ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 18.05.2024, 11:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 13 14 15 16 17 ... 53 54 »

Հայաստան—Իրան հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում։ Կողմերը չեն բավարարվում եղածով, այլ ձգտում են էլ ավելի խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։Հայաստան—Իրան հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում։ Կողմերը չեն բավարարվում եղածով, այլ ձգտում են էլ ավելի խորացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Լրագրողների հետ հանդիպմանն իրանագետ Արմեն Իսրայելյանը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումից հետո փոխգործակցության եւ հայ—իրանական համատեղ ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ են բացվել։
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիներին տնտեսական ոլորտում մի շարք գործընթացներ են տեղի ունեցել, որոնք նպաստել են բազմաթիվ փաստաթղթերի ստորագրմանը։ «Օրինակ՝ հրաժարվեցինք վիզային ռեժիմից, որը գործում էր Հայաստանի եւ Իրանի միջեւ»,–ասել է Իսրայելյանը՝ հավելելով, որ Հայաստանում եւ Իրանում նաեւ համատեղ տնտեսական ֆորումներ են անցկացվում։ Ավելանում է նաեւ զբոսաշրջիկների հոսքը։
Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները վերջին տարիներին ավելացել են։ Եթե 2015 թվականին այն կազմում էր 120–130 միլիոն դոլար (առանց նավթի ու գազի), ապա 2016 թվականին՝ արդեն մոտ 170 միլիոն դոլար։
Ըստ նրա, երկու երկրներն ամենաբարձր մակարդակներում նշել են, որ իրենց դա չի բավարարում։ Նա վստահ է, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում դրական ներդրում կունենա նաեւ Հայաստանի Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու բացումը։ Այն կնպաստի ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը։
Նա կարեւոր է համարում նաեւ ավելի վաղ Իրանի խորհրդարանի կողմից վավերացված Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ «Մեղրի—Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 341 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հայ—իրանական հսկայական ներուժ կա, որը չի մտել գործառնական դաշտ եւ չի իրականացվել»,–Երեւանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային հարցերի իրանցի հայտնի փորձագետ Էհսան Հուշմանդը։
Նրա խոսքով, եթե Հայաստան— Իրան երկաթուղու, իրանական գազի՝ դեպի Եվրոպա տարանցելու ծրագրերն ավելի իրատեսական դառնան եւ Հայաստանում քայլեր ձեռնարկվեն այդ ուղղությամբ, երկու երկրների հարաբերությունները ոչ միայն զգալիորեն կընդլայնվեն, այդ հանգամանքը կարող է նպաստել նաեւ տարածաշրջանային կայունության մակարդակի ու Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց, որ չափազանց կարեւոր շեշտադրում էր սա. «Ըստ էության, կարծում եմ, որ այդ երկու ծրագրերի իրականացման պարագայում մեր երկրի անվտանգության մակարդակը զգալիորեն կբարձրանա, ոչ միայն շրջափակումը ճեղքելու առումով, այլ նաեւ սա պետք է համարել իրանական կողմի ակնարկ առ այն, որ եթե Իրանը Հայաստանում ունենա իր համար տնտեսական կարեւորություն ներկայացնող նման խոշոր ծրագրեր, ապա նաեւ որոշակիորեն իրանական կողմը պատրաստ է ուժեղացնելու մեր անվտանգության համակարգը՝ պաշտպանելու նախ եւ առաջ սեփական տնտեսական շահերը մեր երկրում»։
Խոսելով Հայաստան—Իրան, Ադրբեջան—Իրան երկաթգծերի ծրագրերի մասին, իրանցի փորձագետն ասաց, որ եթե Իրանը Ադրբեջանի հետ երկաթուղին դիտարկում է Ռուսաստանի հետ կապվելու միջոց, ապա Հայաստանի հետ երկաթուղին՝ Հայաստանի եւ Վրաստանի միջոցով ելքի ապահովում դեպի Եվրոպա։
