Թուրքիան եւ ԵՄ—ն համաձայնագիր էին կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող ներգաղթյալների ու փախստականների հարցը։ Նույն համաձայնագրով նախատեսվում էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ տարածք, ինչպես նաեւ լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել։ Վիզային ռեժիմի չեղարկման համար Թուրքիան պետք է մի շարք պայմաններ կատարի, մասնավորապես՝ փոփոխություններ մտցնի ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում։
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը գրում է, թե տնտեսության եւ տեղեկատվական հանրության հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, որ Անկարան չի կատարել իր պայմանները Եվրամիության հետ վիզային ռեժիմի չեղարկման համար։ «Թուրքիան դեռ չի կատարել խոստացած պայմաններն այս հարցում։ Ահաբեկչության դեմ համատեղ պայքարից ելնելով՝ մեր կողմից որեւէ զիջում չի լինելու։ Մեզ համար կարեւոր են օրենքի պահպանումն ու անհրաժեշտ պայմանների իրագործումը»,–ասել է Էթինգերը։
Իսկ ինչ վերաբերում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը, որի շուրջ 2005 թվականին սկսված բանակցությունները տարաձայնությունների պատճառով բազմիցս ընդհատվել են, ապա, Էթինգերի խոսքով, այդ մասին խոսել հնարավոր կլինի պաշտոնից Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռանալուց հետո։
«Ներկայիս հանգամանքներում ընդհուպ մինչեւ հաջորդ տասնամյակ ԵՄ—ին Թուրքիայի անդամակցությունն իրատեսական չէ»,–ասել է նա։
Արեւմուտքը Թուրքիային ուղղված քննադատություն է հնչեցրել նաեւ Սիրիայու
...
Կարդալ շարունակությունը »