Կայքի մենյու |
|
 |
Բաժնի անվանակարգերը |
|
 |
Մինի - չաթ |
|
 |
Վիճակագրություն |

Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
 |
|
Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 17

Արդեն վաղ գարնանից շարունական բնույթ են կրում համայնքային ճանապարհների վերանորոգման, հարթեցման և փոսալցման աշխատանքները Մեծամոր քաղաքում: Զուգահեռ աշխատանքներ են կատարվում քաղաքամերձ անտառային պուրակի տարածքում ջրատար մաշված խողովակաշարերի փոփոխման, նոր ցցասյունների կառուցման ուղղությամբ:
Քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ նորացվում և թարմացվում է քաղաքային դիմագիծը: Անձրևաջրերի և եղանակային պայմանների պատճառով տարիների ընթացքում շարքից դուրս եկած ենթակառուցվածքները` մասնավորապես անհարթ ու փոսերով պատված ներքաղաքային ճանապարհները մեծ հոգս ու դժվարություններ էին պատճառում բնակիչներին: Թեպետ ամեն տարի այդ կարգի աշխատանքները եղել են քաղաքապետի նախաձեռնությունների շրջանակում և անընդհատական են եղել, բայց այս տարվա աշխատանքների ծավալը արդեն ընդգրկել է տաս կմ ճանապարհային հատված:
Բարեկարգման աշխատանքները կատարում են համայնքային ենթակայության` "Մեծամորի բարեկարգում" կազմակերպության աշխատակիցները, հիմնարկի տնօրեն Վահրամ Հակոբյանի վերահսկողությամբ: Կազմակերպության աշխատակիցները իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարեկարգ տեսք են հաղորդում քաղաքին: Սանիտարական աշխատանքները պատշաճ մակարդակով են իրականացվում, աղբատար մեքենաները աշխատում են ամենօրյա ռեժիմով, փողոցները մաքրվում են վաղ առավոտյան: Կանաչապատ տարածքների ոռոգման աշխատանքները նույնպես կրում են ամենօրյա բնույթ, հնձվում և հեռացվում է գազոների և պուրակների չոր խոտն ու ճյուղերը, կանխելով հրդեհավտանգ իրավիճակները:
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
Սոց ցանցեր |
|
 |
Ժամանակահատված |
|
 |
|