ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 04.05.2024, 08:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 11 12 13 14 15 ... 53 54 »

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16—ին Ժնեւում կայանալիք հանդիպումից, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ասել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի վերսկսումը կարեւոր նշանակություն կարող է ունենալ բոլոր կողմերի համար։
Նրա խոսքով՝ ակնկալիքները գնահատելիս պետք է հաշվի առնել հանդիպմանը նախորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները։
«Այդ առումով որեւէ դրական բան չեմ կարող ասել, որովհետեւ Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը, իրականացնում է ագրեսիվ գործողություններ, որոնք փաստում են միայն մի բանի մասին, որ հազիվ թե մոտակա ժամանակահատվածում կարելի է ակնկալել այդ երկրի քաղաքականության վերանայում։ Բայց բոլոր դեպքերում սպասենք՝ տեսնելու համար, թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները։ Գուցե որոշակի անակնկալներ լինեն, այս պահին որեւէ բան չենք կարող բացառել»,—ասել է Կորյուն Նահապետյանը։
Նա վստահեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է իր դիրքորոշմանը, իսկ Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները անհրաժեշտ է կյանքի կոչել։
«Հուսամ՝ այդ հանդիպման քննարկումների առանցքում կլինեն այդ հարցերը։ Գիտենք, որ խոսքը միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման, ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի մանդատի ընդլայնման եւ ձեռք բերված մյուս բոլոր պայմանավորվածությունների իրականացման մասին է։ Մենք հետեւողական ենք մեր մոտեցումներին. իհարկե, որոշակիորեն կարող են նոր, ճկուն մոտեցումներ ցուցաբերվել՝ կախված բանակցությունների ընթացքից»,—նշել է ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ կարեւոր է Արցախի ժողովր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 317 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամները երեկ քվեների ճնշող մեծամասնությամբ հաստատեցին Ադրբեջանում տիրող ներքաղաքական կացությանը վերաբերող երկու բանաձեւերի նախագծերը։
Ավստրիացի Ստեֆան Շենախի եւ ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդայի՝ «Ժողովրդավարական կառույցների գործունեությունն Ադրբեջանում» անվանումը կրող 15 կետանոց բանաձեւը հաստատվեց քվեների 117 կողմ եւ 18 դեմ հարաբերակցությամբ։ 
Բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում։ Որո՞նք են լինելու հաջորդ քայլերը» վերնագրված բանաձեւի օգտին քվեարկեցին վեհաժողովի լիագումար նիստի 152 մասնակիցներից 114—ը։ Երկրորդ բանաձեւի գլխավոր առանձնահատկությունը փողերի լվացման, այսպես կոչված, «Ադրբեջանական լվացքատան» շուրջ ծագած սկանդալի մասին հիշատակումն ու դրա անհապաղ հետաքննության մասին կոչերն էին։
Նախագծերի քննարկման ընթացքում եվրոպացի պատգամավորները բավական կոշտ արտահայտություններ էին հնչեցնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին՝ հիշատակելով թե՛ պաշտոնական Բաքվի շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալը եւ թե՛ քաղբանտարկյալների առկայությունը։
«Այսօր մենք երկու բանաձեւ ունենք Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, իսկ ավելի ճիշտ՝ դրանց անգործության մասին։ Ադրբեջանը վերջին տեղում է մամուլի ազատության եւ կոռուպցիայի ընկալման ցուցիչներում, այդ երկրում քաղբանտարկյալներ կան։ Ես հարց եմ ուղղում իմ ադրբեջանցի գործընկերներին՝ ե՞րբ է ազատ արձակվելու Իլգար Մամեդովը։ Բացի այդ, տեղեկություններ են առկա ավելի քան 2.5 միլիարդ դոլարի մասին, գումար, որ նախատեսված էր քաղաքական գործիչներին կաշառելու համար՝ այսպես կոչված «Լվացքատան գործը»։ Արդյոք մեր ադրբեջանցի գործընկերները կհամագործ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 348 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սոչիում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել է աշխատանքային այցով երեկ Ռուսաստանի Դաշնություն ժամանած նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստը նախագահել է հյուրընկալող երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նիստում քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային—հումանիտար ոլորտներում եւ ԱՊՀ գործունեության այլ առանցքային ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Պետությունների ղեկավարները նեղ կազմով նիստում մտքերի փոխանակում են իրականացրել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել են ԱՊՀ—ում նախագահության եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման օրն ու վայրը։
