ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 06.02.2025, 08:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 17 18 19 20 21 ... 53 54 »

Երկու—երեք փուլից բանակցությունները կավարտվեն, եւ ԵՄ—ն կանցնի անհրաժեշտ ընթացակարգերին.
«ՀՀ—ԵՄ բանակցությունների ավարտից հետո Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել նոր շրջանակային համաձայնագիրը»,—ԱլԳ երկրների պատվիրակությունների ղեկավարների, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի եւ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան–Կրիստոֆ Բեյաղի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ՀՀ—ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններին։
Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ բանակցությունները մեկնարկել են 2015թ. դեկտեմբերին։ Այս ընթացքում կողմերն անցկացրել են բանակցային վեց փուլ, որոնք հաջող են եղել։ Իսկ բանակցային հաջորդ փուլը կկայանա այս տարվա դեկտեմբեր ամսին. «Եվս երկու—երեք փուլից կավարտենք բանակցությունները, չեմ կարծում, որ ավելին պահանջվի։ Երբ ավարտենք բանակցությունները, ՀՀ—ն պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը։ ԵՄ—ն ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա։ Վստահ ենք, որ այդ գործընթացն արագ կլինի, ԵՄ—ն եւս պատրաստ կլինի ստորագրել, եւ մենք կստորագրենք այդ շրջանակային համաձայնագիրը։ Ամենակարեւորն այն է, որ ցանկանում ենք, որպեսզի նոր համաձայնագիրը հնարավոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 406 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված պայմանավորվածությունների ձեռքբերումից թեեւ բավական ժամանակ է անցել, սակայն դրանք դեռեւս կյանքի չեն կոչվել։ 
«Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները մինչ օրս չեն իրականացվել Ադրբեջանի պատճառով»,—Երեւանում Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Միաժամանակ ադրբեջանական կողմը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, խեղաթյուրել իրականությունը։ Ինչո՞ւ. որպեսզի խուսափի կյանքի կոչելու այն պարտավորությունները, որոնք ստանձնել է այդ գագաթնաժողովներում։ Սկզբից ադրբեջանցիներն ասում էին, որ այն, ինչի մասին խոսում են եռանախագահող երկրների նախարարները Վիեննայի հանդիպումից հետո իրենց հայտարարության մեջ, սոսկ իրենց անձնական կարծիքն է։
Միգուցե Բաքվի կեղծարարները չէին պատկերացնում, որ ընդամենը մեկ ամիս անց կհայտնվեն բավական անհարմար վիճակում, երբ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովից հետո հրապարակվեց Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների մակարդակով համատեղ հայտարարություն, որտեղ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Եթե Վիեննայում պայմանավորվածություններ ձեռք չէին բերվել, ապա Ադրբեջանի ղեկավարն ի՞նչ պայմանավորվածություններ էր վերահաստատում Սանկտ Պետերբուրգում»,–նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ պայմանավորվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ արդեն երկար տարիների պատմություն ունի եւ շարունակում է զարգանալ։ ՆԱՏՕ—ի հետ մեր երկրի համատեղ իրականացվող ծրագրերը, գործողություններն ու համագործակցության շրջանակը լայն հանրությանը ներկայացնելու համար Հայաստանում մեկնարկել է «ՆԱՏՕ—ի շաբաթը»։ Միջոցառումների շարքին նվիրված՝ երեկ կայացած մամուլի ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում անցկացվելու է 10—րդ՝ հոբելյանական միջոցառումների շարքը, այդ իսկ պատճառով լայնորեն ներկայացվելու են Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության մի շարք ասպեկտներ։
«Ամենազգայուն եւ հետաքրքիր միջոցառումներից մեկը հեռուստակամուրջն է, որն ավանդաբար կազմակերպվում է մեր խաղաղապահների ու նրանց ընտանիքիների համար։ «ՆԱՏՕ—ի շաբաթվա» ընթացքում կազմակերպվելու է նաեւ երեք կարեւորագույն միջոցառում. առաջինը՝ «Կանայք եւ զինված ուժերը» աշխատաժողովն է։ Երկրորդ միջոցառումը «Կիբերանվտանգության կարողությունների զարգացում» աշխատաժողովն է։ Այս միջոցառման ընթացքում ՆԱՏՕ—ի միջազգային անձնակազմից, Գերմանիայից ժամանած փորձագետները ներկայացնելու են կիբերանվտանգությանն առնչվող հարցեր, փորձելու են դրա շրջանակներում նախանշել ՀՀ—ՆԱՏՕ համագործակցության ոլորտները»,–ասաց Գ. Հովհաննիսյանը։