Նա նշեց, որ այսօր քննարկվում է նաեւ Իրաքի հյուսիսով ելք դեպի Եվրոպա ծրագիրը։ Իրանցի փորձագետը հիշեցրեց, որ այսօր Իրանը Եվրոպային կապող միակ ուղին փաստացի անցնում է Թուրքիայով։
«Ես՝ որպես Հայաստանի բարեկամ եւ Իրանի հայրենասեր, կուզենայի հորդորել ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 365 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

քառորդ դարը բոլորած հայ—ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա

Երեկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առեւտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ առեւտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարը բոլորած հայ—ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով դրանք նոր լիցք կստանան։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ առեւտրի հանձնակատարի տեղակալն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ բազմակողմանի փոխգործակցության զարգացումը եւ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումը։
Զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին 2015թ. Վաշինգտոնում կայացած հանդիպումը եւ ՀՀ Նախագահի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը։
Էդվարդ Նալբանդյանն ու Դեն Մուլանին քննարկեցին Հայաստան–ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին առեւտրի ու ներդրումների հայ—ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
Երկուստեք կարեւորվեց առեւտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը։
Զրուցակիցներն անդրադարձան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանը։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 381 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումները շարունակական կլինեն։ Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամ երկիրն ու կարեւոր գործընկերներից է եւ առանցքային տեղ է զբաղեցնում մեր երկրի քաղաքական ու տնտեսական կյանքում։
Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում՝ ՀՀ ԱԺ նախագահն անհրաժեշտ է համարել խորհրդարանականների փոխադարձ այցերն ու կապերի ամրապնդումը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը կարեւորել է ԱՄՆ–ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը։
ՀՀ ԱԺ նախագահը փաստել է. «Ամեն անգամ, երբ ունենում ենք զոհեր, ես ցավ եմ ապրում։ Յուրաքանչյուր մարդու կյանք ինձ համար բարձրագույն արժեք է, եւ կապ չունի, թե այդ երիտասարդները որ կողմից են զոհվում»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ռիչարդ Միլսն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մարդասեր դիրքորոշումը։ Դեսպանը հավաստիացրել է, որ ԱՄՆ նոր վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին մասնակցելու հանձնառությանը։
«Խորհրդարանական հարթակում Հայաստանի քաղաքացիների հույսերն ու երազանքները, մտահոգություններն ու մարտահրավերներն արտացոլող բովանդակալի բանավեճ ծավալելու հարցում առանցքային է բազմակարծությունը։ Մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 320 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօր Ֆրանսիան մեծ շուքով նշում է Ազգային տոնը (La Fute Nationale), որը համարվում է ֆրանսիացիների համար կարեւորագույն տարեկան միջոցառումներից մեկը։ Այդ օրն անցկացվում են ավանդական բացօթյա միջոցառումներ՝ զորահանդես, Փարիզի հրշեջ ծառայությունների կողմից կազմակերպվող փառատոն, ընդունելություն Ֆրանսիայի բոլոր օտարերկրյա դեսպանատներում, մեծ ընդունելություն Ելիսեյան պալատում, քաղաքապետարաններում։
Խոսելով Ազգային տոնի մասին՝ ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն երեկ ասուլիսում նշեց, որ տոնը հաստատվել է 1880թ. հուլիսի 6—ին։