Ընդլայնված կազմով նիստում քննարկվել են տնտեսական, մշակութային—հումանիտար, պաշտպանական քաղաքականության, արտաքին սահմանների պահպանության, ահաբեկչությանը հակազդեցության ոլորտներում համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ինչպես նաեւ նոր իրողություններին ԱՊՀ—ի ադապտացիայի վերաբերյալ հարցեր։
Խորհրդի նեղ, ապա դրան հաջորդող ընդլայնված կազմով նիստերում պետությունների ղեկավարների քննարկման արդյունքները, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերի մասին տեղեկատվություն, ԶԼՄ—ների հետ հանդիպմանը ներկայացրել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ—գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։
Նիստում ելույթ է ունեցել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը. «Հարգելի՛ պարոն նախագահող,
Պետությունների եւ պատվիրակությունների հարգելի՛ ղեկավարներ,
Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրի, ավանդական ջերմ ընդունելության եւ հյուրընկալության, ինչպես նաեւ գագաթնաժողովը նման բարձր մակարդակով կազմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 395 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Սոչիում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
Նիստին մասնակցել են նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները, Ղրղըզստանի Հանրապետության վարչապետը, ինչպես նաեւ եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Խորհրդի նիստի օրակարգում ներառված են տեղեկատվայնացման, մաքսային կարգավորման, մրցակցության, բնական մենաշնորհների եւ արդյունաբերության ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ միջազգային գործունեության վերաբերյալ հարցեր։
Առանցքային թեմաներից մեկը մինչեւ 2025թ. Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների քննարկումն է։ Նիստին ներկայացվել են 2018թ. ընթացքում միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները։ Նախագահներին տեղեկատվություն է ներկայացվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի վավերացման ընթացքի վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1—ից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անդամները ծանոթացել են անդրսահմանային շուկաներում մրցակցության իրավիճակի եւ 2016թ. մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման նպատակով ձեռնարկված միջոցների վերաբերյալ եվրասիական տնտեսական հանձնաժողովի զեկույցին։ Քննարկման է ներկայացվել նաեւ «ճանապարհային քարտեզի» մշակման մասին եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնարարականը՝ ուղղված բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցմանը։
Օրակարգի մյուս հարցը Երկրի հեռակա զոնդավորման տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական եւ գեոտեղեկատվական ծառ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է՝ բոլորին վաղուց հայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ պատասխանելով «NEWS. am»—ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Բաղրամյան 26—ը Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանի նախարարների խորհրդի երեկվա նիստում հնչեցրած հայտարարությունները ԼՂ հարցի վերաբերյալ։
«Վերջին հայտարարությունները այդ շարքից էին՝ միակ տարբերությամբ, որ այդ սադրանքն իրականացվել է Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից օրեր առաջ Ադրբեջանը փորձում է պատրանք ստեղծել, թե բանակցություններին ինքը թելադրողի դիրքերից է հանդես գալիս։ Բաքվի հաշվարկները պարզունակ են՝ խուսափել նախորդ գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից՝ առաջին հերթին Ադրբեջանի ժողովրդի առջեւ»,—ասել է Վլադիմիր Հակոբյանը։
«Մեր եւ Բաքվի պատկերացումները խայտառակության մասին խիստ տարբերվում են։ Գուցե Ադրբեջանում չգիտեն, բայց մեր տարածաշրջանում հնուց ի վեր խայտառակություն է համարվել նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնելը։ Խայտառակություն է, երբ միջազգային ասպարեզում այլ պետությունների ղեկավարների ներկայությամբ ասածն ու սեփական պատերի ներսում ասածը չեն համապատասխանում իրար։ Խայտառակություն է, երբ փորձում են միջազգային հանրությանը եւ սեփական ժողովրդին խաբել։
Բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որեւէ կերպ չի նշանակում մեր դիրքորոշման փոփոխություն ԼՂ կարգավորմ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 312 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ—ֆրանսիական հարաբերությունների ամրացում, հայկական հարցերի բարձրացում, Արցախի ուղղությամբ աշխատանքի ակտիվացում։ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Դանիել Կազարյանը ներկայացրեց օրակարգային հարցերը։
«Հայաստանն ու Ֆրանսիան միշտ առանձնացել են ամուր կապերով, ջերմ հարաբերություններով, դա ավանդաբար եղել է։ Ֆրանսիայի ներկայիս խորհրդարանում 3 հայ պատգամավոր կա։ Մենք մեր գործունեությամբ նպաստելու ենք երկու երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։ Այդ համատեքստում ինձ համար շատ կարեւոր է Արցախի հարցը։ Ֆրանսիան Մինսկի խմբում համանախագահող երկիր է, այն միշտ ակտիվ է եղել, կարծում եմ, որ նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես կշարունակի ջանքերն Արցախում խաղաղության հաստատման գործում»,—ասաց Դանիել Կազարյանը։
Քանի որ ընտրություններից հետո Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների փոփոխություններ են եղել, հետեւաբար ներկայումս աշխատանքներ են տարվում հայ—ֆրանսիական խորհրդարանական նոր խմբի ձեւավորման ուղղությամբ։
«Ֆրանսուա Օլանդի օրոք գոյություն ուներ խորհրդարանական բարեկամական խումբ, որը բավական ակտիվ էր աշխատում։ Ներգրավված էր 60 պատգամավոր տարբեր քաղաքական ուժերից։ Ընտրություններից հետո փոխվեց կազմը, շատ խորհրդարանականներ իրենց տեղում չեն։ Այժմ աշխատանք է տարվում վերականգնել եւ վերստեղծել այս խումբը, որը կընդգրկի ավելի շատ ներկայացուցիչների»,—ասաց պատգամավորը։ Նա նշեց, որ խմբի ձեւավորման հետ կապված գրանցումները սկսվել են։
Խոսելով Արցախի ուղղությամբ աշխատանքների մասին՝ Դանիել Կազարյանը նշեց, որ պետք է ակտիվացնել Ֆրանսիա—Արցախ բարեկամական խմբի շրջանակում աշխատանքները։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 347 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ կայացել է Կարեն Կարապետյանի եւ Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում–առանձնազրույցը։
ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու եւս մեկ անգամ շնորհավորել Էսհաղ Ջահանգիրիիին Իրանի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Վարչապետը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ ձեւավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում։ «Լիահույս եմ, որ այս հանդիպումից հետո մենք նոր շունչ կհաղորդենք մեր համագործակցությանը եւ մեր օրակարգում գտնվող բոլոր ծրագրերին։ Տնտեսական համագործակցությանն անդրադառնալով՝ պետք է նշեմ, որ այն զգալիորեն զիջում է մեր երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը։ Սակայն ավելի քան վստահ եմ, որ կարող ենք նոր հաջողություններ արձանագրել մեր համագործակցության տնտեսական հարթությունում»,–նշել է Կարեն Կարապետյանը։
ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար ու բարձր գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակը։ Էսհաղ Ջահանգիրին կարեւորել է երկու հարեւան ու բարեկամ պետությունների միջեւ տարբեր ոլորտներում տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումը եւ վստահություն հայ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 331 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.10.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում նշվեց, որ Նյու Յորքում Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարել է, թե աջակցում է համանախագահների ինչ—որ հետաքրքիր առաջարկությունների։
Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ ասուլիսին անդրադառնալով հարցին, թե ինչ առաջարկությունների մասին է խոսքը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Արտգործնախարարությունն արդեն հայտարարել էր, որ Նյու Յորքում նախարարները՝ եռանախագահների հետ միասին, խոսել են նախագահների մակարդակով մոտ ապագայում հանդիպման կազմակերպման մասին, ինչպես նաեւ եռանախագահների՝ տարածաշրջան այցելության վերաբերյալ։ Եռանախագահներին մենք սպասում ենք Հայաստանում հոկտեմբերի առաջին կեսին. իրենք գալու են նախապատրաստելու հենց նախագահների հանդիպումը»։
Նա շեշտեց, որ այլ հարցերի շուրջ, հատկապես ինչ—որ առաջարկների, չի խոսվել։ «Միգուցե միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ այդպիսի առաջարկներ են գրգռել Ադրբեջանի հետաքրքրությունը»,—ասաց Հայաստանի ԱԳ նախարարը։
