ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 19.05.2024, 02:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 14 15 16 17 18 ... 53 54 »

ԱՄՆ խաղաղության կորպուսը նշում է Հայաստանում ծավալած գործունեության 25–ամյակը։ Հենց նույն օրը տեղի ունեցավ ծրագրի նոր խմբի կամավորների երդմնակալության արարողությունը։ 42 ամերիկացի կամավոր շուտով մեկնելու են Հայաստանի տարբեր շրջաններ՝ երկու տարվա ընթացքում աշխատելու տեղի դպրոցների, համալսարանների, հասարակական կազմակերպությունների հետ՝ փորձելով նպաստել համայնքային զարգացմանը։
Կամավորների երդմնակալության արարողությանը ներկա էին ՀՀ—ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, ծրագրի ներկա եւ նախկին կամավորները, Վաշինգտոնից ժամանած Խաղաղության կորպուսի ղեկավարության ներկայացուցիչները եւ այլք։
Դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ սա առանձնահատուկ օր է ոչ միայն իր, ԱՄՆ դեսպանատան, Խաղաղության կորպուսի, այլեւ Հայաստանի ժողովրդի համար։
«Այսօր տեղի է ունենում կորպուսի 25—րդ խմբի երդմնակալության արարողությունը, զուգահեռ նշում ենք նաեւ կորպուսի գործունեության 25–ամյակը։ Հատկանշական է, որ այսօր նաեւ երդվելու է ԱՄՆ—ից ժամանած 1000—րդ կամավորը, ով աշխատելու է եւ ծառայելու է Հայաստանում, ուստի սա շատ կարեւոր եւ հիշարժան պահ է։ Տարբեր տարիքի կամավորներ են Հայաստան ժամանում եւ ծանոթանում են հայկական մշակույթի առանձնահատկություններին, այնուհետեւ ԱՄՆ վերադառնալուց հետո ներկայացնում են իրենց սովորածն ու տեսածը։ Այդպես ձեւավորվում է մի խումբ, որը հանդես է գալիս հայ—ամերիկյան հարաբերությունների ամրապնդման դիրքերից»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Խաղաղության կորպուսի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շիլա Քրաուլին նույնպես ժամանել է Հայաստան՝ արարողությանը մասն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 299 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Սոցիալ—դեմոկրատական կուսակցության գերագույն մարմնի անդամ, բյուջետային հանձնաժողովի փոխնախագահ Դիթմար Նիթանը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհեց՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ Մեկ տարի առաջ հենց նույն օրը՝ հունիսի 2—ին, Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որի հեղինակներից մեկը հենց Դիթմար Նիթանն էր, ում պայքարը տեւել է տարիներ։
Պատգամավորը վստահ է՝ պատմությունը ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանության փաստը կոծկելուն ուղղված բոլոր փորձերը անարդյունք էին, քանի որ, նրա խոսքով, հնարավոր չէր պարզապես թաքցնել մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությունը։
«Որպես Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր՝ իմ պարտքն են համարել, որ Գերմանիան ճանաչի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը՝ հստակ նշելով այդ եզրույթը, այլեւ իր համապատասխանատվությունը 1915 թվականի իրադարձություններում։ Մեզ համար կարեւոր էր իրերն իրենց անուններով կոչելը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց գերմանացի պատգամավորը՝ ընդգծելով, որ ամբողջական գործընթացը դեռեւս ավարտված չէ։
Դիթմար Նիթանը սա փուլային հաղթանակ է համարում, քանի որ առաջիկայում եւս կան անելիքներ։
«Հետագա տարիների աշխատանքը ուղղված պետք է լինի Գերմանիայում պատմության դասագրքերում թեման ներառելուն։ Դուք գիտեք, թե որքան նյութեր կան Գերմանիայի պետական արխիվներում, եւ այս թեման լուսաբանելու համար դեռ շատ անելիքներ կան»,–ասաց նա։
