ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը պաշտոնական այցով երեկ ժամանել է Հայաստան։ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել է Լիբանանի նախագահի դիմավորման արարողությունը։ Բարձրաստիճան հյուրին դիմավորել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Լիբանանի նախագահ Միշել Աունի առաջին հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր։ Բարձրաստիճան հյուրին դիմավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Վստահ ենք, որ Ձեր այցը նոր խթան կլինի մեր երկու երկրների հարաբերությունների ջերմացման եւ գործակցության ընդլայնման համար»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ հանդիպմանն ասել է Վեհափառ հայրապետը, ով հայ—լիբանանյան հարաբերությունները որակել է բարեկամական ու եղբայրական։ Գարեգին Բ—ն ուրախությամբ փաստել է, որ փոխվստահության վրա հաստատված այդ հարաբերություններն արդյունք են Լիբանանի արժանավոր հայազգի քաղաքացիների։
«Քրիստոսը մեկն է, սա է միավորում եկեղեցիներին։ Ես մաղթում եմ Հայ առաքելական եկեղեցուն բարգավաճում»,– ասել է Լիբանանի քրիստոնյա նախագահը Ամենայն հայոց կաթողիկոսին։ Արդեն լրագրողների հետ զրույցում Միշել Աունը հույս է հայտնել, որ իր այցն էլ ավելի կսերտացնի երկկողմ կապերը։ «Իհարկե, այս այցն ամրապնդելու է մեր երկու երկրների եւ ժողովուրդների հարաբերությունները։ Այսօր մեզ ուղեկցում են նաեւ լիբանանահայեր, ովքեր պատգամավորներ ու կառավարության ներկայացուցիչներ են»,–ասել է օտարերկրյա բարձրաստիճան հյուրը։
Լիբանանի նախագահը եղել է նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանում, ծանոթացել բացառիկ ցուցանմուշներին, լուսանկարվել Նոյյան տապանի մասանց պահարանի եւ համաքրիստոնեական սրբություններից մեկի՝ սու
...
Կարդալ շարունակությունը »