Երեկ գիշերը Հայաստանի օլիմպիական հավաքականի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք, որտեղ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին մեծ ցնծությամբ։
Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 21—ին ավարտված 31—րդ ամառային օլիմպիական խաղերը վստահաբար կարելի է պնդել, որ լավագույնը դարձան անկախ Հայաստանի պատմության մեջ։ Մեր մարզիկները Ռիոյից վերադարձան 4 մեդալով՝ մեկ ոսկի եւ երեք արծաթ, իսկ ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրեց 42—րդ տեղը 207 երկրների թվում։ Ռիոյի օլիմպիական խաղերին մասնակցած 207 երկրներից մեդալներ նվաճեցին միայն 87—ը. մեր երկրին բոլոր մեդալները պարգեւեցին ըմբիշներն ու ծանրորդները։ Ավելին, հունահռոմեական ըմբշամարտի գծով Հայաստանը դարձավ աշխարհի 3—րդ պետությունը, իսկ ծանրամարտում՝ 10—րդը։ 1996թ. Հայաստանը նվաճել էր մեկական ոսկի եւ արծաթ, 2000թ.՝ 1 բրոնզ, 2004թ.՝ ոչ մի մեդալ, 2008թ.՝ 6 բրոնզ, 2012թ.՝ 1 արծաթ եւ 2 բրոնզ, հետեւաբար՝ 2016թ. արդյունքը լավագույնն էր այս շարքում։
Օգոստոսի 16—ին փայլեց երիտասարդ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ դառնալով օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եւ նվաճելով մեր հավաքականի առաջին պարգեւը։ Պոկում վարժության ժամանակ Ս. Մարտիրոսյանն առաջին մոտեցմամբ բարձրացրեց 185 կգ։ Այնուհետեւ գլխավերեւում պահեց 190 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ չբարձրացրեց 195 կգ։ Հրում վարժությունը Ս. Մարտիրոսյանը սկսեց 225 կգ—ից, հետո բարձրացրեց 227 կգ, վերջին մոտեցումը՝ 234 կգ, նա չբարձրացրեց։ Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոս
...
Կարդալ շարունակությունը »