ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 13.10.2024, 06:14
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 23

Հանրապետության նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի եւ Լիբանանի նախագահների հանդիպումը նեղ կազմով։
«Հարգելի՛ պարոն նախագահ, ես մեծ ջերմությամբ եւ սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Մեզ համար մեծ ուրախություն եւ պատիվ է հյուրընկալել բարեկամ Լիբանանի նախագահին Հայաստանում, եւ մենք խորապես շահագրգռված ենք Լիբանանի հետ մեր հարաբերությունները խորացնելու բոլոր ոլորտներում։
Ես մեծ ջերմությամբ եմ հիշում իմ այցը Լիբանան դեռեւս 2012 թվականին, որը լավ խթան հանդիսացավ մեր հարաբերությունների զարգացման գործում։ Վստահ եմ, որ Ձեր այցը նոր էջ է բացելու մեր հարաբերություններում։ Մեր միջպետական հարաբերություններն ընդամենը 25 տարվա պատմություն ունեն, բայց մեր ժողովուրդների բարեկամությունը դարեր է հաշվվում։ Իհարկե, մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում շատ մեծ դերակատարություն ունի հայ համայնքը։ Մենք խորապես շնորհակալ ենք Լիբանանի ժողովրդին եւ իշխանություններին մեր հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար։ Նրանք ժամանակի ընթացքում դարձան Լիբանանի լիարժեք քաղաքացիներ՝ պահելով իրենց ազգային ինքնությունը։ Եվ, իհարկե, մենք շնորհակալ ենք Լիբանանի իշխանություններին, այդ թվում՝ խորհրդարանին, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու համար։ Սա շատ կարեւոր ներդրում է։
Պարո՛ն նախագահ, բարով եք եկել։ Ես շատ ուրախ եմ ողջունելու Ձեզ Երեւանում»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահ Միշել Աունը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին հրավերի համար եւ իր համար մեծ պատիվ համարել Հայաստանի Հանրապետություն այցելելը։
... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բարձր գնահատելով Հայաստան—Եվրամիություն հարաբերությունները եւ ողջունելով Տոյվո Կլաարին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում եւ քաղաքական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչը հստակ արտահայտված է Հայաստան—Եվրոպական միություն շրջանակային համաձայնագրում։
Տոյվո Կլաարն իր հերթին ընդգծել է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու Եվրամիության դիրքորոշումը։
Հյուրի խնդրանքով ներկայացնելով պետական սահմանին եւ արցախա—ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը եւ անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արված ռազմատենչ հայտարարություններին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ այդպիսի վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը։ «Նման հայտարարություններ անելու համար մեծ իմաստություն չի պահանջվում, ճիշտ հակառակը՝ իմաստության բացակայությունը նպաստում է սեփական ժողովրդի համար անդառնալի հետեւանքներ ունեցող սադրանքների քարոզչությանը»,–նկատել է Վիգեն Սարգսյանը։ ՀՀ պաշտպանության նախարարը եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարեւորել են նման հայտարարություններին միջազգային հանրության պատշաճ արձագանքը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Հայաստան—Եվրամիություն համագործակցության մի շարք օրակարգային հարցեր եւ տարածաշրջանային անվտանգո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 293 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահի աջակցությամբ, «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամի նվիրաբերության եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համաֆինանսավորման արդյունքում բուհում ստեղծվել է օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն, որի գործունեության մեկնարկին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը։
Հանրապետության նախագահը կրթության եւ գիտության, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարների, պաշտպանության նախարարի տեղակալի եւ համալսարանի ռեկտորի ուղեկցությամբ շրջայց կատարեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԴ ԳԱ թղթակից անդամ, ականավոր գիտնական Արիկ Մելիքյանի անունը կրող ուսումնահետազոտական կենտրոնում, որով այս բուհում անօդաչու սարքերի նախագծակոնստրուկտորական եւ հետազոտական աշխատանքների իրականացման ու այդ գծով բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի պատրաստման հիմք է դրվում։
Շրջայցի ժամանակ նախագահին ներկայացվեց, որ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը համալրված է շարժումը գրանցող սարքավորումների եւ համապատասխան ծրագրային ապահովումը մշակող աշխարհահռչակ առաջատար անգլիական «Վիկոն» ընկերության համապատասխան համակարգերով։
Կենտրոնը կոչված է բարելավելու ինժեներական կրթության կազմակերպման որակը, նպաստելու համալսարանում հեռանկարային եւ երկրի պաշտպանունակության ամրապնդմանը միտված մասնագիտական ուղղությունների ներդրմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ աջակցելու տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների կողմից արդիական ուսումնահետազոտական ծրագրերի իրականացմանը։
Նմանօրինակ կենտրոն, պատասխանատուների հավաստմամբ, գործում է ԱՄՆ Իլինոյսի համալսարանի համապատասխան կառույցում, որը ղեկավարում է ադապտիվ կառավարման տեսության լավագույն մասնագետներից մեկը՝ հա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում կքննարկվի Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամների ընտրության հարցը։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուներից մեկն է։ «Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ, նոր ինստիտուտ է, եւ ես համաձայնեցի գնալ այս ինստիտուտ աշխատելու՝ ելնելով այն դերակատարությունից, որ այդ ինստիտուտն ունի»,– «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Գագիկ Հարությունյանը։
ՍԴ նախագահի գնահատմամբ՝ ԲԴԽ—ն պետք է գնա արմատական փոփոխությունների՝ ապահովելով դատավորների սոցիալական, ինստիտուցիոնալ, նյութական անկախությունը։ «Պետք է նաեւ կոտրենք այն մտածողությունը, որ սա դատարանների համակարգ չէ, որն սպասարկում է իշխանությանը, այլ սա իշխանություն է, որը պետք է կարողանա հավասարակշռել եւ հակակշռել մյուս իշխանության թեւերին»,–հավելեց ՍԴ նախագահը։
Ի դեպ, երեկ  ՀՀ ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են Ազգային ժողովի կողմից ընտրվող բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հինգ անդամներին.
առաջին պաշտոնում՝ Գագիկ Գարուշի Հարությունյանին,
երկրորդ պաշտոնում՝ Գեւորգ Բալաբեկի Դանիելյանին,
երրորդ պաշտոնում՝ Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանին,
չորրորդ պաշտոնում՝ Հայկ Արտաշեսի Հովհաննիսյանին,
հինգերորդ պաշտոնում՝ Սերգեյ Գուրգենի Մեղրյանին։
Գագիկ Հարությունյանը նշեց, որ մյուս խմբակցությունները եւս կարող են թեկնածուներ առաջադրել, սակայն յուրաքանչյուր տեղի համար ընտրվելու է մեկ թեկնածու։
Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ ՀՀ 4—րդ նախագահը պետք է ընտրվի Ազգային ժողովի կողմից։ «Եկեք ես չփորձեմ մանրամասն մեկնաբանել, որովհետեւ դե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 335 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024