Նա կրկին անդրադարձավ իր այն հայտարարությանը, որը վերաբերում էր տարածքներ զիջելու հարցին՝ շեշտելով, որ որոշ մեջբերումներ եւ դրա վրա հիմնված մեկնաբանություններ կոնտեքստից դուրս են. «Ես չեմ խոսել ինչ—որ կոնկրետ տարածքների կամ միայն այս հարցի շուրջ, այլ խոսել եմ եռանախագահող երկրների ղեկավարների կողմից արված հինգ հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների եւ վեց տարրերի մասին, որոնք, հենց եռանախագահների բնորոշմամբ, մեկ ամբողջություն են ներկայացնում։ Եվ այդ սկզբունքները, այդ տարրերը մեկը մյուսից տարանջատելն անհնար կդարձնի ընդհանրապես կարգավորումը, ինչը եւ Ադրբեջանն է փորձում անել։ Ես նաեւ նշեցի այն, որ, ինչպես եւ h ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 327 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների վերաբերյալ այս պահին հստակություն չկա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ 
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները խոսել են այդ մասին։ Տեղյակ եք, որ եղել է պայմանավորվածություն, որ համանախագահները պետք է այցելեն տարածաշրջան, լինեն ե՛ւ Երեւանում, ե՛ւ Ստեփանակերտում, ե՛ւ Բաքվում։ Կարծում եմ, որ այդ հանդիպումների ընթացքում կհստակեցվեն նախագահների հանդիպման ժամկետները։ Կարծում եմ, որ այդ հարցը կորոշվի այդ հանդիպումների արդյունքում»,–ընդգծել է Քոչարյանը։
Հարցին՝ համանախագահները նոր առաջարկներ ներկայացրե՞լ են, Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Ի՞նչ է նշանակում նոր առաջարկներ, ես լավ չեմ հասկանում։ Առ այսօր կա մի փաստաթուղթ, որը հիմք է բանակցությունների համար։ Դա Մադրիդյան փաստաթուղթն է։ Եթե բանակցությունների ընթացքում եղել են ուրիշ առաջարկներ, դա հարցի մյուս կողմն է։ Պարզապես իրավիճակն ապրիլյան պատերազմից հետո այնպիսին է, որ բոլորի համար ակնհայտ է, որ առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ։ Առաջընթացն անհնար է նաեւ առանց բանակցություններին Արցախի մասնակցության, ինչի մասին բազմիցս խոսել են նաեւ համանախագահները։ Այս երկու հանգամանքը կա՝ վստահության մթնոլորտ, որի մեջ մտնում են նաեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը, բանակցություններին Արցախի մասնակցությունը։ Որեւէ այլ նորություն գոյություն չունի»։ 
Անդրադառնալով հարցին՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մոռացությա՞ն են մատնվել, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ պատասխանել է. «ես չգիտեմ, թե ով է մոռացության մատնել, բայց հայկական կողմերն ու համանախագահները հաստատ մոռաց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 293 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության նախագահ, ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների եւ հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության ապահովման եւ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը։
Առաջին հարցը ԱԱԽ անդամներին զեկուցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նիստի մասնակիցներին ներկայացվել են հակակոռուպցիոն ոլորտում մինչ այժմ իրականացված միջոցառումները, այդ թվում՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» հանրապետության նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20—ի կարգադրության համաձայն ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում մշակված օրենքների նախագծերի փաթեթը, կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաեւ հակակոռուպցիոն նոր ռազմավարության ուղղությունները։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկույցները։
Օրակարգի երկրորդ հարցը զեկուցել են ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը եւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Զեկուցողների կողմից ընդգծվել է, որ ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման եւ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգը, համաձայն ներկայացված նախագծի, պետական քաղաքականության կարեւոր բաղկացուցիչ է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս ծանր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 293 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այն եզրակացությունները, որ կամայական, հաճախ ակնհայտ միտումնավորությամբ եւ կանխատրամադրվածությամբ արվում են ելույթներից, հարցազրույցներից կամ սովորական զրույցներից, տպավորություն են ստեղծում, թե ոմանք Հայաստան—սփյուռք խորհրդաժողովին անհամբեր սպասում էին, որպեսզի անհեթեթ քաղաքական ենթադրությունների հերթական տարափը լցնեն հասարակության գլխին։ «Այս ելույթը սառը ցնցուղ էր... », «... ելույթը շախ էր... », «...Այս խոսքերը ծանր հարված էին...», «Այս խոսքերից զգացվում է անվստահությունը...»...
