ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց պաշտպանության բանակի առաջին կիսամյակի արդյունքները։
Ըստ նրա՝ առաջնագծում իրավիճակը հանգիստ է, ու սահմաններում վերահսկվում են բոլոր ուղղությունները։
Նախարարի հավաստմամբ. «Եթե համեմատելու լինենք մինչեւ ապրիլյան հայտնի իրադարձությունները եւ հետպատերազմյան ժամանակահատվածը, ապա կարող ենք արձանագրել, որ սահմանում 2—3 անգամ նվազել են հրադադարի խախտման դեպքերը»։ Ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ ՊԲ զինված ուժերը պատվով են կատարել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը՝ հակառակորդին հասցնելով արժանի հակահարված ու ստիպելով նրան ճողոպրել ելման դիրքեր։ Լ. Մնացականյանը հատկանշական համարելով սահմաններում տիրող «հարաբերական անդորրը» եւ իրավիճակը բնորոշելով հանգիստ ու վերահսկելի, նշեց, որ հակառակորդի կողմից, այնուամենայնիվ, չեն դադարում կրակոցները հրաձգային զինատեսակներից, եւ հաճախ են ակտիվ հետախուզական գործողություններ ծավալվում։ Որպես համարժեք պատասխան այդ ձեռնարկումների, պաշտպանության բանակը շարունակում է ամրապնդել դիրքերը եւ ինժեներական մեծածավալ աշխատանքներ իրականացնել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծանր զրահատեխնիկայի, հետեւակի ու ավիացիայի ընդգրկմամբ հակառակորդն առաջնագծում անցկացնում է օդային ու ցամաքային հետախուզում, իսկ հատկապես գիշերային ժամերին թռիչքներ է իրականացնում հարավային ուղղությամբ, «մշտական մարտական պատրաս
...
Կարդալ շարունակությունը »