Նախագահը հանդիպել է հասարակության, իշխանությունների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների, Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ։ Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով։
«Վեհափառ տեր,
Հարգելի՛ գործընկերներ,
Երեկ վերջապես հանգուցալուծվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինյալների խմբի կատարած հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը; Հանգուցալուծվեց բոլորիս համար, թերեւս, ամենաընդունելի ճանապարհով. ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, պետական պահպանության ծառայությունը, ներքին զորքերն իրենց հետեւողական եւ համադրված գործողություններով ստիպեցին զինված խմբի անդամներին վայր դնել զենքը եւ հանձնվել իշխանություններին։ Անչափ գոհ եմ, որ մեզ հաջողվեց խուսափել նման իրավիճակների համար դասական համարվող լուծումից, որի իրականացման մանրակրկիտ ծրագիրն, իհարկե, նույնպես մշակված էր։
Ունեցանք երկու զոհ եւ բազմ
...
Կարդալ շարունակությունը »