ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 06.02.2025, 08:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Քաղաքականություն
« 1 2 ... 18 19 20 21 22 ... 53 54 »

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման ռիսկ է տեսնում։ 
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտնել է ռուսական «Interfax» լրատվական ծառայության հետ զրույցում։ «Շատ մարդիկ այն անվանում են սառեցված հակամարտություն, բայց, ինչպես տեսնում ենք, հատկապես վերջին շրջանում, այն ընդհանրապես այդպիսին չէ, այլ շատ ակտիվ է։ Ապրիլի սկզբին մենք տեսանք, թե որքան վտանգավոր կարող են լինել դեպքերը։ Երբ ես անցա իմ պաշտոնին, առավել վտանգ էին ներկայացնում դիպուկահարները։ Եվ շատ ցավալի էր, որ այդքան մեծ թվով մարդիկ մահացան փոխհրաձգությունների արդյունքում։ Այսօր իրավիճակն առավել քան վտանգավոր է՝ հաշվի առնելով հրթիռների եւ ծանր զենքերի առկայությունը։ Կարծում եմ՝ կա հակամարտության սրման ռիսկ, որը կարող է բերել բացասական հետեւանքների»,—ասել է Ուորլիքը՝ հավելելով, որ ԼՂ հակամարտությունը պահանջում է ահռելի ուշադրություն բոլորի կողմից։ Նրա խոսքով՝ եթե որեւէ մեկը ԼՂ հակամարտությունը կառավարելի է համարում, սխալվում է։ «Դրա համար էլ կարգավորման ուղու փնտրտուքը համարվում է այն ոլորտը, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ—ն ու Ֆրանսիան կարող են համատեղ աշխատել»,–ավելացրել է ամերիկացի համանախագահը։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի եւ դրա արդյունքում խաղաղ կարգավորմանը հասնելու ժամկետներին, ապա Ուոլիքը դժվարացել է կատարել կանխատեսումներ՝ նշելով միայն, որ իրենք ունեն առաջընթացի տանող լուծումներ։ «Մե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչո՞վ ավարտվեց ՆԱՏՕ—ի գագաթնաժողովը Վարշավայում, ի՞նչ վիճակում է գտնվում ՆԱՏՕ—ի համագործակցությունը Հայաստանի հետ, ինչպիսի՞ն են Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի դիրքորոշումները ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ։ Այսպիսի հարցեր ներկայացնելու համար երեկ Երեւանում բացվել է «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ—ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով կոնֆերանսը։
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը ՆԱՏՕ—ի հետ։ «ՆԱՏՕ—ն մեզ աջակցում է, որ մեր բանակը բարելավվի, որ բանակում այլ ծրագրեր արվեն։ Ինչո՞ւ, որովհետեւ ժամանակը ցույց տալիս է, որ մարտահրավերները շատանում են, եւ եթե դու աշխատում ես մեկ երկրի եւ համակարգի հետ, դու այդ մարտահրավերիները չես կարող դիմագրավել։ Ի վերջո, բոլորիս համար պետք է դաս լինի ապրիլյան պատերազմը, երբ մենք հուժկու հարված տվեցինք, բայց ինչ—որ չափով պատրաստ չէինք»,–ասել է Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ մենք պետք է մեր ուժերը դիվերսիֆիկացնենք, աշխատենք բոլորի հետ, իսկ այդ դիվերսիֆիկացիան պետք է լինի ե՛ւ տնտեսության, ե՛ւ անվտանգության պարագայում։
«ՆԱՏՕ—ի վարշավյան գագաթնաժողովը առանձնահատուկ էր միջազգային եւ տարածաշրջանային սպառնալիքների կանխարգելման, արձագանքման նոր մեխանիզմների եւ ՆԱՏՕ—ի հետագա գործողությունների տեսանկյունից»,– ասել է ՀՀ ԱԺ պաշ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 347 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ ՍերԺ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում

Բարեւ ձեզ։
2015 թվականի սահմանադրական բարեփոխումները ոմանք ընկալեցին որպես հերթական քաղաքական միջոցառում՝ պայմանավորված առաջին հերթին քաղաքական իրավիճակով եւ անձնական ինչ—ինչ հարցեր լուծելու անհրաժեշտությամբ, այլ ոչ թե երկրի առջեւ ծառացած հիմնարար խնդիրների հրամայականով։
Սահմանադրական քարոզարշավի ընթացքում բերված մեր փաստարկները, թվերը, որոնք ակնհայտորեն ցույց էին տալիս խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունները թե՛ երկրի կայունության, թե՛ տնտեսական զարգացման եւ թե՛ քաղաքական համակարգի հուսալիության առումով, շատերի կողմից դիտարկվում էին որպես զուտ քարոզչական հնարքներ։
Իսկապես իրավիճակը կմնար նախկինի պես, եթե մենք սահմանափակվեինք բարեփոխումների միայն նմանակմամբ, եթե լրջորեն նպատակ չհետապնդեինք միս ու արյուն տալ այն գաղափարներին, որոնք դրված են նոր Սահմանադրության հիմքում։
Այս տարվա փետրվարի 12–ին ես խոսեցի սահմանադրական բարեփոխումների կենսագործման, հետեւաբար՝ մեր երկրի զարգացման տեսլականի շուրջ։
