Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 15 16 17 18 19 ... 53 54 »
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար բանակցային սեղանին կան մի շարք ողջամիտ պլաններ, որոնց շուրջ պետք է կողմերը բանակցեն եւ լուծումներ գտնեն։
Երեկ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը. «Միգուցե, այդ պլանները վերջնական չեն, բայց դրանք շրջանառվում են, ինչը նշանակում է, որ բանակցությունները պետք է շարունակվեն դրանց շուրջ»։
Նա կարեւորել է, որ հակամարտող կողմերի քաղաքական առաջնորդները քաղաքական կամք դրսեւորեն եւ վերադառնան բանակցություններին։ Նրա խոսքով՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար հարկավոր է, որպեսզի հակամարտող կողմերն աշխատեն կարգավորման պլանների շուրջ։
Հոգլանդն անդրադարձել է հարցին՝ շրջանառության մեջ կա՞ «լավրովյան» կոչվող կարգավորման պլան։ Նա նշել է, որ իրենք «լավրովյան պլան» արտահայտությունը չեն օգտագործում. «Մենք այդ արտահայտությունը չենք օգտագործում։ Կա պլան, որը շրջանառվում է. այն բաղկացած է երեք մասից, սակայն այս պահին տեղին չէ, որ ես մանրամասներ ներկայացնեմ դրա վերաբերյալ։ Կողմերը դրանց շուրջ աշխատում են»։
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ապագայում կհանդիպեն՝ երկու երկրների նախագահների հանդիպում նախապատրաստելու համար։ «Կան բարձր մակարդակով հանդիպումների պայմանավորվածություններ։ Մենք եւ մեր քաղաքական ղեկավարները փորձում ենք գտնել միջավայրը, որտեղ կարող են տեղի ունենալ այդ հանդիպումները։ Այս պահին գործընթաց կա, դա գաղտնիք չէ։ Կարծում ենք, որ մոտ ապագայում երկու արտգործնախարարները կհանդիպեն՝ նախագահների հանդիպում պատրաստելու համար։ Դիվանագիտական գործընթացներն այս պահին ընթանում են»,–նշել է Հոգլանդը։
Նրա խոսքով՝ հակամարտող կո
...
Կարդալ շարունակությունը »
|
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեւինին եւ Եվրոպական հանձնաժողովի առեւտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նախարար Նալբանդյանը ողջունեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրելու նպատակով ԵՄ պաշտոնյաների այցելությունը եւ վստահություն հայտնեց, որ փաստաթուղթը նոր էջ կբացի Հայաստանի եւ Եվրոպական միության եւ նրա անդամ երկրների հետ հարաբերություններում։
Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ համաձայնագիրը կստորագրվի այս տարվա ընթացքում, եւ հավելեց, որ այն կարտացոլի Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների խորությունը, մակարդակը եւ ծավալը։
ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ փաստաթուղթը վկայում է այն կարեւորության մասին, որ Հայաստանը տալիս է Եվրոպական միության հետ իր համագործակցությանը։
Հանդիպմանը հաջորդեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրումը։
Արտաքին գործերի նախարարությունում կայացած արարողությանը Հայաստանի Հանրապետության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը եւ առեւտրի հարցերով բանակցող, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը եւ Եվրոպական միության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Դեւինը եւ առեւտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովում բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը նախաստորագրեցին Հայաստան—ԵՄ Համապարփակ եւ
...
