ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 20.09.2019, 20:49
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [589]
Կրթություն և գիտություն [37]
Մարզային [14]
Պաշտոնական [459]
Մշակույթ [15]
Հասարակություն [779]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [74]
Զանազան [182]
Քաղաքականություն [610]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 05

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում եւս մեկ անգամ հաստատել է, որ հուլիսյան իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած բոլոր դեպքերը պետք է առանձին—առանձին քննվեն, ուսումնասիրվեն եւ բոլոր այն անձինք, ովքեր անցել են օրենքի գիծը կամ ոչ իրավաչափ գործողություններ են կիրառել, պատժվելու են, եւ բոլոր խնդիրներն ունենալու են այնպիսի լուծումներ, ինչ ակնկալում է հանրությունը։ Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
Անդրադառնալով պաշտոնանկությունների հարցին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ դրանց մասին հայտարարություններն արդեն իսկ պերճախոս էին։ Նրա խոսքով՝ կուսակցության գործադիր մարմնի նիստում այլ պաշտոնանկությունների մասին հարցեր չեն քննարկվել։
Խոսելով ազգային համաձայնության կառավարության ձեւավորման հնարավորության մասին՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ դա ավելի լայն գաղափար է եւ կապված չէ պահի գործողությունների հետ, այլ այն գլոբալ բարեփոխումների, որոնք նախաձեռնվել էին սահմանադրական փոփոխությունների համատեքստում։
Անդրադառնալով օգոստոսի 10—ին Սերժ Սարգսյանի ՌԴ կատարելիք այցին՝ Հ. Նաղդալյանն ասել է. «Մեր հարաբերությունները բազմակողմանի են, անընդհատ զարգացման մեջ են։ Սա այց է, որի շրջանակներում քննարկվելու են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր»։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 136 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսօրվանից սկսած մինչեւ օգոստոսի 21—ը ամբողջ աշխարհի մարզասերների ուշադրությունը սեւեռված կլինի Բրազիլիայի վրա, որտեղ տեղի են ունենում 31—րդ ամառային օլիմպիական խաղերը։ Խաղերի բացումը կկայանա այսօր երեկոյան Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։
Օլիմպիական խաղերում նախատեսվում է ռեկորդային թվով՝ 206 երկրների մասնակցություն։
Ռիոյի օլիմպիական ավանում նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Հայաստանի պատվիրակության անդամներին, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ օլիմպիականներ,
Ձեզ հիանալի հնարավորություն է տրված պաշտպանելու մեր երկրի մարզական պատիվը Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5—ին մեկնարկելիք 31—րդ օլիմպիական խաղերում։
Մեծ սպորտը պահանջում է աշխատանք, կարգապահություն եւ հավատ սեփական ունակությունների հանդեպ։ Օլիմպիական խաղերը միավորում են ուժեղ եւ համարձակ մարդկանց։ Այդ հատկանիշներով դուք արդեն նվաճել եք համաշխարհային գլխավոր մարզահանդեսում մեր երկիրը ներկայացնելու իրավունքը։ Դա արդեն մեծ պատիվ է։ Մնում է, որ հաջողության հասնեք օլիմպիական մրցասպարեզներում եւ Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնեք համայն հայությանն ու աշխարհի մարզասերներին։
Հավատում ենք Հայաստանի 33 մարզիկներով համալրված պատվիրակությանը, որը թվով ամենամեծն է մեր երկրի անկախացումից ի վեր։ Դուք կարող եք եւ պարտավոր եք զարգացնել արդեն ձեռք բերածը եւ տեղ զբաղեցնել օլիմպիական պատվանդանին։ Դուք բա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 159 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների խնդրանքով կրկին անդրադարձավ Արցախի խնդրին՝ մասնավորապես երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի վերջին ելույթի համապատկերում։ 
«Լեռնային Ղարաբաղի մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը տարբերվում էր իր ծայրաստիճան հստակությամբ»,—ասաց փոխարտգործնախարարը՝ միաժամանակ հավելելով. «Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է. առաջինը՝ միակողմանի զիջումներ չեն լինելու։ Երկրորդը՝ բացառված է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի»։
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Ադրբեջան եւ Արցախի խնդրի կարգավորման հնարավոր անդրադարձին՝ Շ. Քոչարյանը նշեց. «Բազմաթիվ հարցեր կան արագ փոփոխվող տարածաշրջանի հետ կապված. կարծում եմ, որ շատ հարցեր կքննարկվեն, եւ նաեւ շատ հավանական է, որ չշրջանցվի նաեւ Ղարաբաղի հարցը»։
Լրագրողները կրկին հարցեր հնչեցրին տարածքներ զիջելու հանրության մտահոգության մասին։ «Տարածքներ զիջելու մասին երբեւիցե խոսք չի եղել եւ չկա։ Չի՛ կարող զիջում լինել։ Ամեն ինչ շատ հստակ է՝ կա երկու հարթություն. մի հարթությունը վերաբերում է նրան, ինչ արձանագրվեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Դա վերաբերում է նրան, որ վստահության որոշակի մթնոլորտ ստեղծվի, իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ եւ այլն։ Դա վերաբերում է այն մեխանիզմներին, որոնք առաջարկել են համանախագահող երկրները, եւ պետք է այդ ուղղությամբ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 145 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2019