Տնտեսական բարեփոխումները նախընթաց տարիներին եղել են մեր ուշադրության կենտրոնում, իսկ քաղաքական բարեփոխումները մի տեսակ թողել էինք ավելի լավ ժամանակների՝ մտածելով, որ տնտեսական բարեփոխումները առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն քաղաքական բարեփոխումների համար։ Վաղուց արդեն ակնհայտ է, որ առանց քաղաքական բարեփոխումների տնտեսական բարեփոխումների արդյունքները միշտ էլ մեզ չեն բավարար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 376 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 09.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։ «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Գիորգի Կվիրիկաշվիլին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Այնուհետ Վրաստանի վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը եւ գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Գիորգի Կվիրիկաշվիլին նաեւ եղեւնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում։
Այնուհետեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Առանձնազրույցի ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ընթացքից եւ անդրադարձել դրանց զարգացման հեռանկարներին։ Հովիկ Աբրահամյանը եւ Գիորգի Կվիրիկաշվիլին ընդգծել են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության դրական դինամիկան եւ քննարկել առեւտրատնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։
Վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 387 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Հաջողությամբ տեղի են ունեցել Հայաստան–ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների 4 փուլ

Սեպտեմբերի 3—ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցեց Եվրոպական միության անդամ եւ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Հարեւանության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը՝ նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Հաջողությամբ տեղի են ունեցել Հայաստան–ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների 4 փուլ։ Հաջորդ փուլը տեղի կունենա այս ամիս, եւ ակնկալում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել բանակցությունները»։
Ռիգայի գագաթնաժողովից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանը միացել է Եվրոպական միության մի շարք ծրագրերի՝ ԿՈՍՄԵ եւ Հորիզոն 2020։ «Մենք ակնկալում ենք այս տարվա ընթացքում դառնալ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի անդամ եւ սկսել ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները»,–ասաց նախարար Նալբանդյանը։
Անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Մենք ողջունում ենք Սլովակիայի նախագահության եւ ԵՄ անդամ երկրների մտադրությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնել մ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 03.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Օգոստոսի 16—ին հրապարակվել է ԼՂՀ Սահմանադրության հայեցակարգը։ Հայեցակարգի համաձայն՝ հանրապետության նախագահը ստանձնելու է նաեւ վարչապետի լիազորությունները, նշանակելու ու ազատելու է նախարարներին, օրենսդրական վետոյի իրավունք է ունենալու, որը կարող է հաղթահարվել միայն ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ Նաեւ, ըստ հայեցակարգի, ենթադրվում է, որ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ միաժամանակ կանցկացվեն։
Ինչպես ցանկացած փոփոխության դեպքում, այս անգամ եւս քննարկվում է փոփոխությունների նպատակահարմարության հարցը։ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասել է, որ այդ կերպ Արցախն օպտիմալացնում, արդյունավետ է դարձնում կառավարման համակարգը։
ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն էլ նշել է՝ որոշողը Արցախի ժողովուրդն է։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ասել է. «Կան իրավիճակներ, որտեղ նախագահը պետք է ազդեցիկ լինի։ Արցախում ընտրվել է մի մոդել, որն արցախցիների խոսքով՝ օպտիմիզացվելու է, լուծելու է խնդիրները, որոնք քառօրյա պատերազմի ժամանակ ակներեւ դարձան»։ Պողոսյանը նշել է. «Եթե Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է, մենք պետք է հարգենք նրանց որոշումները ու մոտեցումները»։ Վերջին մի քանի ամիսներին՝ ապրիլյան պատերազմից հետո, շարունակել է պատգամավորը, Ղարաբաղում հսկայական աշխատանք է իրականացվել։ «Մենք պետք է հասկանանք, որ այդ աշխատանքները պետք է մշտական լինեն»,—ասել է նա։
