ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 20 » Շահերի համադրմամբ հասնել առաջընթացի /Միջազգային ԶԼՄ—ների անդրադարձը ՀՀ նախագահի մյունխենյան ելույթին/
12:29
Շահերի համադրմամբ հասնել առաջընթացի /Միջազգային ԶԼՄ—ների անդրադարձը ՀՀ նախագահի մյունխենյան ելույթին/

Մյունխենի անվտանգության համաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ու դրա ընթացքում արված շեշտադրումները հայտնվել են միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», օտարերկրյա ԶԼՄ—ներն արձանագրել են, որ Հայաստանը հանդես է եկել որպես տարբեր ինտեգրացիոն գործընթացները հաջող կերպով միավորող, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցությանը նպաստող հաջողված օրինակ։
Գերմանական «Deutsche Welle»—ն լայնածավալ հոդվածով անդրադարձել է այն իրադրությանը, որում սառը պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում հայտնվել են Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրները։ «Կոմունիզմի ու 1990—ականներին Խորհրդային Միության անկումն ակնթարթային փոփոխություն էր ենթադրում Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի համար։ Երկու տարածաշրջաններում էլ երկրները Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ հայտնվել էին անորոշ վիճակում»,— գրում է լրատվամիջոցը՝ նշելով, սակայն, որ Մյունխենի անվտանգության համաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ որոշ բանախոսներ բավականին լավատես էին ոչ միայն երկու տարածաշրջանների միջեւ հայտնված երկրների, այլեւ հենց Ռուսաստանի եւ Եվրամիության համար։
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց՝ իր երկիրը սովորել է, որ «աշխարհաքաղաքական մրցակցությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում»՝ նշելով, որ միայն այլ երկրների հետ «շահերի համադրմամբ» հնարավոր է հասնել առաջընթացի։
Սարգսյանի խոսքով՝ խնդիրը երկու քաղաքական ուժերի միջեւ գտնվելը չէր։ Դա փորձ էր գտնելու այնպիսի ոլորտներ, որտեղ Հայաստանի շահերը կհամընկնեին Ռուսաստանի եւ Եվրամիության շահերի հետ։ «Միայն համագործակցության միջոցով է հնարավոր դիմակայել ժամանակի մարտահրավերներին»,–մեջբերելով ՀՀ նախագահի խոսքը՝ գրել է գերմանական լրատվամիջոցը։
Ռուսական ՏԱՍՍ—ը շեշտադրել է Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ համատեղ ջանքերը խաղաղության եւ անվտանգության համար համագործակցության ստացված օրինակ են։
«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը կարող են օրինակ ծառայել, թե ինչպես Ռուսաստանը, ԵՄ—ն եւ ԱՄՆ—ն կարող են դրականորեն համադրել իրենց դիրքորոշումները՝ հանուն միջազգային խաղաղության ու անվտանգության։ Մեր ցանկությունն է, որ նման ընդհանրություններն առավել հաճախ դրսեւորվեն»,–մեջբերել է Սերժ Սարգսյանի խոսքերը ռուսական լրատվամիջոցը։
ՏԱՍՍ—ը անդրադարձել է նաեւ հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի դիրքորոշմանը, որը ՀՀ նախագահն անվանել է «Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում»։ Այն հիշատակել է նաեւ «Երեւանը պատմական ադրբեջանական տարածք» անվանելու մասին Ադրբեջանի նախագահի հայտարարության վերաբերյալ Սերժ Սարգսյանի նկատառումը, որտեղ նա ասել էր. «Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետեւանքներ»։
«Ազատություն» ռադիոկայանը հատուկ ուշադրություն է հրավիրել հարցուպատասխանի ժամանակ Ադրբեջանի դեսպանության քարտուղարի հարցին եւ դրան ՀՀ նախագահի տված սպառիչ պատասխաններին։ 
Լրատվամիջոցն արձանագրել է, որ ադրբեջանցու հարցն ընդհատվեց քննարկումը վարող «Եվրասիա խմբի» նախագահ եւ հիմնադիր Յան Բրեմերի կողմից՝ թույլ տալով Սարգսյանին պատասխանել հնչեցված հարցին։
ՀՀ նախագահը խորհուրդ էր տվել ադրբեջանական կողմին «հրաժարվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ իրատեսական ակնկալիքներից»։ «Դուք ուզում եք ազատ ապրել, Դուք ուզում եք ապրել Ղարաբաղում։ Հավատացեք, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել եւ ուզում են, որպեսզի իրենք ապրեն իրենց պատմական հողի վրա»,–մեջբերել է նրա խոսքերը «Ազատությունը»։
Լրատվամիջոցը նշել է նաեւ, որ Սերժ Սարգսյանը պաշտպանել է ԼՂ բնակչության՝ քաղաքակիրթ ձեւով հանրաքվե իրականացնելու իրավունքը՝ հավելելով, որ ոչ ոք «չի կարող կոտրել հայ ժողովրդի կամքը»։

 

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 313 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024