ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 10:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 30 » Որոշողն Արցախի ժողովուրդն է / Նա քառօրյա պատերազմից հետեւություններ է արել/
15:18
Որոշողն Արցախի ժողովուրդն է / Նա քառօրյա պատերազմից հետեւություններ է արել/

Օգոստոսի 16—ին հրապարակվել է ԼՂՀ Սահմանադրության հայեցակարգը։ Հայեցակարգի համաձայն՝ հանրապետության նախագահը ստանձնելու է նաեւ վարչապետի լիազորությունները, նշանակելու ու ազատելու է նախարարներին, օրենսդրական վետոյի իրավունք է ունենալու, որը կարող է հաղթահարվել միայն ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ Նաեւ, ըստ հայեցակարգի, ենթադրվում է, որ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ միաժամանակ կանցկացվեն։
Ինչպես ցանկացած փոփոխության դեպքում, այս անգամ եւս քննարկվում է փոփոխությունների նպատակահարմարության հարցը։ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասել է, որ այդ կերպ Արցախն օպտիմալացնում, արդյունավետ է դարձնում կառավարման համակարգը։
ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն էլ նշել է՝ որոշողը Արցախի ժողովուրդն է։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ասել է. «Կան իրավիճակներ, որտեղ նախագահը պետք է ազդեցիկ լինի։ Արցախում ընտրվել է մի մոդել, որն արցախցիների խոսքով՝ օպտիմիզացվելու է, լուծելու է խնդիրները, որոնք քառօրյա պատերազմի ժամանակ ակներեւ դարձան»։ Պողոսյանը նշել է. «Եթե Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է, մենք պետք է հարգենք նրանց որոշումները ու մոտեցումները»։ Վերջին մի քանի ամիսներին՝ ապրիլյան պատերազմից հետո, շարունակել է պատգամավորը, Ղարաբաղում հսկայական աշխատանք է իրականացվել։ «Մենք պետք է հասկանանք, որ այդ աշխատանքները պետք է մշտական լինեն»,—ասել է նա։
«Արցախում ամեն ինչ առաջ է գնում իր բնական հունով, կառուցապատվում, բարենորոգվում է»,–ասել է վերջերս Արցախից վերադարձած Ազատ Արշակյանը՝ շեշտելով, որ Արցախն ապրում է իր առողջ կյանքով։
«Արցախցիների օրակարգում Ալիեւ ազգանվան հետ կապված որեւէ հարց չկա»,– նշել է Արշակյանը։ Նրա համոզմամբ, արցախցիները շատ լուրջ հետեւություններ են արել քառօրյա պատերազմից։
Սուքիաս Ավետիսյանն էլ, անդրադառնալով հողերի հանձնման մասին խոսակցություններին, նշել է, որ դրանք դրսից տարածվող են եւ ներքին հակասություններ հրահրելու նպատակ ունեն։
ԳԽ նախկին պատգամավորի խոսքով էլ, տարածքների հանձնման հարցը, փոխզիջումները արհեստական են եւ հայտնի չէ, թե ինչ նպատակ են հետապնդում։
Ավելին, Սուքիաս Ավետիսյանը վստահ է, որ քառօրյա պատերազմի օրերին կորցրած տարածքները մի օր վերադարձվելու են։ Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանի եւ Արցախի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները մի քանի անգամ հայտարարել են, որ այդ տարածքները հետ են բերվելու։
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, ապա ըստ քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի, Բաքուն քարոզչական առումով կարծես թե տակտիկական փոփոխությունների է գնացել. եթե նախկինում ադրբեջանական բանակի ակտիվությունն առաջնագծում (հետախուզում, դիպուկահարների ակտիվություն, ինժեներական աշխատանքների իրականացում) ուղեկցվում էր ուժի կիրառման ակտիվ քարոզչությամբ, ապա այժմ այդ ուղղությամբ ակտիվության կտրուկ նվազում կա։
«Ապրիլյան իրադարձության օրերին ու դրանից հետո Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե Արցախում ռազմական գործողությունները սանձազերծել է հայկական կողմը, եւ որ իրենք միայն պաշտպանվել են, իսկ որոշակի դիրքային առավելության հասել են հակագրոհի ժամանակ։
Պաշտոնական այդ թեզն, իհարկե, ոչ ոք լուրջ չի ընդունում, եւ չի բացառվում, որ հենց դա է պատճառը, որ Ադրբեջանն այս փուլում առաջնագծում իր գործողություններին նույն քարոզչությամբ չի հագեցնում, հետագայում նոր պատերազմի սանձազերծման պարագայում քարոզչական խոցելիության ռիսկը նվազեցնելու համար»,–«Ֆեյսբուքում» գրել է նա։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 407 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024