ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:32
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 9 » Ծերուկն անտանելի է դառնում /Ադրբեջանի նախագահի հայտարարությունները լոկ ծաղրի առարկա են/
09:18
Ծերուկն անտանելի է դառնում /Ադրբեջանի նախագահի հայտարարությունները լոկ ծաղրի առարկա են/

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Երեւանը ադրբեջանական քաղաք դարձնելու» մասին հայտարարությունները, նրա կողմից Երեւանը որպես «պատմական ադրբեջանական քաղաք» ներկայացնելը դառնում են միայն քամահրանքի եւ ծաղրի առարկա։ Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է արեւելագետ Վարդան Ոսկանյանը։
Իլհամ Ալիեւը Հայաստանի վրա ճնշում գործադրելու եւ մի շարք այլ նմանատիպ ամպագորգոռ հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության 6—րդ համագումարի ընթացքում։ «Սա հերթական անմիտ հայտարարությունն է Ադրբեջանի բռնապետի կողմից։ Ակնհայտ է, որ «Երեւան վերադառնալու» կամ «Երեւանը ադրբեջանական քաղաք դարձնելու»՝ Ալիեւի հորջորջանքները նպատակ ունեն Ադրբեջանի գավառական խավերին հավաստիացնելու, թե այդ երկրի նախագահը կարող է լրջագույն քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ խնդիրները ուժային մեթոդաբանությամբ կարգավորելու առումով։ Ցանկացած իրեն հարգող մարդ, ով քիչ թե շատ ծանոթ է ադրբեջանցիներին եւ այդ երկրին, գիտի, որ Երեւանը երբեւիցե ադրբեջանական քաղաք չի եղել։ Երեւանն ունի հստակ պատմություն, եւ այդ պատմությունը հայտնի է ամբողջ աշխարհին, եւ Ալիեւը նման հայտարարություններով ուղղակի գավառական դիվիդենտներ է վաստակում ադրբեջանական լսարանի անտեղյակ որոշակի հատվածի կողմից։ Ես չեմ կարծում, որ լուրջ լսարանը, թեկուզ հենց Ադրբեջանի ներսում, հավատում է եւ զավեշտալի չի համարում նման հայտարարությունները»,–նշել է Վարդան Ոսկանյանը։ 
Վարդան Ոսկանյանը նշեց, որ խոսելով Ադրբեջանում ժողովրդավարության առաջընթացի մասին՝ Ալիեւը փորձում է «թոզ փչել» միջազգային հանրության աչքերին։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանում տեղի ունեցած՝ իբր ժողովրդավարական զարգացումների մասին Ալիեւի հայտարարություններին, ապա կարող եմ ասել, որ խորհրդային հին անեկդոտի նման՝ Ադրբեջանն ու ժողովրդավարությունը միմյանց հակասող հասկացություններ են։ Ադրբեջանը, որտեղ իշխում է Ալիեւների կլանը, եւ որտեղ մենք ունենք նույնիսկ ոչ թե ավտորիտար, այլ բառացիորեն միջնադարյան միապետական համակարգ, որտեղ ամեն ինչ վճռվում է ներկլանային պայքարի արդյունքում, ժողովրդավարության որեւէ նշույլ անգամ լինել չի կարող։ Այս իմաստով ժողովրդավարությունը եւ Ադրբեջանը հակացուցված են միմյանց։ Նման հռետորաբանությամբ ժողովրդավարության վերաբերյալ հայտարարություններով Բաքվի բռնապետը փորձում է, ինչպես ասում են, «թոզ փչել» միջազգային հանրության աչքին, ինչն անհաջող քայլ է։ Այդ քայլը նույնքանով անհաջող է, որքանով Երեւանը, իբր, «գրավելու» մասին՝ նրա պարբերաբար հնչեցվող հայտարարությունները։ Կարծում եմ, որ նրա այս հայտարարություններին ուղղակի չպետք է լրջորեն մոտենալ, դրանք արժանի են միայն քամահրանքի եւ նույնիսկ ծաղրի»,–եզրափակել է Վարդան Ոսկանյանը։
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը անգրագետ, անիմաստ ու ծիծաղելի է համարում նաեւ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Արմենպրեսի» հետ զրույցում ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Ալիեւի նման հայտարարությունները համեմատելի են նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հայտարարությունների հետ։ «Ծիծաղելի է, երբ երկրի նախագահը, որի հարյուր տարին դեռ չի լրացել, պատմական հողերի մասին է խոսում։ Իմաստ չունի Ալիեւին որեւէ բան խորհուրդ տալ, սակայն, այնուամենայնիվ, թող կարդա հին պատմաբաններին, օրինակ՝ Ստրաբոնին՝ հայերի եւ Հայաստանի հնագույն ակունքների մասին գիտելիքներ ձեռք բերելու համար»,–նշել է ԱԺ փոխնախագահը։
Շարմազանովը նաեւ կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին եւ ամբողջ միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել Ալիեւի հայտարարությանը եւ համապատասխան եզրահանգումներ անել։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 374 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024