ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 18:40
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 10

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է տիկին Բրինքի այցը Հայաստան եւ կարեւորել բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը՝ հայ–ամերիկյան գործընկերային հարաբերությունների օրակարգը քննարկելու եւ զարգացման հեռանկարները նախանշելու առումով։ Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել այսօր կառավարությունում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների հետ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ կազմակերպված շնորհանդես–քննարկումը։ Վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է բոլոր ոլորտներում սկսված բարեփոխումները՝ հստակ պատկերացնելով երկրի տնտեսական զարգացման եւ առաջընթացի տեսլականը։
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ նշելով, որ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ շատ դրական արձագանքներ է լսել հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում կատարվող փոփոխությունների եւ առաջընթացի վերաբերյալ։ Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ ԱՄՆ–ն ակտիվ աշխատում է հայաստանյան գործընկերների հետ՝ համագործակցության օրակարգն ընդլայնելու եւ տնտեսական կապերն առավել խորացնելու շուրջ։
Անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին՝ զրուցակիցները կարեւորել են համատեղ հարթակների՝ Առեւտրի եւ ներդրումների համաձայնագրի (TIFA) շրջանակում ստեղծված Հայ–ամերիկյան խորհրդի եւ Հայ–ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը։ Վարչապետն առաջարկել է դիտարկել մի շարք ոլորտներում (ՏՏ, գյուղատնտեսություն եւ այլն) բիզնես ծրագրերի իրականացման հնարավորու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 339 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ՀՀԿ—ի կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանին։
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։
Ինչպես տեղեկացրել են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Նախագահ Սահակյանը կարեւորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ եւ նրա նախատեսած հանդիպումները՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում։
Իսկ մինչ այդ շարունակվել են Արմեն Սարգսյանի հանդիպումները Հայաստանում։
Արմեն Սարգսյանը 2011թ. հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից։ Այս մասին երեկ Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ինքը՝ ի պատասխան դիտարկման, որ օրերս լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ բրիտանական ընկերություններից մեկի փաստաթղթերում նշված է որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի, հետեւաբար չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում։
«Այդտեղ, որտեղ դուք խնդիր եք փնտրում, որեւէ խնդիր չկա։ Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Սակայն երբ 2000թ. ազատվեցի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնից, դիմեցի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար։ Քաղաքացիությունը ստացել եմ 2002—ին։ Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011թ.,–փաստեց Ա. Սարգսյանը՝ միաժամանակ հայտնելով, որ տասնյակ ընկերությունների ու կազմակերպությունների խորհրդի անդամ է եղել։–Ինչ—որ տեղերում գրանցված է եղել, որ բրիտանացի ե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 275 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայրենիքը սիրում ես ոչ նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է։

Սենեկա
2 մարտի, 1988 թվական

Այսօր ինձ, Սիլվային, Սոսին եւ Իգորին հրավիրեցին Կենտկոմ։ Նստեցինք երկար սեղանի շուրջ. մի կողմում՝ մենք, Կարեն Դեմիրճյանի հետ, մյուս կողմում (մեր դիմաց)՝ Դոլգիխը, Լուկյանովը, Տրուշինը եւ էլի ինչ—որ մեկը ԱՊՆ—ից։
Հաղորդվում էին Սումգայիթի կոտորածի եւ ջարդերի մանրամասները։ Դոլգիխը ներկայացրեց ահավոր փաստեր։ Ինձ ապշեցրեց այն, որ նա մի տեսակ շատ հանգիստ էր (ասես հաշվետվություն տալով) արտաբերում այնպիսի բառեր, ինչպիսիք էին սպանություն, բռնաբարություն, դիակապտություն, հրկիզում։
Լսում էի Քաղբյուրոյի անդամության թեկնածուին ու մտածում … Այն մասին, թե ինչպես բառացիորեն մեկ շաբաթ առաջ հանդիպեցի Գորբաչովի հետ եւ ինչպես այդ հանդիպումից մեկ օր անց ելույթ ունեցա Երեւանում տեղի ունեցած բազմահազարանոց (ավելի քան 500 հազար մարդ) միտինգում, փորձելով համազգային գիտակցության հերկված դաշտ նետել հույսի հատիկ։
Չեմ ցանկանում լինել մարգարե։ Թեեւ, ի դժբախտություն ինձ, տիրապետում եմ կանխատեսելու այդ անիծյալ շնորհին։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ «սումգայիթից», թեկուզ դանդաղորեն, բայց սկսվելու է մեր ժողովրդի հոգեբանության որոշակի փոխակերպումը։ Ամեն ինչ պարզ է. չէ՞ որ երբ ԽՄԿԿ ղեկավարները, ասես գաղտագողի, պատմում են մեզ սումգայիթյան ոճրագործության մասին, դա նշանակում է, որ այդ ցեղասպանության կազմակերպիչները չեն բացահայտվելու։ Նշանակում է՝ չեն հետեւելու պատիժներ պետական մակարդակով, չի լինելու արդարացի հատուցում արվածի դիմաց։ Եվ այնժամ … Ի՞նչ է լինելու այդ ժամանակ։
Իմ ներսում զգում եմ մի ինչ—որ մեղավորություն։ Ի՞մը, թե՞ ուրիշինը։ Դժվար է ասել։ Եթե հետեւեմ Ֆրեյդին, ու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 345 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել փոխայցելություններն ու նման հանդիպումները, որոնք նպաստում են երկկողմ միջպետական կապերի ամրապնդմանը։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու Միացյալ Նահանգների հետ փոխգործակցությունը եւ զարգացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել վերընթաց զարգացող հայ—ամերիկյան հարաբերությունների մասին՝ երախտագիտություն հայտնելով ԱՄՆ—ին քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար։
Նախագահը մեծապես կարեւորել է Միացյալ Նահանգների ներդրումը տարածաշրջանում գոյություն ունեցող փխրուն կայունությունը պահպանելու գործում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը դրական ազդեցություն կունենա հայ—ամերիկյան հարաբերություններն առավել ամրապնդելու գործում։
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը եւս բարձր է գնահատել հայ—ամերիկյան գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքը՝ ընդգծելով հատկապես միջազգային ահաբեկչության դեմ պայքարում եւ Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղության հաստատման գործողությունների, ինչպես նաեւ միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 328 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024