Անդրադառնալով Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի արձագանքին եւ ճնշումներին՝ պատգամավորը նշեց, որ այժմ Թուրքիայի հասարակությունն իր քայլերով եւ մտածելակերպով շ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 271 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստան—ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի աշնանը

Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը, միաժամանակ չհրաժարվելով եվրոպական արժեքներից։ ԵՄ—ն էլ իր հերթին շարունակում է փոխգործակցությունը արեւելյան գործընկերոջ՝ Հայաստանի հետ։ 
Երեւանում տեղի ունեցավ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի կողմից Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հայաստան—ԵՄ հարաբերությունները եւ դրանց հեռանկարները» խորհրդաժողովը, որի նիստերում քննարկվեցին «Արեւելյան գործընկերության» ծրագիրը՝ որպես ԵՄ արտաքին քաղաքականության մաս, Հայաստանի հետ հարաբերությունների առկա մակարդակը, Հայաստան—ԵՄ համապարփակ համաձայնագիրը եւ այլ hարցեր։ 
«Հայաստան—ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի մինչեւ նոյեմբեր»,—հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նրա խոսքով, դեռ տեխնիկական խնդիրներն են ի մի բերվում։ «Հայաստանն Արեւելյան գործընկերության երկրներից առաջինն է, որ կառուցողական առաջարկով սկսեց համագործակցել Եվրամիության հետ»,–ասաց դեսպանը՝ հավելելով, որ իրենք «տրանսֆորմացիայի գործակալներ» են եւ որեւէ շահ չունեն այս ամենից։ Միայն ցանկանում են շրջապատված լինել վերափոխված եւ առավել ժողովրդավար երկրներով։ Այժմ սպասում են նոր կազմավորվող կառավարության ռազմավարության հստակեցումներին։ Իրենց մոտեցումները հստակ են՝ դատական իշխանությունների անկախացում, կոռուպցիայի դեմ պայքար, խտրականության մերժում, ժողովրդավարական հաստատությունների զարգացում։ «Եթե Հայաստանում կոռուպցիան չստանա արժանի պատասխան, ապա դժվար թե Եվրամիությունից հնարավոր լինի սպասել էական ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Անցյալ տարի ԵՄ—ն Հայաստանի կառավարությունից ստացել է ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 311 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
 Պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը եւ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը մանրամասներ են ներկայացրել մայիսի 26—29—ը Թբիլիսիում կայացած ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։
Բանախոսների գնահատմամբ՝ ՀՀ ԱԺ պատվիրակությունը ՆԱՏՕ—ի ԽՎ—ի գարնանային նստաշրջանին ակտիվ մասնակցություն է ունեցել։ Պատվիրակության անդամները տարբեր քննարկումների ընթացքում ներկայացրել են իրենց մոտեցումները, հնչեցրել են բազմաթիվ հարցադրումներ, որոնց էլ տրվել են պարզաբանումներ։ ՆԱՏՕ—ի խորհրդարանական վեհաժողովի 5 հանձնաժողովներում ներկայացվել են զեկույցների նախագծեր, ելույթներ, զեկույցների նախագծերի վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ։ Հայկական պատվիրակության անդամները մասնակցել են նաեւ ոլորտային հանձնաժողովների նիստերին։
Ինչպես նշել է ՆԱՏՕ—ի ԽՎ—ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը, բոլոր հանձնաժողովներում քննարկումները եղել են բավականին հետաքրքիր, թեպետ ադրբեջանական պատվիրակությունը շարունակաբար սադրիչ վարքագիծ է դրսեւորել՝ խոսելով հայտնի թեմաներից, որոնց տրվել են հստակ պարզաբանումներ. «Մենք նշել ենք, որ Ադրբեջանն է զավթել հայկական հողերը՝ Շահումյանը, Գետաշենը, Մարտունաշենը, եւ նկատել ենք նաեւ, որ մեր նպատակն ամենեւին էլ Ադրբեջանի պատվիրակության սադրիչ վարքագծին արձագանքելը չէ, մենք հստակ առաջնորդվել ենք այն օրակարգով, որը նախատեսված է եղել ՆԱՏՕ—ի ԽՎ—ի տարբեր հանձնաժողովների շրջանակներում»։