Անսպասելի չէ, որ ոմանք, քաղաքագիտական վերլուծաբանների ծիրանին հագած, պետք է երեւան գային խելացի երեւալու համար, ընդ որում, չպետք է բացառել, որ որոշ «վերլուծությունների» ու Հայաստանի ապագայի վերաբերյալ, այսպես ասած, «կանխատեսումների» տեքստեր արդեն իսկ պատրաստ էին մինչեւ հերթական համաժողովը։
Բնականաբար, այսօր մեր երկրում թե՛ շտկելու բազմաթիվ հարցեր կան, թե՛ քննադատելու շատ պատճառներ, թե՛ կարգավորման կարիք ունեցող բազում ոլորտներ։ Այդ մասին խորհրդաժողովում բարձրաձայնեց նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը. «Այո, Հայաստանի պետությունը թերեւս կատարյալ չէ, բայց կան բոլոր հիմքերն այն ամրապնդելու, բարեփոխելու եւ ավելի լավը դարձնելու համար»։ 
Այս խորհրդաժողովն ինքնին հենց հարթակ էր արտահայտվելու, ներկայացնելու, բարձրաձայնելու, քննարկելու, առաջարկելու համար։ Ո՞վ է ասում, թե խորհրդաժողովին պիտի ներբողներ հնչեին, կամ խոսվեր դրախտի մասին։ Ընդհակառակը, հենց այս հարթակում պետք է հրապարակային հնչեցվեին այն խնդիրները, որոնք պետք է, հնարավոր է եւ անհրաժեշտ է կարգավորել թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։ Այս համաժողովին պետք է նախանշվեին այն առաջնահերթությունները, որոնք բխում են համահա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 287 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպական միություն—Հայաստան հարաբերությունների շուրջ հայ երիտասարդների տեսլականը, ինչպես նաեւ գլոբալ մարտահրավերներին լուծումներ գտնելու գործում ԵՄ—ի ու հայ երիտասարդների միջեւ համագործակցության հնարավոր եզրերը գտնելու նպատակով ամռանը հայտարարվել էր «Որտե՞ղ է ավարտվում Եվրոպան» խորագրով համազգային ոչ ակադեմիական էսսեների մրցույթը։ Այն անց էր կացվում «Հայաստանի մարզերում եվրաակումբներ» ծրագրի շրջանակում, իսկ երեկ կայացավ մրցույթի ամփոփման ու մրցանակների հանձնման արարողությունը։ 74 մասնակիցների թվում հաղթող էին ճանաչվել երկու մասնակիցներ, որոնց մրցանակները հանձնեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Ողջունելով մասնակիցներին՝ Պ. Սվիտալսկին նշեց, որ շատ է տպավորվել էսսեներով եւ այն խորը մտքերով, որոնք երիտասարդներն արտահայտել են իրենց շարադրանքներում՝ եւս մեկ անգամ հաստատելով իրենց տաղանդն ու իմաստությունը։
«Ուրախ եմ այս մրցույթի արդյունքներով։ Ես անձամբ ընթերցել եմ հաղթող էսսեները։ Սա ինձ մեծ լավատեսություն է տալիս Հայաստանի ապագայի նկատմամբ, որովհետեւ այս երիտասարդները մարմնավորում են այն ողջ տաղանդը, որ կա։ Ինձ շատ է տպավորել հատկապես երիտասարդներից մեկի այս միտքը, որ Եվրոպան չպետք է ընկալել սոսկ որպես աշխարհագրական միավոր, քանի որ այն ավելին է։ Ըստ էության՝ Եվրոպան սկսում է այնտեղ, որտեղ սկսվում է ժողովրդավարությունը եւ ավարտվում այնտեղ, որտեղ սկսվում է տգիտությունը եւ անհանդուրժողականությունը»,–ասաց դեսպանը։
Նա հավելեց, որ Եվրոպան արժեքների նախագիծ է, եւ քանի մենք կրում ենք այդ արժեքները, կարող ենք ասել, որ եվրոպացի ենք. «Ըստ իս՝ երիտասարդներից Արթուր Բարսեղյանը եւս շատ կարեւոր միտք էր արտահայտել նշելով, որ մենք՝ որպես եվրոպացիներ, մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 305 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.09.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024