«Արց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 27–ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզեր։
Հանրապետության նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին ԵԿՄ ուսումնամարզական եւ հանգստի «Երկրապահ» համալիրում եւ «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում։ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ «Բազե—2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին։
Երկրապահի երեք սերնդի՝ պատանի, երիտասարդ եւ ավագ երկրապահների համար 2015թ—ից ի վեր գործող ուսումնամարզական եւ հանգստի համալիր այցի ժամանակ Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային եւ պայմաններին։ Նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ։ Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո Սերժ Սարգսյանը ծանոթացել է ճամբարի տարածքում կատարված աշխատանքներին ու դասընթացներին։ Հանրապետության նախագահին զեկուցվել է, որ մայիսի 30—ից «Երկրապահ» համալիրում մեկնարկած ուսումնամարզական հավաքն ընդունել է 13 հերթափոխ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երեւան քաղաքից, Արցախի բոլոր վարչական շրջաններից եւ սփյուռքից։ Ճամբարն ընդունել է նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների։
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է «Սեւան» ազգային պարկի տարածքում կազմակերպված «Սեւան Ստարտափ» երիտասարդական կրթական ֆորումի վր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 410 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված «ինչ—որ պատրաստի բաղադրատոմսեր»։
«ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ միաժամանակ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտող կողմերի արած յուրաքանչյուր առաջարկին։
«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք ամենեւին էլ չենք փորձում Ադրբեջանին ու Հայաստանին ինչ—որ պատրաստի «բաղադրատոմսեր» պարտադրել։ Կողմերը պետք է իրենք համաձայնության գան եւ, առանց արտաքին ճնշման, հանգեն երկուստեք ընդունելի լուծման։ Սա է մեր հստակ դիրքորոշումը»,—նշել է ՌԴ նախագահը։
Վերջինս նշել է, որ փոխզիջման հասնելը ենթադրում է «տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջեւ օպտիմալ հավասարակշռության ձեռքբերում»։
Պուտինը նաեւ նշել է, որ Ռուսաստանը մենաշնորհի չի հավակնում ԼՂ հակամարտության լուծում գտնելու հարցում, աշխատում Է արեւմտյան գործընկերների հետ եւ հուսով է, որ համատեղ ջանքերով լուծում կգտնվի։
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Tert.am»—ի հետ զրույցում անդրադառնալով Պուտինը հայտարարությանը, որ պատրաստի բաղադրատոմս չի պարտադրի հակամարտության կողմերին, ասել է. «Սա հենց այն է, ինչի մասին մենք միշտ խոսում ենք։ Որ ԵԱՀԿ ՄԽ անդամները դատավորներ չեն, նրանք լոկ միջնորդներ են։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում եւս մեկ անգամ հաստատել է, որ հուլիսյան իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած բոլոր դեպքերը պետք է առանձին—առանձին քննվեն, ուսումնասիրվեն եւ բոլոր այն անձինք, ովքեր անցել են օրենքի գիծը կամ ոչ իրավաչափ գործողություններ են կիրառել, պատժվելու են, եւ բոլոր խնդիրներն ունենալու են այնպիսի լուծումներ, ինչ ակնկալում է հանրությունը։ Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
Անդրադառնալով պաշտոնանկությունների հարցին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ դրանց մասին հայտարարություններն արդեն իսկ պերճախոս էին։ Նրա խոսքով՝ կուսակցության գործադիր մարմնի նիստում այլ պաշտոնանկությունների մասին հարցեր չեն քննարկվել։
Խոսելով ազգային համաձայնության կառավարության ձեւավորման հնարավորության մասին՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ դա ավելի լայն գաղափար է եւ կապված չէ պահի գործողությունների հետ, այլ այն գլոբալ բարեփոխումների, որոնք նախաձեռնվել էին սահմանադրական փոփոխությունների համատեքստում։
Անդրադառնալով օգոստոսի 10—ին Սերժ Սարգսյանի ՌԴ կատարելիք այցին՝ Հ. Նաղդալյանն ասել է. «Մեր հարաբերությունները բազմակողմանի են, անընդհատ զարգացման մեջ են։ Սա այց է, որի շրջանակներում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր»։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 419 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների խնդրանքով կրկին անդրադարձավ Արցախի խնդրին՝ մասնավորապես երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի վերջին ելույթի համապատկերում։ 