Երրորդ միջոցառումը, որը տեղի է ունենալո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 15.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին ԱՄՆ նախագահի ընտրություններում 70—ամյա հանրապետական, գործարար Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել ֆավորիտ համարվող դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ։ Միացյալ Նահանգների 45—րդ նախագահը, երեկ ելույթ ունենալով համակիրների առջեւ, խոստացել է ծառայել ամերիկյան ժողովրդին։ «Մեզ համար եկել է միավորվելու ժամանակը,–հայտարարել է նա Նյու Յորքում։–Ես խոստանում եմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, որ լինելու եմ բոլոր ամերիկացիների նախագահը, եւ դա ինձ համար շատ կարեւոր է»։
«Մենք լավ հարաբերություններ կպահպանենք բոլոր այն երկրների հետ, որոնք ձգտում են դրան,–հավելել է Թրամփը։–Մենք արդարացի կլինենք բոլոր երկրների նկատմամբ»։
Թրամփը խոստացել է նորացնել ԱՄՆ—ի ենթակառուցվածքը եւ լուծել գործազրկության խնդիրը։ Նա հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնը իր հետ հեռախոսազրույցում ընդունել է պարտությունը ու շնորհավորել է իրեն։ Համանման զանգ նա ստացել է նաեւ իր նախագահական ժամկետն ավարտող Բարաք Օբամայից։
Նշենք, որ նախօրեին Միացյալ Նահանգների Կոնգրեսի ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն ապահովեց Կոնգրեսի զույգ պալատներում՝ Սենատում եւ ներկայացուցիչների տանը՝ այդպիսով օրենսդրական ամուր հիմք ստեղծելով նույն օրը նախագահական ընտրությունում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփի համար։
ԱՄՆ նախագահի ընտրություններում իր հաղթանակով բազմաթիվ փորձառու վերլուծաբանների եւ հեղինակավոր ԶԼՄ—ների անակնկալի բերած Դոնալդ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 393 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երկար տարիների դիվանագիտական աշխատանքի շնորհիվ Ֆրանսիայի Սենատը երեկ կայացած քննարկման եւ քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ՝ 146 պատգամավոր։ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները հուլիսին միաձայն կողմ էին քվեարկել «Հավասարություն եւ քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու եւ հերքելու համար։ Այդ ժամանակ որոշ պատգամավորներ կարծում էին, որ ընդհանուր օրենքից պետք է բեկանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն հայկական համայնքն աշխատանք տարավ եւ հասավ նրան, որ Սենատի քննարկմանը ներկայացվի նաեւ այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր Ստորին պալատում։ Այն է՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը ներառված։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։
«Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը։
Այս քայլով Ֆրանսիան կրկին վերահաստատում է իր արժեքավոր դերակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 382 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը կարող է դառնալ լավ ավանդույթ, որտեղ բիզնես ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ձեռք բերել գործընկերներ, համագործակցել պետական մարմինների հետ, Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովում հայտարարեց եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքերով՝ պետական մարմիններն էլ կարող են լսել խնդիրները, վերակազմակերպել իրենց աշխատանքը, որը պետք է ուղղված լինի ԵԱՏՄ երկրների բիզնես ոլորտի զարգացմանը։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ եվրասիական տնտեսական ինտեգրացիան նոր հիմք է ձեւավորում ձեռնարկատիրական համայնքի աշխատանքի համար. «Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը ընդլայնել է տնտեսական սահմանները բոլոր երկրների համար, ստեղծել համարյա 200 մլն—ի հասնող շուկա առանց մաքսային սահմանների, դյուրացրել է բիզնեսի վարման կանոնները մի շարք ոլորտներում»։
Ըստ նրա՝ ԵԱՏՄ—ում կա 4 ազատություն, որոնք կապված են ծառայությունների, ապրանքների, աշխատուժի եւ կապիտալի ազատ տեղաշարժի հետ. «Դա նշանակում է, որ ինտեգրացիայի շնորհիվ բիզնեսը ստանում է գործելու ավելի լայն հնարավորություն»։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը հայտնել է նաեւ, որ տարեվերջին արդեն աշխատանքներ են տարվելու դեղորայքի եւ բժշկական միջոցների ընդհանուր շուկայի, էլեկտրաէներգիայի, գազի, նավթի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ։
Տիգրան Սարգսյանը նշել է, որ եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 419 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)


«Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում»
Հերմինե Նաղդալյանը ամփոփել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը

 