Կորյունը Նահապետյանը կարեւորել է լիագումար նիստի վերջին օրվ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 324 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.06.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին։ 
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Է. Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանի ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր ուղղություններով ու ԵԱՀԿ ծրագրերի իրագործումը Հայաստանում իրավամբ կարելի է օրինակելի համարել։ Նախարարի խոսքով՝ գլխավոր քարտուղարի այցելությունը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ կազմակերպությունը ստիպված է փակել մեր տարածաշրջանում իր վերջին գրասենյակը, քանի որ ԵԱՀԿ մասնակից պետություններից մեկը՝ Ադրբեջանը, չարաշահելով վետոյի իրավունքը, փաստացի արգելափակեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգումը։
«Բաքուն փորձում էր ներկայացնել սա Ադրբեջան—Հայաստան հարթության վրա, սակայն իրականում դա վերաբերում է ԵԱՀԿ—Ադրբեջան հարաբերություններին, մի գործողություն է, որն ուղղված է ԵԱՀԿ դեմ։ Կարծում եմ՝ թե՛ ԵԱՀԿ նախագահությունը, թե՛ մասնակից երկրները, թե՛ քարտուղարությունը համապատասխան հետեւություններ արել են Բաքվի այս ապակառուցողական քայլի վերաբերյալ, որը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ տեսլականին եւ նպատակներին»,–ասաց Է. Նալբանդյանը։
Նա հավելեց՝ հայաստանյան կողմն ակնկալում է, որ երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող շատ ծրագրեր կշարունակեն կյանքի կոչվել այլ ձեւաչափերով։ 
Նախարարի խոսքով՝ տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Լ. Զանիերի հետ առանձնազրույցի եւ դրան հաջորդած՝ պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպման ընթացքում. «Մտքեր փոխանակեցինք կազմակերպության օրակարգային հարցերի՝ բոլոր երեք հարթություններով գործունեության շուրջ, քննարկեցինք ավստրիական նախագահության առաջնահերթությունների իրագործման ընթացքը։ Անդրադարձանք նաեւ ապրիլի 2—ին Հայաստանում տեղի ո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 300 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 31.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը մայիսի 27—ին տոնել է Եվրոպայի օրը։ «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագիրը կրող ամենամյա միջոցառումներում ներկայացվել են Հայաստանում ԵՄ կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր, որոնք թիրախավորում են Հայաստանի բոլոր մարզերի համաչափ զարգացումը տարբեր ոլորտներում։ «Այսօր Եվրոպայի օրերի ծրագրի ավարտն է։ Մենք մեծ շրջան արեցինք, ճամփորդեցինք ամբողջ Հայաստանով՝ Վանաձոր, Գյումրի, Կապան, Գորիս, Եղեգնաձոր եւ վերադարձանք Երեւան»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Նրա խոսքով՝ Հայաստանը ընդլայնված եվրոպական ընտանիքի անդամ է։ «Մենք կցանկանայինք, որպեսզի հայերը քաջատեղյակ լինեին, թե ինչ է անում Եվրամիությունն այստեղ։ Եվրամիությունն ամենամեծ դոնորն է եւ զարգացման ծրագրերի ամենամեծ աջակիցը»,—հավելել է ԵՄ դեսպանը։
Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառել են տեղեկատվական միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվել են ԵՄ—Հայաստան սերտ համագործակցությունն ու գործընկերությունը եւ եվրոպական մշակույթի բազմազանությունը։ Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվել են «Եվրոպական միությունը Հայաստանի համար» խորագրի ներքո։ Տեղեկատվական ցուցահանդեսների ընթացքում ներկայացվել են Եվրոպական միության կողմից Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերը, որոնք թիրախավորում են Հայաստանի բոլոր մարզերի համաչափ զարգացումը բազմաթիվ ոլորտներում՝ մարդու իրավունքներ, արդարադատություն, գյուղատնտեսություն, մշակույթ, կրթություն, շրջակա միջավայր, տուրիզմ, բիզնես աջակցություն, քաղաքացիական հասարակություն, միգրացիա, առողջապահություն։
