ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:17
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 10 » Նոր իրավիճակ, նոր հնարավորություններ /Շարունակվում են Արմեն Սարգսյանի հանդիպումները/
09:18
Նոր իրավիճակ, նոր հնարավորություններ /Շարունակվում են Արմեն Սարգսյանի հանդիպումները/

Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է ՀՀԿ—ի կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանին։
Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։
Ինչպես տեղեկացրել են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան—Արցախ—սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Նախագահ Սահակյանը կարեւորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ եւ նրա նախատեսած հանդիպումները՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում։
Իսկ մինչ այդ շարունակվել են Արմեն Սարգսյանի հանդիպումները Հայաստանում։
Արմեն Սարգսյանը 2011թ. հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից։ Այս մասին երեկ Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ինքը՝ ի պատասխան դիտարկման, որ օրերս լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ բրիտանական ընկերություններից մեկի փաստաթղթերում նշված է որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի, հետեւաբար չի կարող առաջադրվել նախագահի պաշտոնում։
«Այդտեղ, որտեղ դուք խնդիր եք փնտրում, որեւէ խնդիր չկա։ Այո, ես եղել եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Սակայն երբ 2000թ. ազատվեցի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնից, դիմեցի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար։ Քաղաքացիությունը ստացել եմ 2002—ին։ Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011թ.,–փաստեց Ա. Սարգսյանը՝ միաժամանակ հայտնելով, որ տասնյակ ընկերությունների ու կազմակերպությունների խորհրդի անդամ է եղել։–Ինչ—որ տեղերում գրանցված է եղել, որ բրիտանացի եմ, իսկ ինչ—որ տեղերում, որ հայ եմ։ 2011թ. Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելուց հետո չեմ հայտարարել այդ մասին, բայց այդ բոլոր տեղերում ինձ գիտեն որպես Արմեն Սարգսյան, ոչ թե որպես բրիտանացի կամ հայ»։
Մամուլում տեղ գտած հրապարակման համաձայն՝ Ա. Սարգսյանը որպես Մեծ Բրիտանիայի քաղաքացի է ներկայացված «Eurasia House International» ընկերության 2014թ. փաստաթղթերում։ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը տեղեկացրեց, որ դա 2000—ականների սկզբին իր կողմից հիմնադրված կազմակերպություն է, որի դուստր կազմակերպությունը Քեմբրիջի համալսարանի «Eurasia centre» ինստիտուտն է եղել. «Այն հարյուրից ավելի հայ երիտասարդների աջակցել է Բրիտանիայում, Հարվարդում եւ այլ համալսարաններում կրթություն ստանալու հարցում։ 2010թ. այդ կազմակերպությունը դադարեցրեց գործունեությունը տարբեր պատճառներով, իսկ մայր ընկերությունը սառեցվեց»։
«Ինչո՞ւ է այդ փաստաթղթերում մնացել, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացի եք, եթե 2011թ. հրաժարվել եք քաղաքացիությունից»,— հարցադրմանն ի պատասխան Ա. Սարգսյանն ընդգծեց, որ եթե հիմա ուրիշ ընկերություններ եւս ուսումնասիրվեն, կարող են լինել փաստաթղթեր, որտեղ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է ներկայացված։ «Դուք պատկերացնում եք, որ եթե անձը հրաժարվեց քաղաքացիությունից, բոլոր տեղերից պետք է նրան դուրս հանե՞ն»,–պատասխան հարցադրում կատարեց Ա. Սարգսյանը՝ հավելելով. Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստացել է, որովհետեւ այն ժամանակ իր գործունեության համար անհրաժեշտ է եղել ճանապարհորդելու, տարբեր երկրներում լինելու համար։ «Հրաժարվեցի քաղաքացիությունից, որովհետեւ դրա կարիքն այլեւս չկար, ոչ թե որովհետեւ մտածում էի, որ Հայաստանում Սահմանադրություն կփոխվի, ես էլ դեսպան կդառնամ, հետո էլ՝ նախագահի թեկնածու։ Այդ հարցը 2011թ. ինձ համար դրված չէր»,–փաստարկեց նա։
«Չե՞ք նեղանա, եթե ընտրվեք ՀՀ նախագահ, սակայն նստավայրը լինի ոչ Բաղրամյան 26 հասցեում» դիտարկմանը Ա. Սարգսյանը կես կատակ պատասխանեց. «Ընդհակառակը, արդեն ասել եմ, որ իմ կարծիքով, եթե ես առաջադրվեմ եւ ընտրվեմ, պետք է լինեմ ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը»։
Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ. լրագրողի հաջորդ հարցին պատասխանելով՝ Ա. Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ այսօր եւ վաղը մեր երկրում քաղբանտարկյալներ չպետք է լինեն. «Ես չգիտեմ՝ կան, թե ոչ։ Ես գիտեմ, որ կան անհատներ, ովքեր գնահատվում են որպես քաղբանտարկյալներ։ Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների գնահատականը, եւ իմ տեսակետն այն է, որ մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն»։
Ի դեպ, երեկ առավոտյան Արմեն Սարգսյանը խորհրդարանում հանդիպել էր «Ելք» խմբակցության անդամների հետ։
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով հանդիպումից, ասել է, որ խմբակցության անդամները բարձրացրել են իրենց հուզող հարցերը եւ ստացած պատասխաններն ընդունել են ի գիտություն։ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո նախագահի պաշտոնում նրա թեկնածության վերաբերյալ խմբակցության քաղաքական դիրքորոշումը չի փոխվել. «Ելքը» այդ պաշտոնում տեսնում է խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանին։
Գագիկ Ծառուկյանը եւ իր թիմակիցները Արմեն Սարգսյանի հետ կհանդիպեն առանձին։ Լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության ղեկավարն ասել է, որ հանդիպումից հետո իր թիմակիցների հետ կքննարկեն առաջարկները, ինչից հետո կհրապարակեն իրենց որոշումը։
Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է նաեւ Գավառի պետական համալսարանի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողական խորհրդի հետ։ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրել է Արմեն Սարգսյանին եւ կարեւորել ԳՊՀ կատարած այցը։ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ու անմիջական ընդունելության համար եւ պատասխանել ուսանողների հարցերին։
Նախօրեին, ինչպես նշել էր «ՀՀ»—ն, Արմեն Սարգսյանը այցելել է Հանրային խորհուրդ։ Այստեղ նա կարեւորել է Հայաստանում սահմանադրական փոփոխություններն ու խորհրդարանական համակարգի ներդրումը՝ հույս հայտնելով, որ դա կնպաստի մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին։ Անդրադառնալով ՀՀ նախագահի դերին ու լիազորություններին՝ նա ընդգծել է, որ դրանք շատ մեծ են, եւ եթե ճիշտ օգտագործվեն, ապա կներդրվեն ի նպաստ Հայաստանի եւ հայ ժողովրդի։ «2018 թվականը նոր իրավիճակ է մեր պետության համար, որը նոր հնարավորություններ է բացում մեր առջեւ։ 21—րդ դարը ողջ աշխարհում լինելու է նոր տեխնոլոգիաների դարաշրջան, եւ մենք ունենք այն բնական ռեսուրսը, որն անհրաժեշտ է»,–ասել է Սարգսյանը։

Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 276 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024