«Առաջին անգամ ենք Հայաստան գալիս եւ շատ տպավորված ենք։ Հայաստանը շատ տաք երկիր է՝ հին պատմությամբ»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Չինաստանի Հեյլունցզիան նահանգի միջազգային առեւտրի աջակցման չինական կոմիտեի գլխավոր քարտուղար Գուան Հեյբին։
«Մեր քաղաքը վերջին շրջանում սկսել է առավել ակտիվ հարաբերություններ վարել արտաքին աշխարհի հետ։ Մենք շատ ենք համագործակցում եվրոպական երկրների հետ, սակայն Հայաստան այցելելուց հետո հասկացա, որ Հայաստանի հետ էլ կարելի է համագործակցել»,–ասաց նա։
Չինական պատվիրակության նպատակն է ՉԺՀ—ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ սույն թվականի հունիս ամսին Չինաստանի Հարբին քաղաքում Չինաստան եւ ԵՏՄ համագործակցությանը նվիրված հանձնաժողովի շրջանակներում կնքված համաձայնագրի կետերում արծարծված ռազմավարության եւ աշխատանքների ընթացակարգի կազմակերպումը։
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մի շարք պետական այրերի եւ կազմակերպությունների հետ։ Գուան Հեյբին պատմեց, որ եղել են էկոնոմիկայի նախարարությունում։
Չինաստանի պատվիրակության անդամը նշեց, որ պատրաստվում են Հայաստանի հետ համագործակցել մի շարք ոլորտներում, նրանց հատկապես հետաքրքրել է Հայաստանի գյուղմթերքը, ոգելից խմիչքների, մասնավորապես՝ օղու, գինու արտադրությունը, նաեւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտը։ Ըստ բանախոսի՝ նախատեսված են իրականացնել նաեւ հայ եւ չինացի ուսանողների փոխանակման ծրագրեր։
Նա նշեց, որ Հայաստանի ԵՏՄ անդամ լինելն ավելի է ուժեղացնում
...
Կարդալ շարունակությունը »