Եվրամի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 333 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ոգեշնչել մարդկանց երախտապարտ լինելու։ Այս առաքելությամբ է արդեն երկրորդ անգամ Երեւանում անցկացվում «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխությունը։
Մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին։ Մրցանակին արժանանում է այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով։
«Ավրորա 2017»—ի մրցանակակիրը, ում անունը հայտնել է Շառլ Ազնավուրը, Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ ամերիկացի Թոմ Քաթինան է, ով Սուդանի Նուբա լեռներում պատերազմական վիճակում տարիների շարունակ աշխատող միակ վիրաբույժն է։ Նա իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկում է օրական ավելի քան 400 հիվանդի։
Բժիշկ Թոմ Քաթինան, ում տեղացիները ճանաչում են որպես «Դոկտոր Թոմ», պատերազմն սկսելուց ի վեր անդադար աշխատել է՝ հնարավորինս մեղմելու պատերազմի սարսափները։ Ռմբակոծության տակ բեկորներ հեռացնելը, վերջույթներ անդամահատելն ու ծնունդներ ընդունելը սովորական բան են դարձել մի մարդու համար, որին Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդը (CMMB) տարածաշրջան էր գործուղել դեռեւս խաղաղ ժամանակներում։ Երբ պատերազմ է սկսվել, նրան առաջարկել են դուրս գալ երկրից, բայց բժիշկը պնդել է, որ կմնա։
Բռնության տարածմանը զուգընթաց՝ տարածաշրջանի բնակիչներն անասելի տառապանքներ են կրել։ Սոսկալի այրվածքներով հիվանդներին, կտրված ոտքերով նորածիններին, բորոտներին ու թերսնումից մեռնողներին խնամելը նրա համար դարձել է առօրյա։
Քաթինան հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը յոթ օր, եւ նրա կարեւորագույն առաջնահերթությունն այն է, որ հիվանդանոցը կարողանա տրամադրել տարրական բուժօգնություն։ Էլեկտրաէներգիայի ու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 361 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ—ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգին, Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության կարեւոր ու արդի հարցերին, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին։
Հանրապետության նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է ունեցել Եվրամիության հետ երկկողմ հարաբերություններում։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգիռ եւ պատրաստակամ է Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ոլորտներում ընդլայնելու առկա գործընկերային հարաբերությունները։ Նախագահի համոզմամբ, ՀՀ—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաեւ 2017–2020թթ. համար գործընկերության առաջնայնությունները երկկողմ համագործակցության ընդլայնման կարեւորագույն ուղենիշեր են, եւ դրանցում արտացոլված երկուստեք հանձնառություններով նոր լիցք կստանան նաեւ Հայաստանի քաղաքական ու տնտեսական լայնածավալ բարեփոխումները։
Նախագահը ՀՀ—ԵՄ հարաբերությունների զարգացման գործում մեծ տեղ է վերապահել միջխորհրդարանական հարաբերություններին եւ կարեւորել պատգամավորների հետ հաճախակի շփումները։
Հանդիպման պատեհ առիթով հանրապետության նախագահը շնորհավորել է Դեյվիդ ՄքԱլիսթերին՝ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։
Դ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 310 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հստակեցվում են աջակցության համակարգման մեխանիզմները