Կարդալ շարունակությունը »
|
Բելգիայի թագավորության Դաշնային եւ Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը եւ Պիեռ Կոմպանին շատ տպավորված են Ստեփանակերտում կայացած հանդիպումներից։ Նրանք հյուրընկալվել են Արցախի խորհրդարանում եւ արտաքին գործերի նախարարությունում։ Պատվիրակության անդամներին ընդունել է նաեւ երկրի նախագահ Բակո Սահակյանը, ով կարեւորելով նրանց այցը՝ ընդգծել է, թե «երկկողմ հարաբերությունների խորացման համար առկա են նպաստավոր պայմաններ եւ անկեղծ շահագրգռվածություն»։
Պատվիրակության անդամները տեղյակ են, որ Արցախ այցելելու համար հայտնվում են Ադրբեջանի «սեւ ցուցակում»։ Զավեշտալի այդ իրողությանը նրանք ծիծաղով են վերաբերվում եւ հորդորում խելամիտ լինել։ «Ինձ ամենեւին չի մտահոգում Ադրբեջանի դիրքորոշումը, եւ նման խնդիրների ես առաջին անգամ չեմ առնչվում,–ասում է Բելգիայի թագավորության Դաշնային խորհրդի անդամ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը։–Կարծում եմ, որ նման վճիռներ կայացնելիս՝ մարդիկ ավելի խելամիտ պիտի լինեն ու միջազգային հանրության առաջ չվարկաբեկվեն»։
Արցախում՝ Բելգիայի խորհրդարանականների այցի արդյունքներն ամփոփվել են երեկ կայացած մամուլի ասուլիսով, որտեղ հյուրերը կիսվել են իրենց տպավորություններով եւ պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին։
«Մեզ համար շատ ուրախալի է լինել այստեղ եւ փորձել բացահայտել Արցախը։ Երբ մեր գործընկերներին պատմում ենք ձեր երկրի մասին, շատերը խոստովանում են, որ ընդհանրապես տեղյակ չեն Արցախի մասին, բայց երբ իրազեկում ենք, որ հատկապես աշխարհաքաղաքական հարցերում այն մի այնպիսի տարածք է, որ շատ կարեւոր է Կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանելու համար, նրանց հետաքրքրությունն անմիջապես աճում է, ու հարցերի հսկա շ
...
Կարդալ շարունակությունը »
|
Հայաստանում մարտի 15—30—ը Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպում է «Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը» տոնական միջոցառումների շարքը։
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ—ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան—Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ միջոցառումների շարքը նախատեսված է ողջ երկրում, անցկացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո։ Ֆրանսիայի դեսպանության հետ միասին, գործընկեր հինգ դիվանագիտական կազմակերություն՝ Շվեյցարիա, Կանադա, Հունաստան, Լիտվա, Լիբանան, միացել է այս նախաձեռնությանը՝ նշելու Ֆրանկոֆոնիայի տոնը։
2012 թվականից Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ Հայաստանի հետ միասին տոնական միջոցառումներին մասնակցում է յոթ երկիր՝ արտացոլելով այս միջազգային հաստատության մշակույթների բազմազանությունը, որն իր շուրջ համախմբել է 84 երկիր։
«Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, ստանձնել է հանձնառությունը՝ փորձել այսօր աշխարհով մեկ ընթացող գլոբալացման միալեզու տարբերակին առաջարկել երկընտրանք, այսինքն՝ ֆրանսերեն լեզվի խթանում։ Բացի կազմակերպությանն անդամակցելուց, Հայաստանը, հայկական իշխանությունները ցուցաբերել են մեկ այլ կարեւոր պատասխանատվություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը 2018 թվականին կազմակերպվելու է այստեղ։ Ես ապավինում եմ հայաստանյան իշխանությունների ստանձնած հանձնառությանը, լիահույս եմ դրա հաջող կազմակերպման գործում։ Նման որոշում կայացնելով՝ հայաստանյան իշխանությունները ստանձնել են նաեւ ֆրանսերենի խթանման գործընթացը»,–ասաց ՀՀ—ում Ֆրանսիայի դեսպանը։
«Ֆրանկոֆոնիայի տասնհինգ օրերը» տոնական միջոցառումների ծրագիրն ընդգրկում է բազմաթիվ ոլո
...
