ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 18:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 20

Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ավարտին փետրվարի 18–ին Մյունխենում աշխատանքային նախաճաշ է ունեցել Բավարիայի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Էբերհարթ Զասսեի, «Մյունխեն» բանկի սեփականատեր եւ նախագահ Վիլֆրիդ Գերլինգի, «Սիմենս» ընկերության էներգիայի եւ գազի արտադրության գծով գործադիր տնօրեն Վիլիբալդ Մայքսների եւ «Զասսե» ընկերության համասեփականատեր Քրիստինա Զասսեի հետ։ Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակն ու զարգացման հնարավորությունները։
Ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի համար բարեկամ եւ կարեւոր գործընկեր է, նաեւ թիվ մեկ առեւտրային գործընկեր ԵՄ երկրների շարքում, հանրապետության նախագահը գոհունակությամբ է խոսել հայ—գերմանական շարունակաբար զարգացող միջպետական հարաբերությունների եւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին, ինչը, նրա համոզմամբ, հնարավորություն է տալիս ստեղծված նախադրյալները փոխակերպել տնտեսական համատեղ ծրագրերի ու հաջողության նոր պատմությունների։ 
Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում այսօր հաջողությամբ գործում են գերմանական կապիտալի մասնակցությամբ շուրջ ութ տասնյակ ձեռնարկություններ, որոնք գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ոլորտներում՝ հանքարդյունաբերություն, թեթեւ արդյունաբերություն, էլեկտրոնիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն եւ այլն, համոզվածություն հայտնելով, որ այդ ոլորտները ընդլայնելու դեռեւս զգալի ներուժ կա։ Նախագահը տպավորիչ է համարել Բավարիա երկրամասի տնտեսական հաջողությունները, որում մեծ դերակատարում ունի Բավարիայի առեւտրաարդյունաբերական պալատը եւ հույս հայտնել, որ կհաջողվի համատեղ զարգացնել տնտեսական հարաբերություններ Բավարիա երկրամասի հետ՝ հաշվի առ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 366 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ու դրա ընթացքում արված շեշտադրումները հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», օտարերկրյա ԶԼՄ—ներն արձանագրել են, որ Հայաստանը հանդես է եկել որպես տարբեր ինտեգրացիոն գործընթացները հաջող կերպով միավորող, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությանը նպաստող հաջողված օրինակ։
Գերմանական «Deutsche Welle»—ն լայնածավալ հոդվածով անդրադարձել է այն իրադրությանը, որում սառը պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում հայտնվել են Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրները։ «Կոմունիզմի ու 1990—ականներին Խորհրդային Միության անկումն ակնթարթային փոփոխություն էր ենթադրում Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի համար։ Երկու տարածաշրջաններում էլ երկրները Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ հայտնվել էին անորոշ վիճակում»,— գրում է լրատվամիջոցը՝ նշելով, սակայն, որ Մյունխենի անվտանգության համաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ որոշ բանախոսներ բավականին լավատես էին ոչ միայն երկու տարածաշրջանների միջեւ հայտնված երկրների, այլեւ հենց Ռուսաստանի եւ Եվրամիության համար։
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց՝ իր երկիրը սովորել է, որ «աշխարհաքաղաքական մրցակցությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում»՝ նշելով, որ միայն այլ երկրների հետ «շահերի համադրմամբ» հնարավոր է հասնել առաջընթացի։
Սարգսյանի խոսքով՝ խնդիրը երկու քաղաքական ուժերի միջեւ գտնվելը չէր։ Դա փորձ էր գտնելու այնպիսի ոլորտներ, որտեղ Հայաստանի շահերը կհամընկնեին Ռուսաստանի եւ Եվրամիության շահերի հետ։ «Միայն համագործակցության միջոցով է հնարավոր դիմակայել ժամանակի մարտահրավերներին»,–մեջբերելով ՀՀ նախագահի խոսքը՝ գրել է գերմանակ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 312 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մյունխենի անվտանգության համաժողովը նախագահող, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հրավերով աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ժամանած նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17–ի երեկոյան մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին։ Համաժողովի «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ ՀՀ նախագահը հանդես է եկել ելույթով։
Սերժ Սարգսյանն անդրադարձել է աշխարհաքաղաքական ներկայիս պայմաններում Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի արդյունավետ փոխգործակցությանը ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի հետ, անվտանգության տեսանկյունից տարածաշրջանի խնդիրներին եւ մարտահրավերներին, այդ համատեքստում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ու դրա առաջմղմանն իր ապակառուցողական քաղաքականությամբ խոչընդոտող Ադրբեջանի իշխանությունների քայլերին։
Նախագահը խոսել է նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության շրջանակում ստանձնված ու բանակցված հանձնառությունների մասին, ընդգծելով, որ դեռեւս նախորդ դարի 70—ական թվականներին սկիզբ առած Հելսինկյան գործընթացի նպատակը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ամրապնդումն էր՝ ապահովելով ժողովուրդների համերաշխությունը, արժանապատիվ եւ իրավահավասար համակեցությունը, որը, նախագահ Սարգսյանի գնահատմամբ, այսօր էլ շարունակում է արդիական մնալ։
Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են, եւ դրանցից որեւէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին։


