ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 06:52
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 10 11 12 13 14 ... 53 54 »

Բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի նախագահի նախօրեին կայացած հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ կարգավորելու իր ձգտման մասին։
Երեկ Երեւանում պաշտոնական այցով ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դրանք ընդամենը խոսքեր են եւ տարբեր օրինակներ բերելով՝ հիշեցրեց, թե Բաքուն ինչպես է հրաժարվել տարբեր պայմանավորվածություններից։
«Խնդիրն այն է, որ խոսքերը գործից չտարբերվեն։ Ի՞նչ է տեղի ունենում։ Ձեզ հիշեցնեմ կարգավորմանն ուղղված ամբողջ գործընթացի մի քանի այդպիսի փուլ։ Կազան. մենք նախքան Կազանը երեք—չորս անգամ հանդիպել էինք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով, որպեսզի համաձայնեցնեինք հիմնական սկզբունքների տեքստը, որը հետագայում պետք է ներկայացնեինք նախագահներին։
Եվ գագաթնաժողովից անմիջապես առաջ, նույնիսկ ոչ թե անմիջապես, այլ տասը օր առաջ մենք ստացանք, ինչպես եւ պայմանավորվել էինք, ուղեկցող նամակը, այդ թվում եւ տեքստերը, որտեղ մեր միջնորդի՝ Ռուսաստանի արտգործնախարարի կողմից պարզ գրված էր, որ ինչպես եւ պայմանավորվել էինք, տեքստում փոփոխություններ չեն մտցվելու։
Սակայն, ինչպես գիտեք, դրա մասին մենք բազմիցս ասել ենք, որ ադրբեջանցիները Կազան եկան տասը, իրականում նույնիսկ տասներկու փոփոխություններով։ Այսինքն՝ պայմանավորվածություններից հետքայլ կատարեցին։
Բայց դա առաջին անգամ չէր։ Մինչեւ Կազանը նույնը եղավ Սոչիում՝ 2011 թվականի մարտին, դրանից առաջ Աստրախանում՝ հոկտեմբերին, 2010 թվականի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում։ Ավելի չեմ խորանա պատմության մեջ։ Դա կրկնվեց նաեւ հետագայում։ Որպեսզի չանդրադառնամ բոլոր հանդիպումներին եւ գագաթնաժողովներին, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 323 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակին նվիրված՝ «Հայաստան—Ռուսաստան. բարեկամություն՝ կոփված դարերով» պատմավավերագրական ցուցահանդեսի բացումը, որին ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը։
Ցուցահանդեսը բացել են ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը։ Նշվել է, որ ցուցահանդեսի բացման կապակցությամբ իրենց ողջույնի ուղերձներն են հղել ՀՀ եւ ՌԴ նախագահները։
Սերժ Սարգսյանի ուղերձում նշված է.
«Հարգելի բարեկամներ,
Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակին նվիրված արխիվային նյութերի ցուցադրության խորագիրն արտահայտում է մեր երկու երկրների ռազմավարական գործընկերության իրական բնույթը։ Անցած քառորդ դարի ընթացքում հայ—ռուսական հարաբերությունները բարձրացվել են ամենաբարձր մակարդակի՝ ներառելով միջպետական համագործակցության բոլոր ոլորտները։ Ձեւավորվել է պատկառելի իրավապայմանագրային բազա։ Դրա հիմքում ընկած են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիրը, որի ստորագրման 20—ամյակը մենք նշեցինք ընթացիկ տարվա օգոստոսին, եւ 21—րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը։
Հայ—ռուսական ռազմավարական համագործակցությունն առանձնանում է բարձր վստահության քաղաքական երկխոսությամբ։ Շահագրգիռ կերպով զարգացնում ենք արտաքին քաղաքական կոորդինացումը միջազգային հարթակում՝ բազմակողմ միավորումների շրջանակներում։ Համատեղ ջանքերով ամրապնդում ենք հաջող գործընկերությունը պաշտպանական եւ ռազմատ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 286 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ պաշտոնական այցով Իսրայելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հանդիպումը մեկնարկեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի տեսքով։
Ողջունելով հյուրին՝ Իսրայելի վարչապետը կարեւորեց Հայաստանի ԱԳ նախարարի այցն Իսրայել եւ նշեց, որ Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ առկա է համագործակցության մեծ ներուժ։
Շնորհակալություն հայտնելով այցելության հրավերի եւ ընդունելության համար՝ նախարար Նալբանդյանը Բենիամին Նեթանյահուին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ—իսրայելական շփումներում նկատվում է ակտիվացում, եւ համոզունք հայտնեց, որ, հիմնվելով երկու ժողովուրդների բարեկամական պատմական հարուստ ավանդույթների վրա, համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները նոր լիցք կստանան
