Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 3–ին այցելել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ ծանոթանալու 2017թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Չափազանց կարեւոր է, որ մենք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձեւակերպել համայնքային եւ մարզային կառավարման ճարտարապետությունը, որ մեր բոլոր գործընկերները՝ համայնքի ղեկավարի, մարզպետի թիմերը հստակ իմանան չափորոշիչները, մաքսիմալ ընդգրկված լինեն զարգացման ծրագրերում, յուրաքանչյուր տարածք՝ մարզ, համայնք, կարողանանք բնութագրել թվային ցուցանիշներով, ամենայն մանրամասնությամբ՝ վթարային շենք, ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն, դպրոցների իրավիճակ, շինարարություն, այսինքն՝ չկա որեւէ ինֆորմացիա, որը մենք կենտրոնացված այստեղ չպետք է ունենանք, ցուցանիշները, որով պետք է հաշվետվություն տան համայնքների ղեկավարները հասարակության առջեւ, մարզպետը, մարզպետի թիմերն իրենց ճյուղային պատկանելությունից ելնելով ինչպես են իրագործում այն քաղաքականությունը, որը ճյուղային նախարարություններն են իրագործում, լինի դա գյուղ, մշակույթ, բինես, կադաստր եւ այլն»,–բացման խոսքում նշել է վարչապետը։
Նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ 2017 թվականը տարածքային եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում հիմնարար փոփոխությունների եւ համակարգային սխեմաների ներդրման տարի է եղել։ Նա նշել է, որ ՏԿԶՆ–ն չունի կառավարության ծրագրից բխող որեւէ գերակա խնդիր կամ միջոցառում, որը սկսված չէ, ընթացքի մեջ չէ կամ ավարտված չէ։ Նախարարի խոսքով՝ քննարկումները ցույց են տվել, որ լրջագույն խնդիրը տեղական ինքնակառավարման մար
...
Կարդալ շարունակությունը »