Կարդալ շարունակությունը »
|
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Բանակցությունները շարունակվել են ԵԽ նախագահի անունից ի պատիվ աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահի տրված աշխատանքային ճաշի շուրջ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ համատեղ հայտարարություններով։
Սերժ Սարգսյանի հայտարարությունը
Ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ, մեր շատ լավ բարեկամ պարոն Տուսկին՝ Բրյուսել այցելելու հրավերի եւ մեր հանգամանալից եւ անկեղծ զրույցի համար։ Մենք պարոն Տուսկի հետ բազմաթիվ անգամ ենք հանդիպել՝ հանդիպել ենք ինչպես նրա նախկին պաշտոններում, այնպես էլ ներկա պաշտոնում եւ ես, իհարկե, ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումները։ Գնահատում եմ անկեղծությունը։ Շատ շնորհակալ եմ։
Ինչպես պարոն նախագահը նշեց՝ այսօրվա հանդիպման կենտրոնական թեման Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագիրն էր։ Եվ այսօր ես գոհունակությամբ կարող եմ ասել, որ կողմերը ավարտել են բանակցությունները։ Նոր իրավական փաստաթուղթը՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, արտահայտում է Հայաստան—ԵՄ հարաբերությունների իրական ընդգրկումն ու խորությունը։
Միաժամանակ հարկ է նշել, որ շրջանակային համաձայնագրից զատ, մենք զգալի առաջընթաց ենք արձանագրել ոլորտային համագործակցության առումով՝ ստորագրելով Փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ նորարարության «Հորիզոն 2020» ծրագիրը։ Առաջիկայու
...
Կարդալ շարունակությունը »
|
Նախագահը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքայի այցի շրջանակներում ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Սերժ Սարգսյանը եւ Յենս Ստոլտենբերգը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում։
Սերժ Սարգսյանի խոսքը
Շնորհակալ եմ պարո՛ն գլխավոր քարտուղար։
Ինձ համար շատ մեծ պատիվ է կրկին գտնվել ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում եւ հանդիպել Ձեզ հետ՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Այս տարի լրանում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25—ամյակը։ Քառորդ դար առաջ էր՝ 1992 թվականին, երբ նորանկախ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին՝ հիմք դնելով ՆԱՏՕ—ի հետ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը։ Եվ ուրախությամբ եմ այսօր փաստում, որ այդ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու շարունակաբար համալրվել է նոր բովանդակությամբ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկը։
Հայաստան—ՆԱՏՕ հարաբերությունները, որոնք հիմնված են հստակ գիտակցված ընդհանուր շահերի եւ անհրաժեշտության վրա, ունեն բավական հարուստ օրակարգ։ Այն ներառում է թե՛ ամենաբարձր մակարդակներում քաղաքական երկխոսություն եւ թե՛ գործնական համագործակցության բազմաթիվ օրինակներ։
Գլխավոր քարտուղարի հետ մենք երկուստեք կարեւորեցինք քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակի պահպանումն ու պարբերական շփումների շարունակականությունը, ինչպես նաեւ քննարկեցին
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով եւ Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Ռուսաստան, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի առանձնազրույցին հաջորդեցին պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված բանակցությունները։
Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ նախարար Լավրովը շեշտեց ավանդական դարձած բարձր մակարդակի այցերի նշանակությունը երկու պետությունների միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում։
Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ հյուրընկալության համար, նշեց, որ այս պաշտոնական այցելությունը խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյա հոբելյանի տարում, նաեւ կարեւոր է, քանի որ կայանում է ՀՀ նախագահի՝ Ռուսաստան պաշտոնական այցից առաջ։
Բանակցությունների ընթացքում նախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստանի նախագահի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցելության նախապատրաստական աշխատանքը, երկու պետությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի։
Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկեցին քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված, հումանիտար, մշակութային ոլորտներում համագործակցությունը։
Անդրադարձ կատարվեց արտաքին քաղաքական համադրման, ՄԱԿ, ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային բազմակողմ այլ հարթակներում փոխգործակցության
...