Երեկ Երեւանում մեկնարկել է Եվրոպական միության աջակցության ծրագրավորման, կառավարման եւ համակարգման փորձի փոխանակմանը նվիրված երկօրյա աշխատաժողովը՝ Սերբիայի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի ԵՄ աջակցության համակարգման պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից։
Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել եւ քննարկել վերոնշյալ գործընկեր երկրներում եւ Հայաստանում ԵՄ աջակցության համակարգման մեխանիզմները եւ ընթացակարգերը, առկա գործիքակազմը եւ դրանց կիրառումը երկրների առաջնահերթ խնդիրների լուծման ընթացքում։
Աշխատաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Հոա—Բին Աջեմյանը։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշել է, որ եվրոպական ներդրումային գործիքի շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության շնորհիվ Հայաստանում մի շարք առանցքային ոլորտներում էական բարեփոխումներ են իրականացվել արդեն ավելի քան տաս տարի, եւ այդ գործընթացը շարունակվում է։
Գարեգին Մելքոնյանն ընդգծել է, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, լինելով Հայաստանում Եվրոպական հարեւանության գործիքի ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգող, մշտապես հետեւողական է, որպեսզի ԵՄ աջակցության բոլոր ուղղություններն ու գործիքները իրականացման բոլոր փուլերում լինեն առավելագույնս արդյունավետ։ Նա նաեւ հավելել է, որ աշխատաժողովի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում ԵՄ աջակցության կառավարման արդյունավետության բարձրացմանը ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։
Աշխատ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 312 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մայիսի 7—ին Ֆրանսիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ներկայացրեց երկրում անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները, համաձայն որոնց նախագահ է ընտրվել «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը՝ հավաքելով ձայների 66,06 տոկոսը։ 
Ընդհանուր առմամբ Մակրոնի օգտին քվեարկել է 20,7 մլն ընտրող, իսկ մրցակիցը՝ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը ստացել Է ձայների 33,94 տոկոսը։ Ընդամենը նրա օգտին իրենց ձայները տվել են ավելի քան 10,6 մլն ընտրողներ. «Ազգային ճակատի» համար դա ռեկորդ է նախագահական ընտրություններին նրա թեկնածուների մասնակցության ողջ պատմության ընթացքում։
39—ամյա Է. Մակրոնն, այսպիսով, դարձել Է ամենաերիտասարդ նախագահը Ֆրանսիայի պատմության մեջ։ Նա նաեւ 1958 թվականից ի վեր առաջին նախագահն է, ով չի ներկայացնում այդ երկրի երկու հիմնական քաղաքական կուսակցությունները։
Ընտրություններին պարտություն կրած Մարին լե Պենը հայտարարել է, որ մայիսի 7—ին զանգահարել է Է. Մակրոնին՝ շնորհավորելու նրան տարած հաղթանակի առթիվ։ Նա «պատմական եւ ծանրակշիռ» է որակել ընտրություններում իր գրանցած արդյունքը եւ շնորհակալություն հայտնել այն շուրջ 11 միլիոն ֆրանսիացիներին, ովքեր իր օգտին քվեարկել են երկրորդ փուլում։ Միաժամանակ, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարը խոստացել է Է. Մակրոնի շարժման դեմ պայքարել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ իր կուսակցությունը համարելով «առաջին ընդդիմադիր ուժը երկրում»։
Իր հերթին Է. Մակրոնը շնորհակալություն է հայտնել իրեն պաշտպանած ընտրողներին՝ շեշտելով, որ նախագահ ընտրվելը մեծ պատասխանատվություն է դնում իր վրա։ Նա նշել է, որ մտադիր է հաշվի առնել այդ թվում Մարին լե Պ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 329 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.05.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Շոն Սփայսերն անդրադարձել է ապրիլի 24—ին Հայոց ցեղասպանության 102—րդ տարելիցի առիթով նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ նախագահ Թրամփը չի կիրառել «ցեղասպանություն» բառը 1915թ. իրադարձությունները նկարագրելիս, Սփայսերը նշել է. «Նախկին մի քանի վարչակազմեր օգտագործել են այդ լեզուն։ Եթե հետ նայենք եւ դիտարկենք այն լեզուն, որ օգտագործում էին նախագահներ Օբաման ու Բուշը եւ դրանից առաջ էլ, ապա նախագահի օգտագործած լեզուն հետեւողական է»։
