈՍՄԵ», «Ստեղծարար Եվրոպա», «Միասնական ավիացիոն գոտի» եւ այլն։ Եվ կարեւոր է նաեւ, որ առավել ջանքեր գործադրվեն Եվորպական միության անդամ երկրների հե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 261 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.01.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում երեկ առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ։
Հանրապետության նախագահը եւ վարչապետ Կվիրիկաշվիլին գոհունակությամբ են փաստել երկու բարեկամ երկրների միջեւ դինամիկ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող հարաբերությունները՝ այդ համատեքստում նշելով նաեւ առեւտրատնտեսական ոլորտում անցնող տարում հայ—վրացական համագործակցության արդյունքում արձանագրված նկատելի առաջընթացը, ակտիվ փոխգործակցությունը զբոսաշրջության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մի շարք այլ բնագավառներում։
Զրուցակիցների համոզմամբ՝ հայ—վրացական բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծել գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար։
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած Հայաստանն ու Վրաստանը այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների 25—ամյակը, այնուամենայնիվ, երկու երկրների հարաբերություններն ունեն դարերի պատմություն, եւ դրանք, ըստ վարչապետ Կվիրիկաշվիլիի, միշտ եղել են այնքան ջերմ ու բարիդրացիական, որքան այսօր են։ Վրաստանի վարչապետը շնորհավորել է նախագահ Սարգսյանին եւ ամբողջ հայ ժողովրդին գալիք տոների կապակցությամբ, մաղթել Հայաստանին խաղաղություն եւ կայուն զարգացում։
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ հայ եւ վրացի ժողովուրդների անցած բազմադարյա ուղին պարտավորեցնում է երկու երկրների իշխանություններին իրենց վստահված ժամանակահատվածում ազնվորեն ծառայել՝ ի բարօրություն երկու ժողովուրդների։
Նախագահը փոխադարձաբար շնորհավորել է վարչապետ Կվիրիկաշվիլիին եւ վրացի ժողովրդին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բարձր տրամադրություն եւ լավատեսություն երկրի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 266 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փարիզում այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան—Իվ Լը Դրիանի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ իր այցելությունը հագեցած էր թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով։
Նախարար Լը Դրիանը ողջունեց հյուրին՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ ԱԳ նախարարի այցելությունը կնպաստի բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացմանը։
Նախարարները հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանը եւ Ֆրանսիան դիվանագիտական հարաբերությունների քառորդդարյա պատմության ընթացքում կարողացել են ձեւավորել առանձնաշնորհյալ հարաբերություններ եւ սերտ համագործակցություն՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։
Էդվարդ Նալբանդյանը եւ Ժան—Իվ Լը Դրիանը կարեւորեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ակտիվ միջխորհրդարանական կապերը, շուրջ վեց տասնյակ տեղական ինքնակառավարման մարմիններ ներառող ապակենտրոնացված համագործակցությունը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը, ինչպես նաեւ մշակութային, գիտակրթական, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի բնագավառներում փոխգործակցության ամրապնդումը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին 2018թ. Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների եւ նախատեսվող միջոցառումների շուրջ։ Այս համատեքստում ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց ծրագրվող ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացման եւ ֆրանկոֆոն գործարարների ցանցի ստեղծման կարեւորությունը։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վերջերս ստորագրված Համա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 291 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մասնավորապես, արծարծվել են ՀՀ–ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր։
«Ձեւավորվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորելու է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Պետք է կոնկրետ պայմանավորվենք՝ ինչպես ենք շարժվում առաջ եւ հստակ ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքը»,–նշել է վարչապետ Կարապետյանը։
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ըստ ոլորտների նախատեսվող գործողությունների եւ միջոցառումների ուրվագիծը, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը զեկուցել է ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի շրջանակում առաջիկա աշխատանքների եւ ծրագրերի մասին, որոնք բխում են երկկողմ գործընկերությանը վերաբերող մի շարք հիմնարար փաստաթղթերի տրամաբանությունից։
Վարչապետը հանձնարարել է յուրաքանչյուր գերատեսչության ղեկավարի՝ վերլուծել իր ենթակայության ոլորտի մասով համաձայնագրով նախատեսվող միջոցառումները, մշակել գործողությունների ծրագիր եւ դրանց իրականացման ճանապարհային քարտեզ։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կիեւում մասնակցեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 37—րդ նիստին, որին ներկա էին ՍԾՏՀԿ անդամ 12 պետությունների, 13 դիտորդ երկրների եւ գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
ՍԾՏՀԿ նախարարական կիեւյան խորհրդին Հայաստանը ստանձնեց կազմակերպության նախագահությունը։
Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ արտգործնախարարը.
«Կցանկանայի շնորհակալություն հայտնել ուկրաինական նախագահությանը նախարարական խորհրդի նիստը հյուրընկալելու համար։
Հայաստանը, հանձնառու լինելով Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ռազմավարական նպատակներին, վերահաստատում է իր աջակցությունը կազմակերպության տնտեսական օրակարգին, որն ուղղված է համատեղ տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը, ինչը բխում է ՍԾՏՀԿ կանոնադրական նպատակներից ու բուն էությունից։ Անկասկած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արդյունավետության բարձրացումը կախված է անդամ պետությունների՝ այս ոգով գործելու հանձնառությունից։
Նույն մոտեցումները պետք է լինեն ՍԾՏՀԿ բարեփոխման գործընթացի առանցքում, ինչը սակայն չի նշանակում կազմակերպության էության վերափոխում։ Մեր համոզմամբ՝ այս փուլում իր հիմնական առաքելությունն իրականացնելու համար ՍԾՏՀԿ—ին անհրաժեշտ են գործնական եւ իրատեսական քայլեր։ Մենք հավատացած ենք, որ կազմակերպությունն ի զորու է բարձրացնել իր արդյունավետությունը նախարարների խորհրդի կողմից հաստատված որոշումների եւ բանաձեւերի անվերապահ իրականացման միջոցով։ Հետեւաբար, նախագահության ընթացքում մենք կկենտրոնանանք հանձնառությունների կատարման եւ կազմակերպության գործունեության բովանդակության վրա։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 282 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.12.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024