«Լեռնային Ղարաբաղի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը տարբերվում էր իր ծայրաստիճան հստակությամբ»,—ասաց փոխարտգործնախարարը՝ միաժամանակ հավելելով. «Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է. առաջինը՝ միակողմանի զիջումներ չեն լինելու։ Երկրորդը՝ բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի»։
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Ադրբեջան եւ Արցախի խնդրի կարգավորման հնարավոր անդրադարձին՝ Շ. Քոչարյանը նշեց. «Բազմաթիվ հարցեր կան արագ փոփոխվող տարածաշրջանի հետ կապված. կարծում եմ, որ շատ հարցեր կքննարկվեն, եւ նաեւ շատ հավանական է, որ չշրջանցվի նաեւ Ղարաբաղի հարցը»։
Լրագրողները կրկին հարցեր հնչեցրին տարածքներ զիջելու հանրության մտահոգության մասին։ «Տարածքներ զիջելու մասին երբեւիցե խոսք չի եղել եւ չկա։ Չի՛ կարող զիջում լինել։ Ամեն ինչ շատ հստակ է՝ կա երկու հարթություն. մի հարթությունը վերաբերում է նրան, ինչ արձանագրվեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Դա վերաբերում է նրան, որ վստահության որոշակի մթնոլորտ ստեղծվի, իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ եւ այլն։ Դա վերաբերում է այն մեխանիզմներին, որոնք առաջարկել են համանախագահող երկրները, եւ պետք է այդ ուղղությամբ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 409 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հուլիսի 25–29—ը հերթական այցով Երեւանում էր գտնվում ԱՄՆ–ի խորհրդատվական թիմը։ Այցի նպատակն էր խորհրդատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման հարցերում, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հիմնական եզրահանգումներն իրականացնելու եւ հաստատութենացնելու հարցերը, համաձայնեցվել են այս ուղղությամբ խորհրդատվական թիմի կողմից հետագա աջակցության կարիքները։
Հուլիսի 27—ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում փորձագետները ներկայացրել են բանախոսություն նվիրված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի էությանը եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում դրա ներդրման հարցերին։ Բանախոսները պարզաբանել են ղեկավարման ու կառավարման այս նոր փիլիսոփայության կարեւորագույն հատկանիշները եւ հիմնական մոտեցումները, պատասխանել են ունկնդիրների բարձրացրած հարցերին։
Այցի ընթացքում խորհրդատվական խումբը հանդիպում է ունեցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման հայեցակարգի փորձնական նախագծի շուրջ մասնագիտական օժանդակություն տրամադրելու նպատակով։ Առաջին կուրսի կուրսանտական գումարտակի սպայակազմի եւ համալսարանի դասախոսների ու մեթոդիստների հետ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 381 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Մեզ նոր արյուն պետք չէ, Հայաստանում մենք թշնամիներ չունենք։ Այսօր թիվ մեկ խնդիրը՝ անել ամեն ինչ, որպեսզի այս խնդիրը խաղաղ հանգուցալուծվի. սա է ՀՀԿ—ի պաշտոնական դիրքորոշումը։ Մենք, որպես իշխանություն, անելու ենք բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի մեր մայրաքաղաքում, մեր հայրենիքում հայի արյուն չթափվի։ Բավական է, որքան հայի արյուն է թափվել։ Ոչ ոք ապահովագրված չէ սխալներից, սակայն լավագույն ճանապարհը երկխոսությունն է, միմյանց լսելը»,–երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զինված անձանց կողմից գրավելու հարցը։
«Առաջին իսկ օրվանից ԱԱԾ—ն տեղեկացնում էր հանրությանը եւ ԶԼՄ—ներին։ Ուժային կառույցները ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր, ե՛ւ դրանից առաջ ունեցել են մեկ նպատակ՝ առանց արյունահեղության, բանակցությունների ճանապարհով հասնել այս դժվարին իրավիճակի հանգուցալուծմանը»,–ընդգծել է Շարմազանովը։
Մեկնաբանելով իշխանության կողմից իրավիճակի վերաբերյալ լռության մասին խոսակցությունները՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ այն պայմանավորված է եղել չխաթարելու եւ բանակցային գործընթացը չխոչընդոտելու մղումով։
Շարմազանովը շեշտել է՝ որեւէ ժողովրդավարական երկրում զենքի ուժով խնդիր լուծելն արդարացված չէ՝ Միացյալ Նահանգներից մինչեւ Ճապոնիա։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 387 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.07.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2025  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2025