ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը երեկ հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։
Արա Բաբլոյանն անդրադարձավ միջխորհրդարանական փոխգործակցությանը՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը։
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ 2018 թվականին Հայաստանն է նախագահելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, որի գագաթնաժողովն անցկացվելու է աշնանը Երեւանում. սա նույնպես հայ—շվեյցարական համագործակցության կարեւոր հարթակներից մեկն է։
Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում Դոմինիկ դը Բյումանի ելույթին՝ Արա Բաբլոյանն ընդգծեց գործընկերոջ ելույթում հնչած Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը, ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող մոտեցումների կարեւորությունը։
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ ԼՂ հիմնախնդրի լուծումը մեկն է՝ խաղաղ բանակցային ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։
Խոսելով Հայաստան—ԵՄ համաձայնագրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ այն հնարավորություն կտա խորացնելու եւ ընդլայնելու կապերը Եվրոպայի հետ։ Նա բարձր գնահատեց Շվեյցարիայի դերակատարությունը ժողովրդավարության տարածման գործում՝ փաստելով, որ միջխորհրդարանական հարթակներում շվեյցարացի պատգամավորները քվեարկում են հանուն ժողովրդավարության եւ խաղաղության։
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը նշեց, որ առաջին անգամ է Շվեյցարիայից այսպիսի պատվիրակություն այցելում Հայաստան, թեեւ բարեկամությունն ու համագործակցությունն սկսվել են 1988—ից։ Դոմինիկ դը Բյումանի խոսքով՝ հայ—շվեյցարական հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ, որի մեկնարկը տրվում է այս այցով։
Պարոն Բյումա
...
Կարդալ շարունակությունը »