ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:15
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 10 » «Հայաստանը մեզ համար նոր շուկա է» / Ուստի պետք է հասկանալ, թե որ ոլորտներում ներդրումներ անել/
10:06
«Հայաստանը մեզ համար նոր շուկա է» / Ուստի պետք է հասկանալ, թե որ ոլորտներում ներդրումներ անել/

«Առաջին անգամ ենք Հայաստան գալիս եւ շատ տպավորված ենք։ Հայաստանը շատ տաք երկիր է՝ հին պատմությամբ»,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Չինաստանի Հեյլունցզիան նահանգի միջազգային առեւտրի աջակցման չինական կոմիտեի գլխավոր քարտուղար Գուան Հեյբին։
«Մեր քաղաքը վերջին շրջանում սկսել է առավել ակտիվ հարաբերություններ վարել արտաքին աշխարհի հետ։ Մենք շատ ենք համագործակցում եվրոպական երկրների հետ, սակայն Հայաստան այցելելուց հետո հասկացա, որ Հայաստանի հետ էլ կարելի է համագործակցել»,–ասաց նա։
Չինական պատվիրակության նպատակն է ՉԺՀ—ի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ սույն թվականի հունիս ամսին Չինաստանի Հարբին քաղաքում Չինաստան եւ ԵՏՄ համագործակցությանը նվիրված հանձնաժողովի շրջանակներում կնքված համաձայնագրի կետերում արծարծված ռազմավարության եւ աշխատանքների ընթացակարգի կազմակերպումը։
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մի շարք պետական այրերի եւ կազմակերպությունների հետ։ Գուան Հեյբին պատմեց, որ եղել են էկոնոմիկայի նախարարությունում։
Չինաստանի պատվիրակության անդամը նշեց, որ պատրաստվում են Հայաստանի հետ համագործակցել մի շարք ոլորտներում, նրանց հատկապես հետաքրքրել է Հայաստանի գյուղմթերքը, ոգելից խմիչքների, մասնավորապես՝ օղու, գինու արտադրությունը, նաեւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտը։ Ըստ բանախոսի՝ նախատեսված են իրականացնել նաեւ հայ եւ չինացի ուսանողների փոխանակման ծրագրեր։
Նա նշեց, որ Հայաստանի ԵՏՄ անդամ լինելն ավելի է ուժեղացնում եւ զարգացնում երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարը։
Պատասխանելով հարցին, թե կան հստակ պայմանավորվածություններ համագործակցության մասին, որ ընկերությունների հետ կան պայմանագրեր, Գուան Հեյբին ասաց. «Հիմա հստակ խոսել ներդրումների մասին չի կարելի, Հայաստանը մեզ համար նոր շուկա է, պետք է ավելի շատ շփվենք եւ հասկանանք, թե որ ոլորտներում կարելի է ներդրումներ անել»։
Հանդիպմանը ներկա միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի ղեկավար Մարիամ Մանուկյանն էլ նշեց, որ իրենք այս տարի գործնական այցով եղել են Հարբին քաղաքում, եւ այնտեղ կնքված համաձայնագրի արդյունքում չինական քաղաքի ներկայացուցիչները պարտավորվածություն են ստանձնել, որ համագործակցության եզրեր գտնեն Հայաստանում։
«Իրենք շատ հավանեցին հայկական մրգերն ու բանջարեղենները։ Մեծ ցանկություն ունեն նաեւ այստեղ վերամշակմամբ զբաղվել։ Գինու արտահանմամբ են հետաքրքրված»,–ասաց Մարիամ Մանուկյանը՝ ավելացնելով, որ չինական պատվիրակության հետ նաեւ պայմանավորվածություն են ունեցել տրանսպորտային միջոցների համալրման ուղղությամբ։
Խոսվեց նաեւ չինական Հարբին քաղաքում կազմակերպվող տարբեր երկրների տնտեսական շուկան ներկայացնող ցուցահանդեսի մասին։ Մարիամ Մանուկյանն ասաց. «Իրենք արտոնյալ հնարավորություն են տալիս հայկական ընկերություններին մասնակցել այդ ցուցահանդեսին։ Հայկական ընկերությունները հնարավորություն ունեն իրենց արտադրանքը ներկայացնել չինական շուկայում եւ տեղ զբաղեցնել այնտեղ»։
 

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 330 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024