Նախօրեին Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ—ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընթացիկ հաշվետվության զեկույցի շրջանակում հանդես է եկել «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» թեմայով ամփոփիչ ելույթով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Տիկնայք եւ պարոնայք, վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանը նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց, որն ընդունվեց 2015 թվականի դեկտեմբերի 6—ի հանրաքվեով։ Այդ բարեփոխումները կարեւոր իրադարձություն են Հայաստանի պետական եւ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար։ Սահմանադրական բարեփոխումների արդյունքում բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին դատաիրավական ոլորտում, կառավարման համակարգում, ինքնակառավարման, ուժերի հավասարակշռության եւ օրենքի գերակայության հարցերում։
Փոփոխությունների մշակման ողջ գործընթացը զարգացավ Եվրոպայի խորհրդի Վենետիկ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սիրիան շարունակում է մնալ բախումների թատերաբեմ։ Ներկայումս այնտեղ ծավալվող ռազմական գործողությունները լրջացման միտում ունեն, եւ հետեւաբար առաջիկա ժամանակաշրջանում հակամարտության կարգավորում դժվար է ակնկալել։ Այնտեղ դեռեւս շարունակում են բնակվել հայեր, որոնց կյանքը, ինչպես եւ մյուս սիրիացիների, վտանգի մեջ է։
«Հալեպը դարձել է պատանդ ապստամբների ձեռքում,–ասել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին։–Այս իրադրության մեջ մեզ համար կարեւորը մեր հայրենակիցների կյանքն է։ Այն, որ նրանց կյանքին վտանգ է սպառնում, շատ ռեալ է։ ՄԱԿ—ի գնահատականներով՝ մոտակա երկու ամսվա ընթացքում Սիրիայում իրավիճակը շատ ավելի է վատանալու։ Հետեւաբար, մեզ համար կարեւոր է մեր հայրենակիցների անվտանգ ելքն ապահովելը։ Ամենակարեւորն այդ մարդկանց կյանքը փրկելն է»։ Սաֆրաստյանի խոսքով, չի բացառվում, որ մոտ ապագայում Հալեպում տեղի ունենան լայնածավալ հարձակումներ։
Անդրադառնալով Ռուսաստան—ԱՄՆ վատթարացող հարաբերություններին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ շատ վտանգավոր գործընթաց է տեղի ունենում։ Ըստ նրա՝ աշխարհը վերջին տասնամյակներում չի տեսել այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում եւ Եվրոպայում. «Եթե Ռուսաստանի ու ԱՄՆ—ի հարաբերությունները շարունակեն վատթարանալ, ապա չի բացառվում, որ Սիրիայում ռուսական եւ ամերիկյան զինուժի միջեւ տեղի ունենա պատահական բախում։ Դա կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների»։ 
« ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 338 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սահմանադրական բարեփոխումների անցկացմանը հաջորդող քաղաքական փոփոխությունների ալիքը հասել է նաեւ ՀՀ մարզեր։ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու կառավարության որոշումը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում պայմանավորել է նոր առաջարկների, նոր գաղափարների, նոր պարտականությունների, նոր փիլիսոփայության անհրաժեշտությամբ։
«Կարիք կար նոր արյան, նոր աշխատանքի, նոր թիմով հանդես գալու, որի մասին խոսել է հանրապետության նախագահը դեռեւս փետրվարի 12—ին։ Այսօր էլ դուք տեսաք, որ ոչ միայն Սուրիկ Խաչատրյանը հրաժեշտ տվեց, այլ նաեւ լուրջ փոփոխություններ եղան։ Ու ասեմ նաեւ, որ դեռեւս փոփոխություններ կլինեն։ Ասել եմ նաեւ, որ, գուցե, փոփոխություններ կլինեն մեր կուսակցության գործադիր կազմում նոյեմբերի 26—ին ՀՀԿ համագումարի ժամանակ»,–նշել է Շարմազանովը։
Ազգային ժողովի փոխնախագահը չի շտապում պատասխանել. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կհամալրի՞ հանրապետական կուսակցության շարքերը, թե՞ ոչ։ Նա մինչեւ կայանալիք համագումարի օրակարգի հաստատումը չի ներկայացնելու իր գնահատականները։
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին. «Քանի որ ես ազգությամբ հույն եմ, ապա շտապեմ մեջ բերել հույն փիլիսոփա Հերակլիտի հետեւյալը միտքը. «Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ հոսում է»։ Եվ մենք երեւույթներին ենք գնահատականներ տալիս, ոչ թե անձերին»։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 355 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ցանկություն եւ հնարավորություն. քանի որ այս երկուսն առկա են, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է իր ներդրումն ունենալ երկրում քաղաքական գործընթացների մակարդակը բարձրացնելու գործում՝ այդ գործընթացների դերակատարներին, ինչպես նաեւ դրանց ինչ—որ կերպ առնչվող անձանց որակյալ գիտելիքներ հաղորդելու միջոցով։ 
