Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում երեկ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ—ռուսական երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաեւ բոլոր ուղղություններով համագործակցության զարգացման, բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին։ Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին, առկա խնդիրներին եւ այդ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ։
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչները։
«Հարգելի Սերժ Ազատի, հարգելի բարեկամներ, շատ հաճելի է ձեզ բոլորիդ տեսնել Մոսկվայում։ Հայաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում, եւ մենք հետեւողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ընդ որում՝ բոլոր ամենազգայուն ուղղություններով եւ միջազգային հարթակում։ Նկատի ունեմ առաջին հերթին ԱՊՀ տարածքը. մենք այստեղ համագործակցում ենք ե՛ւ ՀԱՊԿ, ե՛ւ այժմ արդեն Եվրասիական միության շրջանակներում։ Ի դեպ, ինձ շատ հաճելի է արձանագրել եւ ուզում եմ ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները՝ Ե
...
Կարդալ շարունակությունը »