Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 08
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ—ի աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը։ Հանրապետության նախագահը միջոցառման վայր է եկել ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին։
Ընդունված արարողակարգի համաձայն, ըստ որի՝ գավաթի միջազգային շրջագայության ժամանակ հյուրընկալող երկրում այն ընդունում են երկրների ղեկավարները եւ ՖԻՖԱ—ի աշխարհի առաջնության չեմպիոնները, նախագահ Սերժ Սարգսյանը ոսկե գավաթը ընդունել է 1998 թվականի ՖԻՖԱ—ի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից։
Ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը՝ ոսկե գավաթը, արդեն 4—րդ անգամ է ուղեւորվում միջազգային շրջագայության, որը կտեւի 220 օր եւ կներառի ավելի քան 50 երկիր, որից 24—ում գավաթը ներկայացվելու է առաջին անգամ, այդ թվում՝ Հայաստանում։
Արարողության ավարտին ՖԻՖԱ—ի ներկայացուցիչ Լուկաս Ռախովը նախագահ Սարգսյանին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նվիրել է ոսկե գավաթի փոքր կրկնօրինակը, իսկ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը հանրապետության նախագահին է փոխանցել լեգենդար ֆուտբոլիստ Պելեի ուղարկած ֆուտբոլային շապիկը՝ նրա ինքնագրով։
Նախագահ Սարգսյանը արարողության կապակցությամբ հանդես է եկել ողջույնի խոսքով.
«Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Հարգելի՛ դիվանագետներ,
Սիրելի՛ ֆուտբոլասերներ,
Ես շատ ուրախ եմ, որ 2018 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ մենք Հայաստանում ընդունում ենք այս նշանավոր գավաթը։
Ֆուտբոլը մի յուրահատուկ աշխարհ է, որը միավորում է միլիարդավոր մարդկանց՝ անկախ մաշկի գույնից, անկախ կրոնից, սեռից, տարիքից, կրթությունից
...
Կարդալ շարունակությունը »
|
Նորացված Սահմանադրությամբ խորհրդարանական համակարգի անցնելիս գլխավոր փոփոխությունը կարելի է համարել գործադիր իշխանության նոր դերի ստանձնումը։
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ նոր Սահմանադրությամբ Էապես փոխվել է կառավարության ձեւավորման եւ վարչապետի ընտրության կարգը։ «Նախկինում կառավարության ձեւավորման հարցը հանրապետության նախագահը գրեթե միանձնյա կարող էր լուծել, գրեթե միանձնյա կարող էր որոշել նաեւ վարչապետի թեկնածության հարցը։ Սահմանադրական կառուցակարգերը թույլ էին տալիս նախագահին ԱԺ խմբակցությունների հետ խորհրդակցության հիման վրա, հաշվի առնելով նրանց կարծիքը, նշանակել վարչապետ եւ ձեւավորել կառավարություն, իսկ այժմ վարչապետի եւ կառավարության ձեւավորման խնդիրն ամբողջությամբ ԱԺ—ի լիազորությունների տիրույթում է։ Բնականաբար, գլոբալ փոփոխությունը կապված է պետության առաջին դեմքի հետ. այս դեպքում, վարչապետն է դառնում հանրապետության առաջին դեմքը»,–ասաց սահմանադրագետը՝ ընդգծելով, որ վարչապետին պաշտոնանկ անելու կառուցակարգերը անհամեմատ ավելի հեշտ ու մատչելի են, քան դա հնարավոր էր հանրապետության նախագահի պարագայում։
«Տեսականորեն ենթադրենք կար նախագահ, որն իրեն չէր արդարացնում։ Սահմանադրական նախորդ կառուցակարգով չափազանց դժվար, գրեթե անհնար էր նրան պաշտոնից ազատելու գործընթացն իրականացնելը»,–նշեց նա։ Ապա հիշեցրեց, որ աշխարհի շատ երկրներում, որոնք նախագահական կառավարման համակարգ ունեն, եւս այդպես է։ «Օրինակ՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը։ Միացյալ Նահանգներում մի քանի դեպքեր եղել են, որոնք արդյունավետությամբ չեն ավարտվել եւ, ըստ էության, այդ կառուցակարգերի պատճառով չեն կարողացել իմփիչմենթի ենթարկել նախագահին, բայց խորհրդարանական կառավարման ձեւի ժամանակ առաջին դեմքին պաշտոնանկ անելը շատ հեշտ է։ Խորհրդարանական կառավարման ձեւում վարչապետի
...
Կարդալ շարունակությունը »
|
Լրանում է արցախյան շարժման 30—րդ տարեդարձը. պատմական մի իրադարձություն, որի մասին գրվել է, ու դեռ շատ կխոսվի։ Հետադարձ հայացք ձգելով եւ հիշողություններով վերադառնալով 1988—ի փետրվարյան այն պատմական օրվան, երբ Արցախի ժողովրդի պահանջով կայացավ ԼՂՀ մարզխորհրդի նստաշրջանը, ավելի է արժեւորվում ԽՍՀՄ իշխանություններին ուղղված՝ Արցախի մտավորականության նամակի նշանակությունը։ Ինչպե՞ս եւ ի՞նչ հանգամանքներում ծնվեց այն։ Նամակի մանրամասներին զրույցի ժամանակ անդրադարձավ նախաձեռնող խմբի անդամ, Արցախի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը։
Ըստ իմ զրուցակցի՝ ղարաբաղյան շարժումն՝ իր բարձրակետին մոտեցավ, երբ մտավորականների մի խումբ Արցախը Հայաստանին միացնելու խնդրանքով նամակ հղեց Մոսկվա։ Նամակը տեղ հասցրին շարժման ակտիվ գործիչներ Համլետ Գրիգորյանը եւ Նիկոլայ Ավագիմյանը։ «Մի երկու—երեք շաբաթ հետո պատվիրակների մեր խումբը մեկնեց Մոսկվա՝ նամակի ետեւից,–ասում է Վ. Հակոբյանը։–Նամակը պատրաստել ենք Հրաչյա Բեգլարյանը եւ ես, հետո ընդհանուր հավաքում, իհարկե, կատարել ենք մի շարք կարեւոր խմբագրումներ։ Դա ժամանակին դիտվեց որպես խիզախում։ Արցախի հասարակական կազմակերպությունները՝ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների միությունները, այս գործում առավել ակտիվություն էին դրսեւորում։ Նամակի ստեղծման եւ մոսկովյան պատվիրակություն ստեղծելու գործի նախաձեռնությունը, բնականաբար, գրողները վերցրել էին իրենց ձեռքը։ Երբ նամակը Մոսկվա ուղարկվելուց առաջ հասել էր ԼՂ կրթության բաժնի ղեկավար, պատգամավոր Վ. Հայրապետյանին, նա ստորագրել էր նամակի տակ եւ ասել. «Դե, էլ ինչու ենք հեռու գնում, էնա մի սեսիա անենք, պրծավ—գնաց, էլի»։
Վ. Հակոբյանը խոստովանում է, որ այդ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|