Կարդալ շարունակությունը »
|
Շվեյցարիան մնում է Հայաստանում ամենաշատ ներդրում կատարող 20 երկրների ցանկում։ 2015 թվականի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Շվեյցարիան Հայաստանում կատարել է 90 մլն դոլարի ներդրում։ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը երեկ հրավիրված ասուլիսում նշեց, որ ցուցանիշները կարող են տարեցտարի փոփոխվել։
«2016 թվականը բավականին բազմաբովանդակ տարի էր՝ լուրջ տնտեսական, մշակութային կապերի ակտիվացման, վիզայի ռեժիմի դյուրացման տեսանկյունից։ Վերջերս վարչապետի հետ ունեցած հանդիպումը լավ հնարավորություն էր՝ քննարկելու հայ—շվեյցարական հարաբերությունների ներկայիս վիճակը, տնտեսական համագործակցությունը, ներդրումները»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց նա։
Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանում Շվեյցարիայի համար պոտենցիալ ներդրումներ կատարելու ոլորտներից են ժամագործությունը, դեղագործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը եւ այլն։ «Մենք խորացնում ենք մեր ֆինանսական սեկտորների միջեւ հարաբերությունները։ Այստեղ կա լոլիկ, մեղր, ծիրան, իշխան ձուկ, որոնց կարիքը կա շվեյցարական սուպերմարքեթներում, եւ պետք է այս ուղղությամբ աշխատել»,—նշեց Գասերը։
Լուկաս Գասերի կարծիքով՝ թեպետ Հայաստանը շվեյցարական ընկերությունների համար ներդրումային ներուժ ունեցող երկիր է, այնուամենայնիվ, ունի իր ներուժը միջազգային շուկայում պատշաճ կերպով ներկայացնելու խնդիր։
«Շվեյցարիան շատ երկար ժամանակ կայունություն է ունեցել, այդ իսկ պատճառով տնտեսական լավ գործընկեր է։ Կարող եմ ասել, որ Հայաստանն իր անկախության 25 տարիների ընթացքում հասել է կայունացման ողջամիտ մակարդակի, սակայն այստեղ խնդիրը դա ցույց տալն է, ներդրողների համար ավելի տեսանելի եւ ճանաչելի դառնալու ուղղությամբ աշխատելը»,—եզրափակեց
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն «Արմենպրեսի» խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե ապրիլյան գործողությունները եւ շփման գծի երկայնքով լարվածության պահպանումն Ադրբեջանի ներքին գործն են։
–Պարո՛ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի հայտարարությունն առ այն, որ ապրիլյան գործողությունները եւ շփման գծի երկայնքով լարվածության պաhպանումը Ադրբեջանի ներքին գործն է։
–Նախ, Ադրբեջանը ստորագրել է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման եւ 1995թ. զինադադարի ռեժիմի ամրապնդման անժամկետ համաձայնագրերը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ։ Ակնհայտ է, որ 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը հանդիսանում է ինչպես վերոնշյալ համաձայնագրերով, այնպես էլ ՄԱԿ—ի կանոնադրությամբ Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ ոտնահարում եւ ագրեսիա ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ։
Նման հայտարարությունը բացահայտ արհամարհանք է ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ կարգավորելու միջնորդական ջանքերով հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հանդեպ։
Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ձեւացնում է, որ դա չի գիտակցում, ապա անգամ դա իր ներքին գործը չէ, իսկ եթե հայտարարում է գիտակցելով, ապա դա արդեն պաթոլոգիա է։
|
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթին։
Նա նշել է, որ պատրաստվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստանի ղեկավարի՝ Փարիզ կատարելիք այցի ընթացքում։
«Այս հարցում Ֆրանսիան առանձնահատուկ պատասխանատվություն ունի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի եւ ԱՄՆ—ի հետ։ Հրատապությունը, իսկ հրատապություն կա, այս հարցին լուծում գտնելն է, քանի որ անցած տարվա ապրիլի 2—4—ի ահավոր իրադարձությունները մեզ հիշեցրին, որ ամեն օր կամ գրեթե ամեն օր Ղարաբաղում մահ է արձանագրվում։ Ուստի մենք պետք է գործենք եւ պետք է գործել բախումները դադարեցնելու համար»,–նշել է Ֆրանսիայի նախագահը։