Այսպիսով, երեկվանից մեկնարկել է ՀՀԿ—ի կողմից հիմնված Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի բազային կուրսի ընդունելությունը, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 20—ը։ Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ ՀՀԿ—ն հանգել է վերոնշյալ դպրոցը բացելու որոշմանը՝ գիտակցելով եւ կարեւորելով հասարակության, այդ թվում եւ երիտասարդ կադրերի մասնագիտական հմտությունների բարձրացմանն ուղղված անհրաժեշտությունը։ Ա. Աշոտյանը տեղեկացրեց, որ բացի բազային դասընթացներից, դպրոցում լինելու են կարճաժամկետ դասընթացներ՝ կապված ընթացիկ քաղաքական, հասարակական զարգացումների հետ։ Ուսումնական ծրագրերը լինելու են անվճար եւ բաց ոչ միայն հանրապետականների, այլեւ բոլոր ունկնդիրների համար՝ անկախ քաղաքական պատկանելությունից։ Աշոտյանը հայտնեց, որ բազային դասընթացներին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն 20—40 տարիք, ստացել են բարձրագույն կրթություն կամ դրա ճանապարհին են։ Անդրադառնալով սովորելու հնարավորություն ստացողների թվին՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ նախատեսվում է բացել 25 հոգուց բաղկացած խումբ. «Քանի որ հասարակության արձագանքը բուռն էր, հետաքրքրությունը շատ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 07.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կցանկանայի շնորհավորել եւ հաջողություն մաղթել Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանի նախագահ Փիթըր Թոմսոնին եւ շնորհակալություն հայտնել իր նախորդին՝ Մոգենս Լիքեթոֆթին։
Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ նաեւ մեր բարձր գնահատանքն արտահայտել ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ իր հմուտ առաջնորդության համար։
Պարո՛ն նախագահ,
Երկու օր առաջ Հայաստանը տոնեց իր անկախության 25—րդ տարեդարձը։ Այս կարճ ժամանակահատվածում մեծ աշխատանք է տարվել ժողովրդավարական հաստատությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության եւ տնտեսական բարեփոխումների առաջ մղման ուղղությամբ։
Հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել նաեւ սոցիալ—տնտեսական զարգացման առումով։ Այնուամենայնիվ, դեռեւս առկա են մարտահրավերներ։ Սոցիալապես առավել խոցելի խմբերի կարիքները դրվել են 2014—2025 թվականների համար Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարության հիմքում։ Միաժամանակ, մեր կառավարության կողմից տրվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկը։ Այս առումով Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել ՄԱԿ—ի մարդու իրավունքների բոլոր մեխանիզմների, ներառյալ՝ հատուկ ընթացակարգերի ու պայմանագրային մարմինների հետ։
Անցյալ դեկտեմբերին հասարակական լայն քննարկումների համընդգրկուն գործընթացին հաջորդած հանրաքվեի միջոցով հավանություն տրվեց սահմանադրական բարեփոխմանը, որի նպատակը նոր եւ կատարելագործված կառավարման համա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 405 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ինտեգրացիոն ուղղությունը ընտրելու ժամանակ պետք է հաշվի առնել թե՛ ռազմական, թե՛ տնտեսական հեռանկարները, որոնք միմյանցից տարանջատել չի կարելի»,–«Անդրկովկասը ինտեգրացիոն պրոյեկտներում. ԵԱ՞ՏՄ, թե՞ ԵՄ» թեմայով քննարկման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ 
Նա վստահ է, որ Հայաստանը չի սխալվել՝ անդամագրվելով Եվրասիական տնտեսական միությանը. «Ցանկացած տնտեսական տարածություն, որի անվտանգությունը երաշխավորված չէ, ձախողված է, նման պարագայում տնտեսական զարգացման մասին խոսք լինել չի կարող։ Ուստի, ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները ՀԱՊԿ անդամ են։ ԵՄ—ում էլ՝ անդամ—երկրները ՆԱՏՕ—ի տանիքի տակ են ու փորձերը՝ տարանջատելու տնտեսությունն անվտանգությունից, ձախողված են»։
Համեմատության համար նա վերցրել է Վրաստանի օրինակը՝ նկատելով, որ Վրաստանը եվրաինտեգրման ճանապարհին տարածքներ կորցրեց, բայց այդպես էլ դեռեւս ԵՄ անդամ չի դարձել։
«Վրաստանը դեռ 10 տարի էլ ԵՄ անդամ չի դառնա, չնայած եվրամիության դրոշները իրենց պետական կառույցների կողքին են կախում, բայց արդյունքը կա՞. չկա։ Դրա համար մեր ինտեգրացիան ԵԱՏՄ կողմն է։ ԵՄ—ն մեզ ընտրության առաջ դրեց։ Այո, մենք երկար տարիներ բանակցում էինք ԵՄ—ի հետ, բայց եկան ու ընտրության առաջ դրեցին, ասացին կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ, մենք էլ ստիպված ընտրություն կատարեցինք՝ հաշվի առնելով, կրկնում եմ, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական հեռանկարների գործոնները, որոնք անբա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2025  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2025