Զրուցակիցները նշեցին, թե խորհրդանշական է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյա հոբելյանական տարում՝ համոզմունք հայտնելով, որ այն լավ հնարավորություն է անցած ճանապարհը գնահատելու եւ հարաբերությունների զարգացման ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելու համար։
Հանդիպմանը հանգամանալից քննարկում տեղի ունեցավ հայ—իսրայելական երկկողմ օրակարգի հարցերի, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ։ Մտքեր փոխանակվեցին երկկողմ առեւտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար կապերի խթանման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ միջազգա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 344 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական հարցերին։ «Կարծում եմ՝ այն ջղաձիգ շարժումները, որոնք տեսանք Բաքվում նախագահների հանդիպումից հետո, խոսում են այն մասին, որ այդ հանդիպումն ամենեւին էլ, համենայնդեպս, Ադրբեջանի նախագահին ձեռք չի տալիս»,–ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո շփման գծում ստեղծված լարված իրավիճակը։
Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի երազանքն ու նպատակն է քանդել բանակցային ձեւաչափը. «Միջնորդները ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններ են, որոնց առաքելությունն է նաեւ խաղաղության պահպանումը։ Տվյալ պարագայում իրենք մի կողմից առաքելություն ունեն՝ պահպանել խաղաղություն աշխարհի ցանկացած կետում, մյուս կողմից միջնորդ են, հասկանալի է՝ դա ինչ զսպաշապիկ է Ադրբեջանի համար, որը ձգտում է ուժային լուծումների, դրա համար ամեն կերպ ուզում է ազատվել այդ ֆորմատից։ Մենք իրենց ջրաղացին ջուր չլցնենք։ Եթե հարցը չի լուծվում, միջնորդները մեղավոր չեն, այլ՝ Ադրբեջանը, եթե կրակում են, ինչպե՞ս կարելի է դրա համար մեղադրել միջնորդներին»։
Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ բանակցային գործընթացում առաջընթաց չի լինի, մինչեւ չլինի վստահություն, իսկ վստահության բաղկացուցիչ մասն է չկրակելը, չսադրելը։
Լրագրողի դիտարկմանը, թե Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում երկու նախագահների հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հարցը ժնեւյան հանդիպմանը չի բարձրացվել, Շ. Քոչարյանը հիշեցրել է 1995 թվականին ձեռք բերված՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի միջեւ եռակողմ պայմանավորվածությունը՝ զինադադարի մասին. «Այդ պայմանավորվածությու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 318 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.11.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ—ի հետ համաձայնագրում ՀՀ—ի համար վտանգավոր կետեր չկան

Եվրոպական միության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերջնական ստորագրումը նախատեսվում է նոյեմբերին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում։ Արդեն նախաստորագրված փաստաթուղթը հանրությանը հասանելի է. այն տեղադրված է ՀՀ ԱԳ նախարարության կայքում։ Փաստաթուղթն արդեն ուսումնասիրած մասնագետները նշում են, որ այն բազմակողմանի է եւ նախկինում բանակցված Ասոցացման համաձայնագրից տարբերվում է հիմնականում տնտեսական հատվածով։
«Հայաստանը մինչեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը եւս շարունակել է սերտ համագործակցությունը ԵՄ—ի հետ,–Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։– Այս համաձայնագիրը գալիս է ավելի ամրապնդելու բոլոր ոլորտներում մեր համագործակցությունը Եվրոպական  միության գործընկերների հետ»։
ՀՀԿ խմբակցության ղեկավարը ընդգծել է, որ երբ Հայաստանը ստորագրել է ԵՄ—ի հետ Ասոցացման համաձայնագիրը եւ անդամակցել ԵԱՏՄ—ին, մտավախություն է եղել, որ Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները խիստ կվատանան, սակայն դրանից հետո Հայաստանի եւ ԵՄ—ի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 35.2 տոկոսով։ «Եվրոպական միության հետ նոր համաձայնագրում Հայաստանի համար որեւէ վտանգավոր կետ չկա, եւ ինձ թվում է, որ այս համագործակցությունը պիտի լինի շարունակական ու գնալով խորանա»,–նշել է Բաղդասարյանը։
Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին՝ Վահրամ Բաղդասարյանը նկատել է, որ անհրաժեշտ է սպասել մինչեւ պայմանագրի պաշտոնական վավերացումը, որից հետո այդ ուղղությամբ աշխատանքներ կսկսվեն։ «Կան խնդիրներ, որոնք մենք պետք է առաջ քաշենք։ Վիզաների ազատականացման հարցը եւս օրակարգում է& ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 337 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպման հետ կապված լավատեսական ակնկալիքներն իրականություն չեն դառնում. Ադրբեջանը շարունակում է ապացուցել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը չի ձգտում։
«Ցավոք, Ժնեւում կայացած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, եւ զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետեւանքով զինվոր է զոհվել»,–Երեւանում Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նա Լեհաստանի արտգործնախարարին ներկայացրել է միջազգային իրավունքի սկզբունքների՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման ու տարածքային ամբողջականության հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը։
«Մենք համակարծիք ենք Լեհաստանի արտգործնախարարի հետ, որ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,–ասաց Նալբանդյանը։


2017—ը՝ հայ—լեհական հարաբերությունների համար կարեւոր տարի
 

Անդրադառնալով հայ—լեհական հարաբերություններին՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց. «Այս տարի մենք հայ—լեհական հարաբերությունների համար մեծ կարեւորություն ունեցող երկու իրադարձություն ենք նշում. դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակը եւ Լեհաստանում հայկական համայնքի ձեւավորման 650—ամյակը։ Լեհաստանի հայ համայնքը հաստատուն կամուրջ է հանդիսանում մեր երկու բարեկամ պետությունների միջեւ»։ Նա նկատեց, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 377 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալեկ Մարեկ Կուհչինսկու հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ քառորդ դարի ընթացքում երկու երկրները զարգացրել են բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն են ծավալում տարբեր ոլորտներում։
Արա Բաբլոյանն ընդգծել է, որ խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունն իր կարեւոր դերն ունի հայ–լեհական միջպետական հարաբերությունների օրակարգը հարստացնելու եւ առկա բարեկամական կապերը խորացնելու գործում։ Ըստ ՀՀ խորհրդարանի ղեկավարի՝ հայ–լեհական միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում կարեւոր նշանակություն կարող է ունենալ խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջեւ կապերի ակտիվացումը։ Պարոն Բաբլոյանի համոզմամբ՝ Հայաստանի եւ Լեհաստանի խորհրդարանականների միջեւ փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ հարթակներում։
ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամության ապացույցը Լեհաստանում հայերի դարավոր կենսագործունեությունն է, որի ընթացքում հայերն իրենց դրսեւորել են լավագույն կողմերով։ Այսօր Լեհաստանում ապրում է շուրջ 25 հազար հայ։ Պարոն Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի հանդեպ լեհական իշխանությունների դրական վերաբերմունքի համար։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով անցած տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, նշել է, որ ադրբեջանական կողմի իրականացրած ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 358 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 20.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած մամլո ասուլիսում ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը մանրամասներ են ներկայացրել հոկտեմբերի 6—9—ը Բուխարեստում կայացած ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Հայ պատվիրակներից մասնակցել են Կորյուն Նահապետյանը, Էդմոն Մարուքյանը եւ Սուրեն Մանուկյանը։
Կորյուն Նահապետյանն արդյունավետ է գնահատել հայ պատվիրակների աշխատանքը՝ նշելով, որ իրենք մասնակցել են բոլոր ձեւաչափերով քննարկումներին։ Լիագումար նիստից բացի՝ պատվիրակությունը մասնակցել է քաղաքական, պաշտպանության եւ անվտանգության, անվտանգության քաղաքացիական չափման, տնտեսության եւ անվտանգության, գիտության եւ տեխնոլոգիաների հանձնաժողովների աշխատանքներին եւ հետաքրքրող բոլոր հարցերի, բանաձեւերի ու զեկույցների կապակցությամբ արտահայտել հստակ դիրքորոշումներ ու տեսակետներ։ Պարոն Նահապետյանը տեղեկացրել է, որ ինչպես միշտ, այս անգամ եւս Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է հակահայկական քարոզչություն իրականացնել՝ առաջարկելով հակահայկական տարբեր ձեւակերպումներ։