Սերժ Սարգսյանի ելույթը 
 

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 298 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եվրասիա խմբի» նախագահ եւ հիմնադիր Յան Բրեմեր
–Պարո՛ն նախագահ, թույլ տվեք Ձեզ հարցնել. մի կողմից Դուք, այսպես ասած, այսօրվա «ֆիլմի» գլխավոր դրական հերոսն եք այս կազմում, բոլորը Ձեզ են մատնացույց անում որպես օրինակելի, բայց, իհարկե, դեռ 2013 թվականին Հայաստանը հրաժարվել էր, մի կողմ էր գցել Եվրամիութայն հետ ասոցացման համաձայնագիրը եւ նոր գործընկերություն էր ստեղծել։ Զղջացե՞լ էիք, թե՞ Ռուսաստանի ճնշումն էր, թե՞ կյանքն էր փոխվել։ Սա՞ է արդյոք նոր մոդելը, նոր օրինակը։
–Գիտեք՝ շատ տարօրինակ է այդպիսի հարցադրումը, որովհետեւ մենք բազմիցս ասել ենք, որ մենք մշտապես բաց եւ անկեղծ ենք եղել մեր գործընկերների հետ՝ հատկապես ինտեգրացիոն գործընթացների հետ կապված հարցերում։ Երբ մենք ԵՄ—ի հետ սկսեցինք մեր բանակցությունները՝ մեր ռուս գործընկերները, մեր դաշնակիցները դրա մասին տեղյակ էին, եւ մեր եվրոպացի գործընկերներն էին տեղյակ, որ մենք բանակցում ենք նաեւ Եվրասիական տնտեսական միությանը՝ այն ժամանակվա Մաքսային միությանն անդամակցելու համար։ Մենք դա հնարավոր էինք տեսնում։ Եվ երբ «ե՛ւ, ե՛ւ»—ի սկզբունքը փոխարինվեց «կա՛մ, կա՛մ»—ի սկզբունքով, մենք չէինք կարող ստորագրել այդպիսի համաձայնագիր։ Այսինքն՝ ոչ թե մենք հրաժարվել ենք ստորագրելու ասոցացման համաձայնագիրը, այլ Եվրամիությունը չի ցանկացել ստորագրել մեզ հետ համաձայնագիր։ Մենք նույնիսկ առաջարկել ենք համաձայնագրի մի մասը՝ քաղաքական մասը, ստորագրել, եթե դա հնարավոր է, բայց մեր եվրոպացի գործընկերներն ասել են՝ ոչ։ Սակայն ընդամենը շաբաթներ հետո Ուկրաինայի հետ ստորագրվել է այնպիսի համաձայնագիր, որ մենք էինք առաջարկել։ Մենք շատ լավ հասկանում ենք Հայաստանի հնարավորությունները եւ Ուկրաինայի հնարավորությունները, Հայաստանի դերակատարությունը եւ Ուկր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.02.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024