Մինչդեռ ԱՄՆ—ի կոնգրեսական Ադամ Շիֆը հիասթափված է Թրամփի հայտարարությունից։ «Մենք հերթական հիասթափությունը ստացանք եւս մեկ նախագահից, որը հրաժարվեց 1915—1923 թվականներին 1.5 մլն հայերի սպանությունը ցեղասպանություն ճանաչել,–ասել է Շիֆը եւ հավելել.–Նախագահ Թրամփը միացավ հանրապետական եւ դեմոկրատ այն նախագահների երկար ցանկին, որոնք չեն ցանկանում առճակատման մեջ մտնել Թուրքիայի հետ՝ ԱՄՆ—ն դարձնելով ժխտողական արշավի մաս»։
ԱՄՆ—ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն էլ ասել է. «Նախագահ Թրամփը Հայոց ցեղասպանությունը դատապարտելու եւ հիշատակելու ամերիկյան քաղաքականության փոխարեն որոշել է կիրառել Անկարայի «բերանը փակելու» քաղաքականությունը։ Չկարողանալով պատշաճ կերպով հարգել զոհերի հիշատակն ապրիլի 24—ին՝ Թրամփը փաստորեն ցեղասպանությունների կանխմանն ուղղված ԱՄՆ–ի քաղաքականությունը հանձնել է Ռեջեփ Էրդողանի ձեռքը՝ մեծամիտ ու ավտորիտար բռնապետի, ով հրապարակավ ոլորում է ԱՄՆ—ի նախագահների ձեռքերը՝ ստիպելով լռել միլիոնավոր հայերի, հույների, ասորիների ու Թուրքիայի մյուս քրիստոնյաների զանգվածային սպանությունների մասին»։
ՀՅԴ Հայ դ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 266 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.04.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրոպական միությունը շարունակում է բյուջետային աջակցություն տրամադրել Հայաստանին տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար։ Երեկ Երեւանում տեղի ունեցավ եվրոպական հարեւանության գործիքի շրջանակներում ԵՄ—ի կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցության համակարգմանը նվիրված աշխատաժողով։
Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։ Նա ընդգծեց, որ բյուջետային աջակցությունը եվրոպական հարեւանության գործիքի շրջանակներում ԵՄ—ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության կարեւորագույն գործիքներից է, որի շնորհիվ հատկապես 2007թ. ի վեր Հայաստանում մի շարք առանցքային ոլորտներում շոշափելի բարեփոխումներ են իրականացվել։ «Մենք անցած տարի Եվրոպական միությունից ստացել ենք աննախադեպ բյուջետային աջակցություն, որը կազմել է 27.5 միլիոն եվրո։ 2016թ. եւ 2017թ. առաջին ամիսների ընթացքում Եվրոպական միության հետ ստորագրել ենք ընդհանուր առմամբ 51 միլիոն եվրոյի համագործակցության փաթեթ, որից գրեթե 50 միլիոն եվրոն բյուջետային աջակցություն է։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ մենք այս եւ հետագա տարիների ընթացքում եւս այս գործիքի մասով ահռելի աշխատանքներ ունենք իրականացնելու։ Այս տարվա ընթացքում ունենք երեք խոշոր եւ մեկ փոքր բյուջետային հատկացման տրանշ, որին մի փոքր ավելի մանրամասն կանդրադառնանք այսօրվա քննարկման ընթացքում։ Ակնկալում ենք բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ ներգրավվածությունը։ Նպատակն այն է, որ Հայաստանում բարեփոխումների իրականացմանը միտված մեր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարվեն ժամանակին եւ ամբողջությամբ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ընդգծեց Մելքոնյանը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 288 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.04.2017 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024