«Մարտերը դադարեցվել են, երկխոսություն է սկսվել, հրադադար է հաստատվել, սակայն մենք չենք կարող բավարարվել հադադարով, քանի որ դա լուծում չէ։ Մենք պետք է հակամարտության կարգավորման համար իրական բանակցություններ սկսենք։ Մեծ սխալ կլինի կարծել, թե իրավիճակը կայունացել է։ Մենք պետք է անդրադառնանք հակամարտության կարգավորման տարրերին, որոնք արձանագրված են Մադրիդյան սկզբունքներում։ Մենք գիտենք նաեւ, որ երբ վերջիններս կիրառվեն, դրանք պետք է հիմնվեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման վրա, ուստի այս ճանապարհով առաջ շարժվելու համար Ֆրանսիան նոր հանդիպում կկազմակերպի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ»,–շեշտել է Ֆրանսուա Օլանդը։
Անդրադառնալով հայ—թուրքական հարաբերություններին՝ Ֆրանսիայի նախագահը հիշատակել է, որ դրանց կարգավորման գործընթացը մեռյալ կետում է։
«Ես վերահաստատում եմ, որ այս հարցում եւս Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային սահմանը,
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ—ում ԱՄՆ—ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը երեկ հայ—ամերիկյան առեւտրային պալատում հանդիպման էր հրավիրել լրատվամիջոցների, ՀԿ—ների եւ այլ հաստատությունների ներկայացուցիչների՝ խոսելու ԱՄՆ—ում նախագահական ընտրություններից հետո այդ երկրի եւ ի մասնավորի ՀՀ—ում ԱՄՆ—ի դեսպանության քաղաքական առաջնահերթությունների մասին։
«Իմ առաջին խոշոր ելույթը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերին։ Այս 15 ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել այնպիսի իրադարձությունների, որոնք փոխել են Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համայնապատկերը, ինչպես նաեւ ի ցույց դրել երկրի անընկճելիությունն աղետալի իրավիճակներում»,–ասել է նա։
Նրա խոսքով, այս ամիսների ընթացքում եւ առավելապես ապրիլյան ողբերգական բախումներից հետո իր համար պարզ է դարձել, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բացակայության պատճառով ինչքան շատ ռեսուրսներ, որոնք ապահովվում են թե հայերի եւ թե Հայաստանի միջազգային եւ սփյուռքի բարեկամների կողմից, չեն ուղղվում ընդհանուր նպատակներին եւ այն գերակա ուղղություններին, որոնք սահմանել են ինքն ու դեսպանատունն իրենց համար։
Ռ. Միլսը նաեւ նշել է, որ դեսպանատունը, ԱՄՆ—ի կառավարությունը եւ ինքն աշխատելով Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդի հետ, շարունակում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը դիտարկել որպես առաջնահերթ եւ մեծ կարեւորության հարց։
Դեսպանը 2015թ. նոյեմբերին ուրվագծել է իր պաշտոնավարման ժամանակաշրջանի հա
...
Կարդալ շարունակությունը »
|
Երեկ «ՀՀ»—ն հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության 2016 թվականի գործունեության ամբողջական հաշվետվությունը։
Նույն օրն արդեն ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, մանրամասն պատասխանեց նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերին։
Ապրիլից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում հանդիպումներ կայացան, եւ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որոնք, սակայն, հետագայում Ադրբեջանը հրաժարվեց կատարել։
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԳ նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ այդ հարցի հետ կապված զարգացումներին եւ նշեց, որ Ադրբեջանը շարունակում է այն, ինչ արել է բազմիցս՝ փորձում է խոչընդոտել Հայաստանի եւ եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը. «Բաքուն հարցականի տակ դրեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կամ այն աստիճանի աղավաղեց դրանք, որ եռանախագահող երկրները դա կոչեցին այլասերում։ Եռանախագահները ստիպված են նորից ու նորից կրկնել, որ պետք է անխտիր պահպանվի հրադադարի ռեժիմը, որ պետք է անհապաղ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի հնարավորությունների, կարողությունների ընդլայնման վերաբերյալ։ Սա է գլխավոր ուղղությունը, որով ուղղորդվում են եռանախագահները եւ Հայաստանը, ո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Փետրվար 2025 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|