Կորյուն Նահապետյանի գնահատմամբ՝ բավական հետաքրքիր քննարկում է ծավալվել Սեւծովյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության խնդիրների կապակցությամբ, որի վերաբերյալ զեկույցում իր անհանգստությունն ու մտահոգություններն է հայտնել հիմնական զեկուցող Ուլա Շմիդտը։ Բանաձեւի նախագծում ներառելու համար ադրբեջանական պատվիրակությունն առաջարկել է որոշ ձեւակերպումներ, որոնք հետագայում մերժվել են հիմնական զեկուցողի կողմից, իսկ հայկական պատվիրակությունն էլ ներկայացրել է իր առարկությունները։ Պատվիրա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 380 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստան–ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ

«Հայաստան–ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարգի փաստաթուղթը հրապարակվում է այն ժամանակ, երբ բանակցող կողմերը համաձայնություն են տալիս։ Մենք տեսանք, որ ԵՄ հանձնաժողովն ու Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված էին հրապարակել, դա նշանակում է, որ գոնե երկու կողմերն էլ շահագրգռված են այն մոտակայում վավերացնելու հարցում»,–«Հայաստան– ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր. հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ ասել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ «Ըստ երեւույթի համաձայնագրի բովանդակությունը համաձայնեցված է Ռուսաստանի եւ Եվրասիական միության այլ անդամների հետ, այնտեղից որեւէ բացասական արձագանք սպասել չի կարելի»,—ասել է նա։
Նա կարեւորել է, որ որեւէ ոլորտ գրեթե բաց թողնված չէ համաձայնագրում, տնտեսությանը բավականին մեծ ուշադրություն է դարձված, եւ եթե այդ կետերը իրականացվեն, հնարավորություն կա առողջացման ուղիով գնալու։
Միջազգային փորձագետ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը չի կարծում, որ Հայաստան—ԵՄ համաձայնագրի նախագիծը հրապարակվել է հասարակական լսումների կամ քննարկումների համար. «Երեւի թե այն հրապարակվեց նաեւ, որպեսզի առկա մտավախությունները եւ այն հայտարարությունները, որոնք հնչում են Ռուսաստանում, փարատվեն»։
Նա նշել է, որ համաձայնագրի բովանդակության մասին տարբեր բաներ է կարդացել, բայց քանի որ հրապարակված չէր փաստաթուղթը, որեւէ բան ասել չէր կարող. «Լավ է, որ հասարակությունը գոնե տեսնում է, թե ինչի մասին է համաձայնագիրը։ Լավ է, որ գաղտնիության շղարշը բացվեց»։
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպայի խորհուրդը եւ Եվրոպական միությունը երեկ ներկայացրեցին Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների եւ կրթական ոլորտի մի շարք ծրագրերի արդյունքները։
2015—2017 թվականներին «Գործընկերություն՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված չորս ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 2,4 միլիոն եվրո։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵՄ—ի եւ ԵԽ—ի կողմից ֆինանսավորվող ծրագրերն աջակցում են դատական բարեփոխումներին, բանտային համակարգի կայացմանը, բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի հաղթահարմանը, ինչպես նաեւ փակ տիպի կառույցներում անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարին։
Եվրոպացի պաշտոնյան նշեց, որ ծրագիրը կշարունակվի նաեւ հաջորդ տարի՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Հայաստան—ԵՄ ստորագրվելիք նոր համաձայնագիրը կնպաստի ծրագրերի շարունակական լինելուն։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա—Բին Աջեմյանը իր հերթին նշեց, որ Եվրամիությունը մշտապես օժանդակել է հայ բանտարկյալների վիճակի բարելավման ծրագրերին, ինչպես նաեւ նոր բանտերի կառուցմանը։ «Բացի այդ, ԵՄ—ն լուրջ պայքար է իրականացրել եւ իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարում»,–ասաց նա։
ՀՀ արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանն էլ շեշտեց, որ հայստանյան գերատեսչությունները մեծապես գնահատում են ԵՄ ծրագրերը։ Դրանց արդյունքները տեսանելի են, շոշափելի եւ նպաստում են միջազգային լավագույն փորձի կիրառմանը։ Նա հույս հայտնեց, որ արդյունավետ գործակցությունը կշարունակվի նաեւ ապագայում։
