ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 23:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 10 » Ընդգծել են հայ–ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի կարեւորությունը
09:18
Ընդգծել են հայ–ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի կարեւորությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը ողջունել է տիկին Բրինքի այցը Հայաստան եւ կարեւորել բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը՝ հայ–ամերիկյան գործընկերային հարաբերությունների օրակարգը քննարկելու եւ զարգացման հեռանկարները նախանշելու առումով։ Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել այսօր կառավարությունում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների հետ Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ կազմակերպված շնորհանդես–քննարկումը։ Վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է բոլոր ոլորտներում սկսված բարեփոխումները՝ հստակ պատկերացնելով երկրի տնտեսական զարգացման եւ առաջընթացի տեսլականը։
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ նշելով, որ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ շատ դրական արձագանքներ է լսել հարկային ու մաքսային վարչարարության ոլորտում կատարվող փոփոխությունների եւ առաջընթացի վերաբերյալ։ Բրիջիթ Բրինքն ընդգծել է, որ ԱՄՆ–ն ակտիվ աշխատում է հայաստանյան գործընկերների հետ՝ համագործակցության օրակարգն ընդլայնելու եւ տնտեսական կապերն առավել խորացնելու շուրջ։
Անդրադառնալով երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին՝ զրուցակիցները կարեւորել են համատեղ հարթակների՝ Առեւտրի եւ ներդրումների համաձայնագրի (TIFA) շրջանակում ստեղծված Հայ–ամերիկյան խորհրդի եւ Հայ–ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը։ Վարչապետն առաջարկել է դիտարկել մի շարք ոլորտներում (ՏՏ, գյուղատնտեսություն եւ այլն) բիզնես ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ գոհունակություն հայտնելով էներգետիկայի, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության բնագավառներում ընթացիկ գործակցությունից։
Երկուստեք կարեւորվել է այս տարվա մարտին Վաշինգտոնում Հայ–ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի անցկացումը։ Բրիջիթ Բրինքն ընդգծել է. «Հանդիպումից ակնկալում ենք հստակ գաղափարներ մեր տնտեսական գործընկերությունն առաջ մղելու ուղիների վերաբերյալ»։
Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի համատեքստում ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել դատաիրավական ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումների, երկկողմ տնտեսական գործակցության զարգացման հեռանկարների շուրջ։
Զրուցակիցները վերահաստատել են արդյունավետ համագործակցությունը զարգացնելու եւ սերտացնելու պատրաստակամությունը։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 340 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024