«Տարածված կարծիք կա, թե հուլիսի 14—ն ասոցացվում է Մեծ ֆրանսիական հեղափոխության ընթացքում 1789թ. հուլիսի 14—ին Բաստիլի ամրոցի գրավման հետ, սակայն իրականում դա այդպես չէ։ Ազգային տոնը կապված է Բաստիլի գրավման առաջին տարելիցին՝ 1790թ. հուլիսի 14—ին տեղի ունեցած «Համադաշնության տոնի» (Fute de la Federation) հետ, որի անցկացման օրը հենց ընտրվեց որպես Ֆրանսիայի Ազգային տոն։ Իրականում Ազգային տոնը պարունակում է երկու բաղադրյալ. առաջինը՝ Բաստիլի գրավումն էր, որով վերջ դրվեց միապետությանը, եւ երկրորդը՝ «Համադաշնության տոնը», որը խորհրդանշում է մեկ գաղափարի շուրջ միավորված ֆրանսիացի ազգին»,–ասաց դեսպանը։
Ժ. Շարպանտիեն տոնի համատեքստում անդրադարձավ նաեւ Եվրոպայում տիրող ներկայիս վիճակին, ինչպես նաեւ Էմանուել Մակրոնի՝ նախագահ ընտրվելուն։ Նրա խոսքով՝ Է. Մակրոնի ընտրվելը մեծապես պայմանավորված էր նաեւ նոր նախագահի՝ խիստ եվրոպամետ նախընտրական ելույթով, որում նա միաժամանակ մատնանշում էր բոլոր այն բարդությունները, որոնց հետ այսօր առճակատվում է Եվրամիությունը. «Տարակածությունների առկայության առումով Եվրոպայի ներսում եւս նկատվու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 341 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանի շեշտադրումները Բրյուսելում հիմնականում պահպանվեցին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո օրերս կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Անդրադառնալով այդ իրադարձությանը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան–Ֆրանսուա Շարպանտիեն շեշտել է, թե իրենք միշտ նշել են ու շարունակում են նշել, որ կողմնակից են երկրների միջեւ ուղիղ ու հնարավորինս կանոնավոր բանակցությունների։
«Այս տեսանկյունից մենք կարող ենք միայն մեր գոհունակությունը հայտնել առ այն, որ վերջին հանդիպումը երկու արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցավ։ Խնդրի կարգավորումը ռազմական այլընտրանք չունի, հարցը պետք է լուծվի բացառապես բանակցությունների միջոցով։ Իսկ բանակցելու համար մարդիկ պետք է հանդիպեն կանոնավոր կերպով, ինչի արդյունքում եզրահանգումների կկարողանան գալ։ Տպավորություն է, որ նման հանդիպումները միտված են հետագայում ավելի դրական զարգացումների՝ չսահմանափակվելու համար միայն արտգործնախարարների մակարդակով հանդիպումներով, այլ, կարծես, ենթադրելով ապագայում ավելի բարձր մակարդակի հանդիպումներ։ Տպավորությունը, ամեն դեպքում, դրական է։ Հիմա պետք է ակտիվորեն աշխատել, որ այս վերջին հանդիպմանը հաջորդեն այլ հանդիպումներ»,—նշել է նա։ 
«Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումն անչափ կարեւոր է՝ անկախ արձանագրված արդյունքից։ Այս հանդիպումից առանձնապես մեծ սպասելիքներ չունեինք, քանի որ այս կոնֆլիկտը շատ բարդ է ու հեշտ չէ միանգամից ինչ—որ մեծ բան փոխել։ Բազմաթիվ փորձագետներ պնդում են՝ այսպիսի հանդիպումները, որոնք մեծ արդյունք չեն տալիս, անիմաստ են, բայց ես բոլորովին համաձայն չեմ։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց՝ հարկ է կյանքի կոչել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված իրավունքները, իսկ ուժի կիրառումն ուղղակի անթույլատրելի է»,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԼՂՀ ներկայացուցչ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 274 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.07.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԽԽՎ—ն ընդունեց նախագահի իմպիչմենտը նախապատրաստող բանաձեւը

Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում շարունակվել է ԵԽԽՎ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին հարցը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Վեհաժողովում պատասխանատվության սկզբունքի ճանաչումն ու իրացումը» բանաձեւը՝ 154 կողմ, 30 դեմ եւ 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Բանաձեւը ներկայացնում էր շվեյցարացի պատգամավոր Լիլիան Մորի Պասկիեն։
Այդ փոփոխությունները հնարավորություն են տալիս վեհաժողովում ներկայացնել կոնկրետ պաշտոնյային հեռացնելու վերաբերյալ առաջարկ, որը հրապարակվում է 24 ժամվա ընթացքում։
Պաշտոնյայի իմպիչմենտի առաջարկը դրվում է վեհաժողովում քվեարկության՝ հրապարակումից 24 ժամվա ընթացքում։
Պաշտոնյայի իմպիչմենտը կկատարվի էլեկտրոնային քվեարկությամբ, ու այն ընդունված կհամարվի, եթե ստանա ձայների երկու երրորդի հավանությունը։
ԵԽԽՎ—ն ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որով ենթադրվում են լրացումներ կանոնակարգում, ինչը թույլ կտա սկսել Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտին պաշտոնանկ անելու գործընթացը, իսկ դրա համար անհրաժեշտ է ընդունված ընթացակարգին համահունչ ստորագրություններ հավաքել։ Այս մասին «NEWS.am»—ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԽԽՎ—ում հայկական պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը. «Դրա համար արդեն կա նախատեսված համապատասխան ընթացակարգ, այդ ընթացակարգին համահունչ՝ ստորագրություններ պետք է հավաքվեն՝ գործընթացը սկսելու համար։ Կարծում եմ՝ Վեհաժողովի անդամները ձեռնամուխ կլինեն այդ ստորագրությունների հավաքման գործընթացին եւ, ըստ էության, անվստահության գործընթացն սկսելուն»։
Նրա խոսքով, ավելի հստակ եւ մանրամասն, թե երբ այդ ամենն իր տրամաբանական հանգուցալուծմանը կհասնի, ժամանակը ցույց կտա. & ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 336 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանն աշխարհում այն քիչ երկրներից է, որը ԵՄ երկրներ ապրանքներ է արտահանում GSP+ համակարգի միջոցով։ Դա թույլ է տալիս մեծ թվով ապրանքներ արտահանել Եվրամիություն զրոյական տոկոսադրույքով։ 
Գործարար համայնքի իրազեկվածությունը ԵՄ արտահանման «GSP+» արտոնյալ համակարգի կիրառման վերաբերյալ շատ կարեւոր է։ Հայաստանի մասնավոր հատվածի գործարարներին ԵՄ—ից մեր երկրին տրվող առեւտրային արտոնյալ պայմաններին առավել լավ ներկայացնելու նպատակով Երեւանում անցկացվել է «Արտոնությունների ընդհանրացված եւ համալրված համակարգին» (GSP+) նվիրված տեղեկատվական միջոցառում—քննարկում։ 
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ նմանատիպ ձեւաչափով հանդիպելու նպատակը այն է, որ մասնավոր հատվածը, առեւտրային հարաբերություններ իրականացնող ընկերությունները ժամանակ առ ժամանակ տեղեկացվեն ԵՄ—ի կողմից Հայաստանին տրվող առեւտրային արտոնյալ պայմանների, դրանց ընթացակարգի, կիրառման մեթոդների եւ բոլոր մանրամասների մասին, ինչի շնորհիվ մեր գործարարներն առավելագույնս կօգտվեն դրանցից։
«Այս մի քանի օրում եվրոպացի գործընկերների հետ քննարկումներ ենք կազմակերպել՝ նպատակ ունենալով առավելագույնս տեղեկատվություն փոխանակել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են գործող առեւտրային ռեժիմին։ Հայաստանն օգտվում է «GSP+» համակարգից, որն ավելի արտոնյալ է, քան «GSP» համակարգը։ Այս համակարգի ներքո աշխարհում գործում է 8 երկիր, որոնք օգտվում են 6400 անուն ապրանքների համար ԵՄ զրոյական մաքսատուրքով արտահանելու կամ ներմուծելու հնարավորությունից, իսկ այստեղ կարեւոր է իմանալ, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր, ում է պետք դիմել, ինչ ընթացակարգեր է պե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 286 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին, քանի որ տեսնում է քաղաքացիների դրական արձագանքը Հայաստանում անցկացվող ԵՄ գործողություններին։
Երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Ցանկանում եմ առիթից օգտվել եւ շնորհակալություն հայտնել հայ քաղաքացիներին, ովքեր գնահատում են մեր աշխատանքը, շնորհակալ եմ աջակցության համար։ Մենք իսկապես հասկանում ենք, որ շատ մարդիկ կան Հայաստանում, ովքեր հավատում են, որ ԵՄ—ն լավ գործ է անում։ Կարող եմ ասել, որ երբեմն բավականին հուզիչ ուղերձներ ենք ստանում քաղաքացիներից, ովքեր առհասարակ մեզ դիմում էին աջակցություն խնդրելու համար, իսկ այժմ նրանք են աջակցություն դրսեւորում։ Սա իմ եւ իմ թիմի համար մեծ խթան է։ Վստահեցնում եմ՝ պատրաստ ենք առավելագույն ջանքերը գործադրել Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի նրանք մեր գործողություններից ավելի շատ օգուտ ստանան»,։
Անդրադառնալով Հայաստանում ապրիլի 2—ին անցկացված ընտրությունների արդյունքների վերաբերյալ Եվրոպական խորհրդի կազմակերպած քննարկման ժամանակ խախտումների վերաբերյալ իր դիտողություններին, եւ որից հետո ՀՀ արդարադատության նախարարը հայտարարել էր, որ սա փորձ է խառնվելու Հայաստանի ներքին խնդիրներին, Պյոտր Սվիտալսկին նշել է, որ իր ուղերձը հստակորեն տեղ հասցնելու համար հանրային հայտարարությունների կարիք չունի, իր գնահատականն ու կարծիքը անհայտ չեն իր զրուցակիցներին եւ պատասխանատուներին։
Ինչ վերաբերում է ընտրություններին, դեսպանը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ Եվրամիությունը մեծապես աջակցել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ տրամադրելով ավելի քան յոթ մլն եվրո, որի միջոցով է նաեւ հնարավոր եղել կազմակերպել ընտրական ողջ գործընթացը։
«Գաղտնիք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փախստականի համաշխարհային օրվա եւ «Մենք կանգնած ենք փախստականների կողքին» քարոզարշավի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրվել Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը։
Նա նշեց, որ նախորդ տարվա ապրիլին ղարաբաղյան հակամարտության սրման արդյունքում ավելի քան երկու հազար մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել էին Հայաստան։ Նրանց մեծամասնությունը կանայք, երեխաներ եւ տարեցներ էին, իսկ տղամարդիկ մնացել են՝ պաշտպանելու իրենց տները կամ մասնակցելու գործողություններին։ Հայաստան եկածներից շատերը կացարան գտան իրենց բարեկամների կամ ընտանիքի ընկերների մոտ։
Քրիստոֆ Բիրվիրթը նշեց, որ ՄԱԿ—ի ՓԳ—ին տպավորել է տեղահանված անձանց ցուցաբերված աջակցության եւ հյուընկալության մակարդակը, հասարակության բոլոր շերտերում հյուրընկալության բարձր մակարդակ են արձանագրել։ Նա նաեւ ասաց, որ իրավիճակը դրդել է ՄԱԿ—ի ՓԳՀ—ին անհապաղ ներգրավվածություն ցուցաբերել. «Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչության արագ եւ արդյունավետ մարդասիրական արձագանքը, որը անմիջապես հասավ կարիքավոր անձանց՝ առաջարկելով նպատակային առաջնային օգնության պարագաներ եւ շատ կարճ ժամանակահատվածում տրամադրեց դրամական աջակցություն առավել կարիքավոր անձանց»։
Նրա խոսքով, ԼՂ—ի տեղահանված անձանցից շատերը ի վիճակի եղան վերադառնալ. 2016 թ. վերջին 573 անձ (172 ընտանիք), հիմնականում հակամարտությունից տուժած գյուղից՝ Թալիշից, շարունակում են մնալ տեղահանված, քանի որ Թալիշը դեռ անվտանգ չէ։
«Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակը ողջունում է Հայաստանի կառավար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 366 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխարհը մտել է այնպիսի փուլ, երբ Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված աշխարհակարգն այլեւս չի գործում. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով անկախությունների մասին հանրաքվեներին՝ Իսպանական Կատալոնիայի հոկտեմբերի 1—ին նախատեսվող անկախության հանրաքվե, սեպտեմբերի 25—ին՝ Իրաքի տարածքում Քրդական պետության անկախության հանրաքվե եւ այլն։
Խոսելով այն մասին, թե ինչ զուգահեռներ կարող ենք անել նման հանրաքվեների ֆոնին ԼՂ հակամարտության հարցում, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, թե աշխարհակարգն այլեւս չի կարող ապահովել այն ստատուս քվոն, որին ինքը ձգտում էր։ Իսկ հիմնական քաղաքական վեկտորները, ըստ նրա, երեքն են՝ ԱՄՆ—ն է, Չինաստանը եւ Ռուսաստանը։
«Ի տարբերություն «սառը պատերազմի» ժամանակ, երբ ուժի երկու կենտրոնները լիովին իշխում էին աշխարհը, հիմա դա հնարավոր չէ, եւ փոքր ու միջին պետություններն ազատ գործելու ավելի մեծ հնարավորություններ են ստանում»,–ասաց նա։
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ դա բերում է նաեւ նրան, որ փոքր պետություններն ազգային խնդիրներ են դնում եւ կարողանում են համախմբվել այդ խնդիրների շուրջը եւ հնարավորություն են ստանում հասնել իրենց նպատակներին. «Այս առումով Արցախի պայքարն անկախության համար ստրատեգիական առումով ունի մեծ հնարավորություններ՝ հասնելու աշխարհի կողմից ճանաչման»։
Հարցին, թե Հայաստանի անվտանգության տեսանկյունից ինչ զարգացումներ կարելի է տեսնել Մերձավոր Արեւելքի փոփոխությանը զուգահեռ, քաղաքագետը պատասխանեց, որ մեզ նման պետություններն ստանում են ե՛ւ վտանգներ, ե՛ւ հնարավորություններ։
Ըստ նրա՝ Թուրքիայի եւ Իրանի հակասությունները մեծանում են, եւ հիմնական պատճառն այն է, թե ով է ստանալու տարածաշրջանում ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստան—ՆԱՏՕ հարաբերությունները դինամիկ առաջընթաց են արձանագրում։ Դա փաստում են երկու կողմն էլ։ Հատկապես ոգեւորիչ է Կոսովոյում եւ Աֆղանստանում Հայաստանի խաղաղապահ ուժերի առկայությունը, ինչը նշանակում է, որ Հայաստանը միջազգային անվտանգություն ապահովող է։
«Հայաստանը եւ ՆԱՏՕ—ն գերազանց համագործակցություն ունեն բազմաթիվ ուղղություններով, եւ առաջընթացը նշանակալի է,–լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։–Մենք շնորհակալ ենք Հայաստանին Աֆղանստանում եւ Կոսովոյում մեր գործողություններին ակտիվ մասնակցելու համար։ Մենք սպասում ենք Հայաստանի պաշտպանության նախարարի առաջիկա այցին Բրյուսել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկելու ենք Աֆղանստանում հայկական խաղաղապահ զորքերի ընդլայնման հարցը»։
Նա հավելել է, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ—ի համագործակցությունն ամրագրված է լայն շրջանակային համաձայնագրով։ Ապատուրայը նկատել է, որ ՆԱՏՕ—ն ակտիվորեն կրթում է հայ զինծառայողներին իր զինվորական կրթական հաստատություններում, Հայաստանի հետ համագործակցում է զինված ուժերում բարեվարքության կառուցման, թափանցիկության ապահովման ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում. «Հայաստանի պաշտպանության նախարարի հետ իմ վերջին հանդիպման ընթացքում նա իր պատրաստակամությունն ու նվիրումն է հայտնել այս հարցերին»։
Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ նա ասել է, որ ՆԱՏՕ—ն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ «Մենք ուշադիր հետեւում ենք տարածաշրջանային զարգացումներին, պարբերաբար տեղեկատվություն ենք ստանում Վրաստանում տեղակայված մեր գրասենյակից։ Մենք գիտենք, որ վերջերս Լեռնային Ղարաբաղի հակամարտ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 366 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024