ԵԽ ծրագրային համակարգման բաժնի ղեկավար Տանյա վան Դիկը տեղեկացրեց, որ ԵՄ—ն եւ ԵԽ—ն ՀՀ իշխանությունների հետ հա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արցախի 2017—2020 թվականների զարգացման հիմնական դրույթների ներկայացմանն էր նվիրված Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հրավիրված խորհրդակցությունը, որին ներկա էին անվտանգության խորհրդի կազմը, ԱԺ պատգամավորներ եւ կառավարության անդամներ, գերատեսչությունների, շրջվարչակազմերի ղեկավարներ, քաղաքական, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ՊԲ բարձաստիճան սպաներ։
Նախագահ Բակո Սահակյանը ներկայացրեց իրականացվելիք աշխատանքների գլխավոր ուղղությունները, անդրադարձավ ռազմավարական նշանակության հիմնախնդիրներին, պետականաշինության, բանակաշինության, անվտանգության, հասարակական կարգի պահպանման, արտաքին քաղաքականության, տնտեսության, ժողովրդագրության, մշակույթի եւ կրթության, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում նախանշված ծրագրերին։
Նախագահի խոսքով՝ 2017—2020 թվականների զարգացման ծրագիրը ենթադրում է այնպիսի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն հանրապետության սոցիալ—տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում։ «Այն հնարավորություն է տալիս համապարփակ ձեւով պատկերացնելու նախատեսվող աշխատանքի ողջ ծավալը, նախանշել այն ուղիները, որոնց միջոցով ծրագրում ենք ապահովել երկրի, տնտեսության տարբեր ճյուղերի դինամիկ եւ համաչափ զարգացումը,–նշեց Բ. Սահակյանը։–Քանի որ ծրագիրը ծավալուն է, եւ ես Ազգային ժողովի հատուկ նիստում իմ նախընտրական ծրագիրը ներկայացնելիս անդրադարձել եմ վերջին տարիներին մեր երկրի զարգացման հիմնական ցուցանիշներին, առկա խնդիրներին ու անելիքներին, անհրաժեշտ եմ համարում ներկայացնել իրականացվելիք աշխատանքների կարեւորագույն ուղղություններն ու առաջադրանքները»։
Անդրադարձ կատարելով պետականաշինությանը եւ պետական կառավարման ոլորտին՝ հանրապետության ղեկավարն ասաց, որ կապված երկրի կառավարման ձեւի փոփոխությունների հետ, ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 352 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը թարմ ու ավանդապահության երաշխավոր արյուն է Եվրոպայի համար

Եվրոպական քաղաքական գործիչներն ու վերլուծաբաններն իրենք էլ չեն ժխտում, որ եվրոպական հանդուրժողականությունը տարեցտարի ավելի բարենպաստ միջավայր է ստեղծում իսլամական ծայրահեղականության համար։ Այն ավելի տեսանելի ու հավանական է դառնում աֆրիկյան երկրներից փախստականների չդադարող հոսքի ու նրանց կամա թե ակամա հյուրընկալելուց չխուսափող եվրոպական երկրների բաց դռների ֆոնին։ 
Ըստ մամուլի հրապարակումների՝ ծնելիության ներկա մակարդակի եւ ժողովրդագրական ներկա պատկերի պահպանման պայմաններում ընդամենը 40 տարի անց քրիստոնյաները հատկապես Ֆրանսիայում կդառնան փոքրամասնություն։ Ըստ կատարված հետազոտություններից մեկի՝ նույնպիսի իրավիճակի առաջ են կանգնած նաեւ Ավստրիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Բելգիայում, Նիդերլանդներում։ Դրա դեմ պայքարի ամենաթարմ օրինակը Ավստրիայի պահպանողական ժողովրդական կուսակցության հաղթանակն է երկրի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններում։
Այս պայմաններում, անկախ օրերս հրապարակային դարձած՝ Հայաստանի Հանրապետություն–Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստից ու բովանդակությունից, կարելի է եզրակացնել՝ միայն Հայաստանին չէ, որ անհրաժեշտ է համագործակցել կամ սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ, այսինքն՝անհրաժեշտությունը երկկողմանի է, թեպետ տարբեր պատճառներով ու տարբեր չափերով։ Եւ վերը նշված իրավիճակը դրանցից մեկն է։
Ավելի քան կես դար Եվրամիությունից մուտքի հնարավորություն մուրացող Թուրքիան ակնհայտորեն արդեն իսկ ինքն իրեն դուրս է դրել եվրոպական ընտանիքից, եւ հարցական է անգամ Եվրամիության մուտքի դռների մոտ մնալու հնարավորությունը։ Էլ չենք խոսում Եվրամիությանն անդամակցելու մասին, որը նրա պարագայում աստիճանաբար ավելի ու ավելի անհավանական է թվում։ Նրա կրտսե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 313 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024